Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.100
Ընդունող մարմին
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.12.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302430

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 260-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև թիվ 1-ՏԳ (փոքր) (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2 դեկտեմբերի 2002 թ. թիվ 260-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ՓՈՔՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (ձև թիվ 1-ՏԳ(փոքր)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:

1.4 Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

1.5 Կազմակերպությունները կազմում են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ տնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերաբերյալ: Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվություննները կազմվում են աճողական կարգով:

1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

1.7 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է երկու բաժիններից` 1. «Տնտեսական գործունեության ցուցանիշներ», 2. «Թողարկման ծավալը ըստ գործունեության տեսակների»:

 

2.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

2.1. «Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի)» տողում (010) ցույց է տրվում կազմակերպության կողմից բոլոր գործունեությունների գծով թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի): Այն ներառում է.

- արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) վաճառքից ստացված զուտ հասույթը,

- արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ) փոխանակված բարտերով,

- անհատույց փոխանցված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տվյալները,

- կազմակերպության ներսում օգտագործված արտադրանքը,

- պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխությունը և

- անավարտ արտադրության և սեփական արտադրության կիսապատրաստուքների փոփոխությունը:

2.2. «Արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը» տողում (020) ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կազմակերպության կողմից կատարված ծախսերը (021-025 տողերի գումարը):

2.3. «Նյութական ծախսեր» տողում (021) ցույց է տրվում.

- շենքերի ջեռուցման, սեփական տրանսպորտային միջոցների պահպանման համար ծախսվող բոլոր տեսակի վառելիքի գումարները

- գործունեության իրականացման համար ձեռք բերված նյութերի արժեքը

- արտադրական և տնտեսական կարիքների համար ձեռք բերված բոլոր տեսակի էներգիայի արժեքը

- այլ կազմակերպությունների կողմից մատուցված տրանսպորտային ծառայությունների արժեքը

- այլ կազմակերպությունների կողմից մեքենաների, սարքավորումների, շենքերի նորոգման վրա կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների արժեքը:

Նյութական ռեսուրսների արժեքը ձևավորվում է ելնելով իրենց ձեռք բերման գներից (առանց ԱԱՀ), որն իր մեջ ներառում է առևտրային վերադիրները (զեղչերը), մաքսային վճարները, փաթեթավորման, պահեստավորման և տեղափոխման ծախսերը:

2.4. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցվող վճարներ)» տողում (022) ցույց է տրվում կազմակերպության ինչպես հիմնական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:

Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

2.5. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» տողում (023) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով սոցիալական վճարները, պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցները:

2.6. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (024) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

2.7. «Այլ ծախսեր» տողում (025) ցույց են տրվում վարձակալական վճարները, գործուղման ծախսերը, այլ կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված և այլ ծախսերը:

2.8. «Վարձակալական վճարներ» տողում (026) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հողի, հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

2.9. «Գործուղման ծախսեր» տողում (027) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

2.10. «Այլ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների վճարման ծախսեր» տողում (028) ցույց են տրվում կազմակերպության այլ ծառայությունների հետ կապված ծախսերը (փոստի և հեռահաղորդակցության, դատական, աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման, գովազդի հետ կապված, բանկային երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների և այլ բանկային ծառայությունների համար ծախսեր և այլն)):

2.11. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (029) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան բորսայի գործունեության ժամկետն է:

2.12. «Կապիտալ ներդրումներ» տողում (030) ցույց են տրվում կազմակերպության կողմից ակտիվներում (հող, շենքեր և կառուցվածքներ, մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, այլ հիմնական միջոցներ` բանող և մթերատու անասուններ, այգիներ և այլ տնկարկներ, ոչ նյութական ակտիվներ) իրականացված ներդրումները: Ընդ որում, ներդրումները կարող են իրականացվել կապիտալ շինարարության, նոր կամ հին` գոյություն ունեցող հիմնական միջոցների ձեռք բերման, արտադրական պաշարների համալրման և այլ տեսքով:

2.13. «Հիմնավերանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսեր» տողում (040) ցույց են տրվում կազմակերպության կողմից ակտիվների (հող, շենքեր և կառուցվածքներ, մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, այլ հիմնական միջոցներ` բանող և մթերատու անասուններ, այգիներ և այլ տնկարկներ, ոչ նյութական ակտիվներ) նշանակալի բարելավման (կապիտալ վերանորոգման) համար կատարված ծախսերը:

2.14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների)» տողում (050) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

2.15. «Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը)» տողում (060) ցույց է տրվում կազմակերպության կողմից բոլոր գործունեությունների գծով թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը):

2.16. 061 տողում ցույց է տրվում 062, 063, 064, 065 տողերի գումարները:

 

2.2. ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Կազմակերպության ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) թողարկման ծավալների (ներառյալ ԱԱՀ և ակցիզային հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը) վերաբերյալ տեղեկատվությունը ցույց է տրվում երկրորդ բաժնի 3-րդ սյունակում ըստ 070-ից մինչև 140 տողերում նշված համապատասխան գործունեության տեսակների:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

Փաստացի գործունեության հիմնական տեսակը *

/_/_/_/_/_/_/_/_/_/_/

/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև թիվ 1-ՏԳ (փոքր)

Եռամսյակային, տարեկան

Հաստատված է՝
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2002 թ. դեկտեմբերի
2-ի թիվ 260-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
Հայաստանի Հանրապետության
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն

Ներկայացնում են՝
Հայաստանի Հանրապետության
Ազգային վիճակագրական
ծառայության կողմից
ընտրանքային կարգով ընտրված
կազմակերպությունները,
հիմնարկները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ եռամսյակայինը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, տարեկանը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունվար _________________200__ թ.

(տարվա սկզբից աճողական կարգով)

 

1.Տնտեսական գործունեության ցուցանիշներ

 

հազար դրամ*

  Տողի
ծածկա-
գիրը
Հաշվետու
ժամանա-
կաշրջան
Նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջան
Ա Բ Գ Դ
Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի), ընդամենը 010    
Արտադրանքի (ապրանքների, աշխատանքնեի, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը (021-025 տողերի գումար) 020    
այդ թվում`
նյութական ծախսեր
021    
աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցվող վճարներ) 022    
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 023    
հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ 024    
այլ ծախսեր 025    
որից`
վարձակալական վճարներ
026    
գործուղման ծախսեր 027    
այլ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների վճարման ծախսեր 028    
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն հատկացումներ 029    
Կապիտալ ներդրումներ 030    
Հիմնավերանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսեր 040    
Տեղեկատու      
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 050    
Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով ներառյալ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը), ընդամենը 060    
որից`
հարկեր (տող062+տող063+տող064+տող065)
061    
այդ թվում`
ավելացված արժեքի հարկ
062    
ակցիզային հարկ 063    
պարզեցված հարկ 064    
հաստատագրված վճար 065    

 

2. Թողարկման ծավալը ըստ գործունեության տեսակների

 

Տնտեսության
ճյուղերը
Տողի
ծածկա-
գիրը
Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի), ընդամենը
1 2 3
Արդյունաբերություն 070  
Գյուղատնտեսություն 080  
Շինարարություն 090  
Տրանսպորտ 100  
Կապ 110  
Առևտուր 120  
Այլ (նշել) 130  
  140  

 

*) հազար դրամներով, ստորակետից հետո առանց տասնորդական նիշի

 

____ _____________________200  թ. Ղեկավար`
_____________________________  

Կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2008, թիվ 13-Ն 16.02.2009, N 260-Ն
22.12.2003, N 49-Ն 12.02.2004, N 260-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան