ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 1999 թվականի թիվ 247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 28.10.05 թիվ 835-Ն)
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Է. Դարբինյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար).
բ) հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականություններից ազատել Ռ. Գասպարյանին: