«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 212-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 23-Ի N 505-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 505-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լիազորված մարմնի ներկայացուցիչն իրավասու է ներկա գտնվելու ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողություններին։ Մաքսատունը ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողությունների կատարման վայրի և նախատեսվող ժամանակի մասին նախօրոք տեղեկացնում է լիազորված մարմնին։
Ներմուծված ալմաստների մաքսային սահմանով բացթողումն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից հավաստագրի կտրոնի հեռացման և հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքը դրված լինելու դեպքում։ Հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքի առկայությունը հավաստում է լիազոր մարմնի կողմից հավաստագրի կտրոնը հեռացված լինելու փաստը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. մարտի 10 |