ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով |
ՎԲ-126/07 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
12 հունիսի 2007 թվական |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Գ. Ջհանգիրյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Ստեփան Վարազդատի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Արտյոմ Աբգարի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 362-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Անհայտ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, ապօրինի շինություն մուտք գործելու և զենքի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ 2004 թվականի ապրիլի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
2004 թվականի ապրիլի 17-ին ձերբակալվել են Ստեփան Գալստյանը և Արտյոմ Հակոբյանը, որոնց ապրիլի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2004 թվականի ապրիլի 19-ին ձերբակալվել է Աշոտ Հակոբյանը, որին ապրիլի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2004 թվականի հունիսի 30-ին Արտյոմ Աբգարի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով 2004 թվականի ապրիլի 20-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով:
2004 թվականի հունիսի 30-ին Ստեփան Վարազդատի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով 2004 թվականի ապրիլի 20-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
2004 թվականի հունիսի 30-ին Աշոտ Հակոբի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2004 թվականի ապրիլի 22-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
2004 թվականի հունիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով Ստեփան Վարազդատի Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝ 8 (ութ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով՝ 4 (չորս) տարի ժամկետով, առանց տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական սահմանվել է ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով, առանց տուգանքի և առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի ապրիլի 17-ից:
Արտյոմ Աբգարի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 362-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով՝ 7 (յոթ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց տուգանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի և 67-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Արտյոմ Հակոբյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով, առանց տուգանքի և առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի ապրիլի 17-ից:
Աշոտ Հակոբի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով՝ 8 (ութ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ 3 (երեք) տարի ժամկետով, առանց տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական սահմանվել է ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով, առանց տուգանքի և առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի ապրիլի 19-ից:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճռով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ ամբաստանյալներ Արտյոմ Հակոբյանի, Ստեփան Գալստյանի և պաշտպանի վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2005 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճռի դեմ բերված ամբաստանյալներ Ստեփան Գալստյանի և Արտյոմ Հակոբյանի վճռաբեկ բողոքները թողել է առանց քննության:
Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 31-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414. 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
2. Գործի փաստական հանգամանքները.
Նախաքննության մարմինը Ստեփան Վարազդատի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Արտյոմ Աբգարի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Հակոբի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել հետևյալ արարքների համար.
Արտյոմ Հակոբյանը, 2002 թվականի հունիսի 6-ին զորակոչված լինելով ժամկետային զինվորական ծառայության և հանդիսանալով ՀՀ ոստիկանության թիվ 1032 զորամասի զինծառայող, Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով դատապարտված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով և գտնվելով փորձաշրջանի մեջ, 2004 թվականի հունվարի 23-ից մինչև 25-ը, իսկ վերջին անգամ փետրվարի 3-ից զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասը:
Ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու համար նախնական համաձայնության գալով` Ստեփան Գալստյանը, Արտյոմ Հակոբյանը և Աշոտ Հակոբյանը 2004 թվականի փետրվարի 29-ին` ժամը 2040-ի սահմաններում, դիմակավորված, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի երկու ատրճանակով զինված, հարձակում են կատարել Աճառյան փողոցի 32 շենքի թիվ 2 բնակարանում գտնվող «Արթուր և Նազելի» ՍՊԸ-ի վրա, որի ընթացքում Ստեփան Գալստյանը ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Կարապետյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել. ատրճանակով կրակել է վերջինիս ձախ ազդրի շրջանին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո ՍՊԸ-ի տարադրամի փոխանակման սենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափերի` 2.925.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի և ՀՀ դրամ:
Աշոտ Հակոբյանը կրկին անգամ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ և նպատակով, 2004 թվականի մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի երրորդից ութերորդ հարկերում տեղադրված էլեկտրավահանակների ներսից գողացել է բազմաթիվ տուժողների պատկանող 34.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 30 հատ էլեկտրաապահովիչ:
Ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու համար նախնական համաձայնության գալով` Արտյոմ Հակոբյանը և Ստեփան Գալստյանը, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 2-ին` ժամը 1700-ի սահմաններում, դիմակավորված, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող կարճափող հրացանով և ատրճանակով զինված, հարձակում են կատարել Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1 շենքի տակ գտնվող «Հայխնայբանկ»-ի Խորհրդային մասնաճյուղի թիվ 32 մինիմասնաճյուղի գրասենյակի վրա, որի ընթացքում հրազենի գործադրմամբ գրասենյակի աշխատակցուհիներ Գոհար Ավետիսյանի ու Աննա Միքայելյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացել են չհրկիզվող պահարանը, սակայն Ա. Միքայելյանի կողմից ձայնային ահազանգման համակարգը միացնելուց հետո դիմել են փախուստի:
Արտյոմ Հակոբյանը և Ստեփան Գալստյանը, նախնական համաձայնության գալով, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 8-ին ապօրինի մուտք են գործել Ռոբերտ Սահակյանին պատկանող Ավան-Առինջ թաղամասի 1-ին հատվածի թիվ 2/1 շենքի տանիքում գտնվող խորդանոցը, որտեղից գաղտնի հափշտակել են 118.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զինվորական ձմեռային կիսաբաճկոն, հեռադիտակ, մեկ զույգ կոշիկ, 70 մետր պղնձյա լար, ալյումինե երկու կաթսա և 20 լիտր տարողությամբ ալյումինե ջրի երկու տարա:
Արտյոմ Հակոբյանը և Ստեփան Գալստյանը, նախնական համաձայնության գալով, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Ավան- Առինջ թաղամասի 3/8, 3/2, 3/12, 1/7, 1/10, 1/15, 2/10, 1/11 և 1/12 շենքերի պատերի վրայից կտրել և գողացել են «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին պատկանող 186 մետր երկարությամբ 97.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ՏՊՊ 50/2 և 100/2 տեսակների հեռախոսային մալուխներ:
Արտյոմ Հակոբյանը և Ստեփան Գալստյանը, նախնական համաձայնության գալով, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 10-ին Ավան-Առինջ թաղամասի 1-ին հատվածի թիվ 1/3 շենքի հարևանությամբ կայանված Արտաշես Մանասերյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 02 SO 308 պետհամարանիշի ավտոմեքենայից գողացել են 55.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով երկու անվադող` իրենց անվահեծաններով, մեկ մարտկոց, հետևի նստարանը` հենարանով, «Արտեչ» ֆիրմայի ձայնագրիչ և ամբարձիչ:
Արտյոմ Հակոբյանը և Ստեփան Գալստյանը, նախնական համաձայնության գալով, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել Ավան-Առինջ թաղամասի թիվ 180 միջնակարգ դպրոցի փայտամշակման արհեստանոց, որտեղից գաղտնի հափշտակել են 114.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով էլեկտրական սղոց-ֆուգան, երկու հատ էլեկտրական բալգարկա, էլեկտրական գայլիկոնիչ, էլեկտրական մարտկոցային պտուտակահան, ալմաստե ապակեկտրիչ և ամրակրակող գործիք:
Արտյոմ Հակոբյանը և Աշոտ Հակոբյանը, նախնական համաձայնության գալով, կրկին անգամ, 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը, Ավան-Առինջ թաղամասի 3/8, 3/2, 3/12 շենքերից գողացել են «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին պատկանող 78 մետր երկարությամբ 39.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ՏՊՊ 50/2 տեսակի հեռախոսային մալուխներ:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ոստիկանության Երևանի քննչական վարչությունում թիվ 14102507 քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սերգեյ Անդրեասյանը ցուցմունք է տվել, որ ի թիվս մի քանի ավազակային հարձակումների` ինքն այժմ հանգուցյալ Հենրիկ Մամբրեյանի հետ կատարել է նաև Ավանի Աճառյան թաղամասի 32-րդ շենքի 2-րդ բնակարանում տեղակայված «Արթուր և Նազելի» ՍՊԸ-ի աշխատակիցների նկատմամբ 2004 թվականի փետրվարի 29-ի զինված ավազակային հարձակումը, ինչպես նաև խնայբանկի Խորհրդային մասնաճյուղի Ավան-Առինջի մինիմասնաճյուղի աշխատակիցների նկատմամբ 2004 թվականի ապրիլի 2-ի զինված ավազակային հարձակումը:
Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում հարցաքննված Սերգեյ Անդրեասյանը ցուցմունք է տվել, որ 2004 թվականի փետրվարի 29-ի և ապրիլի 2-ի ավազակային հարձակումները կատարել է ինքը Հենրիկ Մամբրեյանի հետ և մանրամասն նկարագրել է դեպքերի հանգամանքները: Նրա մատնանշած փաստերը հաստատվել են նաև լրացուցիչ հարցաքննված վկաների ցուցմունքներով:
Բացի այդ, թիվ 17104504 գործով որպես վկա հարցաքննված Արտյոմ Հակոբյանը ցուցմունք է տվել, որ գործի նախաքննության ժամանակ Ավանի ոստիկանության բաժնում իրենց ծեծել են և ստիպել են ընդունել ավազակային հարձակումներ կատարելու փաստերը և այդ մասին ցուցմունք տալ: Իրենք բռնություների ազդեցության տակ տվել են պահանջվող ցուցմունքները, որոնցից դատաքննությունների ընթացքում հրաժարվել են: Իր անմեղությունն ապացուցելու համար մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Դատապարտյալ Աշոտ Հակոբյանը ևս ցուցմունքներ է տվել, որ իրենք չեն կատարել իրենց մեղսագրված երկու ավազակային հարձակումները և դրանց կատարման փաստերն ընդունել են ծեծի ազդեցության տակ:
Հարուցված վարույթի քննությամբ պարզվել է նաև, որ Ստեփան Գալստյանը պատիժը կրելու ընթացքում 2006 թվականի հունիսի 1-ին մահացել է չարորակ ուռուցքի պատճառով:
Փաստորեն, նոր ի հայտ եկած հանգամանքներով հարուցված վարույթի ընթացքում ի հայտ են եկել Աշոտ Հակոբյանի, Ստեփան Գալստյանի և Արտյոմ Հակոբյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին անհայտ մնացած էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք մինչ այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալների անմեղությունը ավազակային հարձակումներ կատարելու մեջ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոք բերելու հիմք է:
Ելնելով վերոգրյալներից` բողոքի հեղինակը խնդրել է.
1. Բեկանել Ստեփան Վարազդատի Գալստյանի, Արտյոմ Աբգարի Հակոբյանի և Աշոտ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 2-ի դատավճիռների մասը և այդ հոդվածներով քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության:
2. Ստեփան Վարազդատի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով դատավճիռը թողնել անփոփոխ:
3. Արտյոմ Աբգարի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 362-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճիռները թողնել անփոփոխ: Դրանցով դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով նշանակված 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 1 տարի ժամկետով ազատազրկումը և թողնել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով, որին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ մասնակիորեն գումարել նաև Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 ամիս ժամկետով ազատազրկումը` վերջնական թողնելով կրելու ազատազրկում 4 տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվել 2004 թվականի ապրիլի 17-ից:
4. Աշոտ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը, որով պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի ժամկետով և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճիռը թողնել անփոփոխ: Նկատի ունենալով, որ Աշոտ Հակոբյանի պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի ապրիլի 19-ից և նշանակված պատիժն արդեն լրիվ կրել է, նրան ազատ արձակել: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 235-րդ հոդվածներով Աշոտ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում թիվ 14102507 քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սերգեյ Անդրեասյանը ցուցմունք է տվել, որ ի թիվս այլ ավազակությունների` այժմ հանգուցյալ Հենրիկ Մամբրեյանի հետ կատարել է նաև Ավանի Աճառյան թաղամասի 32 շենքի 2-րդ բնակարանում տեղակայված «Արթուր և Նազելի» ՍՊԸ-ի աշխատակիցների նկատմամբ 2004 թվականի փետրվարի 29-ի և խնայբանկի Խորհրդային մասնաճյուղի Ավան-Առինջի մինիմասնաճյուղի աշխատակիցների նկատմամբ 2004 թվականի ապրիլի 2-ի ավազակային հարձակումները:
Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ վերը նշված ավազակությունները կատարելու համար Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ, 235-րդ հոդվածի 2-րդ մասերով դատապարտվել են Ստեփան Վարազդատի Գալստյանը, Արտյոմ Աբգարի Հակոբյանը և Աշոտ Հակոբի Հակոբյանը: Նույն դատավճռով նրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել են մի շարք գողություններ կատարելու համար:
2007 թվականի մարտի 28-ին Երևան քաղաքի դատախազությունում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում քննվող քրեական գործով գողություններ կատարելու համար մեղադրվող Ստեփան Գալստյանը, Արտյոմ և Աշոտ Հակոբյանները 2004 թվականի ապրիլ ամսին հարցաքննվելիս հանդես են եկել մեղայականով և ցուցմունք են տվել, որ կատարել են նաև 2004 թվականի փետրվարի 29-ի և 2004 թվականի ապրիլի 2-ի վերը նշված ավազակությունները: Սակայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում նրանք հրաժարվել են ավազակություն կատարելու մասին նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներից և հայտնել են, որ դրանք տրվել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների հետևանքով:
Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում Սերգեյ Անդրեասյանը ցուցմունքներ է տվել, որ ինքն է Հենրիկ Մամբրեյանի հետ կատարել 2004 թվականի փետրվարի 29-ի և ապրիլի 2-ի ավազակությունները, մանրամասն նկարագրել է դեպքերի այնպիսի հանգամանքներ, որոնց մասին կարող էր իմանալ միայն հանցագործություն կատարողը: Նրա մատնանշած փաստերը հաստատվել են նաև լրացուցիչ հարցաքննված վկաների ցուցմունքներով:
Դատապարտյալ Արտյոմ Հակոբյանը ցուցմունք է տվել, որ նախաքննության ընթացքում Ավանի ոստիկանության բաժնում իրենց ծեծել են, ստիպել են ընդունել ավազակություններ կատարելու փաստերը և դրանց մասին ցուցմունքներ տալ: Բռնությունների ազդեցության տակ իրենք տվել են պահանջվող ցուցմունքները, որոնցից դատարանում հրաժարվել են, իսկ գողություններ կատարելու փաստերն ընդունել են: Ինքը մշտապես պնդել է, որ ավազակություն չեն կատարել, և իր անմեղությունն ապացուցելու համար մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի` ձերբակալված անձանց բուժզննության մատյանի, ինչպես նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ի` մարմնական վնասվածքների հաշվառման մատյանի զննությամբ պարզվել է, որ Ստեփան Գալստյանը ՁՊՎ և «Նուբարաշեն» ՔԿՀ է ընդունվել բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Նշանակված դատաբժշկական փաստաթղթային փորձաքննությամբ պարզվել է, որ բութ առարկաներով Ստեփան Գալստյանի առողջությանը թեթև վնաս է պատճառվել, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում:
Պարզվել է նաև, որ Արտյոմ Հակոբյանն ու Ստեփան Գալստյանը ձերբակալվել են 2004 թվականի ապրիլի 17-ին, իսկ Աշոտ Հակոբյանը` 2004 թվականի ապրիլի 19-ին, սակայն առաջին երկուսը ՁՊՎ մուտք են գործել 2004 թվականի ապրիլի 20-ին, իսկ Աշոտ Հակոբյանը` 2004 թվականի ապրիլի 21-ին: Այդ ընթացքում նրանք գտնվել են ոստիկանության Ավանի բաժնում:
Քննությամբ պարզվել է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ Արտյոմ Հակոբյանը 2004 թվականի դեկտեմբերի 29-ին բազկի երակները կտրելու, իսկ 2005 թվականի մարտի 22-ին, օգոստոսի 16-ին և 2006 թվականի հունիսի 26-ին կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն կատարել: Դրանցից 2005 թվականի մարտի 22-ի և օգոստոսի 16-ի դեպքերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ 2006 թվականի հունիսի 26-ի դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: 2005 թվականի մարտի 22-ին ինքնասպանության փորձ կատարելն Արտյոմ Հակոբյանը պատճառաբանել է այն բանով, որ ինքը դատապարտվել է չկատարած արարքի համար, և այդ հարցով ոչ ոք իրեն չի հավատում, իսկ 2006 թվականի հունիսի 26-ին ինքնասպանության փորձ է կատարել, քանի որ իրեն խիստ են դատապարտել: Նա նույնաբովանդակ դիմումներ է ուղարկել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետին և ՀՀ գլխավոր դատախազին:
