ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2001 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 81 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրություններն ու կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 81 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության`
10-րդ կետի երկրորդ պարբերությունում «նրա» բառը փոխարինել «նրանց» բառով.
11-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության, վարչության և դեպարտամենտի կանոնադրությունները, դրանց կենտրոնական ապարատների կառուցվածքները, աշխատողների և խորհուրդների անդամների թիվը, նախարարության կոլեգիայի անհատական կազմը».
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրության`
9-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` վարչության գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար».
13-րդ կետի «գ» ենթակետից հանել «համաձայնեցնել» բառը, իսկ «հետ» բառը փոխարինել «միջոցով» բառով.
14-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը` վարչության պետի ներկայացմամբ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |