Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.07/56.1 Հոդ.1095.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 928-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի  մարզի Զովունու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 996.2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 993.5 հեկտարը, որից` 86.8 հեկտար վարելահող, 345 հեկտար արոտավայր, 561.7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2.7 հեկտար այլ հողերը` բնակավայրերի  հողերի կատեգորիա`  հասարակական կառուցապատման համար:

2. Քաղաքացիների սեփականությունը համարվող 2.7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել`

ա) 1.2 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական  կառուցապատման համար.

բ) 1.5 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի  կատեգորիա՝ ավտովերանորոգման արհեստանոց կառուցելու համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 8
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 928-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան