Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-01.01.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

041.0128.04.03.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 1998 թվականի N 128
քաղ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասի» N 201 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մարտի 4-ի N 128 որոշման

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափերը (դրամ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

42900

ՀՀ վարչապետի խորհրդական

42900

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի ծառայության պետ

 42900

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ

40700

ՀՀ վարչապետի օգնական

39600

Վարչության պետ, գործերի կառավարիչ

 38500

Խորհրդատու

38500

Վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ 29700
Բաժնի վարիչ

27500

Գլխավոր մասնագետ

18700 - 22000

Առաջատար մասնագետ, արխիվի վարիչ

17600 - 18700

Առաջին կարգի մասնագետ, գրադարանավար

15400 - 16500

Երկրորդ կարգի մասնագետ

13200 - 14300

Մասնագետ, պահեստապետ

11000 - 12100


Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.1998, N 713 01.01.1999, N 128
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան