«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի».
բ) որոշմամբ հաստատված կարգում`
գլխամասում «Հավելված ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերով,
3-րդ կետի «բ» ենթակետը «առաջադրանքը» բառից հետո լրացնել «(ձև NN 1 և 2)» բառերով, նույն կետի «գ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «նաև» բառով, իսկ «մասին» բառից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված» բառերով,
7-րդ կետի առաջին նախադասությունը «շինարարության թույլտվություն» բառերից հետո լրացնել «, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն):» բառերով,
8-րդ կետի առաջին նախադասությունը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «ճարտարապետահատակագծային առաջադրանքով և» բառերով,
10-րդ կետի երկրորդ նախադասությունը «նշվում են» բառերից հետո «նախագծային առաջադրանքում» բառերը փոխարինել «պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին» բառերով,
12-րդ կետում «սույն կարգի NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածների» բառերով,
13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (բացառությամբ սույն կարգի 131-րդ կետով սահմանված դեպքերի):
Երևան քաղաքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131-րդ և 132 -րդ կետերով.
«131. Երևանի թաղային համայնքի տարածքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`
ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.
բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:
132. Սույն կարգի 13-րդ և 131-րդ կետերով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը»,
15-րդ կետում «կառուցապատման նախագիծը» բառերը փոխարինել «նախագծային փաստաթղթերը» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 151-րդ կետով.
«151. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին»,
16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`
1. Հատուկ նշանակության տարածքներում իրականացվող օբյեկտները`
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքեր և շինություններ,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները։
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գաղտնիք պարունակող նախագծային և շինարարական աշխատանքների միջոցով իրականացվող շենքերը և շինությունները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացված տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:
4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հասարակական շենքեր և շինություններ`
ուսումնական և կրթական հաստատություններ, այդ թվում` դպրոցներ, արտադպրոցական կազմակերպություններ, մանկատներ, ուսումնարաններ, ինստիտուտներ և այլն` 300 և ավելի աշակերտով (երեխա, ուսանող),
մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տուն-ինտերնատներ` 100 և ավելի տեղով,
գիտական, գիտահետազոտական, նախագծային բյուրոներ, բանկեր, գրասենյակներ, վարչական օբյեկտներ և այլն` 300 և ավելի աշխատատեղով,
դատարաններ` 4 և ավելի դատավորներով,
հանրային սննդի օբյեկտներ` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 100 և ավելի տեղով,
առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,
առողջապահական օբյեկտներ, հիվանդանոցներ` 200 և ավելի մահճակալով,
առողջարաններ, հանգստի և տուրիզմի օբյեկտներ` 300 և ավելի տեղով,
հյուրանոցներ, մոթելներ և այլն` 300 և ավելի տեղով,
մարզադաշտեր` 5000 և ավելի նստատեղով,
ունիվերսալ մարզադահլիճներ, փակ լողավազաններ,
մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ` 300 և ավելի նստատեղով,
թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսային շենքեր` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,
գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` մեկ մլն և ավելի միավորով,
դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներ,
երկաթուղային կայարաններ,
ավտոկայաններ` 50 հազ. և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,
օդանավակայաններ,
բազմահարկ ավտոկանգառներ, այդ թվում` ստորգետնյա` 100 և ավելի ավտոմեքենայի համար,
տրանսպորտային կայանատեղեր վերանորոգման արհեստանոցներով` 50 և ավելի միավոր,
հրշեջ կայաններ` 3 և ավելի մեքենայով,
հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,
դիակիզարաններ,
համաքաղաքային հասարակական կենտրոններ, քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտներ։
2. Արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներն ընդունել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշման։
3. Բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի շենքերի խմբեր կամ թաղամասեր` 500 և ավելի բնակչով։
4. 5 և ավելի հարկայնության օբյեկտներ։
5. Ելնելով «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի դրույթներից` կարևորագույն օբյեկտներ համարել նաև նշված կոնվենցիայի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների
Օբյեկտ ______________________________________________________ (կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող ___________________________________________________________ օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը) ___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման Նախագծման հիմքը ______________________________________________ (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ___________________________________________________________ կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը) Նախագծման փուլերը _____________________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծային ___________________________________________________________ կապալի պայմանագրի) Տարբերակային մշակման պահանջները __________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի ___________________________________________________________ կամ նախագծային կապալի պայմանագրի) Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________ (բնակելի կամ հասարակական ___________________________________________________________ շենքերի (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը, ___________________________________________________________ այլ անհրաժեշտ ցուցանիշներ) Առաջարկվող բնակարանների տիպերը և դրանց հարաբերակցությունը _________________________________________ (բնակելի նշանակության շենքերի դեպքում) Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________ ___________________________________________________________
Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________ ____________________________________________________________
Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ _____________________________________ ____________________________________________________________
Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________ ____________________________________________________________
Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ _____________________________ (համաձայն նախագծային կապալի պայմանագրի) Այլ պայմաններ _________________________________________________ ___________________________________________________________
Կ. Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ) _____ ____________ 200 թ. |
Ձև N 2
Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
Արտադրական նշանակության օբյեկտների Օբյեկտ ______________________________________________________ (կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող ___________________________________________________________ օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)
___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման
Նախագծման հիմքը _____________________________________________ (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած __________________________________________________________ կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը) Նախագծման փուլերը ____________________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ __________________________________________________________ նախագծային կապալի պայմանագրի) Տարբերակային մշակման պահանջներ __________________________________ (համաձայն ճարտարապետահատակագծային __________________________________________________________ առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)
Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________ (շենքերի (մասնաշենքերի) __________________________________________________________ տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը, այլ անհրաժեշտ ցուցանիշներ)
Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային վերաբերող լրացուցիչ պահանջներ ____________________________________ __________________________________________________________
Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ __________________ ___________________________________________________________
Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի վերաբերյալ լրացուցիչ պահանջներ _____________________________________ ___________________________________________________________
Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________ ___________________________________________________________
Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________ ___________________________________________________________
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________ ___________________________________________________________
Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________ ___________________________________________________________
Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ ____________________________ (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)
Այլ պայմաններ _________________________________________________ ___________________________________________________________
Կ. Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)
_____ __________________ 200 թ. |