Դատապարտյալ Աշոտ Հակոբյանը նույնպես ցուցմունք է տվել, որ իրենց մեղսագրված ավազակություններն իրենք չեն կատարել և դրանց կատարման փաստն ընդունել են ծեծի ազդեցության տակ: Նա նշել է, որ դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, պնդել է, որ ավազակություններն իրենք չեն կատարել: Չնայած դրան, հիմք ընդունելով նախաքննության ընթացքում ծեծի ազդեցության տակ տրված ցուցմունքները` իրենց դատապարտել են:
Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննությամբ պարզվել է, որ դատապարտյալ Ստեփան Գալստյանը պատիժը կրելու ընթացքում մահացել է: «Դատապարտվածների հիվանդանոց» ՔԿՀ-ում Ստեփան Գալստյանի անվամբ լրացված հիվանդության նկարագրի զննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի հունիսի 1-ին մահացել է չարորակ ուռուցքի պատճառով:
Չնայած այլ անձանց կողմից ավազակություն կատարելու հանգամանքները դատարանի կողմից որոշում ընդունելու պահին առկա են եղել, սակայն գործի նյութերում չեն արտացոլվել, և դատարանը դրանց մասին տեղյակ չի եղել: Գործի համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքների առկայությունը վկայում է այն մասին, որ Ստեփան Գալստյանի, Արտյոմ և Աշոտ Հակոբյանների վերաբերյալ դատավճիռն անօրինական է և չհիմնավորված:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են, եթե ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:
Քննության նյութերում առկա փաստական տվյալները թույլ են տալիս ավազակություն կատարելու մեջ դատապարտյալներ Ստեփան Գալստյանի, Արտյոմ և Աշոտ Հակոբյանների մեղավորության մասին անել այլ հետևություն, քան այն, որին հանգել է դատարանը նրանց վերաբերյալ դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև պարզել այդ հանցագործությունն այլ անձանց կողմից կատարելը: Դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք գործի նորոգման հիմք են: Նույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները վճռաբեկ բողոք բերելու հիմք են:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով ավազակության կատարման բոլոր հանգամանքները ենթակա են բազմակողմանի ստուգման, ինչը հնարավոր չէ դատական քննությամբ: Գործի արդարացի քննության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա Ստեփան Գալստյանի, Արտյոմ և Աշոտ Հակոբյանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ, 235-րդ հոդվածի 2-րդ մասերով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռը պետք է բեկանել և այդ մասով քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Բողոքը բավարարել:
Ստեփան Վարազդատի Գալստյանի, Արտյոմ Աբգարի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և Աշոտ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճիռները բեկանել և այդ մասով քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Ստեփան Վարազդատի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով դատավճիռը թողնել անփոփոխ:
Արտյոմ Աբգարի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 362-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճիռները թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 1 տարի ժամկետով ազատազրկումը և սահմանել 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում, որին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա մասնակիորեն գումարել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվել 2004 թվականի ապրիլի 17-ից:
Աշոտ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, որն անփոփոխ է թողնվել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 9-ի դատավճռով, թողնել անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվել 2004 թվականի ապրիլի 19-ից: Նկատի ունենալով, որ Աշոտ Հակոբյանը նշանակված պատիժը լրիվ կրել է, նրան անհապաղ ազատ արձակել: Աշոտ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |