«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՒ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 823-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հրատարակումների գծով 2004 թվականի պետական պատվերի մասին» N 823-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) առաջին պարբերությունում «112098.1 հազ. դրամ» բառերը փոխարինել «108679.2 հազ. դրամ» բառերով.
բ) «բ» կետում «28718.3 հազ. դրամ» և «տարի` 28718.3 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «25299.4 հազ. դրամ» և «տարի` 25299.4 հազ. դրամ» բառերով.
գ) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները) | |
խումբը | ենթա- խումբը |
տարի | |
07 | 11 | 12. Հրատարակումների գծով պետական պատվեր | (3418.9) |
ՀՀ արդարադատության նախարարություն այդ թվում` |
(3418.9) | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (3418.9) | ||
01 | 05 | 01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում | 3418.9 |
ՀՀ արդարադատության նախարարություն այդ թվում` |
3418.9 | ||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
2018.9 | ||
Ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
2018.9 | ||
Կապի ծառայությունների վճարներ | 1418.9 | ||
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 600.0 | ||
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
1400.0 | ||
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր այդ թվում` |
1400.0 | ||
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր | 1400.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը | Տարեկան միջին թիվը (հատ) | Միջին գինը (դրամ) | Գումարը (հազ. դրամ) |
1. | Ամուսնության վկայական | 17000 | 144.18 | 2451.0 |
2. | Ամուսնալուծության վկայական | 5000 | 144.18 | 720.9 |
3. | Ծննդյան վկայական | 42000 | 144.18 | 6055.6 |
4. | Մահվան վկայական | 25000 | 144.18 | 3604.5 |
5. | Հայրության ճանաչման վկայական | 7000 | 144.18 | 1009.2 |
6. | Որդեգրման վկայական | 2000 | 144.18 | 288.4 |
7. | Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական | 2000 | 144.18 | 288.4 |
8. | Ծննդյան գրանցման ակտ | 480 | 1200 | 576.0 |
9. | Ամուսնության գրանցման ակտ | 380 | 1200 | 456.0 |
10. | Ամուսնալուծության գրանցման ակտ | 50 | 1200 | 60.0 |
11. | Ծննդյան վերականգնման գրանցման ակտ | 140 | 1200 | 168.0 |
12. | Մահվան գրանցման ակտ | 480 | 1200 | 576.0 |
13. | Հայրության ճանաչման ակտ | 380 | 1200 | 456.0 |
14. | Որդեգրման գրանցման ակտ | 55 | 1200 | 66.0 |
15. | Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ | 55 | 1200 | 66.0 |
16. | Մուտքի մատյան | 20 | 4400.4 | 88.0 |
17. | Ելքի մատյան | 20 | 4400.4 | 88.0 |
18. | Սեղանամատյան | 400 | 3499.9 | 1400.0 |
19. | Ձևաթուղթ 11.1 A 3/1 | 90210 | 19.4 | 1750.07 |
20. | Ձևաթուղթ 11.2 A 3/1 | 106700 | 22.31 | 2380.48 |
21. | Ձևաթուղթ 7.1 A 3/1 | 97000 | 16.49 | 1599.53 |
22. | Ձևաթուղթ 1 1.2 A 3/1 | 38800 | 19.4 | 752.72 |
23. | Ձևաթուղթ 1 17.1 A 3/1 | 3430 | 78.4 | 268.91 |
24. | Ձևաթուղթ 1 17.2 A 3/1 | 1470 | 88.2 | 129.65 |
Ընդամենը | 25299.36 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|