041.0128.04.03.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 1998 թվականի N 128
քաղ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1.«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասի» N 201 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Պաշտոնի անվանումը | Պաշտոնային դրույքաչափերը (դրամ) |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
42900 |
ՀՀ վարչապետի խորհրդական |
42900 |
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի ծառայության պետ |
42900 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ |
40700 |
ՀՀ վարչապետի օգնական |
39600 |
Վարչության պետ, գործերի կառավարիչ |
38500 |
Խորհրդատու |
38500 |
Վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ | 29700 |
Բաժնի վարիչ |
27500 |
Գլխավոր մասնագետ |
18700 - 22000 |
Առաջատար մասնագետ, արխիվի վարիչ |
17600 - 18700 |
Առաջին կարգի մասնագետ, գրադարանավար |
15400 - 16500 |
Երկրորդ կարգի մասնագետ |
13200 - 14300 |
Մասնագետ, պահեստապետ |
11000 - 12100 |
|
Շ. Կարամանուկյան |