Գլխավոր տեղեկություն
Համար
440
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 1998 թվականի թիվ 440

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով կանոնակարգել Lincy-Foundation-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների արդյունավետ կառավարումը`

 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`

 

 Մ. Ձավարյան  - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ (նախագահ)
 Է. Մուրադյան  - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Ս. Մանասարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ա. Խաչատրյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 Ա. Ավանյան  - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
 Ռ. Մուրադյան  - ՀՀ էներգետիկայի նախարարության հեռանկարային զարգացման վարչության պետ
 Գ. Եղիազարյան  - «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն
 Բ. Ենգիբարյան  - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ծրագրերի
կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն

 

 2. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը և վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ: