Գլխավոր տեղեկություն
Համար
N 465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.1996-24.09.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1996 թվականի N 465

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններից հափշտակված տրանսպորտային միջոցները դուրս են գրվում այդ ձեռնարկությունների հաշվեկշիռներից, և դրանց տեխնիկական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովների միջոցով սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին:

2. Հափշտակված տրանսպորտային միջոցների հետախուզում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված գրությունների պատճենների ու Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովներում կազմված տեխնիկական փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտերի հիման վրա բոլոր տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինների կողմից վերաձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներ:

3. Հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների կողմից դրանք սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների տրանսպորտային ձեռնարկություններին կամ օտարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ սահմանված կարգով: Հափշտակված տրանսպորտային միջոցների վաճառքից գոյացած գումարները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին ու գերատեսչություններին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք համապատասխանաբար հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.09.2000, N 536 24.09.2000, N 465
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան