Գլխավոր տեղեկություն
Համար
N 699
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 699
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 472 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում զինծառայողների և այլ քաղաքացիների պետական կենսաթոշակների նշանակման և վճարման միասնական կարգ սահմանելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 21-ի «Զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման և վճարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում կենտրոնացնելու մասին» N 472 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան