Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.1999-10.11.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1999 թվականի թիվ 42

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Առանց ծնողական խնամքի և հսկողության մնացած երեխաների սոցիալական վիճակը բարելավելու, նրանց մուրացկանությունը և թափառաշրջիկությունը կանխելու նպատակով`

 1. Ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

 Դ. Զադոյան

 - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 Գ. Եգանյան  - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 Ա. Խուդավերդյան  - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ
 Ա. Թոփուզյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
 Հ. Հունանյան  - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
 Ա. Աթաբեկյան  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 Վ. Արեյան  - Երևանի քաղաքապետի տեղակալ
 Մ. Երանոսյան  - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
 Ն. Մնոյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
 Կ. Հայրապետյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
 Լ. Տեր-Հարությունյան  - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական հետախուզության անչափահասների

ընդունման և տեղաբաշխման բաժնի պետ

 Ռ. Գասպարյան  - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանանց, երեխաների հիմնահարցերի

վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

 2. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետին` ելնելով անհրաժեշտությունից համանման հանձնաժողովներ ստեղծել մարզերում, խոշոր քաղաքներում և Երևանի թաղային համայնքներում:

 3. Սահմանել, որ հանձնաժողովները գործելու են հասարակական հիմունքներով:

 4. Հանրապետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:

 5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին` ծավալել ակտիվ աշխատանք հանրապետությունում անչափահաս երեխաների մուրացկանությունը և թափառաշրջիկությունը վերացնելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար: