Գլխավոր տեղեկություն
Համար
N 525-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ.589
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2004 թվականի N 525-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «05. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 525-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

բաղադրիչները

նկարագիրը և փուլերը

1. Ձկան արդյունագործական պաշարների որոշում

1. Ձկների արդյունագործական պաշարների որոշման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում (նկարագրում և ընդհանրացում)

                        

2. Հայաստանում ձկների արդյունագործական պաշարների որոշման բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքների (մեթոդոլոգիաների) գնահատում

3. Ընտրված մեթոդոլոգիայի (մեթոդոլոգիաների) առավելությունների հիմնավորում

4. Սևանա լճում ելակետային նյութերի հավաքում և մշակում (չափատարիքային կազմի որոշում, սննդառության և կերային փոխհարաբերությունների գնահատում, կերային բազայի ուսումնասիրություն, բեղունությունը և ձվադրող վտառի չափատարիքային գնահատում, ձվադրավայրերի քարտեզագրում, ամբողջական գլխաքանակի գնահատում)

5. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի նախապատրաստում

6. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի փորձաքննություն

7. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի հանձնում

Ներկայացման ձևը

ամփոփ հաշվետվություն

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Աշխատանքների ծավալը

1

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

2700.0

Ընդամենը` արժեքը
(հազ. դրամ)

2700.0

1160.0

1830.0

2700.0

2. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշում

1. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում (նկարագրում և ընդհանրացում)

                      

2. Հայաստանում խեցգետնի արդյունագործական պաշարների որոշման բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքների (մեթոդոլոգիաների) գնահատում

3. Ընտրված մեթոդոլոգիայի (մեթոդոլոգիաների) առավելությունների հիմնավորում

4. Սևանա լճում ելակետային նյութերի հավաքում և մշակում (չափատարիքային կազմի որոշում, սննդառության և կերային փոխհարաբերությունների գնահատում, կերային բազայի ուսումնասիրություն, բեղունությունը և ձվադրող վտառի չափատարիքային գնահատում, ձվադրավայրերի քարտեզագրում)

5. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի նախապատրաստում

6. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի փորձաքննություն

7. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի հանձնում

Ներկայացման ձևը

ամփոփ հաշվետվություն

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Աշխատանքների ծավալը

1

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

1300.0

Ընդամենը արժեքը
(հազ. դրամ)

1300.0

560.0

890.0

1300.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան