«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1076-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միս և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքներ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Կենդանիների սպանդից գոյացած մթերք» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա) 1-ին կետից հանել «Կենդանական ծագում ունեցող» բառերը, նույն կետում «մեթոդներ» բառը փոխարինել «գործընթացներ» բառով.
բ) 1-ին, 4-րդ և 8-րդ կետերից հանել «(այդ թվում` թռչունների)» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ և 7-րդ կետերը.
դ) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ կետով.
«71. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք».
ե) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք».
զ) 10-րդ կետում`
«ա» ենթակետից հանել «(այդ թվում` թռչունների և ճագարների)» բառերը,
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին».
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը».
է) 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միևնույն տեսակի երկու և ավելի կենդանիների մսեղիք ներկայացնելիս մսեղիքն ու ներքին օրգանները պետք է համարակալված լինեն: Համարների բացակայության դեպքում մսեղիքն ու ներքին օրգանները ենթակա են լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության:
Առանց մսեղիքի բերված` կենդանիների սպանդից գոյացած մթերքի իրացումն արգելվում է, եթե դա չունի սպանդանոցային ծագում:
Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում լաբորատոր հետազոտության».
ը) 12-րդ կետի առաջին պարբերությունը «տեսքով» բառից հետո լրացնել «հեռացված փորոտիքով» բառերով.
թ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, վերամշակման արտադրամասերում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է օրգանոլեպտիկ և մանրադիտակային էքսպրես հետազոտությունները: Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, բավարար կասկածների առկայության դեպքում, 10-20 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ:
Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:
Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման».
ժ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկորը, ինչպես նաև ներքին օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը».
ժա) որոշման N 1 հավելվածն ամբողջ տեքստում «մանրէաբանական» բառից և դրա հոլովաձևերից հետո լրացնել «և մակաբուծաբանական» բառերով և դրանց հոլովաձևերով.
ժբ) 17-րդ կետը «ավշային հանգույցներ,» բառերից հետո լրացնել «ընդ որում, խոշոր և մանր եղջերավոր անասունների, ձիու մսեղիքից պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները» բառերով, իսկ «(կամ լեղապարկը` առանց լեղու)» բառերից հետո` «հյուսվածքների փոփոխված մասեր» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի`
ա) 5-րդ կետի առաջին պարբերությունը «մանրէներ» բառից հետո լրացնել «և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են» բառերով.
բ) 5-րդ կետի երրորդ պարբերությունը «մանրէների» բառից հետո լրացնել «մակաբույծների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 28 |