Գլխավոր տեղեկություն
Համար
N 1076-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1010
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1076-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միս և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքներ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Կենդանիների սպանդից գոյացած մթերք» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա) 1-ին կետից հանել «Կենդանական ծագում ունեցող» բառերը, նույն կետում «մեթոդներ» բառը փոխարինել «գործընթացներ» բառով.

բ) 1-ին, 4-րդ և 8-րդ կետերից հանել «(այդ թվում` թռչունների)» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ և 7-րդ կետերը.

դ) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ կետով.
    «71.  Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք».

ե) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք».

զ) 10-րդ կետում`

«ա» ենթակետից հանել «(այդ թվում` թռչունների և ճագարների)» բառերը,

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին».

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը».

է) 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միևնույն տեսակի երկու և ավելի կենդանիների մսեղիք ներկայացնելիս մսեղիքն ու ներքին օրգանները պետք է համարակալված լինեն: Համարների բացակայության դեպքում մսեղիքն ու ներքին օրգանները ենթակա են լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության:

Առանց մսեղիքի բերված` կենդանիների սպանդից գոյացած մթերքի իրացումն արգելվում է, եթե դա չունի սպանդանոցային ծագում: 

Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում լաբորատոր հետազոտության».

ը) 12-րդ կետի առաջին պարբերությունը «տեսքով» բառից հետո լրացնել «հեռացված փորոտիքով» բառերով.

թ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, վերամշակման արտադրամասերում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է օրգանոլեպտիկ և մանրադիտակային էքսպրես հետազոտությունները: Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, բավարար կասկածների առկայության դեպքում, 10-20 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ:

Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:

Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման».

ժ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկորը, ինչպես նաև ներքին օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը».

ժա) որոշման N 1 հավելվածն ամբողջ տեքստում «մանրէաբանական» բառից և դրա հոլովաձևերից հետո լրացնել «և մակաբուծաբանական» բառերով և դրանց հոլովաձևերով.

ժբ) 17-րդ կետը «ավշային հանգույցներ,» բառերից հետո լրացնել «ընդ որում, խոշոր և մանր եղջերավոր անասունների, ձիու մսեղիքից պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները» բառերով, իսկ «(կամ լեղապարկը` առանց լեղու)» բառերից հետո` «հյուսվածքների փոփոխված մասեր» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա) 5-րդ կետի  առաջին  պարբերությունը «մանրէներ» բառից հետո լրացնել «և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են» բառերով.

բ) 5-րդ կետի երրորդ պարբերությունը «մանրէների» բառից հետո լրացնել «մակաբույծների» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 28
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան