ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1996 թվականի N 465
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններից հափշտակված տրանսպորտային միջոցները դուրս են գրվում այդ ձեռնարկությունների հաշվեկշիռներից, և դրանց տեխնիկական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովների միջոցով սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին:
2. Հափշտակված տրանսպորտային միջոցների հետախուզում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված գրությունների պատճենների ու Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովներում կազմված տեխնիկական փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտերի հիման վրա բոլոր տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինների կողմից վերաձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներ:
3. Հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից դրանք սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններին կամ օտարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ սահմանված կարգով: Հափշտակված տրանսպորտային միջոցների վաճառքից գոյացած գումարները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին ու գերատեսչություններին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք համապատասխանաբար հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |