«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2004 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1924-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 1950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 5-րդ կետում «2003 թվականի հունիսի 9-ից» բառերը փոխարինել «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
Նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.
«2003 թվականի հունիսի 9-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում ներանցման խողովակի թողունակությամբ հաշվարկված ջրաքանակի մեծությունը ջրամատակարար կազմակերպությունների կողմից ենթակա է դուրսգրման, իսկ նշված ժամանակահատվածում ծախսված ջրաքանակի մեծությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետով.
«51. Սահմանել, որ մինչև 2003 թվականի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը».
գ) որոշման 8-րդ կետում «10 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.
դ) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի 2-րդ կետում նշված խմելու և ոռոգման ջուր օգտագործող կազմակերպությունների լուծարված լինելու, սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին վերջին մեկ տարվա և ավելի ժամանակահատվածի ընթացքում ծախս և վճարում չունեցող, խմելու և անհատ ոռոգման ջուր օգտագործող բնակիչ-բաժանորդների իրավահաջորդ չունենալու դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք են ընդունվում ջրամատակարար կազմակերպությունների հաշվապահական հաշվառման տվյալները: Նշված հիմքերի բացակայության դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք է ընդունվում ջրամատակարար կազմակերպության հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա ջրամատակարար կազմակերպության համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված և ջրամատակարար կազմակերպության կողմից հաստատված ակտը»,
ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածը ջրաչափական սարք տեղադրած և (կամ) պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա»,
20, 21 և 22-րդ կետերում «2003 թվականի ապրիլի 9-ը» բառերը փոխարինել «2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով,
22-րդ կետի «ա» ենթակետում և վերջին պարբերությունում «6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ «բ» ենթակետում «կողմից 6-ամսյա ժամկետում» բառերը՝ «կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով,
25-րդ կետում «2003 թվականի հունիսի 9-ից» բառերը փոխարինել «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերով,
26-րդ կետը «օգտագործողների» բառից հետո լրացնել «այդ թվում` 2003 թվականի ապրիլի 9-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում` դատական վճիռների արդյունքում» բառերով,
NN 2 և 4 ձևերի 2.1.1-ին և 3.4-րդ կետերում «6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, N 3 ձևի 2.1.1-ին կետում «միջոցներով 6-ամսյա ժամկետում» բառերը՝ «միջոցներով մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ 3.4-րդ կետում «6-ամսյա ժամկետում» բառերը՝ «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|