Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2005-24.07.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.292
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.07.2005
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60405332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը, 18-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը, 19-րդ հոդվածի առաջին մասի «ը» կետը և 28-րդ հոդվածի երրորդ մասը` որոշում է.

1. Հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» թիվ 84-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել N 1, N 2, N 3 և (կամ) N 4 ձևերով (այսուհետ` Ձևեր, կցվում են) սահմանված տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ: Տնտեսվարող սուբյեկտներին Ձևերը տրամադրվում (ուղարկվում) են Հանձնաժողովի կողմից` տվյալ կիսամյակին հաջորդող 15-օրյա ժամկետում: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ձևերը լրացվում են ըստ ամիսների, կիսամյակի կտրվածքով` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ և Հանձնաժողով ներկայացվում համապատասխանաբար մինչև օգոստոսի 15-ը և փետրվարի 15-ը:»:

2. Կարգի հավելված 1.2-ի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախագահ

Ա. Շահնազարյան

 

Ձև N 1

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Տնտեսվարող սուբյեկտի կողմից 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում իրացված ապրանքի ծավալների վերաբերյալ

 

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը  _________________
Մեծածախ սպառողների քանակը (կցել ցանկը) _____________
Ապրանքի անվանումը
ՀՎՀՀ կոդը ________
Հեռախոսը _______

 

Ըստ
ամիս-
ների

Իրացման ծավալը

Արտահանման ծավալը

Բնեղեն
(չափի միավոր)

Արժեքային
(հազար դրամ)

Բնեղեն
(չափի միավոր)

Արժեքային
(հազար դրամ)

1

2

3

4

5

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

5

 

 

 

 

6

 

 

 

 

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար`

____________________
ստորագրություն, անուն, ազգանուն

Կ.Տ.

Ձև N 2

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Իրացված (ձեռքբերված*) մեկ միավոր ապրանքի ծախքերի կառուցվածքը (լրիվ ինքնարժեքը) եվ գինը (20__ թվականի _ կիսամյակի ընթացքում)

 

դրամ

Ըստ ամիս-
ների

Իրացված (ձեռքբերված) ապրանքի լրիվ ինքնարժեքը, ընդամենը

այդ թվում`

1 միավոր ապրանքի իրացման  (ձեռքբերման) գինը**

նյութական ծախսեր

աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր

 այլ ծախսեր

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

    այն դեպքում, եթե տնտեսվարող սուբյեկտը համարվել է գերիշխող դիրք ունեցող որպես

*   գնորդ

**  գնի ցանկացած փոփոխության դեպքում տալ հիմնավորում

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար`

____________________
ստորագրություն, անուն, ազգանուն

Կ.Տ.

 

Ձև N 3

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Տնտեսվարող սուբյեկտի կողմից 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ

 

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը  _________________
ՀՎՀՀ կոդը ________
Հեռախոսը _______

 

Ըստ ամիս-
ների

Ծառայության տեսակը

Իրացված ծավալը

բնեղեն
արտահայտությամբ
(չափի միավոր)

արժեքային
արտահայտությամբ
(հազար դրամ)

1

2

3

4

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

4

 

 

 

5

 

 

 

6

 

 

 

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար`

____________________
ստորագրություն, անուն, ազգանուն

Կ.Տ.

 

Ձև N 4

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

1 միավոր իրացված (ձեռքբերված) ծառայության ծախքերի (լրիվ ինքնարժեքի) կառուցվածքը եվ սակագինը 20__ թվականի _ կիսամյակի ընթացքում

 

դրամ

Ըստ ամիս-
ների

Իրացված (ձեռքբերված) ծառայության
լրիվ ինքնարժեքը, ընդամենը

այդ թվում`

Ծառայության սակագինը*

նյութական ծախսեր

աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր

 այլ ծախսեր

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

* սակագնի ցանկացած փոփոխության դեպքում տալ հիմնավորում

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար`

____________________
ստորագրություն, անուն, ազգանուն

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան