«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50103273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
28 օգոստոսի 2003 թ. |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 20.08.2003 թ. թիվ 3-892 գրությունը որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2002 թ. հուլիսի 26-ի «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելված 1-ի և հավելված 2-ի՝
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,
2) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։
|
Գ. Գյոզալյան |