ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1996 թվականի N 103
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 367 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Առավել կարիքավոր երեխաների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Մինչև 6 տարեկան երեխաների համար սահմանված նպաստների վճարումը շարունակել ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ մայրերին` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |