041.0883.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 883
քաղ. Երևան
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Վայոց ձորի մարզպետարանի աշխատողների թիվը` 70 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 3-ի «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 253 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն Քաղաքաշինության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Գյուղատնտեսության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն Բնապահպանության բաժին Առողջապահության բաժին Սոցիալական ապահովության բաժին Իրավաբանական բաժին Ընդհանուր բաժին Վարչատնտեսական բաժին Հաշվապահություն Մարզպետի աշխատակազմ |