«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2004 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
22 հունվարի 2004 թվականի N 32-Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. 2004 թվականի մարտի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների շահագործումն առանց դեղին հիմնագույնի համարանիշերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունն անցկացվում է տարեկան 2 անգամ` մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
2. Կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության (այսուհետ` պետավտոտեսչություն) ստորաբաժանումների կողմից` նախապես կազմված ժամանակացույցերի հիման վրա:
3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ ժամանակավոր գրանցման կտրոնը,
բ) գույքահարկի գծով պարտավորությունները կատարելու մասին տեղեկանքը (քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների համար) և տրանսպորտային միջոցի տարեկան տեխնիկական զննությունն անցնելու մասին կտրոն տալու համար պետական տուրքի և բնապահպանական վճարի մուծման անդորրագրերը:
Տրանսպորտային միջոցը տարեկան երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս պետական տուրքի մուծման անդորրագիր չի պահանջվում:
4. Պետական տեխնիկական զննության արդյունքների հիման վրա պետավտոտեսչության ստորաբաժանման կողմից կազմվում է տեխնիկական զննության ակտ (ձևը կցվում է)` 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը, իսկ երկրորդը մնում է պետավտոտեսչությունում:
5. Տեխնիկապես սարքին ճանաչված տրանսպորտային միջոցներին տրվում է պետական տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոն, որը փակցվում է տրանսպորտային միջոցի դիմապակու վերին աջ անկյունում:
Ընթացիկ տարում երկրորդ տեխնիկական զննությունն անցնելուց հետո սարքին ճանաչված տրանսպորտային միջոցին հատկացվում է նոր տեխնիկական զննության կտրոն, որը փակցվում է նախորդ տեխնիկական զննության կտրոնի ներքևի մասում:
Տեխնիկապես սարքին ճանաչված տրանսպորտային միջոցներին տրված կտրոնների վրա նշվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշեր հատկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը պետավտոտեսչության ստորաբաժանումներ է ներկայացնում`
ա) դիմում,
բ) համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը,
գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը),
դ) համարանիշեր տալու և գրանցման գործողություն կատարելու համար պետական տուրքերի անդորրագրերը,
ե) տրանսպորտային միջոցը` անձնագրային տվյալներն ստուգելու համար:
7. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրվում են դիմումը, նշված փաստաթղթերը և համապատասխան տրանսպորտային միջոցը պետավտոտեսչության ստորաբաժանում ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում:
Տրանսպորտային միջոցի փաստացի և անձնագրային տվյալների միջև անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցին դեղին հիմնագույնի համարանիշեր չեն տրվում, որի մասին տեղեկացվում է մրցութային հանձնաժողովին` նշելով համարանիշերը չտալու պատճառները:
8. Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում պետավտոտեսչության ստորաբաժանման կողմից ի պահ են վերցվում տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերը, իսկ փոխարենը հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր ու ժամանակավոր գրանցման կտրոն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված ժամկետով:
9. Եթե կազմակերպության տրանսպորտային միջոցներից որևէ մեկի շահագործումը կանոնավոր ուղևորափոխադրումներում դադարեցվում է, ապա կազմակերպության հետ պայմանագիր կնքած լիազոր մարմինը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է պետավտոտեսչությանը` վերջինիս կողմից այդ տրանսպորտային միջոցի դեղին հիմնագույնի համարանիշերը և ժամանակավոր գրանցման կտրոնը նախկին համարանիշերով փոխարինելու համար:
Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու, կազմակերպության գործունեությունը դադարեցվելու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ներկայացնում է պետավտոտեսչության ստորաբաժանում` տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերի հետ փոխանակելու համար։ Վերադարձված դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը պետավտոտեսչության ստորաբաժանման կողմից 5-օրյա ժամկետում փոխարինվում են նախկին համարանիշով` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև
Ա Կ Տ _______
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
Իմ`____________________________պետավտոտեսուչ__________________ (ոստիկանության համապատասխան մարմնի անվանումը) (կոչումը) _______________________ կողմից կազմվել է ________________________ (անունը, ազգանունը) (կազմակերպության անվանումը) _______________________ ընդհանուր օգտագործման _____________ միավոր
տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. |
NN |
Մակնիշը, տեսակը |
Դեղին հիմնագույնի համարանիշը |
Գրանցման համարանիշը |
Արտադրության տարեթիվը |
Նույնացման համարը |
Շարժիչի համարը |
Եզրակացությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
|
21 |
|
|
|
|
|
|
|
22 |
|
|
|
|
|
|
|
23 |
|
|
|
|
|
|
|
24 | |||||||
25 | |||||||
26 | |||||||
27 | |||||||
28 | |||||||
29 | |||||||
30 | |||||||
31 | |||||||
32 | |||||||
33 | |||||||
34 | |||||||
35 |
|
|
|
|
|
|
|
Տեխնիկական զննության չեն ներկայացվել
NN |
Մակնիշը, |
Դեղին հիմնագույնի |
Գրանցման |
Պատճառը |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
4 |
|
|
|
|
5 |
|
|
|
|
Կ. Տ. |
Կազմակերպության ղեկավար ____________ ______________ |
Հաշվապահ (կամ հաշվառումը վարող անձ) ____________ ______________
Պետական ավտոմոբիլային տեսուչ ____________ ______________ _____ _____________ 200 թ. _______________________ (զննման վայրը)
«Տեխնիկական զննության կտրոնները` թվով _______ հատ, և ակտի մեկ օրինակը ստացա» Կազմակերպության ներկայացուցիչ ____________ ______________ «Ակտի մեկ օրինակն ստացա»
Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ ____________ ______________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2012, N 1406-Ն | 25.11.2012, N 32-Ն | |
15.09.2011, N 1379-Ն | 22.10.2011, N 32-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|