«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1704-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Թույլատրել`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխմանը համապատասխան` նույն հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ավելացված հատկացումների հաշվին մարել 2003 թվականի արդյունքներով նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով առաջացած պարտքերը` 10005.4 հազ. դրամի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել դատարանի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 342.5 հազ. դրամի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել կոմիտեի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 930.2 հազ. դրամի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 10 |
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը |
Ենթա- |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
1 | 2 |
3 |
4 |
Ընդամենը` ծախսեր |
(0.0) | ||
այդ թվում` |
|||
01 | ընդհանուր բնույթի պետական ծառայություններ | 68,000.0 | |
այդ թվում` |
|||
03 | Արտաքին քաղաքական գործունեություն | 68,000.0 | |
այդ թվում` |
|||
01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում | 51,500.0 | ||
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 51,500.0 | ||
որից` |
|||
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 33,000.0 | ||
Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր | 18,500.0 | ||
03. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում | |||
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 28,500.0 | ||
որից` |
|||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 28,500.0 | ||
04. Միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ | (80,000.0) | ||
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | (80,000.0) | ||
որից` |
|||
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին | (80,000.0) | ||
05. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ | 68,000.0 | ||
ՀՀ կառավարություն | 68,000.0 | ||
02 | պաշտպանություն | 2,000,000.0 | |
այդ թվում` | |||
01 | Ռազմական կարիքներ | 2,000,000.0 | |
այդ թվում` |
|||
01. Ռազմական կարիքների բավարարում | 2,000,000.0 | ||
ՀՀ պաշտպանության նախարարություն | 2,000,000.0 | ||
14 | Հիմնական խմբին չդասվող ծախսեր | (2,068,000.0) | |
այդ թվում` |
|||
01 | Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ | (2,000,000.0) | |
այդ թվում` |
|||
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) | (2,000,000.0) | ||
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | (2,000,000.0) | ||
06 | Այլ ծրագրեր | (68,000.0) | |
այդ թվում` |
|||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (68,000.0) | ||
ՀՀ կառավարություն | (68,000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |