ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1998 թվականի N 413
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 3-ի N 387 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ծրագծի հիմնական ուղղության վերաբերյալ ակտը (կցվում է):
2. Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կառուցման պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`
ա) մինչև 1998 թվականի հուլիսի 25-ը կազմել Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի նախագծային առաջադրանքը` այն համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ.
բ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը ավարտել Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Եղեգնաձոր-մԱՐՏՈՒՆԻ հատվածի «տեխնիկական նախագիծ» փուլի մշակումը.
գ) մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ավարտել Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Մարտունի-Այրում հատվածի «տեխնիկական նախագիծ» փուլի մշակումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ա Կ Տ
ԵՂԵԳՆԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 3-ի n 387 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հետևյալ կազմով`
Ֆ. Փիրումյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ավանյան | - | ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ |
Խ. Դումիկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ֆ. Զաքարյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Պապյան | - | ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Պետրոսյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Հարությունյան | - | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ |
ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի n 91 հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկությունները Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ծրագծի ընտրության վերաբերյալ:
Ճանապարհի ծրագծի ուղղության համար ուսումնասիրվել է երեք տարբերակ`
Եղեգնաձոր-Մարտունի-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում.
Եղեգնաձոր-Մարտունի-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Այրում.
Եղեգնաձոր-Ուրցաձոր-Երևան-Ապարան-Վանաձոր-Ալավերդի-Այրում:
Ծրագծի ընտրության համար առաջարկվել է` Եղեգնաձոր-Մարտունի-Սևան- Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում տարբերակը:
Ավտոմոբիլային ճանապարհի ծրագծի առաջարկվող տարբերակի նկարագրությունը
Եղեգնաձոր-Այրում ավտոմոբիլային ճանապարհի ծրագիծն անցնում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերով` երկարությունը 289 կմ:
Եղեգնաձոր-Այրում ավտոմոբիլային ճանապարհի ծրագծի Եղեգնաձոր-Մարտունի- Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում ուղղությունն ունի հետևյալ կարևոր առավելությունները`
ա) անցնում է հանրապետության տարածքի խորքով.
բ) նպատակահարմար է քաղաքաշինական և տնտեսական ռազմավարության տեսանկյունից`
շրջանցում է կենտրոնի խիտ բնակեցված և խիստ ծանրաբեռնված ագլոմերացիան,
Սևանի ավազանը հանում է տրանսպորտային կղզիացումից,
հանրապետության հյուսիսային և հարավային տարաձայնությունների միջև ստեղծում է ուղևորաբեռնափոխադրումների անմիջական հնարավորություն.
գ) գյուղատնտեսական նշանակության հողերի նվազագույն իրացում.
դ) Սևանա լճի երկայնքով, մոտ 80 կմ, հանրապետական և միջազգային տուրիզմի զարգացման հնարավորություն է ընձեռնում:
Ավտոմոբիլային ճանապարհի առաջարկվող ծրագծի անցկացման որոշակի բարդություններ կլինեն Սելիմի և Դիլիջանի լեռնանցքներում, բնակավայրերի շրջանցումներում:
Եզրակացություն
Միջգերատեսչական հանձնաժողովն առաջարկում է`
1. Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնական ծրագիծն ընդունել Եղեգնաձոր-Մարտունի-Սևան-Դիլիջան-Վանաձոր- Ալավերդի-Այրում ուղղությամբ:
2. Նախագծվող ճանապարհը նախատեսել տեխնիկական 2-րդ կարգի: Ճանապարհային պատվածքի կրողունակությունը հաշվարկել ավտոմեքենայի մեկ առանցքի վրա ընկնող բեռի` 11,5 տոննա մեծությամբ:
3. Նախագիծն իրականացնել երկու փուլով` «Տեխնիկական նախագիծ» և «Աշխատանքային ծրագրեր»:
«Տեխնիկական նախագիծ» փուլը մշակել երկու հերթով`
ա) առաջին հերթը` Եղեգնաձոր-Մարտունի հատվածի համար.
բ) երկրորդ հերթը` Մարտունի-Այրում հատվածի համար:
Առաջին փուլի առաջին հերթի նախագծի սահմանված կարգով հաստատումից հետո իրականացնել շինարարական աշխատանքները:
4. Տեխնիկական նախագծի փուլում ուսումնասիրել Սևան-Դիլիջան կիսակառույց թունելի օգտագործման և ծրագծի բնակավայրերի շրջանցման հնարավորությունները:
5. Նախագծում նախատեսել ճանապարհատրանսպորտային և սպասարկման օբյեկտների ենթակառուցվածքի տեղաբաշխման սխեմայի մշակումը:
6. Այն հատվածներում, որտեղ հնարավոր է` ճանապարհի ծրագծի անցկացումը նախատեսել 1-ին տեխնիկական կարգի նորմերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հեռանկարային ցանցի ուրվագիծ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|