«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2005 թվականի N 1297-Ն
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) վերաապահովագրության գնահատման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1297-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ապահովագրողը կարող է ապահովագրության մասին օրենսդրության և սույն կարգի համաձայն ապահովադրի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները փոխանցել ֆինանսական պաշտպանություն ընդունող ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ապահովագրական, ինչպես նաև վերաապահովագրական ընկերությանը (այսուհետ` վերաապահովագրող) ` ապահովագրված որոշակի ռիսկերի փոխանցման միջոցով:
2. Վերաապահովագրողը գնահատվում է հուսալի, եթե նրա հետ իրականացվող գործարքը համապատասխանում է սույն կարգի և օրենքի պահանջներին:
II. ՀՈՒՍԱԼԻ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
3. Վերաապահովագրողին հուսալի գնահատելու (դասակարգելու) համար ապահովագրողի վերաապահովագրության ծրագիրը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`
ա) վերաապահովագրողի հետ պայմանագիրը պետք է գրված լինի առանց փոխաբերական իմաստով բառերի արտահայտությունների և թաքնված ենթատեքստերի, պարզ, հստակ, մատչելի և պետք է ապահովի ապահովագրական վկայագրի բնագրի շրջանակում ռիսկի փոխանցումն ինչպես էությամբ, այնպես էլ փաստացի,
բ) վերաապահովագրողի հետ պայմանագիրը պետք է ապահովի վերաապահովագրության պարտավորությունների վճարումն առանց նվազեցման, երբ ապահովագրական ռիսկերը փոխանցվում են մեկ այլ ապահովագրողի` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կամ ապահովագրական ընկերության անվճարունակ դառնալու դեպքերում,
գ) ներկայացվում է վերաապահովագրողի գտնվելու (գործելու) վայրի երկրում ապահովագրական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար պաշտոնյայի հավաստագիրը, որը հաստատում է, որ վերաապահովագրողը համապատասխանում է իր գտնվելու վայրում գործող օրենսդրության պահանջներին, կամ այդ տեղեկությունները հավաստվում են տվյալ երկրի պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում, որի մասին ապահովագրողների կողմից տեղեկացվում է լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող համապատասխան հայտարարագրով, կամ վերաապահովագրողը պետք է թույլատրված (արտոնագրված կամ լիցենզավորված) լինի առնվազն մեկ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից, որի հետ լիազոր պետական կառավարման մարմինն ունի ապահովագրության ոլորտի վերահսկողության փոխադարձ համաձայնագիր, կամ վերաապահովագրողն ունենա սույն կարգի 4-րդ կետի համաձայն վարկանիշ,
դ) վերաապահովագրողը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության համար պահանջվող նվազագույն կապիտալի 10-ապատիկին համարժեք նվազագույն կապիտալ:
Սույն կետի «գ» և «դ» ենթակետի դրույթները կիրառվում են միայն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքելու դեպքում:
4. Վերաապահովագրողի հուսալիության չափանիշ է նաև, երբ նրա ֆինանսական կայունությունը վարկանշված է սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից, որն իրականացված վերջին վարկանշման արդյունքներով համապատասխանում է նրանց կողմից կիրառվող առնվազն հետևյալ վարկանշային դասակարգմանը`
«Standard & Poor`s» «BBB-»
«Moody's Investors Servise» «Baa3»
«A.M.Best» «B+»
Վերաապահովագրողի վարկանշային գնահատականը ճանաչվում է, եթե այն հրապարակված է վերաապահովագրողի գտնվելու (գործելու) վայրի երկրում կամ այդ վարկանշող կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում, որի մասում հավաստվում է ապահովագրողների կողմից լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող համապատասխան հայտարարագրով:
5. Ապահովագրողն իր վերաապահովագրողի գնահատականն ստանալու նպատակով ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ վերաապահովագրության պայմանագրում` գործընկերոջ կամ վերաապահովագրվող ռիսկի բնույթի կամ տեսակի յուրաքանչյուր փոփոխություն նախատեսելու դեպքում, որպես կանոն, դրանք իրականացնելուց առնվազն 30 օր առաջ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում գրություն` կից վերաապահովագրության գնահատման հայտով (համաձայն N 2 հավելվածի), որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`
ա) վերաապահովագրողի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը,
բ) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող տեղեկատվությունը,
գ) տեղեկատվություն սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջներից որևիցե մեկի մասին,
դ) ապահովագրողին հայտնի լինելու դեպքում` գրավոր հավաստագիր «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված տեղեկությունների և վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ տեղեկությունների մասին, կամ համապատասխան հայտարարություն այդ տեղեկատվության հայտնի չլինելու մասին:
Սույն կետի դրույթները կիրառվում են միայն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքելու դեպքում:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն օտար լեզվով լինելու դեպքում` լիազորված պետական կառավարման մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի համաձայն վավերացված այդ փաստաթղթերի հայերեն թարգմանությունները:
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվելու օրվանից 30-օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմինը ներկայացնում է իր դիրքորոշումը վերաապահովագրողի հետ նախատեսվող գործարքը հուսալի դասակարգելու կամ անհուսալի ճանաչելու վերաբերյալ: Սույն մասում նշված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից դիրքորոշում չհայտնվելու դեպքում այն համարվում է տրված:
8. Եթե այլ հավասար պայմաններում լիազորված պետական կառավարման մարմինը մեկ ապահովագրողի համար տվյալ վերաապահովագրողին համարում է հուսալի, ապա այն հուսալի է համարվում նաև մեկ այլ ապահովագրողի համար:
III. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
9. Ապահովագրության պայմանագրերով ստանձնած ռիսկերի դիմաց փաստացի ընդհանուր ապահովագրավճարների առնվազն 20 տոկոսը չպետք է փոխանցվի վերաապահովագրողին, կամ ապահովագրողը կարող է վերաապահովագրել ապահովագրության պայմանագրով ստանձնած ռիսկի 80 տոկոսից ոչ ավելի մասը, իսկ եթե կխախտվեն սույն կարգի 10-րդ կամ 11-րդ կետերի պահանջները, ապա սույն կետով սահմանված պահանջը սահմանափակվում է սույն կարգի 10-րդ կամ 11-րդ կետերով սահմանված համապատասխան խախտվող պահանջի առավելագույն չափով:
10. Ապահովագրողը չպետք է իր մոտ պահի որևէ մեկ ապահովագրական ռիսկի գծով ստանձնած պարտավորություն, որի մեծությունը գերազանցում է իր սեփական կապիտալի 10 տոկոսը:
11. Ապահովագրողը գործունեության ընթացքում չի կարող իր մոտ պահել իր կողմից ստանձնած ռիսկերի գծով պարտավորությունների դիմաց ընդհանուր հաշվեգրած ապահովագրավճարների այն չափը (վերաապահովագրության բաժինը կարող է հանվել լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ), որը գերազանցում է իր սեփական կապիատալի 300 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1297-Ն որոշման |
Ձև _____________________________________________________________ (ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը) Հ Ա Յ Տ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք վերաապահովագրողին գնահատական տալու համար ապահովագրության մասին օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը` 1. _______________________________ ( ----էջ), 2. _______________________________ ( ----էջ), 3. _______________________________ ( ----էջ), 4. _______________________________ ( ----էջ), .............. : Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը և խնդրում ենք հավանություն տալ: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստ սխալ ներկայացնելը կամ դրա բացթողումը հանգեցնում է ծրագրի մերժմանը:
_______________________________________ (կազմակերպության իրավասու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) _______________________________________ _____ __________________ 200 թ
Հայտը ներկայացնող անձ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2006, N 987-Ն | 12.08.2006, N 1297-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|