Գլխավոր տեղեկություն
Համար
N 373
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2000-22.06.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2000 թվականի N 373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

 

Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Տ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ս. Սահակյան - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

(կազմը փոփոխվել է 21.08.00 թիվ 556, 19.12.00 թիվ 844 որոշումներով)

 

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 139 որոշման 1-ին կետը և 2000 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի N 139 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 230 որոշումը: