ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 1997 թ. N 497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 61 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածում «ՀՀ առողջապահության նախարարություն» տողի 3-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «3» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 61 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Բուժկանխարգելիչ օգնության, գիտության և կադրերի վարչություն
Առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման վարչություն
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն
Տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Մոր և մանկան առողջության պահպանության վարչություն
Առողջապահության ապահովվածության և շինարարության վարչություն
Վերահսկողության տեսչություն
Միջազգային կապերի, օտարերկրյա ներդրումների և մարդասիրական օգնության վարչություն
Արտակարգ իրավիճակների վարչություն
Նախարարի քարտուղարություն
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