Գլխավոր տեղեկություն
Համար
N 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2002-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.12.27/23(86) Հոդ.188
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

603.0092.09.11.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 92

 

ո ր ո շ ու մ

 

«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ (ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ)» ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 հաստատել «Ապրանքաշրջանառության ծավալի մասին (Ձև թիվ 1-առևտուր)» ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
09 նոյեմբերի 2001 թ. թիվ 92 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1- ԱՌԵՎՏՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հրահանգը սահմանում է «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը:

1.3. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ, ինչպես աճողական, այնպես էլ տվյալ ամսվա համար:

1.4. Հաշվետվությունը ստորագրում է այն տրամադրող իրավաբանական անձի, հիմնարկի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունը, պաշտոնն ու հեռախոսի համարը:

1.5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

2. Լրացման կարգը

 

 Մանրածախ առևտրի շրջանառությունը բնակչությանը վաճառված անձնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների արժեքն է: Բնակչության առանձին խավերին զեղչով վաճառված ապրանքների արժեքը ներառվում է մանրածախ ապրանքաշրջանառության մեջ ամբողջ ծավալով:

Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշերի բացակայության դեպքում համապատասխան տողում պարտադիր պետք է դնել գծիկներ:

Հաշվետվության 01 տողը` «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը- ընդամենը» իրենից ներկայացնում է 01.1; 01.2; և 01.3 տողերի տվյալների հանրագումար (01= 01.1+01.2+01.3):

01.1. «Առևտրի ցանցի մանրածախ ապրանքաշրջանառությունը» տողում նշվում է մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության ամբողջ ծավալը` առանց մանրամեծածախ առևտրի ծավալի:

01.2. «Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը ներառում է ապրանքների վաճառքը իրավաբանական անձանց, հիմնարկներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (կանխիկ կամ անկանխիկ) այն է` պարենային և քիչ քանակությամբ (միայն ընթացիկ կարիքների համար) ոչ պարենային ապրանքների վաճառքը հիվանդանոցներին, մանկական կրթական հաստատություններին և այլն:

01.3. «Հանրային սննդի ապրանքաշրջանառությունը» տողում լրացվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից բնակչությանը վաճառված ապրանքների, ինչպես նաև սպասարկման հետ կապված ծախսերի գումարը:

01.3.1. «Սեփական արտադրության արտադրանքի իրացումը» տողը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սեփական արտադրության արտադրանքին են վերաբերում պատրաստի արտադրանքն ու կիսաֆաբրիկատները պատրաստված խոհանոցում կամ հանրային սննդի ոլորտի օժանդակ արտադրամասերում` հումքի և արտադրանքի ջերմային կամ սառեցման միջոցով վերամշակման եղանակով:

02. «Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:

03. «Ապրանքային մնացորդը» տողը լրացվում է մանրածախ ցանցի և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ: Ապրանքային մնացորդը փաստացի առկա ապրանքների քանակությունն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:

04. «Աշխատողների ցուցակային թվաքանակը» միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի (ներառյալ վարչակազմը) գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Հաշվետվության մեջ փաստացի ապրանքաշրջանառությունը պետք է լրացվի ինչպես հաշվետու ամսվա համար` սյունակ 2-րդ, այնպես էլ տարվա սկզբից աճողական կարգով` սյունակ 1-ին: Սյունակ 3-ում ցույց է տրվում գյուղական վայրերի ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից (լրացվում է սյունակ 1-ից): Սյունակ 4-ում և 5-ում լրացվում է նախորդ տարվա ապրանքաշրջանառության ծավալը համապատասխանաբար` տարվա սկզբից` աճողական կարգով և հաշվետու ամսվա համար:

 

Ներմուծեք նկարագրությունը_17995

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի


Ում է ներկայացվում ________________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

Ով է ներկայացնում  ________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը* /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը

Հասցեն

Էլեկտրոնային փոստի հասցեն

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N 1- Առևտուր

 

ամսական

 

Հաստատված է` ՀՀ ՎՊԽ 2001 թ.

նոյեմբերի 9-ի թիվ 92

որոշմամբ

 

Ներկայացվում է

ՀՀ ԱՎԾ-ի մարզային

գործակալությանը

 

Ներկայացնում են`
ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային 

կարգով ընտրված 

իրավաբանական անձինք, 

հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ օրը:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ

 

 

200  թ. հունվար ___________

 

(տարեսկզբից աճողական կարգով) հազ. դրամ

 

 

Ապրանքաշրջանառու-

թյան ծավալը հաշվետու ամանակաշրջանում

Այդ թվում` ապրանքաշրջա-

նառության ծավալը

գյուղական վայրերում տարվա սկզբից

Ապրանքաշրջանառության

ծավալը նախորդ տարվա

համապատասխան ժամանակաշրջանում

Տարվա

սկզբից

Հաշվետու

ամիս

Տարվա

սկզբից

Հաշվետու

ամիս

Ա

Բ

1

2

3

4

5

Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը ընդամենը` (01.1+01.2+01.3) այդ թվում`

01

 

 

 

 

 

Առևտրի ցանցի մանրածախ   ապրանքաշրջանառությունը  

01.1

 

 

 

 

 

Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը

01.2

 

 

 

 

 

Հանրային սննդի

ապրանքաշրջանառությունը

որից

01.3

 

 

 

 

 

սեփական արտադրության արտադրանքի իրացումը

01.3.1

 

 

 

 

 

Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը

02

 

 

 

 

 

Ապրանքային մնացորդը

03

X

 

 

X

 

 

Աշխատողների միջին
ցուցակային թվաքանակը
(մարդ)

04

 

 

Կատարող ______________

Ղեկավար
Անուն, ազգանուն 

Հեռ. _________________ ______________
Պաշտոն
______________
Ստորագրություն
______________

 

 Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301184

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 28-Ն 05.03.2005, N 92
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան