Հաստատված է |
Կ ա ր գ
հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման
Համաձայն ՀՀ Կառավարության 07.06.95թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման 4 ա) և 9 կետերի սահմանել հետևյալ կարգը.
1. Հարկ վճարողի հաշվառման համարի միակության ապահովման նպատակով, այն տրամադրվում է վարչատարածքային հարկային մարմինների կողմից` ըստ ձեռնարկության, անհատ ձեռներեցի, կազմակերպության պետական գրանցման գտնվելու վայրի (հասցեի) վարչատարածքային պատկանելության:
2. ՀՎՀՀ ստանալու համար հարկատուն լրացնում է ՀՎՀՀ տրամադրման քարտը, ձեռնարկություները և կազմակերպություններ` ձև 1-ը (հավելված 1), իսկ անհատ ձեռներեցներ` ձև 2-ը (հավելված 2):
3. Եթե հարկատուն հաշվառված չէ վարչատարածքային ՀՊՏ-ում, ՀՎՀՀ նախապես չի տրամադրվում, այլ հարկատուից պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր, որից հետո միայն կատարվում է նրա հաշվառումը:
4. Հարկատուին տրվում է կնիքով հաստատված փաստաթուղթ (հավելված 3), որում նշված է հարկատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (անհատ ձեռներեցի անունը, ազգանունը և հայրանունը):
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 փետրվարի1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960005
Հավելված 1
(ձև 1)
Հարկ Վճարողի Հաշվառման Համարի տրամադրման քարտ
(Ձև 1-ը փոփ. 07.10.96 N 714)
Հավելված 2
(ձև 2)
Հարկ Վճարողի Հաշվառման Համարի տրամադրման քարտ
Հավելված 3
