«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1096.27 հեկտար հողամասերից 1082.48 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1049.02 հեկտար, բնակավայրերի հողերի` 15.79 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 9.22 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.20 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 0.95 հեկտար, ջրային հողերի` 7.29 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Մաքենիսի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1082.48 հեկտար հողերից 27.26 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 13.79 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Մաքենիսի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 27 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մաքենիս համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք.Գավառից 69.0 կմ է:
Համայնքը հյուսիսից և արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով սահմանկից է Լճավան համայնքին, արևելքից «Ա»-«Բ» հատվածով ` Լուսակունք համայնքին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ախպրաձոր համայնքին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կարճաղբյուր համայնքին:
ՄԱՔԵՆԻՍ-ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Մաքենիս, Լճավան և Լուսակունք համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 կետով 421.42 մ և միանում Մաքենիս, Լուսակունք և Ախպրաձոր համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:
«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 421.42 մ է:
ՄԱՔԵՆԻՍ-ԱԽՊՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Մաքենիս, Լուսակունք և Ախպրաձոր համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 1-9 կետերով 3067.63 մ, միանում է թիվ 10 կետին, որը գտնվում է Մաքենիս Ախպրաձոր միջգյուղյա ճանապարհի մոտ, այնուհետև թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 65,02 մ հասնում է թիվ 11 կետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 12 կետով 378.69 մ հասնում թիվ 13 կետին, թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով անցնում թիվ 14-18 կետերով 1619.7 մ, հասնում թիվ 19 կետը, շարունակվում դեպի հարավ, անցնում թիվ 20 կետով 528.4 մ, հասնում առվի ափին գտնվող թիվ 21 կետը, առվով անցնում է 467.42 մ, հասնում թիվ 22 կետին, թեքվում հարավ-արևելք, անցնում 285.18 մ, հասնում է թիվ 23 կետին, թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք անցնում է թիվ 24 կետով 1005.87 մ, հասնում թիվ 25 կետին, թեքվում հարավ-արևմուտք, անցնում թիվ 26 կետով 477.29 մ և միանում Մաքենիս Ախպրաձոր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:
«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 7895.2 մ է:
ՄԱՔԵՆԻՍ-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Մաքենիս, Կարճաղբյուր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում թիվ 1-3 կետերով 873.8 մ, և հասնում դաշտային ճանապարհի մոտ գտնվող թիվ 4 կետը, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 5-6 կետերով 1518,97 մ, հասնում է թիվ 7 կետը, այդտեղից կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 8 կետով 523.63 մ, միանում Մաքենիս Ախպրրաձոր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:
«Գ»-«Դ» սահմանագծի երկարութունը 2916.4 մ է:
ՄԱՔԵՆԻՍ-ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Մաքենիս, Լճավան և Կարճաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք 406.57 մ, հասնում թիվ 1 կետը, անցնում է հարավ-արևելք 92. 96 մ մինչև թիվ 2 կետը, թեքվում հարավ-արևմուտք,
անցնոււմ 287.67 մ, հասնում թիվ 3 կետին, թեքվում հարավ, անցնում 402.31 մ և առվով բարձրանում մինչև թիվ 4 կետը, անցնում թիվ 5-10 կետերով հարավ-արևմուտք, անցնում թիվ 12-13 կետերով 1363.65 մ միանում թիվ 11 կտին, թեքվում է դեպի հարավ, անցնում է 432.91 մ, հասնում թիվ 14 կետը, կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 162.14 մ, միանում է թիվ 15 կետին, կտրուկ թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 16 կետով 898.66 մ, հասնում թիվ 17 կետին, մի փոքր թեքվելով հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անցնում թիվ 18 կետով 238.66 մ, հասնում թիվ 19 կետին, այդտեղից դաշտային ճանապարհով անցնում է թիվ 20-23 կետերով 1348.76 մ, հասնում է թիվ 24 կետը , թեքվում հարավ-արևելք, անցնում 491.82 մ և միանում Մաքենիս, Կարճաղբյուր գյուղական մարզի համայնքների և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:
«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 6126.11 մ է:
ՄԱՔԵՆԻՍ-ԼՃԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
Մաքենիս, Լճավան և Լուսակունք համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը դաշտային ճանապարհով անցնում է թիվ 1-2 կետերով 399.11 մ մինչև թիվ 3 կետը, թեքվում հյուսիս արևմուտք, անցնում թիվ 4-14 կետերով 1674.07 մ, հասնում թիվ 15 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, շարունակվելով նույն ուղղությամբ անցնելով թիվ 16-23 կետերով 2025.78 մ, միանում է թիվ 24 կետին, որը գտնվում է առվի ափին, անցնելով առվով դեպի արևմուտք, ապա հարավ անցնում թիվ 25-43 կետետրով 2628.03 մ, միանում է Մաքենիս, Լճավան և Կարճաղբյուր համայքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:
«Ե»-«Ա» սահմանգծի երկարությունը 6726.99 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |