Գլխավոր տեղեկություն
Համար
N 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1996 թվականի N 103

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 367 որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

Առավել կարիքավոր երեխաների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Մինչև 6 տարեկան երեխաների համար սահմանված նպաստների վճարումը շարունակել ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ մայրերին` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից)»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան