«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի
N 1260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրներն առաջնահերթ լուծելու մասին» N 1260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրում ընդգրկված քաղաքացիների կողմից` անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնվելու դեպքում տրամադրվում է աջակցություն` սույն որոշման հավելվածում նշված գումարների չափով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|