«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 121-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԸՆԹԱՑԻԿ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ընթացիկ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԸՆԹԱՑԻԿ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-գտ (ընթացիկ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական համայնքների և բուսաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Ընդամենը հնձված է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր» թիվ 01 տողով, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:
6. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 02 տողով լրացվում է հաշվետու ժամկետում կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:
7. «Կարտոֆիլ» թիվ 03 տողով, լրացվում է հաշվետու ժամկետում կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:
8. «Բանջարեղեն» թիվ 04 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:
9. «Բոստան» թիվ 05 տողով լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասունների համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:
10. «Ծխախոտ» թիվ 06 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո: (Այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):
11. «Խորդենի» թիվ 07 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ մասսայի քանակը:
12. «Պտուղ» թիվ 08 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):
13. «Խաղող» թիվ 09 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողով պետք է հաշվի առնվի նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված բերքը:
14. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 10 տողով լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտը: Այս տողով չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողի մեջ լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
15. «Պատրաստվել է սենաժ» թիվ 11 տողով լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ մասսայի քանակը:
16. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 12 տողով լրացվում է ցանովի և բնական խոտերից խոտալյուրի գործարանների կողմից արտադրված քանակությունը:
17. «Կուտակվել է ծղոտ» թիվ 13 տողով լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողով ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:
18. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 14 տողով լրացվում է ցանովի և բնական խոտերից սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ մասսան 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:
19. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 15 տողով լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:
20. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 16 տողով լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով. խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0 կերի արմատապտուղ` 0,12:
21. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 17 տողով լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:
22. «Որից` հատիկի համար» թիվ 18 տողով լրացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:
23. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 19 տողով լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 29-գտ (ընթացիկ) Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __121-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
օգոստոսի 4-ին, սեպտեմբերի 4-ին, հոկտեմբերի 5-ին, նոյեմբերի 3-ին, դեկտեմբերի 4-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Առ 1-ը____ __________ 200__թ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(աճողական, աշխատանքների սկզբից) |
*) Լրացվում է վիճակագրության մարզային վարչությունում Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (20) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |