ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1997 թվականի N 403
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի սահմանման կապակցությամբ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին մարդահամար կազմակերպելու և անցկացնելու կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի N 453 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 172 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Աղաջանով | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար (նախագահ) |
Գ. Գամազյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար (նախագահի տեղակալ) |
Վ. Ավանեսյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Է. Ղևոնդյան | - ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետ |
Խ. Բեզիրջյան | - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն |
Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
Դ. Դումանյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Շ. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Ս. Հայրապետյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ |
Ս. Մանասարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ս. Մուսոյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ |
Ա. Շահինյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Շահնազարյան | - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ |
Տ. Պետրոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Պ. Աքլիյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի հատուկ համակարգերի և տեղեկատվության բաժնի վարիչ |
Մ. Գևորգյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԳՀ ինստիտուտի տնօրեն |
Վ. Խոջաբեկյան | - ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ |
Գ. Կիրակոսյան | - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր |
Խ. Կիրակոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ |
Կ. Հայրապետյան | - ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության վարչության պետ |
Ռ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետարանի քարտուղար |
Վ. Միրզոյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ |
Ա. Քալանթարյան | - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն |
Վ. Բախշեցյան | - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետի տեղակալ (քարտուղար) |