«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1998 թվականի N 662
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ավտոճանապարհների շինարարություն այդ թվում` |
8,3 |
Գանձաքար-Նավուր ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) |
6,5 |
Ախքյորփի-Պրիվոլնի ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) |
1,8». |
բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. ՀՀ լոռու մարզպետարան |
241,7 |
Սպիտակի մշակույթի տուն այդ թվում` |
241,7 |
1997 թվականի պարտքի մարման դիմաց |
33,2 |
օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով |
208,5»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |