«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 147-Ն
ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց այդ խմբերում ավելի բարձր պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:
2. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են այդ խմբերում նշանակվել ավելի բարձր պաշտոնի, եթե բավարարում են հետևյալ պայմանները`
ա) ծառայողական պարտականությունները կատարելիս` ցույց են տվել մասնագիտական խոր իմացություն,
բ) ունեն կազմակերպչական ունակություն,
գ) ունեն 10 տարվա աշխատանքային փորձ,
դ) զբաղեցրած պաշտոնում աշխատել են ոչ պակաս, քան 5 տարի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |