«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 2-երկաթ (ամսական) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 198 հրամանը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
2.2. 110-121 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
2.3. «Ներկրվել են բեռներ» (տող 130) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
2.4. 131-141 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
2.5. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 150) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
2.6. «Բեռնաշրջանառություն» (տող 160) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.7. «Վագոնի պտույտը» (տող 170) ցուցանիշը վագոնի միջին օրական վազքն է, որը որոշվում է վագոնների ընդհանուր վազքի (վագոն-կիլոմետր) և աշխատած օրերի թվի (վագոն-օրերի) հարաբերակցությամբ:
2.8. «Վագոնների միջին օրական բեռնումը» (տող 180) և «Բեռնաթափումը» (տող 190) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
2.9. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 200) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
2.10. «Ուղևորաշրջանառությունը» (տող 210) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի միանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
2.11. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 220) ցուցանիշը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ (ավելացված արժեքի հարկով):
2.12. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 230) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
2.13. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» - ընդամենը (տող 240) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ:
2.14. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» - ընդամենը (տող 250) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
2.15. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 260) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում է |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն |
երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ. թիվ 15-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200___թ. _____________ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամիսը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել են բեռներ, ընդամենը |
110 |
հազար տոննա |
|
|
|
|
որից` Հանքային շինարարական նյութեր |
111 |
"-" |
|
|
|
|
Ցեմենտ |
112 |
"-" |
|
|
|
|
Քարածուխ |
113 |
"-" |
|
|
|
|
Կոքս |
114 |
"-" |
|
|
|
|
Նավթ և նավթամթերք |
115 |
"-" |
|
|
|
|
Հանքաքար գունավոր մետաղներ |
116 |
"-" |
|
|
|
|
Սև մետաղներ |
117 |
"-" |
|
|
|
|
Սև մետաղների ջարդոն |
118 |
"-" |
|
|
|
|
Անտառային բեռներ |
120 |
հազար տոննա |
|
|
|
|
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
119 |
"-" |
|
|
|
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
121 |
"-" |
|
|
|
|
Ներկրվել են բեռներ |
130 |
"-" |
|
|
|
|
որից` Հանքային շինարարական նյութեր |
131 |
"-" |
|
|
|
|
Ցեմենտ |
132 |
"-" |
|
|
|
|
Քարածուխ |
133 |
"-" |
|
|
|
|
Կոքս |
134 |
"-" |
|
|
|
|
Նավթ և նավթամթերք |
135 |
"-" |
|
|
|
|
Հանքաքար երկաթ և մանգան |
136 |
"-" |
|
|
|
|
Սև մետաղներ |
137 |
"-" |
|
|
|
|
Սև մետաղների ջարդոն |
138 |
"-" |
|
|
|
|
Քիմիական հանքային պարարտանյութեր |
139 |
"-" |
|
|
|
|
Անտառային բեռներ |
140 |
"-" |
|
|
|
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
141 |
"-" |
|
|
|
|
Ներհանրապետական փոխադրումներ |
150 |
"-" |
|
|
|
|
Բեռնաշրջանառություն |
160 |
հազար տոննա-կմ |
|
|
|
|
Վագոնի պտույտը |
170 |
օր |
|
|
|
|
Վագոնների միջին օրական բեռնումը |
180 |
վագոն |
|
|
|
|
Վագոնների միջին օրական բեռնաթափումը |
190 |
"-" |
|
|
|
|
Փոխադրվել են ուղևորներ |
200 |
հազար ուղևոր |
|
|
|
|
այդ թվում` մեկնել են |
201 |
"-" |
|
|
|
|
ժամանել են |
202 |
"-" |
|
|
|
|
Ուղևորաշրջանառություն |
210 |
հազար ուղևոր-կմ |
|
|
|
|
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը |
220 |
հազար դրամ |
|
|
|
|
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
230 |
"-" |
|
|
|
|
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը |
240 |
"-" |
|
|
|
|
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
250 |
"-" |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
260 |
մարդ |
|
|
|
|
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|