ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1999 թվականի թիվ 42
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առանց ծնողական խնամքի և հսկողության մնացած երեխաների սոցիալական վիճակը բարելավելու, նրանց մուրացկանությունը և թափառաշրջիկությունը կանխելու նպատակով`
1. Ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Զադոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Եգանյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Թոփուզյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Հունանյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ |
Ա. Աթաբեկյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ |
Ն. Մնոյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Կ. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Լ. Տեր-Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական հետախուզության անչափահասների
ընդունման և տեղաբաշխման բաժնի պետ |
Ռ. Գասպարյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանանց, երեխաների հիմնահարցերի
վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
2. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետին` ելնելով անհրաժեշտությունից համանման հանձնաժողովներ ստեղծել մարզերում, խոշոր քաղաքներում և Երևանի թաղային համայնքներում:
3. Սահմանել, որ հանձնաժողովները գործելու են հասարակական հիմունքներով:
4. Հանրապետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին` ծավալել ակտիվ աշխատանք հանրապետությունում անչափահաս երեխաների մուրացկանությունը և թափառաշրջիկությունը վերացնելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար: