«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 նոյեմբերի 2002 թ. |
N 16/3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով և 82-րդ հոդվածի 1 կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը (Հավելված 1-2):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Ա. Սահրադյան |
Հավելված 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կ.Տ.
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
Ամսաթիվ, ամիս, տարի
Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը |
Ում կողմից է առաջադրված |
Նշումի համար |
|
| ||||
|
| ||||
|
| ||||
|
|
1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։
2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:
Հավելված 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կ.Տ.
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
Ամսաթիվ, ամիս, տարի
Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը |
Ում կողմից է առաջադրված |
Արամյան Արամ Արամի |
ԱԱԱ |
|
| ||
|
|
1. Ընտրողը թեկնածուին կողմ լինելու դեպքում նշում է կատարում «Կողմ եմ» բառերի դիմացի վանդակում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։
2. Եթե ընտրողը դեմ է թեկնածուին, նշում է կատարում «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում «Կողմ եմ» և «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում միաժամանակ առանց նշումների, կամ ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները: