«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1593-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24-րդ և 241 -րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
|
ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1593-Ն որոշման |
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը և, ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 38, 42 և 48-րդ հոդվածների, մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացման անհնարինության դեպքերը: 2. Սույն կարգում օգտագործված, սակայն սույն կարգով չսահմանված հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն: 3. Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների համար ընդունված` մաքսային հայտարարագրում ներառված և սույն կարգին համապատասխան ամրագրված տվյալները` այդ ապրանքների համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումների ժամանակ փաստացի առկա տվյալների հետ համեմատելով: 4. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը համարվում է անհնար, եթե սույն կարգով նախատեսված նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում բացակայում են սույն կարգի համաձայն պարտադիր լրացման ենթակա առնվազն 2 տող և (կամ) բաժին լրացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները: 5. Եթե մաքսային մարմինները մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը համարում են անհնար, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին տրամադրվում է գրավոր եզրակացություն՝ «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով մաքսային ձևակերպման ներկայացված ապրանքի նույնականացման անհնարինության մասին, որում նշվում են տվյալ ապրանքի նույնականացման անհնարին լինելու պատճառները: 6. Մաքսային մարմինների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումն անհնար համարելը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով: | |
7. Նույնականացման նպատակով տվյալների ամրագրման համար «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների համար մաքսային հայտարարագիրն ընդունող մաքսային մարմինը կազմում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկ՝ համաձայն (ձևի): 8. Նույնականացման նպատակով տվյալների ամրագրման համար հիմք են ընդունվում` ա) մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմնի տրամադրած՝ վերամշակման նպատակով ժամանակավորապես մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների վերամշակման արդյունքում ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություններին վերաբերող եզրակացությունները). բ) հայտարարատուի նախաձեռնությամբ ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված փորձագիտական եզրակացությունները` հայտարարագրված ապրանքների նույնականացման համար սույն կարգի համաձայն ամրագրման ենթակա տվյալների մասին. գ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության միջոցառումների իրականացմամբ ձեռք բերված տվյալները: 9. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ և կազմվում է 2 օրինակից, որոնցից առաջինը պահվում է մաքսային մարմնում, իսկ երկրորդը՝ հանձնվում հայտարարատուին: 10. Նույնականացման նպատակով տվյալներն ամրագրած մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի համարի և կազմման ամսաթվի մասին նշագրում է կատարում մաքսային հայտարարագրի դարձերեսին: Հայտարարագրի դարձերեսին կատարված նշագրումը եզրագծվում և կնքվում է մաքսային մարմնի նշագրում կատարած պաշտոնատար անձի անձնական կնիքով: 11. Մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով՝ որպես մաքսային ապահովման միջոց վերցված նմուշները և (կամ) փորձանմուշները պահպանվում են նմուշառում կատարած մաքսային մարմնում՝ մինչև այդ ապրանքների՝ «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» կամ «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով նախատեսված, մաքսային հսկողության տակ գտնվելու ժամկետի ավարտը: Եթե մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով՝ որպես մաքսային ապահովման միջոց կազմվել է ապրանքի նկարագրություն, գծագիր կամ պատրաստվել է մասշտաբային պատկեր, լուսանկար կամ իլյուստրացիա, ապա դրանց բնօրինակները կցվում են նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի առաջին օրինակին, իսկ կրկնօրինակները (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով և ստորագրությամբ վավերացված)` երկրորդ օրինակին՝ դրա մասին նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում կատարելով համապատասխան նշում: | |
12. «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում» կամ «ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմներին հաջորդող համապատասխանաբար «Վերաարտահանում» կամ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելիս՝ հայտարարատուն մաքսային հայտարարագրին կից ներկայացնում է նաև նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի երկրորդ օրինակը (բնօրինակը կամ պատճենը): 13. Սույն կարգի 12-րդ կետում նշված մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը համեմատում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի (այդ թվում՝ սույն կարգի 11-րդ կետի համաձայն նույնականացման տվյալների ամրագրման թերթիկին կցված նյութերի) տվյալները մաքսային ձևակերպման ներկայացված ապրանքների փաստացի տվյալների հետ միասին: Սույն կետում նշված համեմատությունը կամ դրա որոշակի մասը կատարելու համար մաքսային մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրել փորձագետի: 14. Եթե սույն կարգի 13-րդ կետում նշված տվյալների համեմատության ընթացքում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր չեն բացահայտվում, կամ այդպիսի հիմքերի առկայության դեպքում կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում կայացվում է գործի վարույթը կարճելու մասին որոշում, ապա վերաարտահանվող կամ վերաներմուծվող ապրանքները համարվում են նույնականացված: 15. Եթե սույն կարգի 13-րդ կետում նշված տվյալների համեմատության ընթացքում բացահայտվում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, իսկ ապրանքների մաքսային ձևակերպումը կասեցվում է մինչև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտից հետո մաքսային ձևակերպումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 16. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված ցանկացած փաստաթուղթ հանդիսանում է մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթ` մաքսային սահմանով ժամանակավորապես տեղափոխվող ապրանքների համապատասխանաբար «Վերաարտահանում» կամ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով հետագա մաքսային ձևակերպումների ժամանակ: | |
17. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը լրացվում է նախքան մաքսային հայտարարագրի ընդունումը՝ բացառությամբ թերթիկի 2-րդ և 5-րդ բաժինների, որոնք լրացվում են մաքսային հայտարարագրի ընդունումից հետո` նախքան հայտարարագրված ապրանքների բացթողումը: 18. Արգելվում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում ջնջումներ և (կամ) ուղղումներ կատարելը: Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը լրացնելիս ջնջումներ և (կամ) ուղղումներ լինելու դեպքում լրացվում է նույնականացման տվյալների ամրագրման նոր թերթիկ: 19. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի «Ապրանքի նկարագիրը» բաժնի` ա) 1.1-ին տողում նշվում է ապրանքի հնարավոր մանրամասն անվանումը (ենթակա է պարտադիր լրացման). բ) 1.2-րդ տողում նշվում է ապրանքի ապրանքային անվանումը (եթե հայտարարագրված ապրանքը չունի ապրանքային անվանում, ապա դրվում է գծիկ). գ) 1.3-րդ տողում նշվում է ապրանքի մակնիշը և (կամ) մոդելը (եթե հայտարարագրված ապրանքը չունի մակնիշ և մոդել դրվում է գծիկ, եթե ապրանքն ունի միայն մակնիշ, ապա նշվում են մակնիշը և «մոդել չունի» բառերը, իսկ եթե ապրանքն ունի միայն մոդել, ապա նշվում են մոդելը և «մակնիշ չունի» բառերը). դ) 1.4-րդ տողում նշվում է ապրանքի թողարկման տարեթիվը, եթե առկա է համապատասխան տեղեկատվություն՝ նշվում են նաև թողարկման ամիսը և օրը (եթե արտադրության ժամկետը հայտնի չէ, ապա դրվում է գծիկ). ե) 1.5-րդ տողում նշվում է ապրանքի գույնը` հնարավոր մանրամասն նկարագրությամբ, եթե ապրանքն անգույն է, ապա նշվում է «անգույն» բառը, եթե ապրանքի տարբեր մասերն ունեն տարբեր գունավորում, ապա նշվում են «տես դարձերեսը» բառերը, և թերթիկի դարձերեսին հնարավորինս մանրամասն նկարագրվում է ապրանքի գունավորումը, ընդ որում, թերթիկի դարձերեսին կատարված նշումները եզրագծվում ու վավերացվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական կնիքով (ենթակա է պարտադիր լրացման): 20. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի «Ապրանքի տեխնիկական փաստաթղթերը» բաժնում նշվում են ապրանքի համարակալում ունեցող տեխնիկական փաստաթղթերի (օրինակ` տեխնիկական անձնագիր) կամ մաքսային սահմանով տեղափոխվող կենդանիների համարակալում ունեցող նույնականացման փաստաթղթերի անվանումները, լրացնելու (տալու) ամսաթվերը և համարները: 21. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 3-րդ բաժնում (ենթակա է պարտադիր լրացման) նշվում են «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի վրա առկա գործարանային նույնականացման համարները` նշելով, թե ապրանքի որ մասում են դրանք դրված, ընդ որում, հաշվի են առնվում միայն այն համարները, որոնք չեն կարող ֆիզիկապես հեռացվել տվյալ ապրանքից և ամրացվել այլ ապրանքի վրա: Եթե «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» կամ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրվող ապրանքներն ունեն գործարանային նույնականացման համարներ, ապա դրանք նույնպես նշվում են: «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմների դեպքում նշվում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության մասին իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը: «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմների դեպքում բաժինը ենթակա չէ պարտադիր լրացման, եթե նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում լրացվում է 2-րդ բաժինը: 22. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 4-րդ բաժնում նշվում են ապրանքի նկատմամբ կիրառված մաքսային ապահովման միջոցները (ենթակա է պարտադիր լրացման): Մաքսային ապահովման յուրաքանչյուր միջոցի համար լրացվում է առանձին տող: Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով՝ որպես մաքսային ապահովման միջոց կազմվել է ապրանքի նկարագրություն, գծագիր կամ պատրաստվել է մասշտաբային պատկեր, լուսանկար կամ իլյուստրացիա, ապա բաժնի համապատասխան տողում կատարվում է նշում դրա մասին: 23. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 5-րդ բաժնում նշվում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին այլ տեղեկություններ (օրինակ` պիտանիության ժամկետը, վերամշակման արդյունքում ստացվելիք արդյունքի նկարագրությունը (ապրանքի անվանումը և ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի) և նվազագույն քանակությունը): | |
|
Մ. Թոփուզյան |
|
|
Ձև
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ N
Կազմված է |
____________________ |
մաքսային հայտարարագրով |
____________________ |
կողմից |
(մաքսային հայտարարագրի ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը) |
(ապրանքներ տեղափոխող անձի անվանումը) |
հայտարարագրված ապրանքների համար:
1. Ապրանքի նկարագիրը՝ |
1.1. անվանումը |
2. Ապրանքի տեխնիկական փաստաթղթերը |
3. Ապրանքի վրա առկա գործարանային նույնականացման համարները (նշել նաև թե ապրանքի որ մասում է դրված) |
4. Ապրանքի նկատմամբ կիրառված մաքսային ապահովման միջոցները |
5. Այլ տեղեկություններ |
Կազմված է __________________________ |
__ ________200 թ. | |
(մաքսային մարմնի անվանումը) |
||
____________________________________ | _______________ | |
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը) | (ստորագրությունը) | |
_______________ | _______________ | |
(հայտարարատուի տվյալները) | (ստորագրությունը) |