ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2000 թվականի N 373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Դ. Զադոյան | - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարար |
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Դ. Վարդանյան | - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար |
Տ. Սահակյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ռ. Շուգարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Խաչատրյան | - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ասլիկյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Մ. Ստակյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Բարսեղյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Գ. Եգանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ |
Գ. Մանասարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Ս. Սահակյան | - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Լ. Խաչատրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
(կազմը փոփոխվել է 21.08.00 թիվ 556, 19.12.00 թիվ 844 որոշումներով)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 139 որոշման 1-ին կետը և 2000 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի N 139 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 230 որոշումը: