«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2004 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) 4-րդ կետում`
«Գյումրի, Չարենցավան և Ջերմուկ քաղաքներում» բառերը փոխարինել «քաղաքում» բառով,
«2003 թվականի հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «2004 թվականի ապրիլի 30-ը» բառերով,
«(հանրապետության մյուս քաղաքների մասով մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը)» բառերը փոխարինել «(Գյումրի, Չարենցավան և Ջերմուկ քաղաքների մասով` մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը)» բառերով.
բ) 7-րդ կետում «մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը» բառերով.
գ) 8-րդ կետի`
«ա» ենթակետում «մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում» բառերով,
«բ» ենթակետում «մինչև 2003 թվականի մայիսի 30-ը» բառերը փոխարինել «ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում» բառերով, իսկ «2003-2004 թվականների ընթացքում» բառերը` «տարեկան պարբերականությամբ» բառերով.
դ) 9-րդ կետում «մինչև 2003 թվականի մայիսի 30-ը» բառերը փոխարինել «ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում կիսամյակը մեկ անգամ» բառերով.
ե) 10-րդ կետից հանել «6-ամսյա ժամկետում» բառերը.
զ) 12-րդ կետում «3-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
է) 14-րդ կետում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|