«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1365-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 656-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով` «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հաստատությունների` մեկ թվով տրվող տարեկան ֆինանսավորման չափը և դրա դիմաց պետական հատուկ ուսումնական հաստատության կողմից կատարվող աշխատանքի ծավալն ամրագրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով պետական կառավարման համապատասխան մարմնի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով:
3. Հաստատություններին տրվող տարեկան գումարի չափը ձևավորվում է` հիմք ընդունելով տվյալ հաստատության սաների և դասարանների թիվը, հաստատված ուսումնական պլանները, տվյալ տարվա համար նախատեսված աշակերտ/ուսուցչական դրույք և աշակերտ/ոչ ուսուցչական դրույք հարաբերակցությունները, ուսուցչի առավելագույն ծանրաբեռնվածությունն ու մանկավարժական դրույքի միջին ամսական չափը, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված հաշվարկային չափաքանակները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և տվյալ հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ դրույթներ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման 4-րդ կետով սահմանված` տարբեր տիպերի հաստատությունները ֆինանսավորվում են տարբերակված ձևով:
5. Պետական կառավարման համապատասխան մարմնի և հաստատության միջև կնքված պայմանագրով` մեկ թվով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում տվյալ հաստատության տնօրենի կողմից կազմվում են հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք, հաստատության խորհրդի առաջարկությամբ, ներկայացվում են պետական կառավարման համապատասխան մարմին` հաստատման:
6. Հաստատությունների տարեկան ծախսերի նախահաշվով նախատեսված գումարները բաշխվում են ըստ եռամսյակների` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշման:
7. Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:
8. Հաստատությունները կարող են լրացուցիչ ֆինանսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 71-րդ կետով նախատեսված աղբյուրներից:
9. Հանրակրթական դպրոցներում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով` «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին, համաձայն սույն կարգի պահանջների:
10. Հանրակրթական դպրոցներում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ`
ա) այլ մանկավարժների (հատուկ մանկավարժ, դաստիարակ, հոգեբան և այլն) և խոհարարի, լվացարարի հաստիքները սահմանվում են հաստատությունների համար նախատեսված կարգով` ըստ տիպերի սահմանված խմբերի խտության` հավասար թվով երեխաների առկայության դեպքում: Եթե երեխաների թիվը չի գերազանցում հաստատությունների համար սահմանված խմբերի խտության կեսից ավելին, ապա սահմանվում է 0,5 միավոր.
բ) սնունդը, ջուրը և էլեկտրաէներգիան տրվում են հաստատությունների երթևեկող երեխաների համար սահմանված չափաքանակով, իսկ տրանսպորտային ծախսերը` ուսումնառության ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտով մեկանգամյա երկկողմ երթևեկության արժեքի չափով.
գ) մյուս ծախսերը կատարվում են հանրակրթական դպրոցների համար սահմանված չափաքանակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |