Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.928
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2004 թվականի N 985-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2.10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` ի գիտություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հրապարակել Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 17-ի N 985-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Ք. ԵՐԵՎԱՆ, 2004 ԹՎԱԿԱՆ

 

Մ Ա Ս  Ա

 

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին տարիների զարգացումները վկայում են, որ առաջիկա զարգացման հետագծի վրա էական ազդեցություն կարող է ունենալ պետական միջամտության շրջանակների հստակեցումն ու համապատասխան մեխանիզմների ներդրումը: Դա վերաբերում է ինչպես շուկայի բացերի մեղմմանը, այնպես էլ եկամուտների վերաբաշխմանն ուղղված պետական կարգավորման գործառույթներին: Միևնույն ժամանակ, տնտեսության զարգացման ներկա փուլում է'լ ավելի է կարևորվում միջնաժամկետ (նաև` երկարաժամկետ) ռազմավարական ծրագրավորման անհրաժեշտությունը: Մասնավորապես, ներկայումս ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում աղքատության կրճատումն է: Ինչպես հայտնի է այդ նպատակով դեռևս 2003 թվականին ինչպես իշխանության տարբեր մակարդակների, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ արդեն իսկ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Խնդրի համակողմանի լուծման առումով իր ուրույն դերն ունի բյուջետային գործընթացում պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը, որը կանոնավոր կերպով սկսել է կիրառվել 2003 թվականից:

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ արդեն իսկ սկսած 2000 թվականից ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ սկսել ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (այսուհետև` ՄԺԾԾ) կազմման գործընթացի իրականացմանը: Ընդ որում, եթե մինչև 2002 թվականը նշված աշխատանքներն իրականացվում էին բացարձակապես մակրոմակարդակով, ապա 2002 թվականին գործընթացի մեջ ներգրավվեցին ՀՀ պետական կառավարման 4 ճյուղային մարմին (սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության նախարարությունները և ջրային տնտեսության պետական կոմիտեն), որոնց կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կատարվեցին փորձնական աշխատանքներ նշված ոլորտների 2003-2005 թթ. ՄԺԾԾ մշակման գծով: Կուտակված փորձի հիման վրա 2003 թվականին 2004-2006 թթ. ՄԺԾԾ մշակման աշխատանքներին ներգրավվեցին ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինները: Դրա հետ մեկտեղ ձեռնարկվեցին քայլեր ՄԺԾԾ գործընթացն օրենսդրական հիմքերի վրա կառուցելու ուղղությամբ: ՀՀ բյուջետային գործընթացի թափանցիկության բարելավման, բյուջետավորումը ծրագրային հիմքերի վրա կառուցելու ՀՀ կառավարության ձգտումն անհրաժեշտ է դարձրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը, մասնավորապես բյուջետային գործընթացում որպես վերջինիս առանձին բաղկացուցիչ փուլ, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման, հաստատման և հրապարակման աշխատանքների ներառման, նշված ծրագիրը որպես ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման հիմք սահմանման, այդ կապակցությամբ բյուջետային օրացույցի ընդլայնման և ավելի ճկուն դարձնելու, ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմի և դրա հետ կապված այլ դրույթների սահմանման նպատակով: ՀՀ կառավարության ներկայացմամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում վերը նշված փոփոխությունները ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին 2003 թվականին և արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացը օրենքով ճանաչվել է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով:

ՀՀ բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրման հստակ առանձնացումն ընդգծեց փաստաթղթի քաղաքական կարևորությունը: Հարկ է նշել, որ համապարփակ, համաձայնեցված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում վարվում են միջազգային ֆինանսական օժանդակության ներգրավման հիմնահարցերին առնչվող բանակցությունները:

 

Նպատակը ԵՎ խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի պրակտիկայում պետական բյուջեի նախագիծը, որպես կանոն, մշակվել է տարեկան կտրվածքով: Սակայն պետական ծախսերի քաղաքականությունը, որակական առումով, հստակ ձևակերպելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել մակրոտնտեսական միջավայրը, հասանելի միջոցների շրջանակը, պետական ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ (հնարավորության դեպքում` նաև երկարաժամկետ) հեռանկարի կտրվածքով: Պետական ծախսերի կառավարման առումով, տարեկան կտրվածքով մշակվող և իրականացվող պետական բյուջեներն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, դրանց հիմքում դրվում են կարճաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումները, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը հստակ չէ, որպես կանոն, վերահսկման առարկա է հանդիսանում ծախսերի չափը և ոչ թե ակնկալվող արդյունքը (նաև մատուցվող ծառայության որակը): Իրավիճակը բարելավելու համապատասխան գործիք է պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման պրակտիկայի կիրառումն ու զարգացումը բյուջետային գործընթացում:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Ըստ էության, պետական ծախսերի կառավարման արդյունավետության գնահատականները կարելի է տալ հետևյալ երեք հայտանիշներով`

(i) Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված, ձևավորվի նախքան ծախսերի բաշխումն ըստ առանձին ուղղությունների և հիմնավորված լինի միջնաժամկետ կայուն մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի վերը նշված բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց հետագա կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների սահմաններում:

(ii) Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին, և համակարգը պետք է հնարավորություն ընձեռի միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում իրականացնել նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցողները:

(iii) Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության հասանելի առավելագույն մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի արտադրողականության հետ:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ խնդիրները`

(i) բարելավել մակրոտնտեսական հաշվեկշիռը` ի հաշիվ ռեսուրսների (եկամուտների) իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,

(ii) նպաստել միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխմանը` ըստ գերակա ուղղությունների,

(iii) որոշակիորեն մեղմել քաղաքականությունների և ֆինանսավորման առումով առկա անորոշությունները` նպաստելով ապագա ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,

(iv) ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,

(v) բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում-բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի ռեսուրսների և պահանջվող ծախքերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև առանձին բնագավառներում պետական քաղաքականության փոփոխությունները համապատասխանորեն արտացոլել պետական ծախսերում: Այս առումով արդարացված է, որ ՄԺԾԾ-ի մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամանակի, նախորդում է տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյուջեների կազմման ուղեցույց:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ենթադրում է`

(i) մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ գնահատական,

(ii) քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախքերի` վարից վեր մոտեցմամբ գնահատական,

(iii) համապատասխան մեխանիզմների օգնությամբ հասանելի ռեսուրսների և պահանջվող ծախքերի ներդաշնակության ապահովում:

 

ՀՀ 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

 

ՀՀ 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ի մշակման գործընթացի կանոնակարգումն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի` 2003 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 684-Ն որոշմամբ և այդ որոշման հանձնարարականների հիման վրա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:

Ըստ էության, խնդրին նման մոտեցումը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը դիտում են որպես բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս` դրանով իսկ կարևորելով նաև երևույթի քաղաքական նշանակությունը:

Ծրագրի մշակման ամենակարևոր նախապայմաններից մեկը համապատասխան ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորումն է, որի աստիճանական զարգացումը կնպաստի ծրագրման հաջորդ փուլերի ընթացքում ծրագրերի որակի բարձրացմանը:

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծվել էին 2003-2005 թթ. և 2004-2006 թթ. ՄԺԾԾ մշակման մշտապես գործող հետևյալ մարմինները`

(i) ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի` մշտապես գործող բարձրագույն խորհուրդ (խորհրդի նախագահ` ՀՀ վարչապետ), որը զբաղվելու է ծրագրերի մշակման գործընթացի վերահսկմամբ և ռազմավարական որոշումների կայացմամբ:

(ii) ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խումբ (խմբի ղեկավար` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ), որի հիմնական խնդիրը պետական միջնաժամկետ ծրագրի ամբողջական փաթեթի մշակումն է:

Նկատի ունենալով վերը նշված մարմինների միջոցով ՄԺԾԾ գործընթացի օպերատիվ կազմակերպման և իրականացման բավարար արդյունքները, ՀՀ վարչապետի կողմից սահմանվեց, որ այդ մարմինները շարունակում են իրենց գործունեությունը ՀՀ 2005-2007 և 2006-2008 թվականների ՄԺԾԾ մշակման ժամանակահատվածում:

Նման մոտեցումը ենթադրում է բյուջետային գործընթացում ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) մասնակցության դերի բարձրացում: Համապատասխան փորձի կուտակումը պետք է նպաստի ճյուղային մակարդակում բյուջետային պլանավորման բարելավմանը և ռազմավարական հիմնավոր որոշումների կայացմանը` հնարավորին չափով ապահովելով նախանշված քաղաքականությունների և հասանելի ֆինանսական միջոցների համապատասխանությունը: Այս համատեքստում է'լ ավելի է կարևորվում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) գործողությունների փոխհամաձայնեցումը, որից մեծապես կախված է ոչ միայն պետական բյուջեի նախագծի մշակման ընթացքը, այլ նաև պետական բյուջեների կատարումը:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2004 թվականին ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խմբի աշխատանքներին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և իշխող քաղաքական կոալիցիայի մեջ մտնող քաղաքական կուսակցությունների ներկայացմամբ ներգրավվեցին այդ կուսակցությունները ՀՀ Ազգային ժողովում ներկայացնող մի շարք պատգամավորներ: Նման մոտեցումը ենթադրում է քաղաքական ուժերի մասնակցությունը բյուջետային գործընթացում արդեն իսկ ՄԺԾԾ-ի մշակման նախնական փուլից, որը հնարավորություն է ընձեռում արդեն իսկ վաղ ժամանակահատվածում համադրել ՀՀ կառավարության և քաղաքական ուժերի մոտեցումները և կողմնորոշումները ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսվելիք առանձին ռազմավարությունների և ծախսային գերակայությունների ընտրության հարցերում:

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

 

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար ՀՀ կառավարությունը իրականացնում է նաև բարեփոխումներ հանրապետությունում ծրագրային բյուջետավորումը ներմուծելու ուղղությամբ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը` պետական ծախսերի տնտեսական և ֆինանսական արդյունավետության բարձրացումն է` ռեսուրսները առաջնահերթ ծախսային ուղղություններին հատկացնելու ուղղությամբ ՀՀ կառավարությանը աջակցելու միջոցով: Ծրագրային բյուջետավորման շրջանակներում այն իրականացվում է ՀՀ կառավարությանը պետական ծախսերի հատկացումների և պետական աշխատանքների գծով գերակայությունների սահմանման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Մասնավորապես, ՀՀ կառավարությանը և հանրությանը տրամադրվում է տեղեկատվություն` պետական ֆինանսավորման դիմաց տրամադրվող ծառայությունների կամ անմիջական արդյունքների վերաբերյալ: Հետևաբար, ծրագրային բյուջետավորումը հանդիսանում է գործիք քաղաքականության գործընթացները շաղկապելու համար, ինչպես օրինակ, աղքատության հաղթահարման ռազմավարությունը պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեների հետ: Նշվածը կօգնի հասկանալ ծախսերի վերաբերյալ կայացված որոշումների նպատակաուղղվածությունը և հետևաբար ռեսուրսներն ուղղել այն ոլորտներին և ծրագրերին, որոնք առավելապես կնպաստեն կառավարության նպատակների իրագործմանը:

Ներկայումս ծրագրային բյուջետավորման բարեփոխումների փորձնական աշխատանքներն իրականացվում են սոցիալական ոլորտի չորս նախարարություններում: Փորձնական աշխատանք կատարող այդ նախարարություններում փորձարկվում են ծրագրային բյուջետավորման բարեփոխման մեթոդաբանությունը և մոտեցումները հանրապետությունում դրանց կիրառելիությունը հաստատելու համար` մինչ այդ բարեփոխումների տարածումը պետական կառավարման ամբողջ համակարգում:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարության հիմնական ռազմավարական գերակայությունները սահմանված են «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով» և 2003 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Վերը նշված փաստաթղթերի համաձայն` ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները (սույն ծրագրի իմաստով գերակայություն են համարվում այն ոլորտները, որոնց հատկացվում են լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսավորման համար ներգրավում են վարկային ռեսուրսներ).

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառներում դրանց գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կպահպանվի վերը նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար հանրապետության բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջը այլ` հիմնականում արտաքին աղբյուրներից պաշտոնական տրանսֆերտների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով: Վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է ՀՀ կառավարության հնարավորությունները:

 

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ՀՀ կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է ՀՀ կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները, միջնաժամկետ և կարճաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները և ռազմավարական ծախսային գերակայությունները: Դրանք տնտեսական և հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:

 

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ

 

Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը Ծրագրի (և հետագայում նաև ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի) մշակման ընթացքում առաջնորդվելու է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված հարկաբյուջետային սկզբունքներով: Քանի որ բյուջետային մուտքերի սղությունը և ծախսերի վրա ազդող գործոնները սահմանափակում են կարճաժամկետ հեռանկարում այդ սկզբունքների իրագործման հնարավորությունները, ՀՀ կառավարությունը մտադիր է կիրառել այդ սկզբունքները երկարաժամկետ հեռանկարում: Դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականությունների և ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակների համաձայնեցվածությունը գնահատելու համար:

 

Կարճաժամկետ ԵՎ միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները

 

ՀՀ կառավարությունը առկա ծախսային գերակայությունները համադրել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների հետ` հաջորդ 3 տարիների ընդհանուր ծախսային մակարդակը որոշելու համար: Որպես հիմք ընդունելով 2005 թվականի` ՀՆԱ 16.0%-ի չափով կանխատեսված պետական բյուջեի եկամուտների մակարդակը և ելնելով ՀՆԱ 2.2%-ի չափով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից (որը 0.9 տոկոսային կետով պակաս է 2004 թվականի ծրագրային ցուցանիշից)` ՀՀ կառավարությունը ծրագրում է պահպանել ծախսերի մակարդակը ՀՆԱ 18.2%-ի կամ 355.4 մլրդ դրամի չափով: Միջին ժամկետ հեռանկարում նախատեսվում է շարունակել ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցության աստիճանական նվազեցումը` վերջինիս մեծությունը 2006 և 2007 թվականներին համապատասխանաբար հասցնելով մինչև ՀՆԱ 2.01 և 2.00%-ը:

Միաժամանակ կշարունակվի ՀՆԱ նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության աճը` 2006-2007 թթ. համապատասխանաբար կազմելով ՀՆԱ 16.3%-ը և 16.6%-ը: Արդյունքում ՀՆԱ նկատմամբ պետական բյուջեի ծախսերի հարաբերակցությունը 2005 թվականի համեմատությամբ 2006 թվականին ավելանալով 0.1 տոկոսային կետով, 2007 թվականին կրկին կաճի` գերազանցելով 2005 թվականի մակարդակը 0.4 տոկոսային կետով:

Նշված պայմաններում դրական միտումները կշարունակվեն նաև պետական պարտքի բնագավառում: Ոչ արտոնյալ վարկերի արդեն իսկ վերաձևակերպման պայմաններում արտաքին պարտքի աճը էական ազդեցություն չի ունենա երկրի վճարունակության վրա, որովհետև մի շարք որակական ցուցանիշներ հիմնականում չեն փոփոխվի կամ կփոխվեն դրական ուղղությամբ: Մասնավորապես, կնվազեն արտաքին պարտք/ՀՆԱ և արտաքին պարտքի ներկա արժեք/ՀՆԱ հարաբերակցությունները, կկրճատվեն արտաքին պարտքի տոկոսավճարները (հիմնականում արտաքին որոշ ոչ արտոնյալ վարկերի վերաձևակերպման արդյունքում), որոնք հարկային եկամուտների զգալի աճի հետ միաժամանակ կնպաստեն բյուջեի արտաքին պարտքի սպասարկման բեռի կրճատմանը: Արտահանման կայուն աճը, արտաքին պարտքի սպասարկմանն ու մարմանն ուղղվող միջոցների համեմատաբար կայուն մեծության պայմաններում, կհանգեցնի արտաքին պարտքի տոկոսավճար/արտահանում և արտաքին պարտքի սպասարկում/արտահանում ցուցանիշների էական բարելավման:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀՀ 2005-2007 ԹԹ. ՄԺԾԾ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Վերջին տասը տարիներին հանրապետությունում արձանագրվել է անընդմեջ տնտեսական աճ` միջինը կազմելով տարեկան 7.5 տոկոս, չնայած անցումային շրջանի առաջին երեք տարիների եկամուտների մակարդակի կորուստը 2003 թվականի դրությամբ դեռևս չէր հաջողվել վերականգնել: 2003 թվականի վերջին ՀՆԱ-ի մակարդակը կազմել է 1990 թվականի մակարդակի 95.7 տոկոսը և արդեն իսկ 2004 թվականին ծրագրային 7 տոկոս աճն ապահովելու դեպքում 1990 թվականի մակարդակը կգերազանցի 2.4 տոկոսային կետով:

Վերջին տարիների տնտեսական զարգացումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ մակրոտնտեսական կայուն միջավայրը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումները, ուղեկցվելով արտաքին ֆինանսական աջակցությամբ, կարող են ծրագրային ժամանակաշրջանի համար ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր (միջին տարեկան` 6 տոկոս):

Մակրոտնտեսական կանխատեսումների հիմնական սցենարը կառուցված է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ԱՀԱՎ, ԱԿՏԱ և ԱՀՌԾ ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հենքի վրա և ենթադրում է դրանցով նախանշված քաղաքականությունների և միջոցառումների հետևողական և ամբողջական իրագործում:

Ծրագրային ժամանակահատվածում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 2.1. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ

Ցուցանիշներ 2000 2001 2002 2003 2004 2005  2006  2007
փաստացի կանխատեսում
Տնտեսական աճ, % 5.9 9.6 13.2 13.9 7.0 6.0 6.0 6.0
Սղաճ, % -0.8 3.1 1.1 4.7 5.3 3.0 3.0 3.0
ՀՆԱ դեֆլյատոր, % -1.4 4.1 0.7 4.6 3.0 3.0 3.0 3.0
Պետական բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ, % 4.9 4.3 2.6 1.3 3.1 2.2 2.0 2.0
Ընթացիկ հաշիվ (առանց պաշտոնական տրանսֆերտների) /ՀՆԱ, % -19.9 -12.9 -8.5 -9.0 -8.2 -8.3 -8.1 -8.1
Փոխարժեք, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար 539.5 555.1 573.4 578.8 566.0 568.6 574.0 578.4

 

Ծրագրային ժամանակահատվածում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով կանխատեսվում են հետևյալ զարգացումները.

(i) Իրական ՀՆԱ-ն ունենալու է կայուն աճի միտում: 2004 թվականին ծրագրվել է ՀՆԱ-ի 7 տոկոս աճ: 2005-2007 թվականներին ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի 6 տոկոս:

(ii) Սպառողական գները կցուցաբերեն կայուն վարքագիծ` տարեկան միջին հաշվով աճելով 3 տոկոսով:

(iii) Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2005-2007 թվականներին կկազմի միջինը 21.0 տոկոս:

ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի ընդհանուր եկամուտները, 2003 թվականի փաստացի ցուցանիշի (առանց Լինսի հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի) նկատմամբ կավելանան 0.9% տոկոսային կետով` կազմելով 16.4%: Այդուհանդերձ, զգալի տեղաշարժեր կլինեն բյուջետային եկամուտների կառուցվածքում` ի հաշիվ հարկային եկամուտների առաջանցիկ աճի (հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2003 թվականի նկատմամբ կավելանա 1.8 տոկոսային կետով` 2007 թվականին կազմելով 15.8%): Պետական բյուջեի ծախսերը նույն ժամանակահատվածում կաճեն ավելի դանդաղ` հանգեցնելով բյուջեի դեֆիցիտի մակարդակի կրճատմանը:

Ապրանքների և ծառայությունների արտահանումը 2005-2007 թվականներին (դոլարային արտահայտությամբ) կաճի ավելի արագ, քան ներմուծումը (միջին հաշվով` տարեկան 9.4 և 7.6 տոկոս): Դա կհանդիսանա ընթացիկ հաշվի բարելավման հիմնական գործոններից մեկը:

 

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

 

Համախառն ներքին արդյունքը` ըստ տնտեսության առանձին ճյուղերի

 

Վերջին երեք տարիների միջին տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս: Այսպիսի բարձր տնտեսական աճի պայմաններում կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունեցել ՀՆԱ կազմում: Տնտեսական աճի մեջ մեծ ներդրում են ունեցել արդյունաբերությունը և շինարարությունը: Այսպես, 2003 թվականին արձանագրվել է 13.9 տոկոս տնտեսական աճ, որի 8.5 տոկոսային կետը ապահովվել է միայն արդյունաբերության և շինարարության հաշվին:

2004 թվականին կանխատեսվում է 7.0 տոկոս տնտեսական աճ` 3.0 տոկոս դեֆլյատորի պայմաններում: 2005-2007 թվականների համար ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կանխատեսվում է 6.0 տոկոսի սահմաններում: Նման աճը կապահովվի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի մեծացման հաշվին:

Վերջին տարիներին շինարարության ճյուղի աճի տեմպերը աչքի են ընկնում անհամեմատ բարձր ցուցանիշներով: Շինարարության ճյուղի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 1994 թվականի 6.7 տոկոս մակարդակից աճել է մինչև 15.5 տոկոս` 2003 թվականին:

Ծրագրային ժամանակահատվածում տնտեսության հիմնական ճյուղերի մասնաբաժինը ՀՆԱ-ում ներկայացված է Աղյուսակ 2.2-ում:

 

Աղյուսակ 2.2. ՀՆԱ-ի կառուցվածքը` ըստ տնտեսության հիմնական ճյուղերի (%` ՀՆԱ-ի նկատմամբ)

Ցուցանիշներ 2002 2003 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր կանխատեսում
Արդյունաբերություն 18.9 19.9 20.3 20.6 20.8 20.9
Գյուղատնտեսություն 23.4 21.3 20.7 20.1 19.6 19.0
Շինարարություն 12.6 15.5 15.3 15.4 15.6 15.9
Տրանսպորտ և կապ 6.1 5.9 5.9 5.8 5.8 5.8
Առևտուր 10.6 10.7 10.8 10.6 10.5 10.4
Այլ ոլորտներ 18.7 17.6 17.8 17.8 17.7 17.7
Զուտ անուղղակի հարկեր 9.7 9.1 9.4 9.6 9.9 10.2
Ընդամենը ՀՆԱ` շուկայական գներով 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

 

Վերջին տարիներին, բացի արդյունաբերական ավանդական ճյուղերից, ինչպիսիք են ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը և սննդի արդյունաբերությունը, բարձր աճ է արձանագրվել նաև մետաղագործական և քիմիական արդյունաբերություններում, ինչպես նաև շինանյութերի արտադրությունում:

Արդյունաբերության ճյուղի իրական աճը 2005-2007 թվականների համար կանխատեսվում է միջինը տարեկան 7.2 տոկոս: Առավել արագ կզարգանան արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերը:

Վերջին տարիներին գյուղատնտեսությանը բնորոշ միտումներից է անասնապահական մթերքների արտադրության կայուն աճը: Վերջինիս հաշվին ապահովվում է անասնապահական արտադրանքի տեղական սպառման մեծ մասը: Բուսաբուծության կախվածությունը բնակլիմայական պայմաններից շատ բարձր է, որով էլ պայմանավորված է գյուղատնտեսության ճյուղի վերջին երկու տարիների միջինն` ընդամենը 4.0 տոկոս աճը: Գյուղատնտեսության ճյուղի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ վերջին տարիների ընթացքում ունի նվազման միտում: 2003 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 21.3 տոկոսը` 1994-ի 43.5 տոկոսի դիմաց: 2005-2007 թվականների համար գյուղատնտեսության ճյուղի աճը կանխատեսվում է տարեկան 3.0 տոկոսի չափով:

Ծրագրային ժամանակահատվածում տնտեսության հիմնական ճյուղերի իրական աճերը տոկոսով ներկայացված են Աղյուսակ 2.3-ում:

 

Աղյուսակ 2.3. Տնտեսության հիմնական ճյուղերի իրական աճերը (տոկոս)

Ցուցանիշներ 2002 2003 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր կանխատեսում
ՀՆԱ իրական աճ, %, այդ թվում` 13.2 13.9 7.0 6.0 6.0 6.0
 Արդյունաբերություն 13.9 15.4 9.0 8.0 7.0 6.5
 Գյուղատնտեսություն 3.8 4.3 4.0 3.0 3.0 3.0
 Շինարարություն 41.5 44.4 5.0 7.0 7.5 8.0
ՀՆԱ-ի դեֆլյատոր, % 0.7 4.6 3.0 3.0 3.0 3.0

  

Համախառն ներքին արդյունքը` ըստ ծախսային բաղադրիչների

 

Ըստ ծախսային բաղադրիչների` ՀՆԱ-ի մեջ սպառումը 2002 թվականին առաջին անգամ փոքր եղավ ՀՆԱ-ից և կազմեց ՀՆԱ 95.6 տոկոսը1: Այդ միտումը շարունակվեց նաև 2003 թվականին և սպառումը կազմեց ՀՆԱ-ի 93.2 տոկոսը1: 2007 թվականին կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կգերազանցի սպառումը մոտ 6.5 տոկոսային կետով: Սակայն կլանումը (սպառում գումարած ներդրումներ) կմնա ՀՆԱ-ից մեծ, որը ենթադրում է զուտ արտահանման բացասական մեծության առկայություն: Զուտ արտահանման բացասական մեծությունը կդրսևորի նվազման միտում և 2007 թվականին կկազմի ՀՆԱ-ի մոտ 15.0 տոկոսը: Ներդրումները ՀՆԱ-ի մեջ 2005-2007 թվականների համար կկազմեն միջինը 21.0 տոկոս, որոնք կֆինանսավորվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միջոցների հաշվին:

Ծրագրային ժամանակահատվածում անվանական ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքը ներկայացված է Աղյուսակ 2.4-ում:

 

Աղյուսակ 2.4. Անվանական ՀՆԱ ծախսային կառուցվածքը (%` ՀՆԱ նկատմամբ)

 Ցուցանիշներ 2002 2003 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր կանխատեսում
ՀՆԱ 100.0 100.0  100.0 100.0 100.0  100.0
Սպառում  95.6  93.2  95.7  95.5  94.6  93.6
Ներդրումներ  21.7  24.7  21.0  20.7  21.0  21.3
Զուտ արտահանում -17.2 -17.9  -16.7 -16.2 -15.6  -14.9

 ________________________

1 Վերջնական սպառման ծախսերի մեջ ներառված է վիճակագրական շեղումը, 2002 թ. ցուցանիշը ճշգրտված է:

 

Սպառողական գներ

 

Վերջին չորս տարիների ընթացքում սպառողական գների ինդեքսը համարվում էր կանխատեսելի և կառավարելի և չէր գերազանցել 3 տոկոս մակարդակը: Սակայն 2003 թվականի սպառողական գների ինդեքսի մակարդակը տարեվերջին կազմեց 8.6 տոկոս, իսկ տարեկան միջինը` 4.7 տոկոս, որը պայմանավորված է արտաքին գործոններով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սպառողական զամբյուղում 18.3 տոկոս տեսակարար կշիռ ունեցող «Հաց և հացամթերք» ապրանքախմբի գնի 31.3 տոկոսով աճը պայմանավորել է տարվա վերջին գրանցված 8.6 տոկոս սղաճի 5.7 տոկոսային կետը: Ուստի եթե բացառենք հացի գնի անսպասելի աճը, սղաճը կկազմեր մոտ 3 տոկոս: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների ինդեքսը կազմել է 112.4%, ոչ պարենային ապրանքներինը` 100.4%, ծառայությունների սակագներինը` 102.1%:

2000-2003 թվականների սպառողական գների միջին տարեկան հավելաճը կազմել է 2.0%:

2005-2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու սղաճի տարեկան շուրջ 3% մակարդակի պահպանմանը:

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

 

Վերջին տարիներին արտաքին հատվածի տնտեսական ծրագրերը մշակելիս, նկատի ունենալով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման և կառուցվածքային բարեփոխումների իրականացման արդյունքում արտահանման ընդլայնման հնարավորությունը, շեշտը դրվում էր միջնաժամկետ հատվածում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բարելավման վրա: Այդ խնդիրը Հայաստանում թեև դժվարությամբ, բայց հաղթահարվում է: Արտահանման աճին նպաստող քաղաքականություններից ամենակարևորը, թերևս, 2003 թվականին Հայաստանի անդամակցությունն էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որը հնարավոր դարձավ հատկապես առևտրի քաղաքականությունը միջազգային կանոններին համապատասխանեցնելու արդյունքում: Թեև այս իրադարձությունը կարճաժամկետ հատվածում արտահանման աճի վրա մեծ ազդեցություն չի թողնի, սակայն երկարաժամկետ հատվածում կդառնա արտահանման կարողությունների զարգացման հիմնական շարժիչը:

Վերջին տարիներին բնորոշ են զուտ արտահանման մեծացման դրական միտումները, որոնք մի կողմից պայմանավորված են ներմուծման կրճատմամբ (ներմուծվող ապրանքները փոխարինվում են հայրենական արտադրության ապրանքներով), մյուս կողմից` արտահանման ընդլայնմամբ: Միջնաժամկետ հատվածում կշարունակվեն բացահայտվել տնտեսության այն ճյուղերի հարաբերական առավելությունները, որոնք ունեն ընդգծված արտահանման ուղղվածություն: Կմշակվեն և կներդրվեն նշված ճյուղերին օժանդակելու նոր մեխանիզմներ և կզարգացվեն գոյություն ունեցողները:

 

Արտահանում

 

2000-2003 թվականներին ապրանքների արտահանման միջին տարեկան ծավալը կազմել է 466.2 մլն ԱՄՆ դոլար` հիմնականում պայմանավորված «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» հոդվածի ցուցանիշների աճով: Սակայն պետք է նշել, որ արդյունաբերության տարբեր ենթաճյուղերի աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել արտահանման բազմազանեցման (դիվերսիֆիկացման) համար: 2004-2007 թվականներին ակնկալվում է ապրանքների արտահանման ծավալների շուրջ 872 մլն ԱՄՆ դոլարի (ՖՕԲ) միջին տարեկան մակարդակ և միջին տարեկան 9.6 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կլինի 9.4 տոկոս, այսինքն` ապրանքների արտահանումն ավելի արագ է աճելու, քան ծառայություններինը:

 

Ներմուծում

 

2000-2003 թվականներին ներմուծման միջին տարեկան մակարդակը կազմել է 889.4 մլն ԱՄՆ դոլար (ՖՕԲ)` 1999 թ. համեմատ աճելով մոտ 23%-ով: Միջնաժամկետ հատվածում ներմուծման ծավալների աճը կպայմանավորվի ինչպես համախառն տնօրինվող եկամուտների աճով, այնպես էլ տեղական արտադրությունը կազմակերպելու համար հումքի ներկրման և օտարերկրյա ուղղակի ներդրումներով ֆինանսավորվող տեխնոլոգիաների ներմուծման անհրաժեշտությամբ: Մյուս կողմից, կնվազեն ներմուծվող ապրանքները տեղական արտադրության ապրանքներով փոխարինելու` նախորդ տարիներին նկատված տեմպերը` պայմանավորված ներմուծվող ապրանքների փոխարինման հնարավորությունների սահմանափակությամբ: Արդյունքում` 2004-2007 թվականներին ապրանքների ներմուծման միջին տարեկան աճը (դոլարային արտահայտությամբ) կկազմի շուրջ 7.7 տոկոս, իսկ ապրանքների և ծառայությունների համար` շուրջ 7.6 տոկոս:

 

Գործոնային եկամուտներ ԵՎ տրանսֆերտներ

 

Գործոնային եկամուտների և մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալները 1999 թվականից դրսևորել են աճի միտում` վերջին չորս տարիներին կազմելով միջինը 190 մլն ԱՄՆ դոլար: 2005-2007 թվականներին նշված հոդվածների ցուցանիշների վարքագծի վրա էական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը, ուղղակի ներդրումներից ստացվող շահույթի վերաներդրումը և Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի միտումները: Արդյունքում` զուտ գործոնային եկամուտների և տրանսֆերտների աճի տեմպը միջնաժամկետ հատվածում կդրսևորի նվազման միտում:

Կառուցվածքային բարեփոխումների իրականացման նախնական փուլում օտարերկրյա պաշտոնական տրանսֆերտներն էական դեր էին խաղում համախառն պահանջարկի ֆինանսավորման հարցում: 1995-2003 թվականների ընթացքում պաշտոնական տրանսֆերտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 12 տոկոսից (1995 թ.) նվազել է մինչև 2.4 տոկոս (2003 թ.): Միջնաժամկետ հեռանկարում ընթացիկ պաշտոնական տրանսֆերտները տարեկան կկազմեն ՀՆԱ-ի միջինը 2.6 տոկոսը:

 

Ընթացիկ հաշիվ

 

1995-1998 թվականներին ընթացիկ հաշվի (առանց պաշտոնական տրանսֆերտների) պակասուրդը մեծացել էր` 1995 թվականի 368 մլն ԱՄՆ դոլարից 1998 թվականին հասնելով 515 մլն ԱՄՆ դոլարի: ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի պակասուրդի հարաբերակցությունը 1995-1998 թվականներին կազմել է միջինը 27 տոկոս: 1999 թվականին, պայմանավորված գերազանցապես արտաքին առևտրի հոսքերով (մասնավորապես` ներմուծման ծավալների կտրուկ նվազմամբ), ընթացիկ հաշվի պակասուրդը (առանց պաշտոնական տրանսֆերտների) կազմեց 400.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում` 21.7 տոկոս: 2000-2003 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը էապես կրճատվեց` 2003 թվականին հասնելով շուրջ 253 մլն ԱՄՆ դոլարի: ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի պակասուրդը (առանց պաշտոնական տրանսֆերտների) 2003 թվականին հասավ 9 տոկոսի:

2005-2007 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը առանց պաշտոնական տրանսֆերտների կկազմի ՀՆԱ-ի շուրջ 8.2 տոկոս, իսկ ներառյալ պաշտոնական տրանսֆերտները` 5.6 տոկոս:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՀ 2005-2007 ԹԹ. ՄԺԾԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

ՀՀ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Միջնաժամկետ հատվածում եկամուտների քաղաքականության բնորոշումը և պետական եկամուտների կանխատեսելիությունը միջնաժամկետ ծախսային ծրագրի առանցքային նշանակության հարցերից են:

2005-2007 թթ. եկամտային քաղաքականությունը պետք է միտված լինի պետական ծախսերի համար անհրաժեշտ դրամական ռեսուրսների ձևավորման օպտիմալ ծավալների ապահովմանը: Եկամտային քաղաքականության նման ուղղվածությունը բխում է ԱՀՌԾ և ՀՀ կառավարության գործունեության ծրագրով ամրագրված երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներից, համաձայն որոնց.

Ø Առաջիկա տարիներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Առանց հարկային դրույքաչափերի էական փոփոխությունների, ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերությունը կավելացվի տարեկան միջին հաշվով 0.4 տոկոսային կետով:

Ø Կառավարությունը հարկային եկամուտների ավելացման հիմնական նպատակին կհասնի հատկապես տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին: Դրանով հանդերձ, բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կապահովվեն հարկերի վճարման հավասար, արդար և ազնիվ մոտեցումներ: Միաժամանակ, կբացառվեն տնտեսվարող սուբյեկտների հանդեպ օրենքի պահանջներով չպայմանավորված վարչարարական ճնշումները:

Ø Կբարձրացվի հարկային վարչարարության արդյունավետությունը: Հարկային և մաքսային օրենքների պահանջների կատարումը պետք է դարձնել կենսաձև, սահմանելով խիստ և օպերատիվ վերահսկողություն: Կուժեղացվեն հակաօրինական գործունեության և ստվերային տնտեսական գործարքների բացահայտման քայլերը` թույլ չտալով հարկերի վճարումից խուսափում և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ապահովելով արդարացի և հավասար վերաբերմունքի մթնոլորտ:

Ø Հարկային քաղաքականությունը կբնութագրվի.

ա) հիմնական հարկատեսակների գծով հարկային բեռի թեթևացմամբ,

բ) արտոնությունների առավելագույն կրճատմամբ, առանձին ոլորտների, գործունեության առանձին հարկատեսակների, առանձին ձեռնարկությունների համար որևէ բնույթի հարկային արտոնությունների բացառմամբ:

Ø Պետական բյուջեի ծախսերը առավելապես ապահովված կլինեն ներքին ռեսուրսներով և կփոքրանա պետական ծախսերի կախվածությունը արտաքին ֆինանսավորման աղբյուրներից:

Այսպիսով, տարեցտարի աճող բյուջետային ծախսերը ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորելու, պետական պարտքի կառավարման և բյուջետային պակասուրդի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորում է 2005-2007 թթ. եկամուտների քաղաքականության (հատկապես` հարկային քաղաքականության) առաջիկա տարիների զարգացումները` վերը նշված սկզբունքների համաձայն: Այդ քաղաքականության իրականացման ուղիները նախանշված են հարկային համակարգում ՀՀ կառավարության գործունեության սկզբունքներով:

2005-2007 թթ. իրականացվելիք հարկային քաղաքականությունը չի նախատեսում հարկերի այնպիսի դրույքաչափերի փոփոխություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա: Սա նշանակում է, որ այդ տարիներին հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը կնպաստեն ՀՀ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվելիք վարչարարական միջոցառումները: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող հիմնական միջոցառումների ծրագիրն ըստ առանձին տարիների և իրականացնող մարմինների, հետևյալն է.

 

Աղյուսակ 3.1. Բյուջետային մուտքերի հավաքագրումն ապահովող 2005-2007 թթ. իրականացվելիք միջոցառումները

 Միջոցառման անվանումը  Միջոցառման նպատակը
 
Հարկային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումներ
 2005 թվական
Չկատարած հարկային պարտավորությունների մարման ծրագրի ընդունում Անհուսալի ապառքների խնդրի օրենսդրական կարգավորում
Հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների խնդրի լուծում Գերավճարների խնդրի օրենսդրական կարգավորում
«Հարկային հսկողության մասին» ՀՀ օրենքի ընդունում Հարկային հսկողության իրականացման իրավական հիմքերի ամրագրում, հարկային մարմիններին վարչարարություն իրականացնելիս օրենքով լրացուցիչ լիազորությունների վերապահում
«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունում Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում, աստիճանաբար ուղղակի հարկերի տեսակարար կշռի ավելացում հարկային եկամուտներում
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀԴՄ-ների ներդրում` ըստ ժամանակացույցի Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման համատարած ապահովում
Առևտրի կազմակերպման վայրերի հարկման կատարելագործում (ներառյալ օրենքով սահմանված հարկադրանքի միջոցների կիրառումը` հարկային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու համար) Առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն իրականացնող քաղաքացիների հաշվառման ու հարկման հարցերի կանոնակարգում
 2006 թվական
Չկատարած հարկային պարտավորությունների մարման ծրագրի իրականացում Ապառքների գանձելիության մակարդակի բարձրացում
Հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների խնդրի լուծում Գերավճարների կրճատման ծրագրի ընդունում
«Հարկային հսկողության մասին» ՀՀ օրենքի կիրարկում Հարկային հսկողության արդյունավետության բարձրացում, մեկ ստուգմամբ հայտնաբերված գումարների ավելացում
«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի գործողության արդյունքում հարկային պարտավորությունների համադրում Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում աստիճանաբար ուղղակի հարկերի տեսակարար կշռի ավելացում հարկային եկամուտներում
Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման համատարած ապահովում Իրացման շրջանառության հայտարարագրման ծավալների մեծացում և ստվերի կրճատում
Առևտրի կազմակերպման վայրերի հարկման կատարելագործում (ներառյալ օրենքով սահմանված հարկադրանքի միջոցների կիրառումը` հարկային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու համար) Առևտրի իրականացման վայրերից հարկային առևտրական գործունեություն իրականացնող քաղաքացիների համընդհանուր հաշվառում և հարկում
 2007 թվական
Չկատարած հարկային պարտավորությունների մարման ծրագրի իրականացում Ապառքների առաջացման հնարավորինս բացառում
Հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների խնդրի լուծում Գերավճարների առաջացման հնարավորության բացառում
«Հարկային հսկողության մասին» ՀՀ օրենքի կիրարկում Հարկային իրավախախտումների պահանջների խախտումների դեպքերի նվազեցում

 Մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումներ
 2005 թվական
«Բնապահպանական վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված իրավական ակտի նախագծի մշակում Տրանսպորտային միջոցներից ներմուծման ժամանակ գանձվող բնապահպանական վճարների դրույքաչափերի վերանայում` կախված դրանց արտադրության ժամկետներից և օգտագործվող վառելիքի տեսակից
 2006 թվական
«Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի հիման վրա տրվող արտոնությունների վերանայում «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրով սահմանված ծագման երկրի հավաստագրերի և մաքսատուրքից ազատման հիմքերի հստակեցում
ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված իրավական ակտի նախագծի մշակում Մաքսային մարմնի ղեկավարին իրավունք վերապահել մաքսային օրենսդրության խախտումների ժամանակ ԱՏԳ մասնակցի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչ դատարանի կողմից վճռի կայացումը
 2007 թվական
Ներմուծման ժամանակ կիրառվող հարկային (մաքսային) արտոնությունների կազմի և կառուցվածքի վերանայում Ներմուծման ժամանակ կիրառվող հարկային (մաքսային) արտոնությունների կրճատում

 

Հաշվի առնելով ներկայացված վարչարարական միջոցառումների գնահատման բնագավառում առկա խնդիրները (առանձին դեպքերում միջոցառումներն ընդգրկում են հարկային հարաբերությունների մեծ ոլորտ կամ առկա է գնահատականների համար անհրաժեշտ տվյալների անբավարարություն), վերջիններս ներկայացված են որպես ծրագրային քայլեր, առանց քանակական բնութագրերի:

 

ՀՀ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

ՀՀ 2005-2007 թթ. պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար 311.8 մլրդ դրամի, 347.1 մլրդ դրամի և 386.6 մլրդ դրամի չափով: Եկամուտների տարեկան ծավալների նման մակարդակը կապահովի միջին տարեկան 11.5% կամ 35.5 մլրդ դրամի չափով աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի հարկային եկամուտների2 գծով ակնկալվող բյուջետային մուտքերի հավաքագրման մակարդակի բարձրացմամբ:

 

Աղյուսակ 3.2. 2005-2007 թթ. ծրագրված բյուջետային եկամուտները (մլրդ դրամներով)

 Եկամտատեսակը 2005 թ. 2006 թ. 2007 թ.
Պետական բյուջեի եկամուտներ և պաշտոնական տրանսֆերտներ 311.8 347.1 386.6

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

16.0 16.3 16.6

Հարկային եկամուտներ և պետական տուրք

297.4 333.3  373.2

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

15.23 15.6 16.0

Ոչ հարկային եկամուտներ

5.1 5.2  5.4

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

0.3 0.2  0.2

Կապիտալի գործառնություններից եկամուտներ

0.3 0.3  0.3

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

0.02 0.01  0.01

Պաշտոնական տրանսֆերտներ

8.9 8.2  7.6

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

0.46 0.4  0.3

 

Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, արտաքին աղբյուրներից (պաշտոնական տրանսֆերտներ) ստացվող եկամուտները նվազման միտում ունեն և 2005-2007 թթ. բյուջետային մուտքերի աճը կապահովվի ներքին աղբյուրներից հավաքագրվող եկամուտների հաշվին: Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ ոչ հարկային եկամուտներն ու կապիտալի գործառնություններից եկամուտները հիմնականում ուղղակի կապ չունեն տնտեսության զարգացման միտումների հետ, ձևավորվում են հարաբերականորեն ինքնուրույն սցենարով և առաջիկա 3 տարիներին աչքի չեն ընկնի աճի ընդգծված տեմպերով, ապա պարզ է դառնում, որ ներքին աղբյուրներից եկամուտների աճի հիմնական գրավականը հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացումն է:

ՀՀ 2005-2007 թթ. պետական բյուջեների եկամուտները ծրագրելիս օգտագործվել են այն մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին եկամտատեսակների բազայի ձևավորման կամ հաշվարկման վրա: Առանձին դեպքերում հաշվի է առնվել նաև պայմանագրերով կարգավորվող ցուցանիշները:

Հ ա ր կ ա յ ի ն  ե կ ա մ ու տ ն ե ր ի  և  պ ե տ ա կ ա ն  տ ու ր ք ի  գ ծ ո վ 2005-2007 թթ. բյուջետային մուտքերը ծրագրվել են` հաշվի առնելով երկու հիմնական գործոնների ազդեցությունը: Դրանցից առաջինը նախորդ տարիների հավաքագրման միտումներն ու մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունն է, երկրորդը` 2005-2007 թթ. հարկային օրենսդրության հնարավոր փոփոխությունը և հարկային (այդ թվում` մաքսային) վարչարարության բարելավումը: Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի տարեկան 0.4% աճի ապահովման նպատակով, 2005-2007 թթ. հարկային եկամուտների կանխատեսումներում առանձին եկամտատեսակների գծով, ըստ առաջին գործոնի, ծրագրված մուտքերի նկատմամբ հաշվարկվել է լրացուցիչ մուտքեր3, որոնք ակնկալվում է հավաքագրել հարկային օրենսդրության կատարելագործման և հարկային վարչարարության բարելավման հաշվին:

Կանխատեսման այսպիսի սցենարով 2005-2007 թթ. հարկային եկամուտների ընդհանուր պատկերն ըստ առանձին գործոնների հետևյալն է.

 

Աղյուսակ 3.3. Հարկային եկամուտների կանխատեսումն ըստ առանձին գործոնների (մլրդ դրամներով)

 Ցուցանիշը 2005 թ. 2006 թ. 2007 թ.
Ընդամենը, որից` 297.4 333.3 373.2

Ըստ նախորդ տարիների հավաքագրման միտումների ու մակրոտնտեսական միջավայրի փոփոխության գործոնի

280.0 317.8 355.8

Ըստ հարկային օրենսդրության հնարավոր փոփոխության և հարկային (այդ թվում` մաքսային) վարչարարության բարելավման գործոնի

17.4 15.5 17.5

 

Ըստ առաջին գործոնի ծրագրված գումարները ռիսկային չեն: Ավելին, մակրոմիջավայրի բարենպաստ զարգացումները (մակրոշրջանակի արձանագրվելիք փաստացի մակարդակների գերազանցումը կանխատեսվածի համեմատ) եկամուտների այս խմբի հաշվին կարող են առաջանալ բյուջետային այլ եկամուտների չստացման հետ կապված ռիսկերի փոխհատուցման ռեզերվներ: Այս փաստարկի օգտին է վկայում հաշվարկներում կիրառված 2005-2007 թթ. կանխատեսումային և վերջին 3 տարիների փաստացի որոշ մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը:

 

Աղյուսակ 3.4. 2001-2007 թթ. որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ

Ցուցանիշը 2001 2002 2003 2004 2005 2006 2007
փաստ կանխատեսում
Անվանական ՀՆԱ (մլրդ դրամ) 1,175.5 1,362.5 1,623.3 1,789.1 1,953.3 2,132.6 2,328.4
աճը նախորդ տարվա նկատմամբ x 15.9% 19.1% 10.2% 9.2% 9.2% 9.2%
ՀՆԱ-ի իրական աճը 9.6% 13.2% 13.9% 7.0% 6.0% 6.0% 6.0%
ՀՆԱ-ի դեֆլյատորը 4.0% 0.7% 4.6% 3.0% 3.0% 3.0% 3.0%
Ապրանքների ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) 773.5 882.5 1128.3 1216.3 1310.0 1410.9 1519.5
աճը նախորդ տարվա նկատմամբ x 14.1% 27.8% 7.8% 7.7% 7.7% 7.7%
Արտահանում 540.0 697.6 894.0 978.6 1070.2 1171.2 1281.5
աճը նախորդ տարվա նկատմամբ x 29.2% 28.2% 9.5% 9.4% 9.4% 9.4%
Դրամ/ԱՄՆ դոլար (միջին տարեկան) 555.1 573.4 578.8 566.0 568.6 574.0 578.4
աճը նախորդ տարվա նկատմամբ x 3.3% 0.9% -2.2% 0.5% 0.9% 0.8%

 

Հարկային եկամուտների` երկրորդ գործոնի ազդեցությամբ ծրագրված գումարները տեսականորեն պարունակում են ռիսկի որոշակի աստիճան: Ընդհանուր առմամբ, վարչարարական միջոցառումների իրականացման հաշվին մուտքեր ծրագրելն արտահայտում է ՀՀ կառավարության նպատակաուղղվածությունը չհաշվառվող և չհարկվող տնտեսության ծավալների կրճատմանը միտված կոնկրետ քայլերի իրականացմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:

2005-2007 թթ. հարկային եկամուտների հավաքագրման առաջարկվող մակարդակների իրատեսական լինելը գնահատելու համար հարկ է դիտարկել այն բնութագրող մի քանի ցուցանիշներ, որոնք ներկայացվում են ստորև:

 

Աղյուսակ 3.5. ՀՀ 2002-2007 թթ. պետական բյուջեների հարկային եկամուտների վերաբերյալ առանձին ցուցանիշներ

 Ցուցանիշներ  2002  2003  2004  2005  2006  2007
 փաստ կանխատեսում
Անվանական ՀՆԱ (մլրդ դրամ) 1,362.5 1,623.3 1,789.1 1,953.3 2,132.6 2,328.4
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր
(մլրդ դրամ)
198.6 227.4 260.4 297.4 333.3 373.2

աճը նախորդ տարվա նկատմամբ

17.7% 14.5% 14.5% 14.2% 12.1% 12.0%

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ

14.6% 14.0% 14.6% 15.2% 15.6% 16.0%

հարկային սահունության գործակից

1.1 0.8 1.4 1.6 1.3 1.3

 

Ըստ ներկայացված տվյալների, կանխատեսվող սցենարի համաձայն 2005-2007 թթ. հարկային եկամուտների հավաքագրման միջին տարեկան աճը կկազմի 12.8%, իսկ հարկային սահունության գործակիցը` միջին տարեկան 1.4: Սա նշանակում է, որ ինչպես և նախորդ տարիներին, 2005-2007 թթ. ևս հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում էական դեր կխաղան հարկային և մաքսային մարմինների կողմից վարչարարական միջոցառումների իրականացումը և հարկային օրենսդրության կատարելագործումը:

Տնտեսության 2005-2007 թթ. զարգացման կանխատեսվող մակրոտնտեսական սցենարի համաձայն առանձին մակրոտնտեսական գործոններ տարբեր կերպ կանդրադառնան հարկերի հավաքագրման մակարդակի վրա: Մասնավորապես, հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման վրա մեծ ազդեցություն կունենան առաջիկա երեք տարիների համար ակնկալվող ինչպես ՀՆԱ-ի շուրջ 6 տոկոս միջին տարեկան իրական աճը, այնպես էլ անվանական ՀՆԱ-ի կառուցվածքային փոփոխությունները:

 

Աղյուսակ 3.6. ՀՆԱ-ի իրական աճը և ճյուղային կառուցվածքը (տոկոսով)

 Ցուցանիշներ 2000-2003 թթ.
միջին տարեկանը
2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
 կանխատեսում
Իրական ՀՆԱ-ի աճ 10.6% 7.0% 6.0% 6.0% 6.0%
Անվանական ՀՆԱ-ի կառուցվածքը, այդ թվում`

արդյունաբերություն

20.2% 20.3% 21.0% 20.8% 20.9%

գյուղատնտեսություն

23.4% 20.7% 21.6% 19.6% 19.0%

շինարարություն

12.0% 15.3% 14.0% 15.6% 15.9%

տրանսպորտ

5.9% 5.9% 6.8% 5.8% 5.8%

այլ ճյուղեր

1.0% 1.3% 1.0% 1.3% 1.3%

առևտուր և հանրային սնունդ

10.2% 10.8% 11.0% 10.5% 10.4%

ծառայություններ

17.9% 16.5% 15.0% 16.4% 16.4%

անուղղակի հարկեր

9.4% 9.4% 9.7% 9.9% 10.2%

 

Ներկայացված աղյուսակի տվյալներով ՀՆԱ-ի ոչ հարկունակ մասը (գյուղատնտեսություն, շինարարություն, անուղղակի հարկեր) դրսևորում է անկման միտումներ` 2007 թվականին այն կկազմի 45.1%` 2003 թվականի փաստացի 46.0%-ի դիմաց:

Ինչ վերաբերվում է հարկերի հավաքելիության վրա տնտեսության արտաքին հատվածի զարգացումների ազդեցությանը, ապա հարկ է նշել, որ չնայած առևտրային հաշվեկշռի` 2003 թ. նկատմամբ 2007 թ. ակնկալվող 19.2% աճի տեմպին, այս դեպքում էական կլինի ապրանքների ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման կառուցվածքային փոփոխությունները:

 

Աղյուսակ 3.7. 2002-2007 թթ. առևտրային հաշվեկշիռը և տարեկան աճի տեմպերը (մլն ԱՄՆ դոլարներով)

 Ցուցանիշներ 2002 թ. 2003 թ. 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
 փաստացի կանխատեսում
Ապրանքների ներմուծում 882.5 1128.3 1216.3 1310.0 1410.9 1519.5
Ապրանքների արտահանում 513.8 688.6 755.7 828.4 908.3 995.3
Առևտրային հաշվեկշիռ -368.8 -439.7 -460.6 -481.6 -502.5 -524.2
Առևտրային հաշվեկշռի բացասական աճը նախորդ տարվա նկատմամբ  x 19.2% 4.7% 4.6% 4.3% 4.3%

 

ՀՀ 2004-2006 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում կատարված կանխատեսումների համեմատությամբ 2005, 2006 թ. հարկային եկամուտների կանխատեսումները բացարձակ արժեքով կրել են որոշակի փոփոխություններ` պայմանավորված.

- կիրառված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումային մեծությունների փոփոխությամբ,

- փաստացի գանձումների տվյալների բազայում 2003 թվականի տարեկան արդյունքների ցուցանիշների թարմացմամբ,

- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում 2004 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխության համաձայն ճանապարհային վճարները հարկային եկամուտների կազմում ներառմամբ:

Առաջին 2 գործոնների առկայությունն օրինաչափ է, որպես տվյալների բազայի նորացման հետևանք (հաշվի է առնվում նախորդ տարում արձանագրված միտումները): Երրորդ գործոնի ազդեցության արդյունքում հարկային եկամուտների նախորդ և ներկա կանխատեսումների ընդհանուր գումարները մասամբ դառնում են անհամադրելի:

 

Աղյուսակ 3.8. ՀՀ 2005-2007 թթ. պետական բյուջեների հարկային եկամուտների կանխատեսումները (մլրդ դրամներով)

Ցուցանիշներ 2005 թ. 2006 թ. 2007 թ.

1. Ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

277.4 310.8 x

2. Ըստ թարմացված կանխատեսումների

297.4 333.3 373.3

3. Հարկային եկամուտների գծով թարմացված և ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի կանխատեսումների միջև տարբերությունը

20.0 22.5 x

 

Հարկ է նշել, որ 2005-2006 թթ. հարկային եկամուտների գծով թարմացված և ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի կանխատեսումների միջև տարբերության նշված գումարներից համապատասխանաբար 1.8 մլրդ դրամը և 1.9 մլրդ դրամը առաջացել է պետական տուրքի մասով:

Ո չ  հ ա ր կ ա յ ի ն  ե կ ա մ ու տ ն ե ր ը եկամուտները ներառում են ՀՀ կենտրոնական բանկի շահույթից մասհանումները, բաժնետոմսերից ստացվող դիվիդենդները և շահաբաժինները, պետական ձեռնարկությունների գույքի և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալությունից ստացվող վճարները, պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսավճարները), բռնագանձված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքերը, իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերը և այլ ոչ հարկային եկամուտները:

Ոչ հարկային եկամուտները 2005-2007 թթ. համար ծրագրվել են համապատասխանաբար 5.1 մլրդ դրամի, 5.2 մլրդ դրամի և 5.4 մլրդ դրամի չափով: ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի շրջանակներում կատարված կանխատեսումներից ոչ հարկային եկամուտների գումարային տարբերությունը կանխատեսման կիրառված մեթոդաբանության անփոփոխության պայմաններում պայմանավորված է.

- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխության հետևանքով ոչ հարկային եկամուտների կազմում ներառվող ճանապարհային վճարները 2004 թվականի հունվարի 1-ից հարկային եկամուտների կազմում ներառմամբ,

- առանձին եկամտատեսակների գծով 2003 թվականին արձանագրված եկամուտների հավաքագրման միտումների, ինչպես նաև բյուջետային մուտքերի ստացման կանխատեսված սցենարի փոփոխմամբ, (մասնավորապես` ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով նախորդ կանխատեսումներով ստացված 3 մլրդ դրամի դիմաց ներկայումս կանխատեսվել է վերջին 2 տարիների միջին տարեկանի չափով` 1 մլրդ դրամ),

- որոշ եկամտատեսակների ծրագրման համար օգտագործված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների թարմացմամբ,

- 2003 թվականի արդյունքներով փաստացի հավաքագրումների տվյալների բազայի նորացմամբ:

 

Աղյուսակ 3.9. ՀՀ 2005-2007 թթ. պետական բյուջեների ոչ հարկային եկամուտների կանխատեսումները (մլրդ դրամներով)

 Ցուցանիշը 2005 թ. 2006 թ. 2007 թ.
1. Ոչ հարկային եկամուտների կանխատեսումները 2004-2006 թթ. ՄԺԾԾ 7.4 7.6 x
այդ թվում` տարբերության հիմնական պատճառ հանդիսացող եկամտատեսակներից      

ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից պետական բյուջե մուտքագրվող գումարներ,

3.0 3.0 x

ճանապարհային վճարներ

0.6 0.7  
2. Ոչ հարկային եկամուտների թարմացված կանխատեսումները 5.1 5.2 5.4
այդ թվում` տարբերության հիմնական պատճառ հանդիսացող եկամտատեսակներից      

ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից պետական բյուջե մուտքագրվող գումարներ,

1.0 1.0 1.0

ճանապարհային վճարներ

0.0 0.0 0.0
3. Ոչ հարկային եկամուտների գծով թարմացված և ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի կանխատեսումների միջև տարբերությունը -2.3 -2.4 x
այդ թվում` տարբերության հիմնական պատճառ հանդիսացող եկամտատեսակների գծով ընդամենը 2.6 2.7 x

 

Վերը ներկայացված աղյուսակում բերված տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի շրջանակներում կատարված կանխատեսումներից ոչ հարկային եկամուտների գումարային տարբերությունը հիմնականում պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից պետական բյուջե մուտքագրվող գումարների կտրուկ փոփոխմամբ և ճանապարհային վճարներին առնչվող վերոհիշյալ օրենսդրական փոփոխությամբ: ՀՀ կենտրոնական բանկի շահույթից մասհանման հետ կապված հարցը մասամբ արդեն ներկայացվել է: Հարկ է միայն լրացնել, որ այս եկամտատեսակից մուտքերին ավելի հիմնավոր կարելի է անդրադառնալ ընթացիկ տարվա երկրորդ հատվածում` շահույթի ձևավորման վրա ազդող գործոնների դրսևորումների (մասնավորապես` ֆինանսական շուկայի զարգացումների) հիման վրա:

Կ ա պ ի տ ա լ ի  գ ո ր ծ ա ռ ն ու թ յ ու ն ն ե ր ի ց  ս տ ա ց վ ո ղ  ե կ ա մ ու տ ն ե ր ի գծով, ինչպես և 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ում 2005-2007 թթ. ծրագրվել է տարեկան 300 մլն դրամ` բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից ակնկալվող մուտքերի մասով:

Պ ա շ տ ո ն ա կ ա ն  տ ր ա ն ս ֆ ե ր տ ն ե ր ը ծրագրվել են` հաշվի առնելով դոնորների հետ ձեռքբերված նախնական համաձայնությունները:

 

Աղյուսակ 3.10. 2004-2007 թթ. ծրագրված պաշտոնական տրանսֆերտները (մլրդ դրամներով)

 

 Դոնորը  2005 թ.   2006 թ.   2007 թ. 
 կանխատեսում
1. Ընդամենը պաշտոնական տրանսֆերտներ ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ (ներառյալ «Լինսի» հիմնադրամից ստացվող միջոցները) 33.4 33.2 x

որից`

     

Նիդեռլանդների Թագավորության կառավարությունից

2.8 2.8 x

Ճապոնիայի կառավարությունից

0.4 0.4 x

«Լինսի» հիմնադրամից

24.4 23.8 x

Տրանսֆերտներ այլ աղբյուրներից

5.8 5.2 x
2. Ընդամենը պաշտոնական տրանսֆերտների թարմացված կանխատեսումները (առանց «Լինսի» հիմնադրամից ստացվող միջոցները) 8.9 8.2 7.6
 որից`      

Նիդեռլանդների Թագավորության կառավարությունից

1.0 1.0 1.0

Ճապոնիայի կառավարությունից

0.4 0.4 0.4

Ճապոնական սոցիալական զարգացման հիմնադրամից (Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագիր)

0.3 0.1 0.0

Զարգացման միջազգային ընկերակցությունից (Առողջապահության արդիականացման ծրագիր)

0.2 0.2 0.2

Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր

0.6 0.6 0.4

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող աղքատության ռազմավարական կարողությունների ստեղծման ֆինանսավորման դրամաշնորհ

0.1 0.0 0.0

Գանձապետարանի երկրորդ սերնդի բարեփոխումների գործողությունների պլանի կանոնակարգման դաշտի պլանավորման դրամաշնորհ

0.1 0.0 0.0

Տրանսֆերտներ այլ աղբյուրներից

6.2 5.9 5.7
3. Պաշտոնական տրանսֆերտների գծով թարմացված և ըստ 2004-2006 թթ.
ՄԺԾԾ-ի կանխատեսումների միջև տարբերությունը
-24.5 -24.0 x

 

Ըստ վերը ներկայացված աղյուսակում բերված տվյալների, ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ի շրջանակներում կատարված կանխատեսումներից պաշտոնական տրանսֆերտների գումարային տարբերությունը հիմնականում պայմանավորված է տրանսֆերտների ստացման երկու աղբյուրներով` «Լինսի» հիմնադրամով և Նիդեռլանդների Թագավորության կառավարությամբ:

«Լինսի» հիմնադրամից, ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամ» շրջանակներում ստացվելիք պաշտոնական տրանսֆերտների մասով գումարները տեղեկատվական բավարար հիմքերի առկայության դեպքում կքննարկվեն և կներառվեն ՀՀ 2005 թվականի պետական բյուջեում կամ հաջորդ տարիների ՄԺԾԾ-ում:

Եվրահանձնաժողովից պարենային ապահովման ծրագրի շրջանակներում ստացվելիք տրանսֆերտների մասով, ըստ Եվրահանձնաժողովի պարենային ապահովման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված տեղեկությունների, որոշակի տվյալներ կտրամադրվեն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին: Այս դեպքում ևս տրանսֆերտի տրամադրման հետ կապված հարցերի հստակեցման արդյունքներով հաշվարկված գումարները կներառվեն համապատասխան փաստաթղթում:

Հարկ է նշել, որ հաշվարկներում կիրառված տվյալների բազայի հետագա թարմացման հետ կապված հնարավոր է 2005-2007 թթ. բյուջետային մուտքերի կանխատեսումների վերահաշվարկում: Ընդ որում, կիրառված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերանայման արդյունքում 2005-2007 թթ. բյուջետային մուտքերի կանխատեսումների վերահաշվարկումն իր հերթին կարող է հանգեցնել եկամուտների (այդ թվում` հարկային) կառուցվածքի փոփոխության:

2005-2007 թթ. բյուջետային մուտքերի կանխատեսումների ճշգրտումների հետագա հաշվարկներում էական կլինեն նաև հետևյալ լրացուցիչ տեղեկությունների օգտագործումը.

- ազգային հաշիվների համակարգի 2002, 2003 թթ. որոշ մակրոտնտեսական ցուցանիշների փաստացի տարեկան տվյալներ,

- 2002, 2003 թթ. վիճակագրական այլ ցուցանիշներ:

________________________

2 Այստեղ և այսուհետև հարկային եկամուտների կազմում ներառված է նաև պետական տուրքը

3 Հաշվի առնելով ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի, դիզվառելիքի հաստատագրված վճարների, ինչպես նաև պետական տուրքերի գծով մուտքերի առանձնահատկությունը, այս եկամտատեսակների գծով երկրորդ գործոնի հաշվին լրացուցիչ մուտքեր չեն ծրագրվել:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ

 

Առաջիկա տարիներին պետական բյուջեի ձևավորումն ընթանալու է բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում` բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավվող միջոցների գերակշիռ մասը կազմելու են փոխառու միջոցները, ընդ որում` արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների հիմնական մասը կունենա նպատակային բնույթ և կուղղվի սոցիալական ոլորտներում և հասարակական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Պետական բյուջեի դեֆիցիտը աստիճանաբար կնվազի. 2004 թվականի համար նախատեսված ՀՆԱ 2.4%-ից մինչև 2007 թ.` 2.0% (տե'ս Աղյուսակ 4.1):

 

Աղյուսակ 4.1. ՀՀ 2003-2007 թթ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները (մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003  2004  2005  2006  2007
փաստացի հաստատված
պետական
բյուջե
ծրագիր
Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ` ընդամենը 20,662.5 54,879.3 43,653.5 42,970.9 46,681.9
   այդ թվում`          
  1. Ներքին աղբյուրներ (17,776.0) 17,231.2 5,942.5 6,975.0 7,990.0

- պետական արժեթղթեր

2,303.3 5,300.0 6,000.0 7,000.0 8,000.0

- այլ ներքին աղբյուրներ

(20,079.3) 11,931.2 -57.5 -25.0 -10.0
  2. Արտաքին աղբյուրներ 38,438.5 37,648.1 37,710.9 35,996.0 38,691.9

- վարկերի ստացում

55,415.2 45,651.0 45,343.8 45,785.0 48,431.0

- վարկերի մարում

(16,976,6) (8,002.9) (7,632.9) (9,789.0) (9,739.1)

 

Ըստ կանխատեսումների աստիճանաբար ավելանալու է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների կշիռը. 2005 թվական` 13.6%, 2007 թվական` 17.2% (գերազանցապես պետական արժեթղթերի թողարկումից ստացվելիք մուտքերի հաշվին):

Ինչպես Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների մեծ մասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բնորոշ առանձնահատկություններից մեկը նրա որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից և պաշտոնական տրանսֆերտներից): Չնայած այն հանգամանքին, որ այդ կախվածությունը դեռևս կշարունակվի, այն կդրսևորի հստակ ձևավորված նվազման միտում (տե'ս Գծանկար 4.1):

 

Գծանկար 4.1. Պետական բյուջեի ֆինանսավորումը արտաքին աղբյուրների հաշվին

 

Ներմուծեք նկարագրությունը_13097

 

Քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը գերազանցապես ֆինանսավորվում է փոխառու միջոցների հաշվին, ապա դրա մեծությունը և կառուցվածքը էապես առնչվում են պետական ներքին և արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշների հետ:

Պետական բյուջեի, մասնավորապես` դրա դեֆիցիտի ֆինանսավորումը դեռևս շարունակում է էական կախվածության մեջ մնալ արտաքին վարկերից և դրամաշնորհներից: Տարբեր մեթոդներով հաշվարկված դեֆիցիտների համեմատական վերլուծությունները նույնպես հաստատում են այդ փաստը (տե'ս Աղյուսակ 4.2):

 

Աղյուսակ 4.2. Կոնվենցիոնալ, ոչ կոնվենցիոնալ, առաջնային և ընթացիկ դեֆիցիտները 2003-2007 թթ. (%` ՀՆԱ նկատմամբ, ընդ որում բացասական նշանով` հավելուրդի համանման ցուցանիշները)

 Ցուցանիշներ 2003 փաստացի  2004 հաստատված պետական
բյուջե
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
Ոչ կոնվենցիոնալ դեֆիցիտ`
Ընդհանուր եկամուտների և ծախսերի տարբերությունը
1.27 3.07 2.23 2.01 2.00
Կոնվենցիոնալ դեֆիցիտ`
Ընդհանուր եկամուտների (առանց դրամաշնորհների) և ծախսերի տարբերությունը
  4.38   3.68   2.69   2.40   2.33
Ընթացիկ դեֆիցիտ`
Ընդհանուր եկամուտների և ընթացիկ ծախսերի տարբերությունը
-0.99 -0.92 -0.49 -1.21 -1.42
Առաջնային դեֆիցիտ`
Ընդհանուր եկամուտների (առանց դրամաշնորհների) և ծախսերի (առանց տոկոսավճարների) տարբերությունը
  3.68   2.94   2.03   1.80   1.78

 

Ինչպես երևում է աղյուսակից, կոնվենցիոնալ դեֆիցիտը միջին տարեկան մոտ 18.7%-ով գերազանցում է ոչ կոնվենցիոնալ դեֆիցիտը, որը նշանակում է, որ դրամաշնորհների ազդեցությունը դեֆիցիտի վրա միջին հաշվով կազմում է տարեկան ՀՆԱ-ի 0.39%-ը:

Եթե հաշվարկենք ընթացիկ դեֆիցիտը միայն ընթացիկ եկամուտներով, ապա նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիտարկվող ՄԺԾԾ ժամանակահատվածում ծրագրավորվում է ընթացիկ հավելուրդ, պարզ կդառնա, որ պետական բյուջեի սեփական եկամուտները 2004-2007 թթ. բավարար են ամենաանհրաժեշտ ընթացիկ ծախսերը ծածկելու համար:

Պետական պարտքի սպասարկման հետ կապված տոկոսավճարների ազդեցությունը դեֆիցիտի վրա երևում է կոնվենցիոնալ և առաջնային դեֆիցիտների համադրումից: Կոնվենցիոնալ դեֆիցիտում տոկոսավճարների տեսակարար կշռի տարեկան միջինը կկազմի 24.5%:

Հարկ է նշել, որ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով 2005 և 2006 թվականների համար նախատեսված ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտների հարաբերությունների մեծությունների տարբերությունը 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով 2005 և 2006 թվականների համար ծրագրավորվող մակարդակից պայմանավորված է 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով ներքին աղբյուրներից բյուջետային եկամուտների (հարկային եկամուտների աճի շնորհիվ) և ՀՆԱ-ի անվանական մեծությունների 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակի հանդեպ զգալի գերազանցումով, ինչպես նաև պաշտոնական տրանսֆերտների գծով մուտքերի նվազումով («Լինսի» հիմնադրամի մասով):

Կանխատեսման համաձայն` առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունում ներքին խնայողությունները կավելանան, որը հնարավորություն կտա աստիճանաբար ավելացնել ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը` միաժամանակ իջեցնելով տոկոսավճարները: Պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի և 2005-2007 թվականներին կկազմի միջին տարեկան 2.08%: Չնայած դրան` այն կշարունակի ֆինանսավորվել հիմնականում արտաքին աղբյուրների հաշվին: Մասնավորապես` արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը հիմնականում կշարունակեն ֆինանսավորվել արտաքին վարկերի հաշվին: Պետական բյուջեի դեֆիցիտի նվազումը պայմանավորված կլինի նաև բյուջետային եկամուտների, մասնավորապես` հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրումների աճով (2005-2007 թթ.` ՀՆԱ-ի նկատմամբ միջին տարեկան 0.4%-ի չափով), որի տեմպերը կձևավորեն բյուջետային ծախսերի աճի տեմպերի գերազանցման ստույգ միտումներ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

 

Ստորև ներկայացվում է ՀՀ պետական պարտքի առկա կառուցվածքի և միջինժամկետ հատվածում դրա փոփոխության կանխատեսվող միտումները.

 

Աղյուսակ 4.3. ՀՀ պետական պարտքը 2003-2007 թթ. (մլն ԱՄՆ դոլար)

Ցուցանիշներ 2003 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր  կանխատեսում
Պետական պարտք` ընդամենը 1169.6 1211.27 1253.09 1295.57 1349.07

  %` ՀՆԱ նկատմամբ

41.7 38.32 36.48 34.87 33.51

այդ թվում`

         

- արտաքին պարտք

1097.7 1130.0 1161.6 1192.8 1236.70

  որից` ՀՀ կենտրոնական բանկի պարտք

214.6 208.8 174.1 142.6 119.6

- ներքին պարտք

71.90 81.27 91.45 102.78 112.37

 

Առաջիկա տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ուղղված լինի բյուջետային ոչ տոկոսային ծախսերի առավելագույն մեծացմանը: Սա նշանակում է, որ 2005-2007 թթ. պետական պարտքի աճը պետք է ուղեկցվի պետական բյուջեի հարկային եկամուտների առաջանցիկ աճով:

 

ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

 

Չնայած ՀՀ արտաքին պետական պարտքի բացարձակ մեծության աճին, որակական առումով արտաքին պարտքի կառուցվածքում վերջին տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր: Վերջինս արդյունք է ոչ միայն պայմանագրերի համաձայն կատարված ոչ արտոնյալ վարկերի մարումների, այլև արտաքին պարտքի ձևավորման ոլորտում վարվող քաղաքականության` ոչ արտոնյալ պայմաններով նոր վարկային միջոցներ չներգրավելուն, ինչպես նաև ոչ արտոնյալ վարկերի վաղաժամկետ մարմանը:

1999-2003 թթ. կառավարությանը հաջողվեց բանակցությունների միջոցով վերաձևակերպել Թուրքմենստանի և Ռուսաստանի կողմից տրամադրված ոչ արտոնյալ վարկերը, որոնք հնարավոր դարձրին դրանք մարել Հայաստանի Հանրապետության համար առավել ընդունելի պայմաններով` առանց վտանգելու երկրի վճարունակությունը (երկարացվեց թուրքմենական վարկի մարման ժամկետը, ընդ որում մարման մի մասը կատարվեց ապրանքների առաքման ճանապարհով, իսկ ռուսական վարկերը (94 մլն ԱՄՆ դոլար) պետք է մարվեն պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը որոշակի ձեռնարկություններ տրամադրելով` 2003 փոխանցվել է 63 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույք):

 

Աղյուսակ 4.4. ՀՀ պետական արտաքին պարտքը 2003-2007 թթ. (մլն ԱՄՆ դոլար)

 Ցուցանիշներ  2003 փաստացի  2004 ծրագիր  2005  2006  2007
 կանխատեսում
Կառավարության արտաքին պարտքը և նրա կողմից տրամադրված երաշխիքներ 883.04 921.2 987.5 1,050.2 1,117.3
Սպասարկում 112.85 62.92 23.12 26.72 26.44
- տոկոսավճար 10.44 9.56 9.70 9.67 9.61
- մարում 102.41 53.36* 13.42 17.05 16.84
Տոկոսավճար / հարկային եկամուտներ (%) 2.07 2.10 1.85 1.66 1.49
Տոկոսավճար / պետական բյուջեի ծախսեր (%) 1.93 1.78 1.55 1.42 1.28

 

* Մարումը տարբերվում է «ՀՀ 2004 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվածից, քանի որ (ա) 2003 թվականին ռուսական վարկերի մարումը «գույք պարտքի դիմաց» բանաձևով ամբողջությամբ չի կատարվել` 31 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով գործարքը կատարվել է 2004 թվականին, և (բ) Եվրամիության կողմից տրամադրված վարկի 7 մլն եվրոյի չափով վաղաժամկետ մարումը կողմերի համաձայնությամբ կատարվել է 2004 թվականին:

 

Հարկ է նշել, որ ՀՀ արտաքին պետական պարտքի մեջ արտոնյալ պայմաններով ստացված վարկերի տեսակարար կշիռը ունի աճման միտում:

 

Գծանկար 4.2. Արտաքին պարտքի արտոնյալության դինամիկան

 

Ներմուծեք նկարագրությունը_13495

 

Արտաքին պետական պարտքի կառավարման տեսանկյունից ոչ պակաս կարևորություն ունի նաև պարտքային զամբյուղի կառուցվածքն ըստ վարկերի տրամադրման արժույթի, քանի որ համապատասխան փոխարժեքների տատանումները էական ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն պարտքի բեռի բացարձակ արժեքի վրա, այլ նաև պարտքի սպասարկման բեռի վրա: Ճիշտ է, մինչև այժմ այդ խնդիրը էական ազդեցություն չի ունեցել ՀՀ արտաքին պարտքի և նրա սպասարկման բեռի վրա4:

Ելնելով վերը շարադրվածից` անհրաժեշտ է առավել ուշադիր հետևել միջազգային արժութային շուկաներում տեղի ունեցող գործընթացներին (ռիսկերը արդյունավետ կառավարելու նկատառումով):

________________________

4 2003 թ. պետական պարտքի աճը պայմանավորված է եղել պետական պարտքի զամբյուղում եվրոյի և SDR-ի մեծ տեսակարար կշռով (ավելի քան 89.3%) և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրանց փոխարժեքների արժեքավորմամբ, սակայն արտաքին պետական պարտքի սպասարկման տեսանկյունից վերջինս բացասական ազդեցություն է ունեցել միայն տոկոսավճարների առումով, քանի որ նշված արտարժույթներով ՀՀ-ին տրամադրված վարկերի մարում 2003 թ. ընթացքում չի կատարվել:

 

Գծանկար 4.3. 31.12.2003 թ. դրությամբ ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը ըստ վարկերի տրամադրման արժույթի

 

Ներմուծեք նկարագրությունը_13496

 

Ինչպես երևում է ստորև բերված աղյուսակից, ոչ արտոնյալ վարկերի վերաձևակերպման պայմաններում արտաքին պարտքի աճը էական ազդեցություն չի ունենա երկրի վճարունակության վրա, որովհետև մի շարք որակական ցուցանիշներ հիմնականում չեն փոփոխվի, կամ կփոխվեն դրական ուղղությամբ:

 

Աղյուսակ 4.5. ՀՀ արտաքին պետական պարտքի հիմնական բնութագրերը 2003-2007 թթ. (մլն ԱՄՆ դոլար)

 Ցուցանիշներ  2003 թ.
փաստացի
 2004 թ.
ծրագիր
 2005 թ.  2006 թ.  2007 թ.
 կանխատեսում
Արտաքին պետական պարտք 1097.7 1130.0 1161.6 1192.8 1236.7
ՀՆԱ-ի նկատմամբ, % 39.1 35.7 33.8 32.1 30.7
Միջին արդյունավետ տոկոսադրույք 1.1 0.96 0.92 0.88 0.83
Արտոնյալ վարկերի կշիռը (%) 93 97.1 98.1 98.9 99.6
Սպասարկում / արտահանում (%) 15.7* 10.1* 5.5 5.0 3.9
Տոկոսավճար / արտահանում (%) 1.3 1.1 1.0 0.9 0.8
Սպասարկում / ՀՆԱ (%) 5.0* 3.1* 1.7 1.6 1.2

* սպասարկման մեջ ներառված է գույք պարտքի դիմաց բանաձևով ռուսական վարկերի մարումը

 

2005-2007 թթ. նպատակահարմար է պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել բացառապես արտաքին արտոնյալ աղբյուրների հաշվին (2005-2007 թթ. նախատեսվում է վարկային զամբյուղում արտոնյալ վարկերի տեսակարար կշռի մեծացում), հետագայում` արտաքին արտոնյալ աղբյուրներից օգտվելու հնարավորության նվազման և ներքին շուկայում տոկոսադրույքների նվազմանը զուգընթաց, կարևորել նաև ֆինանսավորման ներքին աղբյուրները: Արտաքին պարտքի աճը պետք է ուղեկցվի արտաքին պարտքի բեռը գնահատող ցուցանիշների հարաբերական կայունությամբ, կամ, նվազագույնը, արտաքին պարտքի բեռի աճը պետք է համահունչ լինի ներքին պարտքի բեռի նվազմանը: Սա նշանակում է, որ վերցված նոր պարտքի տոկոսադրույքը չպետք է գերազանցի պարտքի փաստացի միջին տոկոսադրույքը: Այսպիսով, 2005-2007 թթ. նախատեսվում է վերցնել վարկեր, որոնց տոկոսադրույքը չի գերազանցի 1.5%-ը (միջինը` 1%):

Միաժամանակ ցանկալի է, որ ստացվող նոր վարկերն ունենան մարման երկար ժամանակահատված, որը կփոքրացնի պարտքի ամենամյա մարումների ծավալը և հնարավորություն կտա պահել երկրի վճարունակությունը:

Տարեկան մոտ 6% տնտեսական աճը և ՀՆԱ-ում հարկային եկամուտների` ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերության միջին տարեկան 0.4% մեծացումը հնարավորություն կընձեռեն արտաքին պարտքի սպասարկման ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում:

Արտահանման կայուն աճը արտաքին պարտքի սպասարկմանն ու մարմանն ուղղվող միջոցների համեմատաբար կայուն մեծության պայմաններում կհանգեցնի արտաքին պարտքի տոկոսավճար/արտահանում և արտաքին պարտքի սպասարկում/արտահանում ցուցանիշների էական բարելավման:

Ինչ վերաբերում է արտարժութային հոսքերին և արտաքին պարտք/արտահանում, արտաքին պարտքի սպասարկում/արտահանում հարաբերություններին, ապա արտահանման աճի պայմաններում, երբ արտաքին տոկոսավճարների էական աճ չի սպասվում (ի հաշիվ բացառապես արտոնյալ վարկերից օգտվելու), պարտքի կառավարման լրացուցիչ բարդություններ չեն առաջանա:

 

Ներքին պետական պարտք

 

Ներկա փուլում ներքին պարտքի կառավարման բնագավառում առկա խնդիրների թվում առաջնայինը օրենսդրական դաշտի կատարելագործումն ու պետական արժեթղթերի շուկայի կառավարման առավել ճկուն համակարգերի ներդրումն է:

Դեռևս 2002 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պետական պարտատոմսերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը և մարումը կարգավորող կարգերում պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների իրավասություններ ու պարտավորություններ սահմանող դրույթների իրավաբանական ուժը կորցրած ճանաչվեցին: Այս պարագայում անհրաժեշտություն առաջացավ սուբյեկտների իրավունքների սահմանափակում պարունակող դրույթները ամրագրել օրենքով: Վերոհիշյալ իրավական ակտում կատարված հետագա փոփոխությունների արդյունքում, սակայն, հնարավորություն տրվեց մինչև 2007 թվականը պետական պարտատոմսերի շուկայում սուբյեկտների հարաբերությունները կանոնակարգել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգերով: Որոշման նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է քննարկման Կառավարության նիստում: Այս բնագավառում առաջիկա ծրագրերի թվում է օրենքի նախագծի մշակումը և ընդունումը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը: Թերևս, կարևոր է այն, որ կառավարության որոշմամբ բացի կարճաժամկետ և միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի գործող կարգերի վերափոխված տարբերակներից ուժի մեջ են մտնելու նաև նոր պարտքային գործիքների` միջին և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը կարգավորող կարգերը:

Հիմք ընդունելով վերոհիշյալը 2004 թվականի ընթացքում նախատեսվում է թողարկել երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք հնարավորություն կտան բարելավել ներքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները:

 

Աղյուսակ 4.6. ՀՀ ներքին պետական պարտքի հիմնական բնութագրերը 2003-2007 թթ. (մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003  2004  2005  2006  2007
փաստացի ծրագիր  կանխատեսում
Ներքին պարտք 40697.2 45997.2 51997.2 58997.2 64997.2

%` ՀՆԱ-ի նկատմամբ

2.56 2.57 2.66 2.77 2.79
Միջնաժամկետ պարտատոմսեր 20832.3 27598.3 32198.3 41298.0 48247.9
Կարճաժամկետ պարտատոմսեր 20133.1 18398.9 19798.9 17699.2 18749.3
Միջին տոկոսադրույք 13.72 15.50 15.00 14.50 14.50
Միջին ժամկետայնություն 353 450 530 560 600
Տոկոսավճար 5587.3 7600.0 7500.0 7300.0 7300.0

%` ՀՆԱ-ի նկատմամբ

0.34 0.42 0.38 0.34 0.31

%` հարկային եկամուտների նկատմամբ

2.45 2.96 2.52 2.19 1.96

%` պետական բյուջեի ծախսերի նկատմամբ

2.10 2.40 2.11 1.87 1.68

 

Վերոհիշյալ աղյուսակում սպասարկման ծախսերի տնտեսումը 2003 թվականին և հետագայում աստիճանական նվազումը կարելի է բացատրել ՆՊՊ-ի ժամկետայնության երկարաձգման հաշվին մեկ տարվա ընթացքում մարման բեռի թեթևացմամբ: Միևնույն ժամանակ դեֆիցիտի ֆինանսավորումը հնարավոր կլինի ապահովել միջնաժամկետ և երկարաժամկետ պարտքային գործիքների տեղաբաշխումից ստացված հասույթի հաշվին: Այս դեպքում, սակայն, չի բացառվում սպասարկման ծախսի ցուցանիշների աճ, քանի որ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման դեպքում այդ պարտատոմսերի սպասարկումը կարող է աճել այն պատճառով, որ պարտքի ժամկետի երկարաձգումը, որպես կանոն, ուղեկցվում է տոկոսադրույքների փոքր-ինչ աճով: Միջին ժամկետ հատվածում նախատեսվում է նաև ՆՊՊ-ի աճ, որը պայմանավորված է արտաքին պարտքային աղբյուրներից ստացվող միջոցների աստիճանական նվազմամբ և փոխարենը ներքին աղբյուրներից միջոցների ներգրավման ծավալների մեծացմամբ:

2003 թվականին ներքին պարտքի կառավարման կիրառված ռազմավարության տրամաբանական շարունակությունն է 2004 թվականի և 2005-2007 թթ. համար ծրագրվող քաղաքականությունը: 2005-2007 թթ. ներքին պարտքի կառավարման ռազմավարության մեջ գերակայող են լինելու ձևավորված երկարաժամկետ միտումների պահպանումը, ոչ բանկ ներդրողների թվի շարունակական աճը ու կառուցվածքի որակական բարելավումը: Միջին ժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է ապահովել թողարկումների այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա իջեցնել ներքին պարտքի տոկոսադրույքները, շուկայում ապահովել կայունություն, կանխատեսելիություն և նվազեցնել սպասարկման ծախսերը` զուգահեռաբար մեծացնելով պարտատոմսերի թողարկման ժամկետայնությունը և դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորությունը: Նախատեսվում է 2004 թ.-ին առաջին անգամ թողարկել առանց մասնակի մարումների միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց հաջող մուտքը շուկա հնարավորություն կտա 2005-2007 թթ.-ին մեծացնել դրանց տեղաբաշխման ծավալները, իսկ երկրորդային շուկայում` նախադրյալներ ստեղծել առավել հետաքրքիր գործիքների և գործարքների կնքման համար:

2003 թվականից սկսած ՀՀ կառավարությունը վերսկսել է 1993-94 թթ.-ին թողարկված ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը, որը շարունակվելու է մինչև 2014 թվականը: 2005-2007 թթ.-ի ընթացքում նախատեսվում է շարունակել այդ պարտատոմսերի հետգնումը, որի համար միջնաժամկետ հատվածում նախատեսվում է միջոցներ տրամադրել հետևյալ ծավալներով.

 

Աղյուսակ 4.7. ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի մարում (մլն դրամ)

  2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
Ընդամենը 25.0 40.0 25.0 10.0

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2005-2007 ԹԹ. ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թթ. ՀՀ պետական բյուջեների կանխատեսվող մուտքերի վերլուծությունից երևում է, որ 2004 թվականի մակարդակի համեմատ, 2005 թվականի անվանական ՀՆԱ շուրջ 9.2% աճի պայմաններում, 2005 թվականի պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրավորվում է շուրջ 8.7% կամ 28.8 մլրդ դրամ ավելացումով (հիմնականում հարկային եկամուտների հավելաճի հաշվին): Միաժամանակ 2005 թվականի մակարդակի համեմատ, պետական բյուջեի մուտքերի ծավալի 9.0% աճ է կանխատեսվում 2006 թվականին (անվանական ՀՆԱ, 9.2% կանխատեսվող աճի պայմաններում) և 2006 թվականի մակարդակի համեմատ` 2007 թվականին` 11.1%-ով (անվանական ՀՆԱ-ի 9.2% կանխատեսվող աճի պայմաններում):

 

Աղյուսակ 4.8. Բյուջետային ռեսուրսների փաթեթում 2005-2007 թթ. կանխատեսվող փոփոխությունները

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ  2004 թ. հաստատված պետական բյուջե  2005 թ. ծրագիր  2006 թ. ծրագիր  2007 թ. ծրագիր
1. Եկամուտներ և պաշտոնական տրանսֆերտներ 274,122.5 311,779.7 347,081.2 386,587.6

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

15.3 16.0 16.3 16.6
2. Բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր 575.9 2,922.5 643.3 666.3

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

0.03 0.15 0.03 0.03
3. Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ (մլն դրամ) 54,879.2 43,653.4 42,971.0 46,681.9

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

3.07 2.23 2.01 2.00
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ 329,577.7 358,355.6 390,695.5 433,935.8

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

18.4 18.3 18.3 18.6
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ x 360,167.9 389,506.3 x

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 20.50 20.3% x
ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՎԵԼԱՃ (նախորդ տարվա մուտքերի մակարդակի նկատմամբ) x 28,777.9 32,339.9 43,240.3

Մուտքերի հավելաճը %-ով` նախորդ տարվա մուտքերի մակարդակի նկատմամբ

x 8.7 9.0 11.1
4. Ոլորտային կտրվածքով նախորդ տարվա մակարդակի նկատմամբ ազատված զուտ միջոցներ x 12,517.2 11,299.8 1794.7
ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (նախորդ տարվա ռեսուրսների մակարդակի նկատմամբ) x 41,295.1 43,639.7 45,035.0

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

x 2.11 2.04 1.93
ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (նախորդ տարվա ռեսուրսների մակարդակի նկատմամբ) ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ x 38,877.6 30,536.9 x
Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)  ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ x 2.21 1.59 x
Հավելյալ բյուջետային ռեսուրսների կանխատեսվող բաշխումը 2005-2007 թթ.` ըստ ոլորտների   41,295.1 43,639.7 45,035.0
այդ թվում`        

 

 Ցուցանիշներ  2004 թ. հաստատված պետական բյուջե  2005 թ. ծրագիր  2006 թ. ծրագիր  2007 թ. ծրագիր

1. Սոցիալ-մշակութային ճյուղեր

x 25,923.7 18,768.1 26,457.7

 ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 20,125.5 22,482.1 x

2. Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգեր

x 4,874.6 4,034.4 5,607.30

ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 6,571.7 4,030.2 x

3. Տնտեսության ճյուղեր

x 0.0 9,323.2 6,413.4

ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x - 2,873.9 x

4. Պետական կառավարում

x 3,723.2 4,608.2 1,901.90

ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 6,004.2 692.1 x

5. Աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)

x 3,052.0 120.0 1,453.70

ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 2,840.0 332.0 x

6. Այլ ոլորտներ

x 3,721.6 6,785.8 3,201.1

ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ

x 3,336.2 126.6 x

 

Ինչպես երևում է աղյուսակից 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ի 2005-2006 թվականների ծրագրավորվող բյուջետային մուտքերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ զիջում է 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակին (2005 թ.` 2.2 տոկոսային կետով, իսկ 2006 թ.` 2.0 տոկոսային կետով): Այնուամենայնիվ ըստ 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ի 2005-2006 թվականներին` նախորդ տարվա համեմատ ծրագրավորվող հավելյալ մուտքերը գերազանցում են նույն տարիներին 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված հավելյալ մուտքերի գումարները (համապատասխանաբար 2.4 մլրդ դրամով և 13.0 մլրդ դրամով), որը կմեղմի 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակի հանդեպ բյուջետային մուտքերի պակասը:

Ինչպես երևում է աղյուսակից, 2005-2007 թվականներին, նախորդ տարվա համեմատ, ստացվելիք լրացուցիչ մուտքերի գերակշիռ մասը (86.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 66.9%-ը) նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային և տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 54.8%-ը: 2005-2007 թթ. նախատեսվում է զգալի ավելացնել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածությունը:

Սոցիալ-մշակութային ճյուղերին հատկացված հավելյալ միջոցների շուրջ 31.2%-ը կտրամադրվի կրթության բնագավառին (հիմնականում` տարրական, հիմնական և ընդհանուր կրթությանը), շուրջ 29.2%-ը` սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառին (որից 19.9%-ը` կենսաթոշակային ապահովմանը և 51.7%-ը` աղքատության ընտանեկան նպաստներին), 34.5%-ը` առողջապահությանը (հիմնականում առաջնային` ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնությանը):

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համակարգերի պահպանման և արտակարգ իրավիճակների համակարգի ծախսերին կուղղվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 11.2%-ը, որը պայմանավորված է վերոհիշյալ համակարգի մարմինների կենսագործունեության ապահովման համար համապատասխան միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:

Տնտեսության ճյուղերին 2005-2007 թվականներին կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 12.1%-ը, ընդ որում` այդ գումարների գերակշիռ մասը` 39.3%-ը, կտրվի գյուղատնտեսության ոլորտին, էներգետիկ համակարգին 21.7% և ճանապարհային տնտեսությանը` 34.8%: Նշված միջոցների աղբյուր են արտաքին աղբյուրներից նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվելիք փոխառու միջոցները:

Պետական կառավարման ոլորտին նախատեսվում է հատկացնել հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 7.9%-ը: Այդ միջոցներն ուղղվելու են քաղաքացիական ծառայության և դատական համակարգում իրականացվելիք բարեփոխումների գործընթացի ապահովմանը, ինչպես նաև 2005 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների և 2007 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:

Տեղական ինքնակառավարման բնագավառին 2005-2007 թվականներին աջակցության (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ) նպատակով պետական բյուջեից կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 3.6%-ը:

 

2005-2007 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ

 

ՀՀ 2005-2007 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խոշորացված խմբերի, բնութագրվում են ստորև ներկայացված աղյուսակի ցուցանիշներով 5:

 

Աղյուսակ 4.9. ՀՀ 2003-2007 թթ. պետական բյուջեների ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խոշորացված խմբերի

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003 փաս-
տացի6
 2004 հաս-
տատ-
ված պետա-
կան բյուջե7
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 312,697.8 329,001.7 355,433.1 390,052.1 433,269.5
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 334 238.5 330 406.9 357 716.3 389 434.5 x
այդ թվում`          
1. Սոցիալ-մշակութային ճյուղեր 96,567.3 117,013.8 142,937.5 161,705.5 188,059.9
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 5.9 6.5 7.3 7.6 8.1
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 30.9 35.6 40.2 41.5 43.4
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 100 836.8 108 745.9 128 871.4 151 353.5 x
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 6.84 6.76 7.33 7.89 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 30.17 32.91 36.03 38.86 x
2. Պաշտպանություն, ազգային անվտանգություն, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգեր 61,544.2 68,725.7 73,600.3 77,634.7 83,241.9
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 3.8 3.8 3.8 3.6 3.6
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 19.7 20.9 20.7 19.9 19.2
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 61 330.2 66 789.7 73 361.4 77 391.6 x
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 4.16 4.15 4.18 4.03 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 18.35 20.21 20.51 19.87 x
3. Տնտեսության ճյուղեր 88,845.3 71,525.9 59,156.8 57,342.2 62,109.8
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 5.5 4.0 3.0 2.7 2.7
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 28.4 21.7 16.6 14.7 14.3
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 96 506.2* 85 338.4 74 011.6 75 686.7 x
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 6.55 5.30 4.21 3.95 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 28.87 25.83 20.69 19.44 x
4. Պետական կառավարում 23,915.60 28,536.0 32,259.2 36,867.5 38,769.3
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 1.5 1.6 1.7 1.7 1.7
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 7.6 8.7 9.1 9.5 8.9
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 23 183.8 28 306.9 34 311.1 35 003.1 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 1.57 1.76 1.95 1.82 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 6.94 8.57 9.59 8.99 x
5. Աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին 9,152.00 10,696.0 13,748.0 13,868.0 15,321.8
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 0.6 0.6 0.7 0.7 0.7
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 2.9 3.3 3.9 3.6 3.5
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 9 152.0 10 696.0 13 536.0 13 868.0 x
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 0.62 0.66 0.77 0.72 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 2.74 3.24 3.78 3.56 x
6. Այլ ոլորտներ 32,673.36 32,504.50 33,731.33 42,634.35 45,766.73
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2.0 1.8 1.7 2.0 2.0
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 10.4 9.9 9.5 10.9 10.6
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 43 229.5 30 529.9 33 624.9 36 131.6 x
- հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2.93 1.90 1.92 1.89 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 12.93 9.24 9.4 9.28 x

_______________________

5 Այսուհետև սույն գլխում «Սոցիալ-մշակութային ճյուղեր», «Տնտեսության ճյուղեր» և «Այլ ոլորտներ» խմբերը ներկայացվում են առանց պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ապարատների պահպանման ծախսերի, որոնք միավորված են «Պետական կառավարում» խմբում

6 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները

7 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները

 

Սոցիալ-մշակութային ճյուղերի խմբում 2005-2007 թվականներին ևս կարևորվելու է հատկապես կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացումը:

 

Աղյուսակ 4.10. Սոցիալական ոլորտի 2003-2007 թթ. բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003 փաս-
տացի8
 2004 հաստատ-
ված պետական բյուջե9
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃՅՈՒՂԵՐ`
ընդամենը
96,567.3 117,013.8 142,937.5 161,705.5 188,059.9
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 100 836.8 108 745.9 128 871.4 151 353.5  
 այդ թվում`          
1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 31,759.13 45,508.1 54,645.6 59,389.6 67,714.6
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.0 2.5 2.8 2.8 2.9
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 10.2 13.8 15.4 15.2 15.6
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 31 833.8 39 204.3 47 682.5 54 597.4 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.16 2.44 2.71 2.85 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 9.52 11.87 13.33 14.02 x
2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ 28,808.1 35,804.8 44,834.2 52,210.4 56,580.5
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.8 2.0 2.3 2.4 2.4
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 9.2 10.9 12.6 13.4 13.1
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 30 464.9 34 528.6 39 220.6 47 837.8 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.07 2.15 2.23 2.49 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 9.11 10.45 10.96 12.28 x
3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 19,265.1 24,508.6 31,012.4 35,788.5 49,072.4
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.2 1.4 1.6 1.7 2.1
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 6.2 7.4 8.7 9.2 11.3
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 20 780.8 24 486.2 30 315.1 35 033.6 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.41 1.52 1.73 1.83 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 6.22 7.41 8.48 9.00 x
4. ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ 13,781.3 7,870.7 8,667.3 10,111.2 10,007.9
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.8 0.4 0.4 0.5 0.4
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 4.4 2.4 2.4 2.6 2.3
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 14 795.8 7 263.2 8 094.9 9 922.4 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.00 0.45 0.46 0.52 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 4.43 2.20 2.26 2.54 x
5. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2,953.7 3,321.6 3,777.9 4,205.7 4,684.4
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.2 0.2 0.2 0.2 0.2
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 0.9 1.0 1.1 1.1 1.1
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 2 961.5 3 263.6 3 558.3 3 962.1 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.20 0.20 0.20 0.20 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 0.89 0.98 1.0 1.02 x

______________________

8 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

9 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

 

Առաջիկա տարիներին կրթական ոլորտում պետական քաղաքականության գերակայությունը կլինի հանրակրթական համակարգի բարեփոխումների խնդիրը (որին կուղղվի ոլորտի ծախսերի գերակշիռ մասը): Առողջապահության բնագավառում 2005-2007 թվականներին բյուջետային միջոցները կնպատակաուղղվեն առաջնային բուժօգնության ամրապնդման և զարգացման ծրագրերին:

Սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառում առաջիկա տարիներին շեշտը կդրվի ընտանեկան նպաստների համակարգի կատարելագործման, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացման, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացման վրա: Սոցիալական ապահովագրության բնագավառի զարգացման և սոցիալական ապահովագրական կենսաթոշակների բարձրացման նպատակով իրականացվելիք միջոցառումներին կնպաստի սոցիալական (ոչ ապահովագրական) կենսաթոշակների վճարման բեռը սոցիալական ապահովագրության հիմնադրամից պետական բյուջե տեղափոխելը, որի շնորհիվ սոցիալական ապահովագրության հիմնադրամի ազատվող միջոցները հնարավոր կլինի նպատակաուղղել սոցիալական ապահովագրական կենսաթոշակների բարձրացմանը:

Տնտեսության ճյուղերի 2005-2007 թվականների ծախսերը նպատակաուղղված են լինելու արտադրական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին:

 

Աղյուսակ 4.11. Տնտեսության ճյուղերի 2003-2007 թթ. բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003 փաս-
տացի10
 2004 հաստատ-
ված պետական բյուջե11
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐ` ընդամենը 88,845.3 71,525.9 59,156.8 57,342 62,109.8
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 96 506.2 85 338.4 74 011.6 75 686.7 x
այդ թվում`          
1. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ 6,733.4 13,201.9 12,426.6 6,486.0 9,902.0
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.4 0.7 0.6 0.3 0.4
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 2.2 4.0 3.5 1.7 2.3
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 12 184.8 13 297.4 8 910.5 9 301.7 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.30 1.0 0.66 0.57 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 5.73 4.86 3.26 2.81 x
2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ 19,654.5 15,287.6 12,647.3 18,834.4 17,877.7
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.2 0.9 0.6 0.9 0.8
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 6.3 4.6 3.6 4.8 4.1
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 19 162.6 16 059.4 11 668.2 10 924.2 x
3. ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ 30,131.5 17,763.6 11,556.8 14,687.6 17,018.8
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.9 1.0 0.6 0.7 0.7%
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 9.6 5.4 3.3 3.8 3.9
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 36 646.3 26 330.9 26 055.5 26 079.6 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.49 1.64 1.48 1.36 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 10.96 7.97 7.28 6.70 x
4. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 37,844.5 17,215.6 14,677.9 11,815.3 11,080.6
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.3 1.0 0.8 0.6 0.5
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 12.1 5.2 4.1 3.0 2.6
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 34 377.3 23 000.5 21 200.0 23 658.2 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 2.33 1.43 1.21 1.23 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 10.29 6.96 5.93 6.08 x
5. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՃՅՈՒՂԵՐ (5,518.7) 8,057.2 7,848.2 5,518.9 6,230.8
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) -0.3 0.5 0.4 0.3 0.3
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) -1.8 2.4 2.2 1.4 1.4
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ -5 864.8 6 650.2 6 177.4 5 723.0 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) -0.40 0.40 0.35 0.31 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) -1.76 2.02 1.73 1.46 x

_________________

10 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

11 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

 

Պետության կողմից հատկապես կկարևորվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, ջրային և բնակարանային-կոմունալ տնտեսության ծախսերը, որոնց զգալի մասը նախատեսվում է իրականացնել արտաքին ֆինանսական աջակցությամբ:

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգերի պահպանման ծախսերի աճը պայմանավորված է լինելու նշված կառույցների կենսագործունեության ապահովման համար բավարար պայմանների ստեղծման արդյունքում այդ կառույցների պատրաստականության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ:

Պետական կառավարման բնագավառում ծախսերը, 2004 թվականի համեմատությամբ, 2005-2007 թվականներին կունենան բացարձակ կայուն աճ` պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ: Կարևորագույն գործոն կհանդիսանա պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխումների ծրագրի մշակումն ու կենսագործումը:

Պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում առաջնահերթ խնդիրներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումը: Պետական կառավարման բարեփոխումները նախատեսվում է իրականացնել երեք ուղղություններով, այն է` պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներ, քաղաքացիական ծառայության ներդրում և ֆինանսական կառավարման բարեփոխումներ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին 6 տարիներին պետական կառավարման համակարգում զբաղված ծառայողների թվաքանակը տատանվել է 12.4-14.0 հազարի միջակայքում: Չնայած ծառայողների աշխատավարձի ֆոնդի շուրջ 3.9 անգամ աճին` այն մնում է համեմատաբար ցածր (օրինակ` 2001 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմել է 37 հազար դրամ): Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական կառավարման համակարգում զբաղված ծառայողների թվաքանակը չի գերազանցում միջազգային չափանիշներով սահմանված ծավալները, առաջիկա տարիներին թվաքանակի էական փոփոխություններ չեն նախատեսվում (թվաքանակը կկազմի մոտ 14.0 հազար մարդ): Միաժամանակ, պետական կառավարման մարմինների կառուցվածքը հնարավորին չափով պարզեցնելու, կառուցվածքային ստորաբաժանումները խոշորացնելու, դրանց խնդիրներն ու գործառույթները հստակեցնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որի արդյունքներով էլ կհստակեցվի պետական կառավարման մարմիններում ծառայողների պահանջվող թվաքանակը:

Նշված ծրագրի ֆինանսավորումը ապահովելու նպատակով առաջիկա տարիներին պետական կառավարման բնագավառում լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն կառաջանա, մասնավորապես` պետական ծառայողների վերապատրաստման, նրանց աշխատանքի վարձատրության և սոցիալական ապահովման երաշխիքների ստեղծման, պետական կառավարման մարմինների կենսագործունեության անհրաժեշտ այլ կանոնավոր կարիքների բավարարման համար: Դրանով պայմանավորված` 2005-2007 թթ. ժամանակահատվածի վերջում նախատեսվող հատկացումների ծավալները, 2004 թվականի մակարդակի համեմատ, կաճեն շուրջ 10.2 մլրդ դրամով կամ 1.4 անգամ, ընդ որում` 2005 թվականին` 1.1 անգամ, իսկ 2005-2007 թվականներին միջին տարեկան աճը նախորդ տարվա նկատմամբ կկազմի 10.8%:

2005-2007 թվականներին, 2004 թվականների մակարդակի համեմատ, տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության գծով նախատեսվող ծախսերի աճը պայմանավորված է օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված պարտադիր լիազորությունների շրջանակներում առկա հիմնախնդիրների իրագործման համար բավարար ֆինանսական բազայի ապահովման անհրաժեշտությամբ:

Այլ ոլորտներ խմբի համար 2005-2007 թվականներին նախատեսվող ծախսերի գերակշիռ մասը բաժին կընկնի պետական պարտքի սպասարկման և արտաքին տնտեսական աջակցություն ծախսերին:

 

Աղյուսակ 4.12. Այլ ոլորտների 2003-2007 թթ. բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով (մլն դրամ)

 Ցուցանիշներ  2003 փաս-
տացի12
 2004 հաստատ-
ված պետական բյուջե13
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
ԸՆԴԱՄԵՆԸ 32,673.36 32,504.50 33,731.33 42,634.35 45,766.73
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 43 229.5 30 529.9 33 624.9 36 131.6 x
այդ թվում`          
1. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
(տոկոսավճարներ)
11,397.70 13,231.5 13,014.9 12,847.7 12,855.5
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.7 0.7 0.7 0.6 0.6
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 3.6 4.0 3.7 3.3 3.0
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 13 911.9 12 696.4 12 521.0 12 612.0 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.94 0.79 0.71 0.66 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 4.16 3.84 3.50 3.24 x
2. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԼՂՀ-ին 9,500.0 11,200.0 12,436.6 13,788.0 15,633.9
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.6 0.6 0% 0.6 0.7
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 3.0 3.4 3.5 3.5 3.6
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 9 500.0 10 000.0 10 500.0 11 000.0 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.64 0.62 0.60 0.57 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 2.84 3.03 2.94 2.82 x
3. ԱՅԼ 11,775.7 8,073.0 8,279.8 15,998.6 17,277.3
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 0.7 0.5 0.4 0.7 0.7
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 3.8 2.5 2.3 4.1 4.0
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ 19 817.6 7 833.5 10 603.9 12 519.6 x
- տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%) 1.35 0.49 0.61 0.66 x
- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում (%) 5.93 2.37 2.96 3.22 x

________________ 

12 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

13 Աղյուսակի այս սյունակում «Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ» և դրան հաջորդող երկու համապատասխան տողերում ներկայացված են ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված ցուցանիշները:

 

ՆԵՐԴԻՐ 4.1. Պետական աջակցությունը տեղական ինքնակառավարման համակարգին

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրության (1995 թ.) և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (1997 թ.) ընդունմամբ սահմանվեցին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության օրենսդրական հիմքերը: Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական ակտերի ընդունումից հետո հաջորդած ժամանակահատվածում ձեռքբերված փորձը` 2002 թվականին նոր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ընդլայնվեցին և առավել հստակեցվեցին տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, նրանց փոխհարաբերությունները պետության (կենտրոնական իշխանության) հետ: 1996 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, մինչ օրս, այդ մարմինների գործունեության արդյունքները վկայում են, որ չնայած համակարգում ներկայումս առկա մի շարք լուրջ հիմնախնդիրներին, այն գործնականում կայացել է և ի վիճակի է ապահովել օրենքով իրեն վերապահված լիազորությունների կատարումը: Մասնավորապես դրա մասին է վկայում համայնքների բյուջեների կատարման ամփոփ ցուցանիշների` անցած 6 տարվա պատկերը, որը մի կողմից վկայում է համայնքների ֆինանսական հնարավորությունների շարունակական բարելավման, իսկ մյուս կողմից` պետության աջակցության ծավալների տարեցտարի ընդլայնման մասին:

 

  1998 1999  2000 2001 2002  2003
փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ
Համայնքների բյուջեների սեփական եկամուտներ (առանց պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրված պաշտոնական տրանսֆերտների գումարների) 34.0% 3.9% 0.2% -3.8% 8.3% 37.5%
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրված պաշտոնական տրանսֆերտներ 1.9% -42.8% 136.9% 31.0% 76.6% -22.3%1
Համայնքների բյուջեների ծախսեր 20.2%   0.9%   9.9% 23.7% 21.7%   16.0%  

 

Հաշվի առնելով հանրապետության համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունը` տեղական ինքնակառավարման համակարգին պետական ֆինանսական աջակցության հիմնական նպատակն է ֆինանսապես օժանդակել համայնքների ներդաշնակ զարգացմանը: Նշված աջակցությունը մեծապես ցուցաբերվելու է ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրման եղանակով, ինչպես նաև, Համաշխարհային բանկի աջակցությամբ, ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից համայնքների ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ միջոցներ կձեռնարկվեն համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության ճկունությունը բարձրացնելու ուղղությամբ: Կձեռնարկվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման միջոցառումներ` համապատասխան հիմքեր ստեղծելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը ըստ աղքատության աստիճանի, եկամուտների կամ ծախսերի ցուցանիշների տարբերակելու համար (նշվածին կնպաստի նաև Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին կայացած մարդահամարի արդյունքում ձեռքբերված բազմաբնույթ տեղեկատվությունը): Փոքր համայնքների հիմնախնդիրների լուծման նպատակով միջհամայնքային միավորումների ստեղծմանն աջակցելու քայլեր կձեռնարկվեն: Այսպես, պետական բյուջեից նպատակային հատկացումներ նախատեսելիս առաջնահերթությունը կտրվի միջհամայնքային միավորումներին, նրանց ենթակառուցվածքների ցանցերի զարգացմանը: Ուշադրություն է դարձվելու սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային համայնքների զարգացմանը:

 

2005-2007 թթ. ժամանակահատվածում նույնպես, ինչպես և նախկինում, պետական բյուջեների ծախսերի ընդհանուր ծավալն էական կախվածության մեջ կլինի արտաքին հոսքերից:

 

Աղյուսակ 4.13. Արտաքին աղբյուրներից 2003-2007 թթ. ստացվելիք միջոցների (վարկերի և պաշտոնական տրանսֆերտների) հաշվին ֆինանսավորվող ծախսերը

 Ցուցանիշներ  2003 փաստացի  2004 հաստատ-
ված
պետական բյուջե
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
Արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվող ծախսերի ծավալը (մլրդ դրամ) 105.9 56.6 54.3 54.0 56.1

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

6.5 3.2 2.8 2.5 2.4

Տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում (%)

33.9 17.2 15.3 13.8 12.9
Նույնը ըստ ՀՀ 2004-2006 թթ. ՄԺԾԾ (մլն դրամ) 130 050.8 80 444.1 76 978.5 76 352.9 x

Տեսակարար կշիռը ՀՆԱ-ում (%)

8.82 5.00 4.38 3.98 x

Տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում (%)

38.91 24.35 21.52 19.61 x

 

Այդ մասին է վկայում արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների տեսքով ստացվելիք միջոցների հաշվին կանխատեսվող 2005-2007 թթ. ծախսերի մեծ տեսակարար կշիռը (միջին տարեկան) բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում` 14.0% և ՀՆԱ-ի նկատմամբ` 2.6%:

 

ՀՀ 2005-2007 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

Դիտարկվող ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կլինի կայուն և կտատանվի 18.2%-18.6%-ի միջակայքում: Նույն միտումը բնորոշ է նաև ընթացիկ ծախսերին` 15.0-14.8%: Այդուհանդերձ, կապիտալ (ներառյալ վարկավորում` հանած մարումը) ծախսերի և ՀՆԱ հարաբերակցություններին բնորոշ կլինի տատանման ավելի մեծ միջակայք. համապատասխանաբար` 3.2-3.8%: կապիտալ (առանց զուտ վարկավորման) և ընթացիկ ծախսերի հարաբերակցությանը բնորոշ կլինի աճի միտում` 0.181-0.215:

 

Աղյուսակ 4.14. 2003-2007 թթ. ընթացիկ և կապիտալ ծախսերի փոփոխության և հարաբերակցության միտումները

 Ցուցանիշներ  2003 փաստացի  2004
հաստատված պետական
բյուջե
 2005 ծրագիր  2006 ծրագիր  2007 ծրագիր
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ, մլն դրամ 312,697.8 329,001.7 355,433.1 390,052.1 433,269.5
այդ թվում`          
- ընթացիկ ծախսեր, մլն դրամ 222,296.3 245,954.1 293,067.1 312,732.2 345,621.4

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

13.7 13.7 15.0 14.7 14.8
- կապիտալ ծախսեր, մլն դրամ 83,803.4 71,734.3 52,701.9 64,025.2 72,580.5

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

5.2 4.01 2.70 3.00 3.12

Կապիտալ և ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը

0.38 0.29 0.181 0.20 0.215
- վարկավորում` հանած մարումը, մլն դրամ 6,598.2 11,313.4 9,664.1 13,294.7 15,067.6

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

0.4 0.63 0.49 0.62 0.65
Նույնը ըստ 2004-2006 թթ. ՄԺԾԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ, մլն դրամ 334,238.5 330,406.9 357,716.3 389,434.5 x
այդ թվում`          
- ընթացիկ ծախսեր մլն դրամ 226,241.8 244,908.8 282,311.7 305,774.9 x

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

15.35 15.22 16.07 15.94 x
- կապիտալ ծախսեր, մլն դրամ 111,449.9 77,694.3 67,231.2 72,581.4 x

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

7.56 4.83 3.82 3.78 x
Կապիտալ և ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը 49.28 31.72 23.81 23.73 x
- վարկավորում` հանած մարումը, մլն դրամ -3,503.2 7,803.8 8,173.4 11,078.2 x

%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ

-0.24 0.48 0.47 0.58 x

 

2005-2007 թվականների ծախսերի ընդհանուր ծավալի միջին տարեկանի շուրջ 80.7%-ը կկազմեն ընթացիկ ծախսերը (2004 թվականին այդ ցուցանիշը ծրագրվել է 74.8 %): 2005-2007 թվականներին ընթացիկ ծախսերի անվանական մեծությունների աճի միջին տարեկան տեմպը կապիտալ ծախսերի և վարկավորում` հանած մարումը ծախսերի աճի տեմպին կգերազանցի 27.9 տոկոսային կետով:

Դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ ծախսերի մեծ մասի կատարումը ուղղված կլինի պետական կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնումներին, բնակչությանը նպաստների և փոխհատուցումների վճարմանը, ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկմանը, տնտեսության որոշ ճյուղերում բնակչությանը ջրամատակարարման, ոռոգման և փոխադրումների բնագավառում ծառայություններ մատուցող առանձին ընկերությունների սուբսիդավորմանը, պետական ավտոճանապարհների պահպանությանը և շահագործմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության տրամադրմանը և պետական կառավարման մարմինների աշխատակիցների աշխատանքի վարձատրությանը:

Դիտարկվող ժամանակահատվածում կապիտալ ծախսերի մեծ մասի կատարումը, ինչպես և նախկինում, սերտորեն կապված է լինելու արտաքին աղբյուրների ստացման ընթացքից: Այսպես, 2005-2007 թվականների ընթացքում կանխատեսվող 189.6 մլրդ դրամ կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալի 47.2%-ը (89.5 մլրդ դրամ) կֆինանսավորվի միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ հանրապետությունում նպատակային ծրագրերի իրականացման համար տրամադրվող վարկային ռեսուրսների հաշվին: Ինչպես երևում է աղյուսակից 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով ծրագրավորվող 2005-2006 թթ. կապիտալ ծախսերի ծավալները զիջում են այդ տարիների համար 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակին: Նշվածը պայմանավորված է 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման նպատակով «Լինսի» հիմնադրամից 2005 և 2006 թվականներին (յուրաքանչյուրում) շուրջ 23-24 մլրդ դրամի չափով դրամաշնորհի ստացման նախատեսմամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռ ամփոփման փուլում են 2003 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք էական կլինեն նոր գումարների տրամադրման հարցում «ԼԻՆՍԻ» հիմնադրամի դիրքորոշման ձևավորման համար, այդ մուտքերը չեն նախատեսվել 2005-200 7 թթ. ՄԺԾԾ-ում, իսկ վերջինով ծրագրավորված բյուջետային մուտքերի ծավալը թեև գերազանցում է 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակը, սակայն այնուամենայնիվ չի կարող ամբողջապես փոխհատուցել «ԼԻՆՍԻ» հիմնադրամից այդ տարիների համար նախատեսված դրամաշնորհի գումարները: Կապիտալ ծախսերի իրականացման գերակայությունները ինչպես և նախկինում լինելու են էներգետիկայի, ճանապարհային, տրանսպորտային, ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնակշինարարության, դպրոցաշինության ու առողջապահության ոլորտները: Առանձնակի տեղ է տրվելու նաև միջազգային ֆինանսական կառույցներում (Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ, Բազմակողմ ներդրումների միջազգային գործակալություն, Առևտրի և զարգացման սևծովյան բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, Ասիական զարգացման բանկ) կապիտալում մասնակցության ապահովմանը (համաձայն այդ կառույցներին անդամակցելու համար Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների):

Միաժամանակ հարկ է նշել, որ դիտարկվող ՄԺԾԾ ժամանակահատվածում հարկաբյուջետային ռիսկերի նվազագույն ազդեցության պայմաններում «Լինսի» հիմնադրամի կողմից, ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ծրագրի իրականացման դեպքում` այդ առնչությամբ հանրապետությանը ֆինանսական ռեսուրսների հատկացման պարագայում, հնարավորություն կընձեռվի առանձին ոլորտային զարգացման ծրագրերի համապատասխան սահմանված կարգով կապիտալ ծախսերի լրացուցիչ ծավալների ֆինանսավորման համար: Բացի այդ կապիտալ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ (ա) նախորդ բյուջետային տարում բյուջետային մուտքերի գերակատարման և ծախսերի տնտեսումների արդյունքում առաջացող տվյալ տարվա բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները (ներկայումս բանակցման փուլում է Համաշխարհային բանկի կողմից հանրապետությանը Աղքատության հաղթահարման ռազմավարությանն աջակցող վարկի տրամադրման հարցը, որի միջոցները, բանակցությունների հաջող ավարտման դեպքում, կստացվեն 2004 թ. վերջում և կհաշվեգրվեն 2005 թվականի պետական բյուջեի մուտքերին` որպես տվյալ տարվա պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ), ինչպես նաև (բ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի կուտակման հատուկ հաշվի միջոցները:

Դիտարկվող ժամանակահատվածում կանխատեսվող բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալում զուտ վարկավորման ծախսերի միջին տարեկան տեսակարար կշիռը կկազմի 3.4%: Վարկավորումը հիմնականում կրելու է արտաքին տնտեսական աջակցության բնույթ:

 

2005-2007 ԹԹ. ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ծրագրային սցենարից հնարավոր հիմնական շեղումների գնահատականը: Ընդ որում, այդ շեղումները հարկաբյուջետային շրջանակի վրա կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Այդուհանդերձ, առավել կարևոր է այն շեղումների գնահատականը, որոնք հանգեցնելու են բացասական հետևանքների և պահանջելու են համապատասխան վերանայումներ կատարել ծախսերի ծրագրերում: Այդ իմաստով, ՀՀ 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկ և ռիսկային համապատասխան գործոնների բացահայտումը և գնահատականը էապես կարող է որոշակիացնել ծրագրում կատարվելիք հնարավոր ճշգրտումների շրջանակները: Նման վերլուծության անհրաժեշտությունը առավել կարևորվում է ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման նախաշեմին` հնարավոր հիմքեր ստեղծելով անհրաժեշտության դեպքում տարեկան բյուջեի հիմքում դնել վերանայված կանխատեսումներ:

 

Ռիսկերի աղբյուրները

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ռիսկերի հետևյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից բացասական շեղումների.

(i) ներքին ռեսուրսների գծով,

(ii) արտաքին օժանդակության գծով:

Ներքին ռեսուրսների մասով 2005-2007 թթ. բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է հիմնականում ապահովել հարկային եկամուտների հավաքագրման հաշվին: Վերջիններիս հավաքագրումն մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին քաղաքական դաշտում զարգացումների և արտաքին գործոնների ազդեցության արդյունքներից և մյուս կողմից հարկահավաքման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից:

Ներքին քաղաքական դաշտում զարգացումների և արտաքին գործոնների ազդեցության. Ռիսկը հնարավոր է ներքին քաղաքական լարվածության սրման կամ արտաքին գործոնների (արտաքին տնտեսական շուկաներում, ինչպես նաև սահմաններում իրավիճակի սրում) ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և գնահատման չի ենթարկվում.

Վարչարարական միջոցառումների իրականացում. ՀՀ կառավարության նպատակաուղղվածությունը չհաշվառվող և չհարկվող տնտեսության ծավալների կրճատմանը միտված կոնկրետ քայլերի իրականացման արդյունավետությունը էական ազդեցություն կունենա տնտեսական դաշտում տնտեսվարողների իրավունքների հավասարության և նրանց միջև հարկային բեռի առավել արդարացի բաշխման գործընթացի վրա, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը և պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրմանը: Այս կապակցությամբ հարկային եկամուտների մասով 2005-2007 թթ. ռիսկի գործոնն առկա է և գնահատվում է 2005 թվականի համար` 17.4 մլրդ դրամ, 2006 թվականի համար` 11.9 մլրդ և 2007 թվականի համար 16.4 մլրդ դրամ: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է, որն ըստ նախորդ տարիների միտումների կարելի է համարել հուսալի:

Ներքին ռեսուրսների մասով ռիսկերի շարքին է դասվում նաև ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների չափով ստացումը: Հարկ է նշել, որ այս եկամտատեսակից մուտքերին ավելի հիմնավոր կարելի է անդրադառնալ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում` շահույթի ձևավորման վրա ազդող գործոնների դրսևորումների (մասնավորապես` ֆինանսական շուկայի զարգացումների) հիման վրա:

Արտաքին օժանդակության մասով 2005-2007 թթ. բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական տրանսֆերտների, այնպես էլ վարկերի հաշվին:

Պաշտոնական տրանսֆերտների մասով Այդ միջոցների հատկացման հարցը, ներկայումս բանակցման փուլում է: Այդ կապակցությամբ պաշտոնական տրանսֆերտների մասով 2005-2007 թվականներին ռիսկի գործոնն առկա է և գնահատվում է 2005 թվականի համար` 6,2 մլրդ դրամ, 2006 թվականի համար` 5.9 մլրդ և 2007 թվականի համար`5.7 մլրդ դրամ:

Վարկերի մասով ռիսկերը հիմնականում պայմանավորված են ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով:

 

Հնարավոր հետեվանքները ԵՎ ճշգրտումների ուղղվածությունը

 

Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը ենթադրում է ծախսերի վերանայում` կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային եկամուտները ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` հիմք ընդունելով գերակայության սկզբունքը. այն է` առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով ծախսերը, որոնք ունեն գերակայության ավելի ցածր աստիճան:

Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Այս առումով կարևոր հանգամանքներից է սպասվելիք արտաքին օժանդակության կառուցվածքն` ըստ նշանակության: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական տրանսֆերտներն ու վարկերը (2005 թ.` 40.4%, 2006 և 2007 թվականներին` շուրջ 24.9%):

 

Աղյուսակ 4.15. Արտաքին օժանդակությունը` ըստ նշանակության

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ 2005 2006  2007
Ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն 35.4 35.7 49.7

Պաշտոնական տրանսֆերտներ

1.4 1.4 1.4

Վարկեր

34.0 34.3 48.3
Ծրագրային (նպատակային) օժանդակություն 18.9 18.3 6.2

Պաշտոնական տրանսֆերտներ

7.5 6.8 6.2

Վարկեր

11.4 11.5 0
Ընդամենը արտաքին օժանդակություն 46.8 47.2 55.9

 

Բյուջետային փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական տրանսֆերտների և վարկերի թերստացումը հանգեցնելու է այն ծրագրերի գծով մասհանումների կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրներին: Մասնավորապես, ծրագրային վարկերի կառուցվածքում գերակշռում են սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագրերը:

 

Փոխհատուցման հնարավորությունները

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա դրական հետևանքներ կարելի է ակնկալել բարենպաստ մակրոտնտեսական զարգացումներից, որոնք կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության (հատկապես պաշտոնական տրանսֆերտների և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք աղքատության հաղթահարման ռազմավարությանն օժանդակող վարկի) և հարկային վարչարարության գծով գնահատվող հնարավոր «կորուստները»: 2005-2007 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մակրոտնտեսական զարգացման սցենարի կանխատեսումները կատարվել են 2004 թ. առաջին կիսամյակում: Տարվա ընթացքում նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման համար: Բացի այդ տվյալ տարում կորուստների փոխհատուցման աղբյուր կարող են հանդիսանալ նախորդ բյուջետային տարում բյուջետային մուտքերի գերակատարման և ծախսերի տնտեսումների արդյունքում առաջացող տվյալ տարվա բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները (ներկայումս բանակցման փուլում են Համաշխարհային բանկի կողմից հանրապետությանը Աղքատության հաղթահարման ռազմավարությանն աջակցող վարկի տրամադրման հարցը, որի միջոցները, բանակցությունների հաջող ավարտման դեպքում, կստացվեն 2004 թ. վերջում և կհաշվեգրվեն 2005 թվականի պետական բյուջեի մուտքերին` որպես տվյալ տարվա պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ): Կորուստների փոխհատուցման աղբյուր կարող են հանդիսանալ նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի կուտակման հատուկ հաշվի միջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված ընթացակարգով կարող են ուղղվել ծախսային (որպես կանոն կապիտալ բնույթի) ծրագրերի ֆինանսավորմանը:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ «Լինսի» հիմնադրամի կողմից, ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ծրագրի իրականացման դեպքում` այդ առնչությամբ հանրապետությանը ֆինանսական ռեսուրսների հատկացման պարագայում, հարկաբյուջետային ռիսկերի ազդեցությունը 2005-2007 թթ. ՄԺԾԾ ցուցանիշների կատարման ընթացքի վրա էականորեն կնվազի:

 

Մ Ա Ս  Բ

 

ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՀ 2005-2007 ԹԹ. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող փաստաթղթում ընդհանուր գծերով ներկայացվում են 2005-2007 թթ. ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի գործառական դասակարգման յուրաքանչյուր խմբի գծով քաղաքականության գերակայությունները: Այս գերակայությունները բխում են ՀՀ կառավարության ընդհանուր ռազմավարական գերակայությունների համատեքստից և պետք է ծառայեն որպես հիմք` ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար:

Ինչպես արդեն վերը նշվել էր ՀՀ կառավարությունն առաջիկա տարիների համար առավել կարևորում է պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները.

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառներում դրանց գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

 

Աղյուսակ 5.1. ՀՀ պետական բյուջեի ռեսուրսների և ծախսերի փաթեթում 2005-2007 թթ. կանխատեսվող փոփոխությունները 2004 թվականի համեմատությամբ

 

(մլն դրամ)

 Ցուցանիշներ  2005  2006  2007
Հավելյալ բյուջետային ռեսուրսների կանխատեսվող բաշխումը
2005-2007 թթ.` ըստ ոլորտների
41,295.1 43,639.7 45,035.0
այդ թվում`      
1. Սոցիալ-մշակութային ճյուղեր 25,923.7 18,768.1 26,457.7
2. Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգեր 4,874.6 4,034.4 5,607.30
3. Տնտեսության ճյուղեր 0.0 9323.2 6413.4
4. Պետական կառավարում 3,723.2 4,608.2 1,901.90
5. Աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ) 3,052.0 120.0 1,453.70

  

Ինչպես երևում է աղյուսակից, 2005-2007 թվականներին, նախորդ տարվա համեմատ, ստացվելիք լրացուցիչ մուտքերի գերակշիռ մասը (86.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 66.9%-ը) նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային և տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 54.8%-ը: 2005-2007 թթ. նախատեսվում է զգալի ավելացնել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածությունը:

Սոցիալ-մշակութային ճյուղերին հատկացված հավելյալ միջոցների շուրջ 31.2%-ը կտրամադրվի կրթության բնագավառին (հիմնականում` տարրական, հիմնական և ընդհանուր կրթությանը), շուրջ 29.2%-ը` սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառին (որից 19.9%-ը` կենսաթոշակային ապահովմանը և 51.7%-ը` աղքատության ընտանեկան նպաստներին), 34.5%-ը` առողջապահությանը (հիմնականում առաջնային` ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնությանը):

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համակարգերի պահպանման և արտակարգ իրավիճակների համակարգի ծախսերին կուղղվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 11.2%-ը, որը պայմանավորված է վերոհիշյալ համակարգի մարմինների կենսագործունեության ապահովման համար համապատասխան միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:

Տնտեսության ճյուղերին 2005-2007 թվականներին կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 12.1%-ը, ընդ որում` այդ գումարների գերակշիռ մասը` 39.3%-ը, կտրվի գյուղատնտեսության ոլորտին, էներգետիկ համակարգին 21.7% և ճանապարհային տնտեսությանը` 34.8%: Նշված միջոցների աղբյուր են արտաքին աղբյուրներից նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվելիք փոխառու միջոցները:

Պետական կառավարման ոլորտին նախատեսվում է հատկացնել հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 7.9%-ը: Այդ միջոցներն ուղղվելու են քաղաքացիական ծառայության և դատական համակարգում իրականացվելիք բարեփոխումների գործընթացի ապահովմանը, ինչպես նաև 2005 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների և 2007 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:

Տեղական ինքնակառավարման բնագավառին 2005-2007 թվականներին աջակցության (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ) նպատակով պետական բյուջեից կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 3.56%-ը:

Ստորև ներկայացվում է 2005-2007 թթ. կանխատեսվող պետական ծախսերի ընդհանուր պատկերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի:

 

Աղյուսակ 5.2. ՀՀ 2003-2007 թթ. պետական բյուջեների ծախսերը` ըստ գործառական դասակարգման խմբերի

 

(մլն դրամ)

Գործառական դասակարգման խմբերի անվանումները  2003  2004  2005  2006  2007
փաստացի հաստատված պետական
բյուջե
 ծրագիր
Ընդամենը ծախսեր 312 697.8 329 001.7 355 433.1 390,05282 433,269.46
 այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի պետական ծառայություն 29 953.3 33 034.8 37 108.3 42,973.5 47 679.6
02 Պաշտպանություն 44 326.3 49 628.9 52 769.9 56 017.2 60 214.9
03 Հասարակական կարգի պահպանություն, ազգային անվտանգություն և դատական գործունեություն 20 775.4 25 068.0 25 826.1 26 308.0 26 632.9
04 Կրթություն և գիտություն 34 849.3 49 020.0 58 685.8 63 964.8 72 784.2
05 Առողջապահություն 19 598.6 25 011.0 31 708.2 36 790.0 50 120.2
06 Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն 29 255.2 36 452.5 45 713.7 53 490.6 57 899.8
07 Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ և կրոն 14 090.8 8 2574.8 9 178.0 10 748.5 10 665.1
08 Բնակարանային-կոմունալ տնտեսություն 37 844.6 17 215.6 14 677.9 11 815.3 11 080.6
09 Վառելիքային և էներգետիկ համալիր 6 959.7 13 504.8 12 602.0 6 733.1 10 160.2
10 Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն 19 855.5 15 558.9 13 017.7 19 350.6 18 415.5
11 Արդյունաբերություն, հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), շինարարություն և բնապահպանություն (6 307.4) 5176.7 6 536.7 4 836.4 5 667.2
12 Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ 30 409.9 18 058.9 11 938.7 15 206.9 17 558.8
13 Տնտեսական այլ ծառայություններ 1 642.1 2 880.5 2 809.4 2 854.7 2 832.3
14 Հիմնական խմբին չդասվող ծախսեր 29 444.5 30 116.2 32 860.7 38 962.5 41 558.0

  

Ինչպես երևում է աղյուսակից, քննարկվող ժամանակահատվածում, ինչպես և նախորդ տարիներին, պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ամենամեծ ծավալները բաժին են ընկնելու «Պաշտպանություն», «Կրթություն ու գիտություն» և «Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն» խմբերին, համապատասխանաբար` 14.3%-ը, 16,6%-ը և 13.3%-ը: Միաժամանակ հարկ է նշել, որ 2005-2007 թթ. կանխատեսվում է ընդհանուր ծախսերի ծավալում հիշյալ խմբերին դասվող ծախսերի տեսակարար կշռի աճ: Ընդ որում, «Կրթություն ու գիտություն» և «Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն» խմբերին դասվող ծախսերի գծով կանխատեսվում է տեսակարար կշռի կայուն աճ` 2004 թվականի համար ծրագրված մակարդակի համեմատ: Այսպես. «Կրթություն ու գիտություն» խմբի գծով ծախսերի` 2004 թ. 14.9% տեսակարար կշռի փոխարեն այն 2005 թ. կկազմի 16.5% և, աստիճանաբար աճելով, 2007 թ. կկազմի 16.8%: Համանման պատկեր է նկատվում նաև «Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն» խմբին դասվող ծախսերի գծով. 2004 թ. 11.1% տեսակարար կշռի փոխարեն այն 2005 թ. կկազմի 12.9% և, աստիճանաբար աճելով, 2007 թ. կկազմի 13.4%:

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման վերը նշված խմբերին` ըստ 2005-2007 թթ. նախատեսվող ծախսերի ծավալների, հաջորդում են «Առողջապահություն», «Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ», «Հասարակական կարգի պահպանություն, ազգային անվտանգություն և դատական գործունեություն» և «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբերը:

Հարկ է նշել, որ նախատեսվում է 2005-2007 թթ. զգալի ավելացնել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածությունը: Այսպես. ընդհանուր ծախսերի ծավալում «Առողջապահություն», «Կրթություն ու գիտություն» և «Սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն» խմբերին դասվող ծախսերի հանրագումարի` 2004 թ. 33.6% տեսակարար կշռի փոխարեն կանխատեսվում է, որ նույն ցուցանիշը 2005 թ. կկազմի 38.3% և, աստիճանաբար աճելով, 2007 թ. կկազմի 41.7%, որը համահունչ է աղքատության նվազեցման ռազմավարության հիմնադրույթներին:

2005-2007 թթ. տեսակարար կշռի կայուն աճ է կանխատեսվում նաև «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի ծախսերի գծով (2004 թ.` 10.0%, 2007 թ.` 11.0%): Նշվածը հիմնականում պայմանավորված է պետական կառավարման համակարգում (մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում) իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ:

Տնտեսական ճյուղերին վերաբերող բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերից ծախսերի առավել մեծ ծավալներ բաժին կընկնեն, ինչպես արդեն նշվել է, «Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն և կապ» և «Բնակարանային-կոմունալ տնտեսություն» և «Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն» խմբերին:

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման վերը նշված և մնացած մի շարք այլ խմբերի 2005-2007 թթ. պետական ծախսերի քաղաքականությունը ներկայացվում է հաջորդ գլուխներում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Սույն հատվածը մշակվել է 2005-2007 թվականների ՄԺԾԾ շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված կողմնորոշիչ չափաքանակների ու աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կողմից արված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա: Մշակման հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի` պետական կառավարմանը վերաբերող դրույթները:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անցումային ժամանակաշրջանի դժվարությունները և ինստիտուցիոնալ խնդիրների բազմազանությունը թույլ չտվեցին, որպեսզի պետական կառավարման համակարգում (ներառյալ դատաիրավական համակարգը) ընթացող բարեփոխումները տային արագ և շոշափելի արդյունքներ: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այս բնագավառում բարեփոխումներն սկսվեցին իրականացվել համեմատաբար ավելի ուշ և իրենց վրա կրում էին նախկին կենտրոնացված կառավարման համակարգի ազդեցությունը:

Այս ամենը բացասաբար է անդրադարձել պետական կառավարման համակարգի արդյունավետության վրա: Քաղաքականության իրականացման, որոշումների կայացման գործընթացում շարունակում է բարձր մնալ կենտրոնացվածության աստիճանը (բացակայում է թափանցիկությունը, չի գործում հաշվետվողականության արդյունավետ համակարգ, չի ապահովվում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը):

Հանրային ծառայությունների մատուցման ադյունավետության տեսանկյունից, դեռևս ցածր է դրանց մատուցման որակը և մատչելիությունը բնակչության, հատկապես` աղքատ շերտերի համար:

Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի անկատարությունը, անցումային այլ հիմնախնդիրների հետ զուգակցված, պայմանավորեցին ստվերային տնտեսության և կոռուպցիայի երևույթի տարածումը Հայաստանում:

Հանրային կառավարման համակարգի արդյունավետության, ծառայությունների որակի և մատչելիության, թափանցիկության և հաշվետվելիության, վերահսկելիության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրել է բարեփոխումների նոր ռազմավարություն, որն իրականացվում է հետևյալ երեք ուղղություններով`

(i) պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներ,

(ii) քաղաքացիական ծառայության ներդրում,

(iii) ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումներ:

Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներն ընթացել են «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա, որի արդյունքում իրականացվել է պետական կառավարման առանձին մարմինների վերակազմակերպման գործընթաց: ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մի շարք հանրապետական մարմիններ, ինչպես նաև նախարարությունների ենթակայության առանձին պետական հիմնարկներ վերակազմակերպվել են նախարարությունների աշխատակազմերում գործող առանձնացված ստորաբաժանումների` գերատեսչությունների և տեսչությունների, իսկ առանձին մարմիններ էլ վերակազմակերպվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Այսինքն, կառավարչական գործառույթներ իրականացնող մարմինները տարանջատվել են պետական գործառույթներ իրականացնող մարմիններից: Բացի այդ, ստեղծվել են պետական կառավարման նոր մարմիններ, հստակեցվել են նախարարությունների կանոնադրական խնդիրները և միասնականացվել նրանց աշխատակազմերի կառուցվածքը: Նշված վերափոխումները հանգեցրել են պետական կառավարման մարմինների աշխատողների ընդհանուր թվաքանակի աճի, որը 2003 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 2168.5 միավորով և կազմել է 14241 հաստիքային միավոր, ինչը դրվել էր ՀՀ 2004-2003 թվականների պետական ՄԺԾ ծրագրերի հաշվարկների հիմքում; Շարունակվում է իրականացվել պետական կառավարման համակարգի բարեփոխումների և վերակազմավորման գործընթացը, որի հետևանքով 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ պետական կառավարման մարմինների աշխատողների թվաքանակը 2003 թ. համեմատ կպակասի 293 միավորով և կկազմի 13948 միավոր, ինչը դրված է 2005-2007 թվականների ՄԺԾ ծրագրերի հաշվարկման հիմքում:

Քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումներն իրականացվել են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի հիման վրա: Ըստ դրանց, քաղաքացիական ծառայողները տարանջատվել են քաղաքական, հայեցողական և տեխնիկական սպասարկում իրականացնողներից, սահմանվել են քաղաքացիական ծառայության մուտքի և ծառայությունից ազատվելու հավասար պայմաններ, ապահովվել են մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները, ծառայության կայունությունը, հստակեցվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների նկարագրումը, պաշտոնյաների պատասխանատվության սահմանները, քաղաքացիական ծառայողների վարձատրության և սոցիալական ապահովության, եկամուտների և ակտիվների հայտարարագրերի համակարգը:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը, որը նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրի հիմնական միջոցառումներից մեկն է, պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումն է, որն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Դատախազության մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան: Արդեն ՀՀ 2003 թ. պետական բյուջեում համապատասխան միջոցներ են նախատեսվել հարկային և մաքսային մարմիններում աշխատողների աշխատավարձերի բարձրացման նպատակով, որի արդյունքում տարեսկզբից այս մարմիններում միջին աշխատավարձը կազմել է 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ հուլիսի 1-ից` 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 20.0 հազար դրամի չափով, և նախատեսվել են լրացուցիչ միջոցներ, որոնք 2003 թ. հուլիսի 1-ից համապատասխան չափերով հատկացվել են պետական կառավարման մարմիններին: 2003 թ. հուլիսի 1-ից համապատասխան չափերով ավելացել են նաև «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներով ամրագրված պաշտոնատար անձանց աշխատավարձերը:

2003 թվականին ավելացել են նաև հայեցողական, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների և դատարանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը:

Պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման օրենսդրական պահանջները համապատասխանորեն արտացոլվել են նաև «ՀՀ 2004 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2004 թ. ծրագրավորվել է 14148.1 մլն դրամի չափով, որը 2003 թ. մակարդակը գերազանցում է 3111.9 մլն դրամով: Աճը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Դատախազության մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Հարկային ծառայողի մասին» և «Մաքսային ծառայողի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացմամբ, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի սանդղակի կիրառմամբ և քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի նախատեսմամբ (10%-450.0 մլն դրամ), հարկային և մաքսային ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ կապված 2003 թ. հուլիսի 1-ից նրանց բազային պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ինչպես նաև վերը նշված օրենքներով չսահմանված պաշտոններ զբաղեցնող աշխատանքների և ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի կարգավորման հետ:

ՀՀ 2004 թ. պետական բյուջեով քաղաքացիական բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 2003 թ. չափով (20.0 հազ. դրամ), իսկ հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` 2003 թ. հուլիսի 1-ից սահմանվածի չափով (55.5 հազ. դրամ):

Ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումները միտված են եղել բյուջետային կառավարման արդյունավետության բարձրացմանը և միջնաժամկետ հեռանկարում իրականացվելու են հետևյալ հիմնական ուղղություններով.

(i) Բյուջեն պետք է սերտորեն շաղկապված լինի ՀՀ կառավարության միջին ժամկետ ռազմավարության հետ: Այս առումով, Կառավարության միջին ժամկետ ռազմավարության կարևորագույն փաստաթուղթը միջին ժամկետ ծախսերի ծրագիրն է, որտեղ արտացոլվում են մակրոտնտեսական, դրամավարկային, հարկաբյուջետային և պետական ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները: Հետևաբար, ՀՀ կառավարության քաղաքականության և միջոցառումների առավելագույն հնարավոր ընդգրկումը միջին ժամկետ ծախսերի ծրագրում առավել իրատեսական կդարձնի նրա իրագործումը: Մյուս կողմից, այս գործընթացի շարունակականությունը և անընդհատությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՄԺԾԾ-ն մշտապես ընդգրկված լինի բյուջետային գործընթացում: Դա նշանակում է, որ նախքան հաջորդ տարվա պետական բյուջեի կազմման աշխատանքների սկիզբը, առաջիկա երեք տարվա ՄԺԾԾ-ն պետք է արդեն հաստատված լինի Կառավարության կողմից: Այս փաստը 2003 թվականի ապրիլի 11-ին ամրագրվել է նաև օրենսդրորեն` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում, որին համապատասխան, արդեն երկրորդ տարին է, ինչ մշակվում է առաջիկա երեք տարիների Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր:

(ii) Բյուջետային ողջ գործընթացի հրապարակայնության բարձրացում: Նշվածը կապահովվի առաջիկա տարիներին ՀՀ կառավարության կողմից հաստատվող ՄԺԾԾ-ն հասարակության համար մատչելի դարձնելու միջոցով` դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով պետական նշանակության հարցերի (որոնք իրենց արտացոլումը կարող են ստանալ նաև պետական բյուջեում) քննարկումներում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության համար: ՀՀ 2004-2006 թթ. պետական ՄԺԾԾ-ն հրապարակվել է հայերեն և անգլերեն լեզուներով և տարածվել: Այն տեղադրվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ինտերնետային էջում: Հրապարակվել և տարածվել է նաև ՀՀ 2003, 2004 թվականների պետական բյուջեների ուղեցույցները:

(iii) Բյուջեի ընդգրկվածության մեծացում: Բյուջեն պետք է ներառի բոլոր կանխիկ և անկանխիկ պետական ֆինանսական հոսքերը, այդ թվում` արտաբյուջետային միջոցները և արտաքին ֆինանսավորման հետ կապված գործառնությունները: Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունը ձգտում է առկա տեղեկատվության հիման վրա հնարավորինս կրճատել արտաբյուջետային շրջանառությունը, հաշվի առնելով ստացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման առանձնահատկությունները:

(iv) Բյուջեի կատարման ընթացքում վերահսկողության ուժեղացում: Այստեղ կարևորվում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատվության բարձրացումը իրենց հատկացված բյուջեների կատարման և դրանց հաշվետվությունների ժամանակին ներկայացման գործում: Այս առնչությամբ կբարձրացվի ԱԺ վերահսկիչ պալատի դերը և նշանակությունը, որը նաև հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր քայլ է: Ներկայումս այդ հարցերը գտնվում են շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկման փուլում:

(v) Բյուջեի կանխատեսելիության բարձրացում: Այս հարցում կարևոր նշանակություն ունի ոչ միայն բյուջեի կապը միջին ժամկետ ծախսերի ծրագրի հետ, այլև բյուջեի բոլոր ծրագրված ցուցանիշների գծով լիարժեք փաստացի կատարողականների ապահովումը, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման անցնելու համար օրենսդրական և մեթոդաբանական հիմքերի նախապատրաստման ապահովումը, որի գծով աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են:

(vi) Բյուջեն պետք է նաև լինի պարզ և հստակ` մատչելի բոլոր օգտվողների համար, որը հնարավորություն կտա հասարակայնության լայն խավերին հսկողություն իրականացնել նրա կատարման նկատմամբ: Նշվածը կապահովվի ծրագրային բյուջետավորման անցնելու գործընթացի զարգացումներին համահունչ Ազգային ժողովին և հասարակությանը պետական բյուջեի նախագծի և ծրագրերի ներկայացման ձևերի կատարելագործմամբ, որի կապակցությամբ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է իրականացնում:

 

2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

ՀՀ պետական կառավարման համակարգին ուղղվող ծախսերի հիմնական նպատակը պետական ծառայողների կողմից հանրության համար առավել մատչելի, որակյալ և անաչառ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Դրանց շարքին կարելի է դասել պետական ծառայողների ֆինանսական և իրավական պաշտպանվածությունն ապահովող երաշխիքների արմատավորումը, ինչպես նաև պարբերաբար պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ընթացակարգերի ներդրումը, պետական կառավարման մարմինների տեխնիկական վերազինումը:

 

2.2. Գերակայությունները

 

Կառավարման ապարատում և դատական համակարգում բարեփոխումների իրականացման հաջողության հիմնական գրավականը և այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություններից է պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Այն նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրի հիմնական միջոցառումներից մեկն է:

Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր ուղղություններից է կառավարման մարմինների և նրանցում յուրաքանչյուր աշխատատեղի վերազինումը ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումներում կարևորվում է նաև դատական համակարգի բարեփոխումների իրականացումը: Այդ առումով, միջնաժամկետ ժամանակահատվածում շարունակվելու է դատական բնագավառի կառավարման և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ամրապնդման, դատական գործավարության գործընթացների բարելավման, դատավորների ու իրավական ոլորտի մասնագետների հմտությունների ու կարողությունների կատարելագործման, ինչպես նաև գործարար հասարակությանն ու քաղաքացիներին մատչելի ու համապարփակ իրավական տեղեկատվական համակարգով ապահովման, դատարանների շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը:

ՀՀ կառավարությունը միջնաժամկետ ժամանակահատվածում իր ուշադրությունը կենտրոնացնելու է նաև քաղաքացիական ծառայության կառավարման, գնումների համակարգի, ֆինանսական կառավարման, քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման բնագավառներում պետական հատվածի թափանցիկության, հաշվետվելիության և գործունեության արդյունավետության բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների վրա:

 

2.3. Ծախսերի մակարդակի գործոնները

 

Պետական կառավարման համակարգում 2005-2007 թթ. իրականացվելիք ծախսերի կառուցվածքի և ծավալների վրա ազդեցություն կունենան հետևյալ գործոնները.

(i) քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը,

(ii) «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջների ապահովումը,

(iii) պետական կառավարման մարմինների աշխատակազմերի մյուս աշխատակիցների, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը,

(iv) մաքսային և հարկային մարմինների աշխատողների և քաղաքացիական ծառայողների ֆինանսական անկախության ապահովման ուղղությամբ իրականացվելիք հաջորդ քայլերը,

(v) պետական կառավարման մարմինների կենսագործունեության, ինչպես նաև տեխնիկական վերազինման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնումների գծով ծախսերը 2004 թվականի մակարդակի համեմատությամբ առավել մեծ ծավալներով կատարելու նպատակահարմարության և հնարավորության ընդունումը,

(vi) քաղաքացիական ծառայության կառավարման, գնումների համակարգի, ֆինանսական կառավարման, քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման բնագավառներում պետական հատվածի թափանցիկության, հաշվետվելիության և գործունեության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը,

(vii) դատական բնագավառի կառավարման և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ամրապնդման, դատական գործավարության գործընթացների բարելավման, դատավորների ու իրավական ոլորտի մասնագետների հմտությունների ու կարողությունների կատարելագործման, ինչպես նաև գործարար հասարակությանն ու քաղաքացիներին մատչելի ու համապարփակ իրավական տեղեկատվական համակարգով ապահովման, դատարանների շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորվում է ծառայողների պահանջվող թվաքանակի հստակեցումը: Նշված հարցը դիտվելու է պետական կառավարման մարմինների կառուցվածքը հնարավորին չափով պարզեցնելու, կառուցվածքային ստորաբաժանումները խոշորացնելու, դրանց խնդիրներն ու գործառույթները հստակեցնելու ուղղությամբ նախատեսվող համապատասխան միջոցառումների իրականացման համատեքստում: Այնուհանդերձ, ՄԺԾԾ հեռանկարում աշխատողների թվաքանակի էական փոփոխություն չի կանխատեսվում:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պետական կառավարման համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման ծավալների պահպանումը առաջնահերթ խնդիր է:

Ընդհանուր պետական կառավարման գծով պետական ծախսերի բաշխումն ըստ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացված է ստորև բերված գծանկարում:

 

Գծանկար 6.1. Ընդհանուր պետական կառավարման գծով պետական ծախսերի բաշխումը` ըստ իշխանության մարմինների (%` ընդամենի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13497

 

Ծախսերը, 2004 թվականի համեմատությամբ, 2005 թվականին կաճեն 3.7 մլրդ դրամով, 2006 թվականին, 2005 թվականի համեմատությամբ` 4.6 մլրդ դրամ, 2006 թվականի համեմատությամբ` 1.9 մլրդ դրամ:

Ծախսերի (անվանական արտահայտությամբ) աճը կզուգակցվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության աճով: Այսպես, 2004 թվականի համար ծրագրված մակարդակի դիմաց (ՀՆԱ 1.6%) պետական կառավարման համակարգի համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում ՀՆԱ-ի 1.7%-ը:

Նշված ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում կփոփոխվի հետևյալ կերպ` 2004 թվականի համար ծրագրված մակարդակի փոխարեն (8.7%) պետական կառավարման համակարգի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 2005 թվականին կկազմի 9.1%, 2006 թվականին` 9.5% և 2007 թվականին` 8.9%:

Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման պետական կառավարման համակարգի ծախսերի կառուցվածքում գերակշռողը ընթացիկ ծախսերն են` կազմելով այդ համակարգի ծախսերի 2005-2007 թթ. ընդհանուր ծավալի 96.6%-ը: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

2005 թվականին, 2004 թվականի համեմատ, աշխատավարձի ֆոնդը (վրաեկով), պայմանավորված վերոնշյալ գործոնով, կավելանա շուրջ 3.1 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է` ընդունված օրենքներին համապատասխան, 2003 թվականի հուլիսի

ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հաշվարկման բազային պաշտոնային դրույքաչափի բարձրացմամբ` (2005 թ. համար ընդունվել է 30.0 հազար դրամ` 50% աճ) և, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բնականոն աճով, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի նախատեսմամբ (10%)-1.7 մլրդ դրամ,

բ) հարկային ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ` կապված հարկային ծառայողների վարձատրության սանդղակի փոփոխման հետ («Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք)-0.5 մլրդ դրամ,

գ) մաքսային ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ` կապված ծառայողների աշխատավարձի բնականոն աճի հետ-12.8 մլն դրամ,

դ) հարկադիր ծառայողների աշխատավարձի հաշվարկման բազային պաշտոնին դրույքաչափի բարձրացմամբ (2005 թվականի համար ընդունվել է 30.0 հազար դրամ), («Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք)-61.4 մլն դրամ,

ե) «Դատավորի կարգավիճակի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան դատավորների և դատախազների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների ավելացմամբ-37.7 մլն դրամ,

զ) պետական կառավարման մարմինների աշխատակազմերի մյուս աշխատակիցների, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների, պաշտոնային դրույքաչափերի աճով (20%)-363.1 մլն դրամ,

Բացի այդ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի պահպանման համար նախատեսվել է- 89.1 մլն դրամ:

2006 թվականին, 2005 թվականի համեմատ, աշխատավարձի ֆոնդը (վրաեկով) կավելանա շուրջ 4.4 մլրդ դրամով, պայմանավորված`

ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հաշվարկման բազային պաշտոնային դրույքաչափի բարձրացմամբ (2006 թ. համար ընդունվել է 45.0 հազար դրամ` 50% աճ) և, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բնականոն աճով, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի նախատեսմամբ (10%), -3.1 մլրդ դրամ,

բ) հարկային ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ` կապված հարկային ծառայողների աշխատավարձի բնականոն աճի հետ («Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենք) - 73.6 մլն դրամ,

գ) մաքսային ծառայողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ կապված ծառայողների աշխատավարձի բնականոն աճի հետ («Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք) - 20.0 մլն դրամ,

դ) հարկադիր ծառայողների աշխատավարձի հաշվարկման բազային պաշտոնային դրույքաչափի բարձրացմամբ (2006 թ. համար ընդունվել է 45.0 հազար դրամ), («Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք) - 116.0 մլն դրամ,

ե) «Դատավորի կարգավիճակի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան դատավորների և դատախազների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների ավելացմամբ - 31.4 մլն դրամ,

2007 թվականին, 2006 թվականի համեմատ, աշխատավարձի ֆոնդը (վրաեկով), կավելանա շուրջ 870.1 մլն դրամով, պայմանավորված`

ա) «Դատավորի կարգավիճակի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան դատավորների և դատախազների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների ավելացմամբ,

բ) «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բնականոն աճով և քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի նախատեսում (10%):

 

Գծանկար 6.2. Ընդհանուր պետական կառավարման գծով պետական ծախսերի բաշխումը` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների խոշորացված խմբերի (%) 

 

Ներմուծեք նկարագրությունը_13503

 

Ընդհանուր առմամբ, 2005-2007 թթ. ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի հավելաճի գումարը 2004 թվականի նկատմամբ կկազմի 10.6 մլրդ դրամ:

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Ինչպես արդեն նշվել է, պետական համակարգում իրականացվող բարեփոխումները ներկայումս իրականացվում և միջնաժամկետ հեռանկարում շարունակելու են իրականացվել արտաքին ֆինանսական օժանդակությամբ:

Մասնավորապես, Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից շարունակվելու է պետական հատվածի արդիականացման և դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացումը:

Պետական հատվածի արդիականացման ծրագիր զարգացման վարկային համաձայնագիրը գտնվում է ստորագրման փուլում: Նախատեսվում է, որ վարկի գումարը կկազմի 6.8 մլն SDR (10.15 մլն ԱՄՆ դոլար): Ծրագիրը նախատեսվում է իրականացնել չորս տարվա ընթացքում:

2005-2007 թթ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 7.4 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակը պետական հատվածի մի քանի առանցքային մարմիններում նորամուծությունների կատարումն է, որը պետք է շարժիչ ուժի դեր կատարի պետական հատվածի արդիականացման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքներում:

Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից.

Քաղաքացիական ծառայության կառավարման հզորացում: Նախատեսվում է մշակել քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման երկարաժամկետ պլան է վերջնականապես ձևավորել քաղաքացիական ծառայության կառավարման համակարգը: Միաժամանակ նախատեսվում է քաղաքացիական ծառայության խորհրդի և Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի կարողությունների հզորացում, տեխնիկական և խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Էլեկտրաէներգիայի գնումների համակարգի ներդրում: Նախատեսվում է էլեկտրոնային գնումների համար տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի մշակում և ձևավորում:

Վերահսկիչ պալատի հզորացում: Նախատեսվում է տեխնիկական և խորհրդատվական ծառայությունների տրամադրում և տեղեկատվական տեխնոլոգիաների և գրասենյակային սարքավորումների մատակարարում:

Քաղաքականության մշակման և իրականացման բարելավում: Նախատեսվում է նախարարություններում գործառույթների, կառուցվածքի քաղաքականության մշակման և իրականացման ընթացակարգերի նախնական գնահատման համար տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում

Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում: Նախատեսվում է Միջհամայնքային միավորումների հիմնադրման և գործունեության իրավական և հայեցակարգային համակարգի մշակում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարությանը տեխնիկական և խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Դատաիրավական բարեփոխումների ծրագիր զարգացման վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև ստորագրվել է 200 թ. դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2001 թ. մարտի 7-ին և գործող է ճանաչվել 2001 թ. մայիսի 31-ից: Վարկի գումարը կազմում է 8,6 մլն SDR (11.4 մլն ԱՄՆ դոլար): 2004 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկի գումարից կատարվել են 3.4 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարումներ: Չնայած վարկային համաձայնագրով Ծրագրի ավարտման ժամկետ է սահմանված 2004 թվականի դեկտեմբերի 31-ը, Ներկայումս քննարկման փուլում է գտնվում ծրագիրը լրացուցիչ 18 ամսով երկարաձգելու հարցը:

2005-2006 թթ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 4.4 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակն է ամրապնդել դատական կառավարումը` դատարանների նախագահների խորհրդին աջակցություն ցույց տալու միջոցով, բարելավել դատական գործավարության գործընթացները, ամրապնդել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, կատարելագործել դատավորների ու իրավական մասնագետների հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև գործարար հասարակությանն ու քաղաքացիներին ապահովել մատչելի ու համապարփակ իրավական տեղեկատվական համակարգով, իրականացնել դատարանների շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտին հասցնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ համայնքների առաջին ատյանի դատարանների նոր շենքերի կառուցումը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատարանների վերակառուցման աշխատանքները: 2005 թ. ընթացքում նախատեսվում է փորձնական համարվող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Շենգավիթ համայնքների առաջին ատյանի դատարանների համար կահույքի ձեռքբերում, այդ թվում` գրասենյակային և դատական նիստերի դահլիճների համար:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Կրթության ոլորտում գլխադասային պետական մարմին է հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Կրթության ոլորտի ծրագրերը կիրականացվեն 28 ՀՀ պետական կառավարման, հանրապետական և տարածքային մարմինների կողմից, ինչն ըստ կատարող պետական մարմինների ներկայացված է Հավելված 7.1-ում:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում կրթությունն առավել կարևորվող և առաջնային համարվող բնագավառներից է, և պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը, զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը: Բնագավառի հետագա զարգացումը դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն:

Որակյալ կրթության ապահովումը և դրա մատչելիության բարձրացումը միջին և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի և աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից մեկն է, ինչ ամրագրված է նաև «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում»: Բնագավառի հետագա զարգացումը ՀՀ կառավարության կողմից դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն:

Թեև անցումային շրջանն իր բացասական ազդեցությունն է թողել նաև Հայաստանի կրթության համակարգի վրա, այնուհանդերձ վերջին տարիներին կրթությանն ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են որոշակի դրական միտումներ, չնայած դրանց մակարդակը դեռևս կրկնակի զիջում է ՏՀԶԿ (OECD) երկրների միջին ցուցանիշը (2004 թ. կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են ՀՆԱ 2.55%-ը, իսկ ՏՀԶԿ երկրներում կրթությանն ուղղված պետական ծախսերը միջինում կազմում են ՀՆԱ-ի 4.7%-ը: (Տես Աղյուսակ 7.1):

Միևնույն ժամանակ, կրթության տարբեր մակարդակների պետական միջոցների բաշխման կառուցվածքը համեմատելի է ՏՀԶԿ երկրների ցուցանիշներին, 2004 թվականին կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների շուրջ 84.1%-ն ուղղվել է հանրակրթության ոլորտին, իսկ 13.6%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: (ՏՀԶԿ երկրների համապատասխան միջին ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 72% և 20%:)

 

Աղյուսակ 7.1. Հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի 2002-2004 թվականների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում և համեմատությունը ՏՀԶԿ երկրների հետ

 Ցուցանիշներ 2002 2003 2004 ՏՀԶԿ
երկրների
միջին
Ընդամենը կրթություն 2.02 1.96 2.55 4.7
այդ թվում`        
Հանրակրթական ծրագրեր 1.57 1.54 2.15 3.3
Մասնագիտական կրթական ծրագրեր 0.39 0.37 0.35 0.9

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությունը և հատուկ ընդհանուր կրթությունը: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերը:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Չնայած վերջին տարիներին դրսևորված անկման միտումներին, հիմնական ընդհանուր կրթության մակարդակում ընդգրկվածությունը բավականին բարձր է և, ըստ էության, լուրջ խնդիրներ չի հարուցում: Նման եզրահանգման տեղիք են տալիս ընդգրկվածության ինչպես համախառն, այնպես էլ զուտ ցուցանիշների վերլուծությունը:

Ներկայումս հանրապետությունում գործում են 1413 հանրակրթական դպրոցներ, որոնցից 11-ը` տարրական, 173-ը` հիմնական և 1229-ը միջնակարգ դպրոցներ են: Հանրակրթական հաստատություններում սովորում է 507713 աշակերտ: Հանրապետությունում ծնելիության կտրուկ անկման և բնակչության արտահոսքի հետևանքով դպրոցահասակ երեխաների թիվը շարունակում է նվազել:

Վերջին տարիներին կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացված միջոցառումները` հանրակրթության կառավարման ապակենտրոնացում, հաստատությունների ինքնավարության աճ, անցում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի, ուղղված են եղել համակարգի կառավարման ու բովանդակության բարեփոխմանը, արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության որակի բարելավմանը:

Մասնավորապես,

Ø համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ հանրակրթական դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցի` հանրապետության հանրակրթական դպրոցների զգալի մասն արդեն անցել են խորհուրդներով կառավարման և ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգին, որոնց հատկացվող բյուջետային ծախսերը հաշվարկվում են վերջնական արդյունքով` աշակերտների թվաքանակով: Նախատեսվում է մինչև 2005 թվականն ավարտել հանրակրթական բոլոր դպրոցների անցումն ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի:

Ø Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիր համարելով ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը` պետությունը հետևողական իրականացնում է աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը` այն դիտելով որպես կրթության որակի բարձրացման գրավական: Մասնավորապես, ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը 2003 թվականին բարձրացվել է 20 տոկոսով, իսկ 2004 թվականին` 66.5 տոկոսով, իսկ տնօրենների և փոխտնօրենների միջին ամսական աշխատավարձը 2003 թվականին բարձրացվել է 2.1 անգամ, իսկ 2004 թվականին` 66.5 տոկոսով: Միաժամանակ, 2004 թվականին բարձրացվել է նաև հանրակրթական հաստատությունների մնացած աշխատողների աշխատավարձերը` ապահովելով նվազագույնը 13.0 հազար դրամ աշխատավարձ:

Ø Դպրոցների ջեռուցման բարելավման նպատակով 2003 թվականից բարձրացվել են ջեռուցման նպատակով տրվող վառելիքի չափը և ջեռուցման սեզոնում տարածքով օրերի թիվը` դրանք տարբերակելով ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների:

Ø 2003-2004 թվականներին միջոցներ են նախատեսվել ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրման նպատակով:

Ø Դպրոցների ջեռուցման համակարգերի և շենքային բարենպաստ պայմանների ապահովման նպատակով` 2003-2004 թվականներին պետբյուջեից զգալի միջոցներ են նախատեսվել կրթական օբյեկտների հիմնանորոգման և կապիտալ շինարարության ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում են մի շարք համայնքների դպրոցների շենքերի վերանորոգման, դպրոցների սեփական կաթսայատների կառուցման, ինչպես նաև դպրոցները աշակերտական սեղան-նստարաններով ապահովման աշխատանքները:

Վերջին երկու տարիների ընթացքում «Կրթության որակի և համապատասխանության» վարկային ծրագրի շրջանակներում սկսվել է հանրակրթության բովանդակության նորացումը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի ներդրում, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում և սոցիալական օժանդակություն` կրճատված ուսուցիչներին:

Չնայած վերոնշյալ միջոցառումների շարունակական իրականացմանը, այնուամենայնիվ, կրթության համակարգի արդյունավետությունը դեռևս հեռու է բավարար լինելուց: ՈՒսուցիչների և դպրոցների մեծ քանակի հետևանքով տեղի է ունենում հատկացվող պետական ֆինանսական միջոցների պարտադրված տարաբաշխում և անարդյունավետ օգտագործում:

Արդյունավետության ցածր մակարդակը պայմանավորող գործոններից են.

Ø հանրակրթական դպրոցներում աշակերտ/ուսուցչական դրույք և աշակերտ/ոչ ուսուցիչ հարաբերակցությունների մակարդակները, որոնք կազմել են համապատասխանաբար` 2003 թվականին 11 և 21.2, իսկ 2004 թվականին` 13.1 և 19.7, ինչը զգալիորեն ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների համապատասխան միջին ցուցանիշներից:

Ø Ուսուցիչների ուսումնական ծանրաբեռնվածության ցածր մակարդակը, որը թեև 2004 թվականին 18 ժամից հասցվել է 20 ժամի, այնուհանդերձ, հաշվի առնելով նաև արտադասարանական աշխատանքների կատարումը (դասերի նախապատրաստում, տետրերի ստուգում և այլն)` այդ ցուցանիշը կարող է կազմել շաբաթական մինչև 27 ժամ: Համեմատության կարգով նշենք, որ ՏՀԶԿ երկրներում նշված ցուցանիշը կազմում է շաբաթական 38 ժամ, իսկ ՀՀ պետական հատվածում աշխատանքի նորմալ տևողությունը սահմանված է 40 ժամ:

Ø Դասարանների ցածր խտությունը, որը թեև թերհամալրված դասարանների վերահամալրման, խիստ թերհամալրված դասարանների դեպքում` երկու, երեք դասարանների համախմբման և դպրոցների միավորման արդյունքում 2004 թվականին բարձրացվել և կազմել է 22.2 աշակերտ` 2003 թվականի 21-ի դիմաց:

Ø Չնայած 2003-2004 թթ. ուսուցիչների զգալի բարձրացմանը, ուսուցիչների տարեկան աշխատավարձ/շնչային ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում 2003 թ. կազմել է 0.49` ՏՀԶԿ երկրների 0.97-1.45-ի դիմաց, կապված կրթական մակարդակից և ստաժից, իսկ 2004 թվականին 0.7: Ցածր է ուսուցիչների աշխատավարձը նաև ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու պատճառով:

Բարեփոխման կարիք ունի նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Մինչև 2003 թվականը հանրակրթական համակարգում աշխատող ուսուցիչներից տարեկան վերապատրաստվում են անցել միայն 4-5%-ը, իսկ 2004 թվականին 8-9%: Դա խիստ անբավարար է վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանն ապահովելու համար:

Իրականացվել են հանրակրթության պետական կրթակարգի մշակումը և 300 դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ աշխատանքները: Սակայն դեռևս չկա միջազգային ստանդարտներին համապատասխանող ուսուցման և գիտելիքների որակի գնահատման համակարգ:

Չնայած դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, այնուամենայնիվ շենքերի պահպանության, շահագործման, կոմունալ-կենցաղային և ուսումնանյութական բազայի համալրման և ջեռուցման գծով նախատեսված հատկացումները դեռևս անբավարար են իրական պահանջարկից:

Գիշերօթիկ և հատուկ դպրոցների երեխաների սննդի կազմակերպման համար նախատեսված հաշվարկային նորմատիվը անհամեմատ ցածր է և չի բխում իրականությունից:

Արտադպրոցական կրթությունը, որպես աճող սերնդի դաստիարակության հիմնական օղակ, կարիք ունի հետագա զարգացման: Տարեցտարի կավելանա նշված ծրագրերում ընդգրկված երեխաների թիվը (ներկայումս այն կազմում է շուրջ 61.5 հազ. դպրոցական), կօգտագործվի ինչպես պետական ֆինանսավորումը, այնպես էլ` վճարովի ծառայություններից առաջացած միջոցները:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Մասնագիտական կրթության համակարգի մատչելիությունը բնակչության աղքատ խավերի համար ունի հիմնարար նշանակություն ինչպես հասարակության կայուն զարգացման, այնպես էլ աղքատության կրճատման և աղքատանալու ռիսկի նվազման համար:

Չնայած անցումային շրջանում կրթության ոլորտին ուղղվող բյուջետային ֆինանսավորման ծավալների, ինչպես նաև բնակչության թվականի կրճատմանը, անկախության տարիներին հիմնականում հաջողվեց պահպանել մասնագիտական կրթության և նույնիսկ ընդլայնել բարձրագույն կրթության համակարգը, ինչին նպաստեց նաև 90-ականներից վճարովի ուսուցման համակարգի ներդնումը:

Մասնագիտական կրթության համակարգ ընդգրկվածության աստիճանը եղել է համեմատաբար կայուն սկսած 1997 թվականից մասնագիտական կրթական ծրագրերում ընդգրկված են եղել 17-24 տարեկանների շուրջ 22%-ը:

Համակարգի ընդգրկվածության աստիճանով (բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների քանակի հարաբերությունը 100 հոգի բնակչությանը) Հայաստանի ցուցանիշը համապատասխանում է զարգացած երկրների ցուցանիշներին, 2001 թվականին այն կազմել է 3.2` համաշխարհային միջին 1.5-ի դիմաց: Համեմատության համար նշենք նաև, որ ցածր և միջին եկամուտներով երկրների համար այդ ցուցանիշը կազմում է 0.98, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում` 2.4 և զարգացած երկրներում` 4.1:

Սակայն մասնագիտական կրթության ֆինանսավորման ծավալներով Հայաստանը էականորեն հետ է մնում նույնիսկ ցածր եկամուտ ունեցող երկրներից: Մասնագիտական կրթության ոլորտի ծախսերը 2003 և 2004 թվականներին կազմել են ընդհանուր կրթության ծախսերի 18.8 և 13.6 տոկոսը, որը կազմում է ՀՆԱ-ի 0.37 և 0.35 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ մասնագիտական կրթությանը հատկացվող ՀՆԱ-ի համաշխարհային միջինը և միջին եկամուտներով երկրների համար կազմում է 0.47, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար` 0.92 և զարգացած երկրների համար 0.91 տոկոս:

Ներկայումս հանրապետությունում գործող միայն պետական 19 բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են 19076 ուսանողներ: Ծավալային առումով բարձրագույն կրթության համակարգը, ի տարբերություն միջին մասնագիտական կրթության համակարգի, էականորեն ընդլայնվել է` շնորհիվ վճարովի ուսուցման ներդրման:

 

Աղյուսակ 7.2. 1988-2003 թթ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և նրանցում սովորողների թիվը

  Պետական ԲՈՒՀ-երի
թիվը
Սովորողների թիվը (հազ.) այդ թվում` պետական պատվերով Ոչ պետական ԲՈՒՀ-երի թիվը Սովորողների
թիվը (հազ.)
1988-89 ուս. տարի 13 57.9 57.9    
1998-99 ուս. տարի 18 18.1 18.1 84 21.2
1999-2000 ուս. տարի 18 17.6 17.6 82 21.9
2000-2001 ուս. տարի 19 17.4 17.4 73 17.1
2001-2002 ուս. տարի 19 17.5 17.5 73 18.2
2002-2003 ուս. տարի 19 17.8 17.8 73 18.2
2003-2004 ուս. տարի 19 18.6 18.6 73 18.2

 

Սակայն պետք է նշել, որ այս համակարգի գործառման արդյունավետությունը ևս հեռու է բավարար լինելուց: Մասնավորապես, բուհերը, համեմատած այլ երկրների հետ, բավականին փոքր են, որը նպաստում է ռեսուրսների փոշիացմանը և խոչընդոտում տեխնիկական վերազինմանն ու ուսուցման որակի բարձրացմանը, ինչպես նաև չափազանց ցածր են ուսանող/դասախոս և ուսանող/ոչ դասախոս հարաբերակցությունները:

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընթացիկ տարում ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն առաջին ընթերցմամբ, որով կկարգավորեն բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմունքները:

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է բարձրագույն կրթության ոլորտում համալիր բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն բուհերի կառավարման, հատկապես ֆինանսական կառավարման համակարգի կատարելագործմանը, համակարգի ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովմանը, պետական աջակցության առավել արդյունավետ և հասցեական եղանակների կիրառմանը` նպատակ ունենալով ոչ միայն նպաստել բարձրագույն կրթության բնականոն զարգացմանը, այլ նաև բարձրագույն կրթությունը հնարավորինս հասանելի և մատչելի դարձնել հասարակության բոլոր խավերի համար:

Ներկայումս բարձրագույն կրթության ֆինանսավորման աղբյուրներում գերակշռում են վճարովի ծառայությունները (ավելի քան 73 տոկոս) և հեռանկարում առավել հավանականությամբ շարունակելու են գերակշռել: Միաժամանակ, հատկապես պետական բուհերի ֆինանսական կառավարման համակարգը չի համապատասխանում շուկայամետ կառավարման պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է 72 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որոնցում ուսումնառությունն իրականացվում է ինչպես հիմնական ընդհանուր, այնպես էլ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով: 2001-2004 թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի համապատասխանության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար հատկացվել է 2018-ական տեղ: ՄՄՈՒՀ-ներում ներկայումս ուսուցանվում է շուրջ 75 մասնագիտություն, որոնց ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը վերանայվել և հաստատվել են 2003 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը մինչև 2001 թ. իրականացվել է մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններում, որոնք ՀՀ կառավարության 10.08.2001 թ. N 741 որոշմամբ վերակազմակերպվեցին ավագ դպրոցների (արհեստագործական հոսքով) և ըստ էության իրականացնում էին հանրակրթություն, այլ ոչ մասնագիտական կրթություն: 2004 թ. նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ ներկայումս գործող արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերակազմակերպել արհեստագործական ուսումնարանների: Ներկայումս այս հաստատությունների սովորողների թիվը կազմում է 3909 մարդ:

Ընթացիկ տարում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը, որի հիմնական նպատակներն են Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ժողովրդավարական և արդյունավետ համակարգի ստեղծման միջոցով ապահովել որակյալ մասնագետների պատրաստումը, նրանց կարողությունների և հմտությունների կայացմանն ուղղված համակարգի արդյունավետությունը` ըստ տնտեսության և աշխատանքի շուկայի պահանջների:

Ներկայումս քննարկման փուլում է գտնվում նաև «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարկ է շեշտել նաև, որ ծրագրային ժամանակահատվածում ձեռնարկվելու են միջոցառումներ, որոնք նպաստելու են ինչպես ավագ դպրոցում, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության աստիճանների բարձրացմանը` հատուկ ուշադրություն դարձնելով հավասարության խնդիրներին:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2005-2007 թթ. ժամանակահատվածում կտարվեն համապատասխան աշխատանքներ` ընդունված չափանիշների կատարման ուղղությամբ ամբողջապես ապահովելով հանրակրթական համակարգի բարեփոխումների և ռացիոնալացման իրականացումը բոլոր երեք մակարդակներով (համապետական, տարածքային և ներդպրոցական), որի արդյունքում կօպտիմալացվի ուսուցչական դրույք/աշակերտ հարաբերակցությունը:

Բյուջետային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման նպատակով 2005 թվականին կավարտվի հանրակրթական բոլոր դպրոցների անցումը ֆինանսավորման նոր ձևի և խորհուրդներով կառավարման համակարգի (ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 25-ի թիվ 444 որոշում): Ֆինանսավորման` ըստ աշակերտների թվի բանաձևով հաշվարկը չի կիրառվի ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի թիվ 773 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների նկատմամբ, որոնց ֆինանսավորման չափը որոշվում է ըստ դասարան-կոմպլեկտների թվի:

Որպես միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու առաջին քայլերից մեկը` նախատեսվում է 2006-2007 ուսումնական տարվանից անցում կատարել 12-ամյա կրթական համակարգի:

2005-2007 թթ. Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկերի հաշվին «Կրթության որակի և համապատասխանության» ծրագրի շրջանակներում կմշակվեն և գործողության մեջ կդրվեն բոլոր ուսումնական առարկաների ծրագրերը, չափորոշիչները` ապահովելով կադրերի վերապատրաստումը և մասնագիտական կատարելագործումը:

Հանրակրթական դպրոցներում կիրականացվի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրում (դպրոցների կոմպյուտերիզացիա):

Նախատեսվում է 2005 թվականից սկսած յուրաքանչյուր տարի վերապատրաստել, վերաորակավորել և ատեստավորել ուսուցիչների առնվազն 20%-ին` շարունակելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում գործող 4 մանկավարժական կադրերի վերապատրաստման կենտրոնների (Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի) թվի հասցնում 12-ի, ուսումնական ֆիլմերի ստուդիայի ստեղծում և պահպանում, փորձարարական դպրոցների ցանցի ստեղծում` մանկավարժական գիտափորձերի անցկացման նպատակով:

Նախատեսվում է նաև ներկայումս հրատարակվող և ուսումնական հաստատություններին բաշխվող 1 տեղեկագրի և 6 անուն ամսագրերի (տարեկան 4 համար պարբերությամբ) փոխարեն ամսագրերի պարբերականությունը դարձնել տարեկան 6 համար, ինչպես նաև ստեղծել ևս 3 նոր ամսագրեր, որոնք կընդգրկեն հետևյալ բնագավառները` հասարակական գիտություններ (հիմնադրումը 2005 թ.), օտար լեզուներ (հիմնադրումը 2006 թ.) և մշակույթ (հիմնադրումը 2007 թ.):

Աշխատանքներ կծավալվեն համայնքային և ծնողական լայն հասարակությանը դպրոցի կառավարման և զարգացման գործընթացին մասնակից դարձնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության 2002թվականի մայիսի 20-ի թիվ 593 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը» հիմք է ընդունվել 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի կրթական հաստատությունների ուսումնական շենքերով ապահովվածության և դրանց հիմնանորոգման անհրաժեշտության վերաբերյալ հաշվարկների համար:

Շարունակվելու է գազով աշխատող կաթսայատների կառուցումը:

ՈՒսումնական գույքի մասով առավել առաջնային է դպրոցներն աշակերտական սեղան-նստարաններով ապահովելու հարցը:

Նախատեսվում է լրացուցիչ ծառայությունների ոլորտի ընդլայնում` արտադպրոցական կրթական հիմնարկների տարբեր տեսակների զարգացում, կրթության բովանդակության բարելավում, ըստ հետաքրքրությունների դպրոցականների պահանջարկի բավարարում:

արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատությունների գոյատևման և զարգացման հիմնական նախադրյալը պետական պատվերի համակարգի պահպանումն է: Այն կխթանի լրացուցիչ վճարովի ծառայությունների զարգացումը, որն էլ հիմք կդառնա համակարգի զարգացման ծրագրի մշակման և իրականացման համար: Անհրաժեշտ է`

Ø երեխաների լրացուցիչ կրթության ոլորտի պահպանման և զարգացման պետական երաշխիքների ապահովում.

Ø լրացուցիչ կրթության տարբեր տիպերի իրավական նորմատիվային և մեթոդական բազայի մշակում.

Ø լրացուցիչ կրթության պահանջարկի ուսումնասիրում և ծառայությունների, առաջարկությունների ձևավորում:

Առաջիկա տարիներին պետական միջոցները պետք է ուղղվեն այս համակարգի հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավմանը, դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա ինքնուրույնության համար:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Լուծելով հիմնական ընդհանուր կրթության որակի բարձրացման խնդիրները` պետությունը, դրանով իսկ, բավարար հիմքեր է ստեղծում մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության մակարդակների բարձրացման համար` հատուկ ուշադրություն դարձնելով հավասարության խնդիրներին:

Թեև միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառները դիտվում են նպատակների երկրորդ մակարդակում, այդուհանդերձ, այս ոլորտներում քաղաքականության հիմնական նպատակներն են շուկայական տնտեսությանը համապատասխանության ապահովումը, որակի բարձրացումը և միջազգային չափանիշներին համադրելիությունը, մատչելիության և հավասարության մակարդակի բարձրացումը:

Մասնագիտական կրթության ոլորտում առաջնահերթ է դիտվում`

Ø «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը,

Ø «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը,

Ø ԲՈՒՀ-ական մասնագիտությունների չափորոշիչների մշակման գործընթացի ավարտը ՄԺԾԾ ժամանակահատվածում,

Ø 2005-2007 թվականներին ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգի անցումը բարձրագույն կրթության երկաստիճան կառուցվածքին բակալավրի ծրագրով ուսուցման տևողության ոչ պակաս, քան 4 և մագիստրոսի ծրագրով` ոչ պակաս, քան 2 տարի (4+2) սահմանումը,

Ø 2004-2005 թվականներին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության ուսումնական գործընթացը կարգավորող նորմատիվային կարգերի փաթեթի ստեղծումը:

Միջնաժամկետ ժամանակաշրջանում, ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով, համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն`

Ø ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովմանը,

Ø պետական աջակցության առավել արդյունավետ և հասցեական եղանակների կիրառմանը` նպատակ ունենալով ոչ միայն նպաստել բարձրագույն կրթության բնականոն զարգացմանը, այլ նաև բարձրագույն կրթությունը հնարավորինս հասանելի և մատչելի դարձնել հասարակության բոլոր խավերի համար,

Ø պետական բուհերի կառավարման, հատկապես` ֆինանսական կառավարման համակարգի կատարելագործմանը,

Ø պետական հատվածի ներքին արդյունավետության էական աճի ապահովմանը,

Ø ներհամակարգային բազմազանության և ճկունության, աշխատանքի շուկայի հետ արդյունավետ կապերի ապահովմանը,

Ø համակարգի համապատասխանեցմանը կրթության կազմակերպման և որակի միջազգային չափանիշներին:

Ներկայումս բարձրագույն կրթության ֆինանսավորումը պետական պատվերի միջոցով, ըստ էության, իր բնույթով ապրանքների և ծառայությունների գնումներից վերածվել է տրանսֆերտային վճարի: Հետևաբար անհրաժեշտ է այն վերափոխել ուսումնական նպաստի` փոփոխելով նաև ֆինանսավորման սկզբունքները և մեխանիզմները: Մասնավորապես, ի տարբերություն պետական պատվերի, ուսումնական նպաստները պետք է տրվեն ոչ թե բուհերին, այլ անմիջապես ուսանողներին` ելնելով բացառապես ուսանողների առաջադիմության ցուցանիշից:

Ուսանողական նպաստների ներդրումից հետո կրթաթոշակների գործող համակարգն իրեն ամբողջովին կսպառի, և պետք է անհրաժեշտաբար վերացվի: Դրա արդյունքում տնտեսված միջոցների տնօրինումն ավելի հասցեագրված և արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է դրանք տրամադրել թերևս ավելի քիչ թվով ուսանողների, բայց ավելի մեծ գումարով, որը հնարավորություն կտա վճարել ուսման վարձը: Այդ գումարները պետք է նախ և առաջ տրամադրվեն անապահով ուսանողներին` վերադարձելիության սկզբունքով, այսինքն` արտոնյալ վարկերի տեսքով, որը, բարձրացնելով վարկառու ուսանողների պատասխանատվությունը, լրացուցիչ խթան կհանդիսանա ուսման առաջադիմությունը բարձրացնելու ուղղությամբ:

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում կարևորվում են նաև միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերի բարեփոխումների խնդիրները, որոնք հնարավորություն կտան իրականացնել աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստում` հատուկ մեխանիզմներ նախատեսելով երկարաժամկետ գործազրկության մեջ գտնվողների ներգրավման և վերապատրաստման համար:

Ոլորտի հիմնական նպատակներն են լինելու հասարակական կյանքի տարբեր բնագավառների համար, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ՀՀ աշխատանքային արդի պահանջների բավարարմանը նպատակաուղղված կրտսեր մասնագետների և արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը, անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը, ինչպես նաև`

Ø ՀՀ աշխատանքային շուկայի արդի պահանջների բավարարմանը նպատակաուղղված միջին և նախնական մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը.

Ø միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, ջեռուցման համակարգի ստեղծումը կամ վերականգնումը.

Ø միջին և նախնական մասնագիտական կրթության դասագրքերի հրատարակումը (յուրաքանչյուր տարի` 5 անուն դասագիրք).

Ø միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների և մանկավարժական համակարգի վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը.

Ø միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների ու ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև համակարգչային ցանցի ստեղծումը և գործարկումը:

Ø 2005 թվականին նախատեսվում է մշակել և հաստատել միջին և նախնական մասնագիտական կրթության 8-10, 2006 թվականին` 15-17, 2007 թվականին` 18-20 մասնագիտության չափորոշիչ:

 

2.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ինչպես նշված է նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում», միջնաժամկետ ծրագրի շրջանակներում կրթության ոլորտի հիմնական գերակայություն է համարվում տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությունը` ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Վերջինիս կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջնակարգ կրթությունը միայն կարող է երաշխիք լինել հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար: Հավասարապես մատչելի և որակյալ հիմնական ընդհանուր կրթությունը հանդիսանում է հասարակության կրթվածության և գրագիտության մակարդակի բարելավման, աշխատանքի շուկա մտնելու համար անհրաժեշտ առաջնային գիտելիքների ապահովման և կրթությունը հետագայում շարունակելու կարևոր նախապայման:

Լուծելով հիմնական ընդհանուր կրթության որակի բարձրացման խնդիրները` պետությունը, դրանով իսկ, բավարար հիմքեր է ստեղծում ավագ դպրոցում և մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության մակարդակների բարձրացման համար` հատկապես ի հաշիվ անապահով ընտանիքների երեխաների:

Կրթության ոլորտում գերակայությունների ընտրությունը մասնավորապես պայմանավորվում է հետևյալ գործոններով.

Ø Հանրակրթության ոլորտն իր ընդգրկվածությամբ ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են սպառման բոլոր խմբերի ներկայացուցիչների համար:

Ø Հանրակրթության և մասնագիտական ծրագրերի (հատկապես` բարձրագույն կրթության) ոլորտում մեկ սովորողի հաշվով ծախսերի միջև առկա է զգալի խզում. մասնագիտական կրթության ոլորտում մեկ ուսանողի հաշվով պետական ծախսերը մոտ 2.2 անգամ գերազանցում են հանրակրթական դպրոցների մեկ աշակերտի հաշվով ծախսերի մակարդակը (ՏՀԶԿ երկրներում այդ գործակիցը վերջին տարիներին տատանվել է 2-ի շրջակայքում):

Ø Միջին մասնագիտական կրթության հաստատությունների գծով անհավասարությունը համեմատաբար փոքր է, սակայն մեկ սովորողի հաշվով ծախսերը զգալիորեն ետ են մնում բարձրագույն կրթական հաստատություններում մեկ սովորողի հաշվով ծախսերից:

Հաշվի առնելով այս գործոնները, ինչպես 2004-2006 թվականների, այնպես էլ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, կրթության բնագավառում պետության հիմնական գերակայություն է հանդիսանում հանրակրթության ոլորտը, որին էլ ուղղվում են կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը (Տես` Աղյուսակ N 7.3):

Որպես միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու առաջին քայլերից մեկը` նախատեսվում է սկսած 2006-2007 ուսումնական տարվանից անցում կատարել 12-ամյա կրթական համակարգի: Պետական ծախսային քաղաքականությունն ուղղված է լինելու կրթական տարբեր մակարդակներում մեկ սովորողի հաշվով ծախսերի միջև առկա ճեղքվածքի մեղմմանը` ի հաշիվ հանրակրթական ոլորտում մեկ սովորողի հաշվով ծախսերի (մասնագիտական կրթության ոլորտի համեմատ) առաջանցիկ աճի:

Թեև ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի ծախսերի գերակշիռ մասն ուղղվելու է հանրակրթության ոլորտ, այդուհանդերձ, տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների պայմաններում, հատուկ կարևորություն են ստանում մասնագիտական և վերապատրաստման ծրագրերի որակի բարձրացումը և համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին: Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու լրացուցիչ կրթությանն ու վերապատրաստման ծրագրերին` նպատակ ունենալով մեղմել աշխատուժի հնարավորությունների (առաջարկի) և աշխատանքի շուկայի պահանջների միջև առկա ճեղքվածքը: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կարևորվում են միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերի բարեփոխումների խնդիրները, որոնք հնարավորություն կտան իրականացնել աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստում` հատուկ մեխանիզմներ նախատեսելով երկարաժամկետ գործազրկության մեջ գտնվողների ներգրավման և վերապատրաստման համար:

Հանրակրթական և մասնագիտական ծրագրերի ծախսերի կառուցվածքը` ըստ կրթական տարբեր մակարդակների, ներկայացված է Գծանկար 7.1 -ում:

 

Գծանկար 7.1. Կրթության բնագավառում պետական ծախսերը 2003-2007 թթ.` ըստ կրթական մակարդակների (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13504

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթությունը: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ու լրացուցիչ կրթության ծրագրերը:

 

Աղյուսակ 7.3. Կրթության բնագավառի 2004-2007 թվականների պետական ծախսերը 2004-2006 թթ. և 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով

Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
հաս-
տատ-
ված
բյուջե
2004-06 թթ.
ՄԺԾԾ
2004-06 թթ.
ՄԺԾԾ
2005-07 թթ.
ՄԺԾԾ
2004-06 թթ.
ՄԺԾԾ
2005-07 թթ.
ՄԺԾԾ
2005-07 թթ.
ՄԺԾԾ
ԸՆԴԱՄԵՆԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 45698.4 39373.4 47861.3 54907.9 54785.1 59759.1 68099.8

այդ թվում`

             

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

190.3 169.1 178.7 262.3 187.7 369.4 385.2

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

35869.9 29950.7 37278.4 43734.4 43158.8 47557.4 55628.1

Հատուկ ընդհանուր կրթություն

2568.5 2578.8 3405.7 3478.7 4099.3 4062.1 4173.3

Արտադպրոցական դաստիարակություն

861.4 686.9 707.5 805.8 728.7 827.8 827.8

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

359.9 429.2 577.2 523.7 727.7 628.6 752.7

Միջին մասնագիտական կրթություն

1237.1 1212.2 1248.5 1462.8 1286.0 1540.3 1559.2

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

3886.3 3900.4 4008.0 4015.7 4128.2 4132.6 4132.6

Լրացուցիչ կրթություն

725.0 446.2 457.3 624.5 468.7 640.9 640.9

 

Թեև ինչպես 2004-2006 թվականների, այնպես էլ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով կրթության բնագավառի հիմնական գերակայությունը հանրակրթության ոլորտն է, և ծախսերի հիմնական ուղղությունները երկու ՄԺԾ ծրագրերով փոփոխությունների չեն ենթարկվել, այնուամենայնիվ 2005-2007 ՄԺԾԾ-ով նախատեսված 2005 և 2006 թվականների ծախսերը 2004-2006 ՄԺԾԾ-ի նկատմամբ աճել են` պայմանավորված հետևյալով.

Ø ուսուցիչների աշխատավարձը մեկ շնչին ընկնող տարեկան ՀՆԱ-ի չափին հասցնելու հետ կապված, այն 2004-2006 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված բարձրացումների փոխարեն /2005 թ.` 43,8; 2006 թ.` 23.8 տոկոս , բարձրացվել է 2005 թ.-65.3; 2006 թ.-9.2; 2007 թ.- 9.2 տոկոսներով,

Ø 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով լրացուցիչ գումարներ են նախատեսվել կրթական օբյեկտների հիմնանորոգման գծով:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող կրթության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որը հնարավորություն կտա ապահովել նշված ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացումը, համակարգի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրակրթության ռացիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարունակմանը և խորացմանը: Մասնավորապես 205-2007 թվականներին նախատեսվում է.

Ø 2005 թվականին բարձրացնել ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը 65.3%-ով, հասցնելով 50.5 հազար դրամի` ապահովելով ուսուցիչների տարեկան աշխատավարձի հասցնումը մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի չափին: Ուսուցիչների միջին ամսական աշխատավարձերը 2006 և 2007 թվականներին կբարձրացվեն 9.2 տոկոսով և կհասցվեն 2006 թվականին 55.2 հազար դրամի, 2007 թվականին` 60.2 հազար դրամի: 2005-2007 թվականներին նույն տոկոսներով կբարձրացվի նաև վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը և կկազմի ըստ տարիների 51.7, 56.5 և 61.7 հազար դրամ: Ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը կբարձրացվի ըստ տարիների 50; 9.2 և 9.2 տոկոսներով` կազմելով համապատասխանաբար` 20.2; 22.1 և 24.1 հազար դրամ:

Ø 2006-2007 ուսումնական տարվանից 12-ամյա ուսուցման անցման հետ կապված կոմպլեկտավորել 2 տարիքային խմբի առաջին դասարաններ` 6 տարին լրացած երեխաներին ընդգրկելով 12-ամյա, իսկ 6.5 տարին լրացած երեխաներին` 11-ամյա ուսուցման առաջին դասարաններում: Նշվածով պայմանավորված դասարանների թիվը կավելանա 631-ով:

Ø Հանրապետությունում գործող մինչև 15 դասարան ունեցող 420 դպրոցների համար, որտեղ միջինը 8 առարկաների գծով ժամերի թիվը 1 դրույթից պակաս է, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով լրացուցիչ նախատեսել տարեկան 80.6 մլն դրամ:

Ø Ապահովել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով:

Ø ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշումներով սահմանված խտություններն ապահովելու համար, հանրապետության մի քանի մարզերի շուրջ 66 հարմարեցված դպրոցների դասասենյակների աշակերտական հզորությունները մեծացնելու նպատակով մարզերի դպրոցներին հիմնանորոգման գծով նախատեսել գումարներ:

Ø Դպրոցաշինության իրականացման նպատակով 2005 թվականին նախատեսել 243.0 մլն դրամ:

Ø Շարունակել սեփական կաթսայատներով ջեռուցման համակարգի ներդրումը (համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի թիվ 593 որոշման):

Ø Ապահովել դպրոցներն աշակերտական սեղան-նստարաններով:

Ø Դպրոցները համակարգչային սարքավորումներով, դիդակտիկ նյութերով և այլ ապրանքներով ապահովելու, կոմունալ ծառայությունները բարելավելու նպատակով` 2006 թվականից բարձրացնել գրասենյակային ապրանքների, փափուկ գույքի, այլ ծախսերի ձեռքբերման, կապի ծառայությունների, ջրմուղ-կոյուղուց օգտվելու, էլեկտրաէներգիայի և այլ կոմունալ ծառայությունների գծով ծախսերը:

Ø Բարձրացնել հատուկ դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար նախատեսված հաշվարկային նորմատիվը` 2005 թվականին 20 տոկոսով, 2006 թվականին 30 տոկոսով: Բարձրացման արդյունքում սննդի հաշվարկային նորմատիվը 2006 թվականին կկազմի` գիշերող երեխաների համար 783 դրամ, երթևեկների համար` 472 դրամ: Միաժամանակ գիշերօթիկ դպրոցներում սովորող և նոր ընդունվող երեխաների թիվը համապատասխանեցնելով տվյալ հաստատության տիպի համար սահմանված չափանիշներին:

Վերոնշյալ խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շարունակել և խորացնել կրթական համակարգի ռացիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, որոնք ուղղված են լինելու կրթության ոլորտում մարդկային և ֆիզիկական կապիտալի ավելի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Արդյունավետության բարձրացման ուղղությամբ հանրակրթության ոլորտում, մասնավորապես նախատեսվում են իրականացնել հետևյալ միջոցառումները`

 աշակերտ/ուսուցչական դրույք հարաբերակցության բարձրացում` հասցնելով 2005 թվականին 14.48-ի, իսկ 2006-2007 թվականներին, 12-ամյա ուսուցման անցման հետ կապված, այն կկազմի ըստ տարիների` 14.41 և 14.14 աշակերտ,

 2004-2005 ուսումնական տարվանից ուսուցչական անձնակազմի հիմնական ուսումնական ծանրաբեռնվածության բարձրացում` շաբաթական մինչև 22 ժամ,

 դպրոցներում աշակերտների օպտիմալ թվաքանակի սահմանում, անհրաժեշտության դեպքում դպրոցների միավորում թերհամալրված դասարանների վերահամալրում, խիստ թերհամալրված դասարանների դեպքում` երկու, երեք դասարանների համախմբում, դպրոցների տիպերի փոփոխություն` պահպանելով ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 25-ի N 773 և 2002 թ. դեկտեմբերի 5-ի N 1937-Ն որոշումներով սահմանված սկզբունքները,

 հատուկ դպրոցների նախապատրաստում ըստ աշակերտների թվի փորձնական ֆինանսավորման համակարգի անցման, 2005 թվականին հատուկ դպրոցների տնօրենների, խորհրդի անդամների և հաշվապահների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Այս ոլորտում 2005-2007 թվականներին նախատեսվում է մասնագիտական (արհեստագործական) ավագ դպրոցներում աշխատավարձերի բարձրացում` հանրակրթության ոլորտում իրականացվող բարձրացումների սկզբունքներով:

Միաժամանակ, հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների միջին ամսական աշխատավարձերը կհավասարեցվեն հանրակրթական դպրոցների մանկավարժների միջին ամսական աշխատավարձերին, ինչպես նաև կբարձրացվի սննդի հաշվարկային նորմատիվը, որը 2006 թվականից գիշերող սովորողների համար կկազմի 783 դրամ, իսկ երթևեկների համար` 472 դրամ:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը ծրագրային ողջ ժամանակահատվածում դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր:

2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի, կրթական օբյեկտների հիմնանորոգման, կապիտալ շինարարության, վարկային ծրագրի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով կատարվող ծախսերը) նախատեսվում է հատկացնել` 2005 թվականին` 54907.9 մլն դրամ, 2006 թվականին` 59759.1 մլն դրամ, 2007 թվականին` 68099.8 մլն դրամ: Ծախսերի աճը նախորդող տարիների նկատմամբ կկազմի` 2005 թվականին` 20.2 տոկոս, 2006 թվականին` 8.8 տոկոս, 2007 թվականին` 14.0 տոկոս:

2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2005 թվականին կկազմեն ՀՆԱ 2.81 տոկոսը, 2006 թվականին` 2.80 տոկոսը, իսկ 2007 թվականին` 2.92 տոկոսը:

 

Գծանկար 7.2. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության բնագավառում

 

Ներմուծեք նկարագրությունը_13821

 

Աղյուսակ 7.4. Կրթության ոլորտի պետական ծախսերը 2003-2007 թվականներին` ըստ ուղղությունների

 

(մլն դրամ)

Ենթախմբերի անվանումը 2003 պետ. բյուջե փաստ  2004 հաստատ-
ված պետ բյուջե
 ըստ 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ի
2005  2006  2007
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 31895.6 45698.4 54907.9 59759.1 68099.8
04.01 Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում 136.5 190.3 262.3 369.4 385.2
04.03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 23087.0 35869.9 43734.4 47557.4 55628.1
04.04 Հատուկ ընդհանուր կրթություն 1990.9 2568.5 3478.7 4062.1 4173.3
04.05 Արտադպրոցական դաստիարակություն 679.2 861.4 805.8 827.8 827.8
04.06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 290.0 359.9 523.7 628.6 752.7
04.07 Միջին մասնագիտական կրթություն 1159.5 1237.1 1462.8 1540.3 1559.2
04.08 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն 3952.5 3886.3 4015.7 4132.6 4132.6
04.09 Լրացուցիչ կրթություն 599.9 725.0 624.5 640.9 640.9
 փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ, %
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ   43.3 20.2 8.8 14.0
04.01 Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում   39.4 37.8 40.8 4.3
04.03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն   55.4 21.9 8.7 17.0
04.04 Հատուկ ընդհանուր կրթություն   29.0 35.4 16.8 2.7
04.05 Արտադպրոցական դաստիարակություն   26.8 -6.5 2.7 0
04.06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն   24.1 45.5 20.0 19.7
04.07 Միջին մասնագիտական կրթություն   6.7 18.2 5.3 1.2
04.08 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն   -1.7 3.3 2.9 0
04.09 Լրացուցիչ կրթություն   20.9 -13.9 2.6 0

 

Աղյուսակ 7.5. Կրթության բնագավառում պետական ծախսերի կառուցվածքը 2003-2007 թվականներին` ըստ մակարդակների (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

Ենթախմբերի անվանումը 2003 2004 2005 2006 2007
Ընդամենը 100.0 100.0 100.0 100.0 100.0
04.01 Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում 0.4 0.4 0.5 0.6 0.6
04.03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 72.4 78.5 79.7 79.6 81.7
04.04 Հատուկ ընդհանուր կրթություն 6.2 5.6 6.3 6.8 6.1
04.05 Արտադպրոցական դաստիարակություն 2.1 1.9 1.5 1.4 1.2
04.06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 0.9 0.8 1.0 1.1 1.1
04.07 Միջին մասնագիտական կրթություն 3.6 2.7 2.7 2.6 2.3
04.08 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն 12.4 8.5 7.3 6.9 6.1
04.09 Լրացուցիչ կրթություն 1.9 1.6 1.1 1.1 0.9

 

Ըստ տնտեսագիտական դասակարգման` կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին է ընկնում ընդհանուր մասհանումների 79.2%-ը, իսկ կապիտալ ծախսերին` 20.8%-ը: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

 

Գծանկար 7.3. Կրթության ոլորտի 2004-2007 թթ. պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13822

 

Կրթության եվ գիտության բնագավառում պետական կառավարում

 

2005 թվականին, նշված ենթախմբով նախատեսվող ծախսերը 2003 թվականի նկատմամբ կաճեն 37.8%-ով և կկազմեն 262.3 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի շուրջ 0.5%-ը: 2006 թվականին` 2005 թվականի նկատմամբ կաճեն 40.8%-ով` կազմելով 369.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի շուրջ 0.6%-ը, իսկ 2007 թվականին` 2006 թվականի նկատմամբ աճը կկազմի 4.3% կազմելով 385.2 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի շուրջ 0.6%-ը, իսկ 2007 թվականի նկատմամբ աճը կկազմի 4.3%` կազմելով 385.2 մլն դրամով, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի շուրջ 0.6%-ը:

2005-2007 թթ. կրթության բնագավառում պետական կառավարման ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացմամբ:

 

Տարրական, հիմնական եվ միջնակարգ ընդհանուր կրթություն

 

Ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ:

2005 թվականին տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության գծով ծախսերը 2004 թվականի նկատմամբ կաճեն 21.9%-ով և կկազմեն 43734.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 79.7%-ը: 2006 թվականին այս ենթախմբի ծախսերը 2005 թ. նկատմամբ կավելանան 8.7%-ով` կազմելով 47557.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 79.6%-ը, իսկ 2007 թվականին` 2006 թվականի նկատմամբ աճը կկազմի 17.0% կազմելով 55628.1 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 81.7%-ը:

Հանրակրթության ոլորտում պետական ծախսերի ծրագրվող աճը կհանգեցնի մեկ աշակերտի հաշվով կատարվող ծախսերի զգալի ավելացման: Զարգացումների ներկայացվող սցենարի պարագայում, 2007 թ. մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2004 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ կաճեն 60.7% տոկոսով: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ մեկ աշակերտի հաշվով ծախսերի նման վարքագիծը մասամբ պայմանավորված է նաև բնակչության ժողովրդագրական կառուցվածքում կանխատեսվող փոփոխություններով:

 

Աղյուսակ 7.6. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության ոլորտում

  2004 2005 2006 2007
Ինդեքս (2004 թ.=100) 100.0 123.3 136.3 160.7
Հուշագրային հոդվածներ        
Աշակերտների թվաքանակը (2004 թ.=100) 100.0 98.9 97.3 96.5
Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում (2004 թ.=100) 100.0 121.9 132.6 155.1

 

Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիրներից են ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը և վերապատրաստումը: Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական: Պետությունը շարունակելու է աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը: Նախատեսվում է 2005 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը հասցնել մոտավորապես 50.5 հազար դրամի` ապահովելով ուսուցիչների տարեկան աշխատավարձի հասցնումը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակին: Աշխատավարձերի բարձրացումները կնպաստեն հանրակրթական դպրոցները որակյալ մասնագետներով համալրելու գործընթացին: Որակյալ մասնագետներով դպրոցների համալրման տեսանկյունից խնդիրներն ավելի սուր են դրված գյուղական բնակավայրերում և սահմանամերձ շրջաններում, որոնք լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Զգալի բարձրացվելու են նաև հանրակրթական հաստատությունների վարչական և տնտեսական անձնակազմի միջին աշխատավարձի մակարդակները: Թեև ծրագրային ժամանակահատվածում աշխատավարձերի նման քաղաքականության արդյունքում աշխատավարձին ուղղվող միջոցները կազմելու են հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի մոտ 86%-ը, հետագայում դրանք կկայունանան ընթացիկ ծախսերի 70%-ի շրջակայքում` հնարավորություն տալով իշխանություններին բավարար մակարդակով ապահովել այլ ուղղություններով ընթացիկ ծախսերի կարիքները:

2006 թվականին մեկ աշակերտի հաշվով կատարվող` գրասենյակային ապրանքների, այլ ծախսերի ձեռքբերման, կապի ծառայությունների, էլեկտրաէներգիայի, այլ կոմունալ ծառայությունների և այլ ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերը բարձրացվել են շուրջ 2 անգամ:

Պետությունը շարունակելու է տարրական դպրոցի աշակերտներին դասագրքերով ապահովելու քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում գնահատման միասնական համակարգ ստեղծելու, կրթության բնագավառի միջազգային զարգացումներին ինտեգրվելու նպատակով` 2004 թվականին կստեղծվի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման չափանիշների և դրանց իրականացման մեխանիզմների մշակման ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թեստավորումը և քննությունների գործընթացի կազմակերպումը: Այս կենտրոնի գծով 2005-2007 թվականներին կնախատեսվի համապատասխանաբար 130.0; 134.6 և 134.8 մլն դրամ:

Դպրոցների շենքերի վերակառուցումը և ջեռուցման հետ կապված հարցերը ևս գտնվելու են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում: Մասնավորապես, ջեռուցման համակարգերի անհամապատասխանությունը և շենքային ոչ բարենպաստ պայմանները խաթարում են կրթական գործընթացի անընդհատությունը` հանգեցնելով որակի զգալի կորուստների: Ուստի կապիտալ ծախսերն առաջնահերթ կարգով կուղղվեն դպրոցների ջեռուցման խնդիրների լուծմանը, սանհանգույցների և տանիքների վերանորոգմանը, ապակեպատմանը, հիդրոմեկուսացման և ջրահեռացման միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև դպրոցաշինության աշխատանքների իրականացմանը:

Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվելու հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի բարելավմանը: Մասնավորապես, կարևորվում են դպրոցները ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրելու խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ նշանակալի կլինի արտաքին աղբյուրներից ակնկալվող ծրագրային օժանդակությունը:

 

ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև 2004 թվականի մարտի 24-ին ստորագրվել է «Կրթության որակի և համապատասխանության» վարկային համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-97-Ն հրամանագրով 2004 թվականի հունիսի 1-ին: Վարկի գումարը կազմում է 19.0 մլն ԱՄՆ դոլար:

Միջնաժամկետ ժամանակահատվածում հանրակրթության ոլորտի ծախսերի աճը պայմանավորվում է նաև նշված վարկային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) գծով միջոցների նախատեսմամբ. 2005 թվականին` 1744.3 մլն, 2006 թվականին` 1817.8 մլն և 2007 թվականին` 4896.3 մլն դրամ:

Այլ Ծրագրի նպատակն է կրթության ոլորտի արդյունավետության բարելավումն ու ամրապնդումը, դպրոցական կրթության համակարգի որակի և համապատասխանության բարձրացումը, կրթության համակարգում գնահատման գործառույթների բարելավումը:

Ծրագիրը բաղկացած է ստորև ներկայացված մասերից.

I. Հանրակրթության պետական չափորոշիչների և հենքային ուսումնական պլանի համալիր փաստաթղթի (Հանրակրթության պետական կրթակարգի) և գնահատման համակարգի ստեղծում, որի նպատակն է արդիականացնել հանրակրթության բովանդակությունը, հանրակրթության հիմնական առարկաների ծրագրերը և ներդնել որակի վերահսկման ու սովորողների գիտելիքների գնահատման միասնական նոր համակարգ:

II. Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) մշակում և ներդրում դպրոցներում, որի նպատակն է ՏՀՏ-ն ներդնել կրթության գործընթացում որպես ուսուցման և դասավանդման ժամանակակից միջոց` նպաստելով սովորողների առաջադիմության բարձրացմանը:

2005-2007 թթ. ընթացքում մոտ 1000 դպրոցներում կհիմնվեն դպրոցական համակարգչային կենտրոններ և մոտ 150 դպրոցներ կմիացվեն համադպրոցական միասնական ցանցին:

III. ՈՒսուցիչների մասնագիտական կատարելագործում, որի նպատակն է բարելավել ուսուցիչների մանկավարժական գիտելիքներն ու հմտությունները: 2005-2007 թթ. ընթացքում հանրակրթության հիմնական առարկաների մոտ 35000 ուսուցիչներ կվերապատրաստվեն նոր առարկայական ծրագրերի և գնահատման նոր համակարգի կիրառման ուղղությամբ, բնագիտական առարկաների մոտ 10000 ուսուցիչներ կվերապատրաստվեն ՏՀՏ-ի կիրառման գծով:

IV. Համակարգի կառավարում և արդյունավետություն: Այս բաղադրիչով նախատեսվում է շարունակել հանրակրթության ոլորտում բարեփոխումները, բարձրացնել հանրակրթական համակարգի գործունեության արդյունավետությունը և զարգացնել հանրակրթության ոլորտի աշխատողների գիտելիքները, հմտությունները և կարողությունները:

Օպտիմալացման արդյունքում կրճատված ուսուցիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ֆինանսավորում տրամադրելու միջոցով` վերապատրաստումների, խորհրդատվության, կրճատման վճարների հատկացման և այլընտրանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար:

Կվերապատրաստվեն մոտ 450 դպրոցի տնօրեն և դպրոցական խորհուրդների 3500 անդամ:

Կրթության ոլորտում, վերոնշյալ վարկային ծրագրից բացի, 2005-2006 թթ. ընթացքում աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում, համապատասխանաբար ըստ տարիների` 576.8 և 753.2 մլն դրամի չափով: Այս վարկային ծրագրով նախատեսվում են, մասնավորապես, մի շարք համայնքների դպրոցների շենքերի վերանորոգման և դպրոցների սեփական կաթսայատների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև դպրոցները ապահովել աշակերտական սեղան-նստարաններով:

 

Հատուկ ընդհանուր կրթություն

 

2005 թվականին հատուկ ընդհանուր կրթության գծով ծախսերը 2004 թվականի նկատմամբ կավելանան 35.4%-ով և կկազմեն 3478.7 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 6.3%-ը: 2006 թվականին այս ենթախմբի ծախսերը 2005 թվականի նկատմամբ կավելանան 16.8%-ով` կազմելով 4062.1 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 6.8%-ը, իսկ 2007 թվականին` 2006 թվականի նկատմամբ աճը կկազմի 2.7% կազմելով 4173.3 մլն դրամ, որը կկազմի կրթության ընդհանուր պետական ծախսերի 6.1%-ը:

Հատուկ կրթության գծով ծախսերի աճը 2005-2007 թվականներին հիմնականում պայմանավորված է համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, որը կիրականացվի հանրակրթության համակարգում իրականացվող բարձրացումների ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև սննդի հաշվարկային նորմատիվի բարձրացմամբ` 2005 թվականին 20 տոկոսով, իսկ 2006 թվականին` 30 տոկոսով:

Միաժամանակ, 2006 թվականին մեկ սանի հաշվով կատարվող` գրասենյակային ապրանքների, փափուկ գույքի և հանդերձանքի, այլ ծախսերի ձեռքբերման, կապի ծառայությունների, էլեկտրաէներգիայի, այլ կոմունալ ծառայությունների և այլ ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերը բարձրացվել են շուրջ 2 անգամ:

 

Արտադպրոցական դաստիարակություն

 

Արտադպրոցական դաստիարակության գծով ծախսերը 2005-2007 թվականներին, ըստ տարիների, կրթության ընդհանուր պետական ծախսերում կկազմեն, համապատասխանաբար` 1.5, 1.4 և 1.2 տոկոս կամ 805.8, 827.8 և 827.8 մլն դրամ:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

 

2005 թվականին նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով ծախսերը 2004 թվականի նկատմամբ կավելանան 45.5%-ով կկազմեն 523.7 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 1.0%-ը: 2006 թվականին այս ենթախմբի ծախսերը 2005 թ. նկատմամբ կավելանան 20-ով` կազմելով 628.6 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 1.1%-ը, իսկ 2007 թվականին` 2006 թվականի նկատմամբ աճը կկազմի 19.7% կամ 752.7 մլն դրամ, որը կկազմի կրթության ընդհանուր պետական ծախսերի 1.1%-ը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով 2005-2007 թթ. ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, որը կիրականացվի հանրակրթության համակարգում իրականացվող բարձրացումների ընդհանուր սկզբունքներով:

Միաժամանակ, 2006 թվականին մեկ սովորողի հաշվով կատարվող` գրասենյակային ապրանքների, փափուկ գույքի և հանդերձանքի, այլ ծախսերի ձեռքբերման, կապի ծառայությունների, էլեկտրաէներգիայի, այլ կոմունալ ծառայությունների և այլ ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերը բարձրացվել են շուրջ 2 անգամ:

 

Միջին մասնագիտական կրթություն

 

Միջին մասնագիտական կրթության գծով ծախսերը 2005-2007 թվականներին, ըստ տարիների, կրթության ընդհանուր պետական ծախսերում համապատասխանաբար կկազմեն 2.7, 2.6 և 2.3 տոկոս, կամ` 1462.8, 1540.3 և 1959.2 մլն դրամ: Այս ոլորտում 2005-2007 թվականներին նախատեսվում է հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների միջին ամսական աշխատավարձերի հավասարեցում հանրակրթական դպրոցների մանկավարժների միջին ամսական աշխատավարձերին: Միաժամանակ բարձրացվել է նաև սննդի հաշվարկային նորմատիվը` 2005 թվականին 20 տոկոսով, իսկ 2006 թվականին` 30 տոկոսով: Մնացած պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձերը` 2005 թվականին կբարձրացվեն 15 տոկոսով:

 

Բարձրագույն եվ հետբուհական մասնագիտական կրթություն

 

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական գծով ծախսերը 2005 թ. կկազմեն 4015.7 մլն դրամ, 2006 թվականին` 4132.6 մլն դրամ և 2007 թվականին` 4132.6 մլն դրամ, որը կրթության ընդհանուր պետական ծախսերում կկազմի, համապատասխանաբար` 7.3, 6.9 և 6.1 տոկոս:

 

Լրացուցիչ կրթություն

 

Լրացուցիչ կրթության գծով ծախսերը 2005 թ. կկազմեն 624.5 մլն դրամ, 2006 և 2007 թվականներին` 640.9 մլն դրամ, որը կրթության ընդհանուր պետական ծախսերում կկազմի, համապատասխանաբար` 1.1, 1.1 և 0.9 տոկոս:

Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է մանկավարժական կադրերի վերապատրաստման գծով լրացուցիչ գումարների նախատեսմամբ` 77.8 մլն դրամի չափով:

 

 

Հավելված 7.1.
Կրթության ոլորտի 2003-2007 թթ.
ծախսերը ըստ կատարող պետական մարմինների, ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի

 

(մլն դրամով)

Խումբ Ենթա- խումբ ենթախմբերի անվանումներն ըստ կատարող պետական մարմինների և գոյություն ունեցող ու նոր ծրագրերի 2003 թ. 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
ընդա- մենը այդ թվում` ընդա- մենը այդ թվում` ընդա- մենը այդ թվում` ընդա- մենը այդ թվում` ընդա- մենը այդ թվում`
ընթա- ցիկ ծախ- սեր կապի- տալ ծախ- սեր ընթա- ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ- սեր ընթա- ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ- սեր ընթա- ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ- սեր ընթա- ցիկ
ծախ- սեր
կապի- տալ ծախ- սեր
04   ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, որից 31895.6 28724.0 3171.6 45698.4 36203.7 9494.6 54907.9 48537.4 6370.5 59759.1 53114.1 6645.1 68099.8 59164.3 8935.5
  01 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 136.5 136.5   190.3 190.3   262.3 262.3   369.4 369.4   385.2 385.2  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 136.5 136.5   190.3 190.3   262.3 262.3   369.4 369.4   385.2 385.2  
  03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 23087.0 20110.3 2976.7 35869.9 26976.3 9494.6 43734.4 37363.9 6370.5 47557.4 40912.3   55628.1 46692.6 8935.5
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 1242.7 1177.6 65.1 2129.8 1999.9 129.9 3021.7 2017.3 1004.5 3344.2 2655.8 688.4 6494.1 4875.5 1618.6
    այդ թվում`                              
    - գոյություն ունեցող ծրագրեր 1242.7 1177.6 65.1 2129.8 1999.9 129.9 2891.8 1887.3 1004.5 3209.5 2521.1 688.4 6359.3 4740.7 1618.6
    - նոր ծրագրեր             130.0 130.0   134.6 134.6   134.8 134.8  
    ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 62.2 62.2   87.8 87.8   130.5 130.5   141.6 141.6   153.0 153.0  
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն 661.3   661.3 1037.9   1037.9 4789.3   4789.3 5203.4   5203.4 7316.8   7316.8
    ՀՀ կառավարության աշխատակազմ 1387.4   1387.4 1161.0   1161.0 576.8   576.8 753.2   753.2      
    Երևանի քաղաքապետարան 4348.5 4348.5   5825.7 5637.9 187.8 8164.9 8164.9   8908.4 8908.4   9750.5 9750.5  
    ՀՀ Արագածոտնի մարզպետարան 1354.7 1262.3 92.4 2393.7 1686.1 707.6 2319.4 2319.4   2530.2 2530.2   2783.6 2783.6  
    ՀՀ Արարատի մարզպետարան 1709.7 1651.1 58.6 2728.6 2171.5 557.1 2922.8 2922.8   3145.5 3145.5   3395.6 3395.6  
    ՀՀ Արմավիրի մարզպետարան 1669.1 1629.2 39.9 2806.4 2222.8 583.6 3175.0 3175.0   3455.9 3455.9   3768.1 3768.1  
    ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2010.0 1935.8 74.2 3396.4 2665.3 731.1 3714.4 3714.4   3988.7 3988.7   4328.8 4328.8  
    ՀՀ Լոռու մարզպետարան 2002.6 1838.5 164.1 3131.7 2435.7 696.0 3538.3 3538.3   3884.9 3884.9   4272.0 4272.0  
    ՀՀ Կոտայքի մարզպետարան 1678.0 1628.5 49.5 2542.2 2081.5 460.7 2887.2 2887.2   3102.6 3102.6   3346.6 3346.6  
    ՀՀ Շիրակի մարզպետարան 2326.3 2061.5 264.8 3397.3 2661.2 736.1 3682.3 3682.3   3887.8 3887.8   4226.4 4226.4  
    ՀՀ Սյունիքի մարզպետարան 1173.0 1133.3 39.7 2143.2 1491.4 651.8 2175.5 2175.5   2340.5 2340.5   2616.3 2616.3  
    ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 538.6 498.9 39.6 1367.9 659.8 708.1 931.6 931.6   999.3 999.3   1097.7 1097.7  
    ՀՀ Տավուշի մարզպետարան 923.0 883.0 39.9 1720.3 1175.4 544.9 1704.8 1704.8   1871.1 1871.1   2078.7 2078.7  
  04 Հատուկ ընդհանուր կրթություն 1990.9 1990.9   2568.5 2432.5 136.0 3478.7 3478.7   4062.1 4062.1   4173.3 4173.3  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 835.9 835.9   1013.9 1013.9   1478.5 1478.5   1753.2 1753.2   1837.4 1837.4  
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն       80.0   80.0                  
    Երևանի քաղաքապետարան 366.6 366.6   447.4 447.4   628.0 628.0   720.6 720.6   735.8 735.8  
    ՀՀ Արագածոտնի մարզպետարան 63.2 63.2   75.6 75.6   114.6 114.6   136.0 136.0   135.6 135.6  
    ՀՀ Արմավիրի մարզպետարան 83.0 83.0   111.4 111.4   167.6 167.6   200.0 200.0   201.0 201.0  
    ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 22.9 22.9   28.7 28.7   40.6 40.6   45.9 45.9   49.0 49.0  
    ՀՀ Լոռու մարզպետարան 127.5 127.5   160.0 160.0   226.4 226.4   269.0 269.0   282.8 282.8  
    ՀՀ Կոտայքի մարզպետարան 43.7 43.7   77.2 77.2   112.3 112.3   123.7 123.7   126.4 126.4  
    ՀՀ Շիրակի մարզպետարան 190.4 190.4   280.6 224.6 56.0 314.3 314.3   367.8 367.8   368.1 368.1  
    ՀՀ Սյունիքի մարզպետարան 231.0 231.0   258.3 258.3   346.1 346.1   386.5 386.5   374.7 374.7  
    ՀՀ Տավուշի մարզպետարան 26.7 26.7   35.3 35.3   50.2 50.2   59.4 59.4   62.5 62.5  
  05 Արտադպրոցական դաստիարակություն 679.2 679.2   861.4 731.1 130.3 805.8 805.8   827.8 827.8   827.8 827.8  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 175.3 175.3   171.0 171.0   207.1 207.1   212.7 212.7   212.7 212.7  
    ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 276.4 276.4   11.6 11.6   14.3 14.3   14.7 14.7   14.7 14.7  
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն       130.3   130.3                  
    ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 164.7 164.7   450.6 450.6   494.4 494.4   507.9 507.9   507.9 507.9  
    Երևանի քաղաքապետարան 27.3 27.3   28.1 28.1   33.7 33.7   34.6 34.6   34.6 34.6  
    ՀՀ Արագածոտնի մարզպետարան 4.2 4.2   4.3 4.3   5.2 5.2   5.4 5.4   5.4 5.4  
    ՀՀ Արմավիրի մարզպետարան 3.6 3.6   3.8 2.8   4.6 4.6   4.7 4.7   4.7 4.7  
    ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2.4 2.4   2.4 2.4   3.0 3.0   3.1 3.1   3.1 3.1  
    ՀՀ Կոտայքի մարզպետարան 12.6 12.6   35.6 35.6   15.2 15.2   15.6 15.6   15.6 15.6  
    ՀՀ Շիրակի մարզպետարան 7.5 7.5   7.8 7.8   9.3 9.3   9.5 9.5   9.5 9.5  
    ՀՀ Սյունիքի մարզպետարան 5.3 5.3   5.4 5.4   6.6 6.6   6.8 6.8   6.8 6.8  
    ՀՀ Վայոց ձորի մարզպետարան       10.4 10.4   12.5 12.5   12.8 12.8   12.8 12.8  
  06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 292.0 290.0   359.9 359.9   523.7 523.7   628.6 628.6   752.7 752.7  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 137.3 137.3   181.6 181.6   512.3 512.3   620.2 620.2   752.7 752.7  
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 11.8 11.8   12.1 12.1   11.4 11.4   8.4 8.4        
    Երևանի քաղաքապետարան 47.3 47.3   57.9 57.9                    
    ՀՀ Արագածոտնի մարզպետարան 9.5 9.5   14.9 14.9                    
    ՀՀ Արարատի մարզպետարան 2.9 2.9   0.0 0.0                    
    ՀՀ Արմավիրի մարզպետարան 5.2 5.2   5.9 5.9                    
    ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 12.8 12.8   8.8 8.8                    
    ՀՀ Լոռու մարզպետարան 8.1 8.1   4.2 4.2                    
    ՀՀ Կոտայքի մարզպետարան 15.0 15.0   21.7 21.7                    
    ՀՀ Շիրակի մարզպետարան 22.8 22.8   28.5 28.5                    
    ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 4.1 4.1   6.3 6.3                    
    ՀՀ Տավուշի մարզպետարան 13.2 13.2   17.8 17.8                    
  07 Միջին մասնագիտական կրթություն 1159.5 1159.5   1237.1 1213.3   1462.8 1462.8   1540.3 1540.3   1559.2 1559.2  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 576.4 576.4   593.7 593.7   658.8 658.8   677.1 677.1   677.1 677.1  
    ՀՀ առողջապահության նախարարություն 148.9 148.9   154.0 154.0   171.4 171.4   176.2 176.2   176.2 176.2  
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 157.0 157.0   157.8 157.8   176.8 176.8   181.7 181.7   181.7 181.7  
    ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 182.9 182.9   75.8 75.8   116.6 116.6   125.3 125.3   130.9 130.9  
    ՀՀ էներգետիկայի նախարարություն 19.1 19.1   19.7 19.7   22.3 22.3   22.9 22.9   22.9 22.9  
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն       23.8   23.8                  
    ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 75.3 75.3   212.2 212.2   316.8 316.8   357.0 357.0   370.4 370.4  
  08 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն 3952.5 3757.6 194.9 3886.3 3786.3 100.0 4015.7 4015.7   4132.6 4132.6   4132.6 4132.6  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3094.3 2949.4 144.9 3085.3 2985.3 100.0 3095.4 3095.4   3203.0 3203.0   3203.0 3203.0  
    ՀՀ կառավարության աշխատակազմ 100.0 100.0         110.0 110.0   110.0 110.0   110.0 110.0  
    ՀՀ պաշտպանության նախարարություն 406.2 406.2   500.0 500.0   500.0 500.0   500.0 500.0   500.0 500.0  
    ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն 243.3 243.3   250.0 250.0   257.8 257.8   265.5 265.5   265.5 265.5  
    ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 50.0 50.0   51.0 51.0   52.5 52.5   54.1 54.1   54.1 54.1  
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 8.8 8.8                          
    ՀՀ Շիրակի մարզպետարան 50.0   50.0                        
  09 Լրացուցիչ կրթություն 599.9 599.9   725.0 514.0 211.0 624.5 624.5   640.9 640.9   640.9 640.9  
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն 124.0 124.0   198.3 198.3   282.4 282.4   288.5 288.5   288.5 288.5  
    ՀՀ առողջապահության նախարարություն 61.3 61.3   62.3 62.3   64.3 64.3   66.2 66.2   66.2 66.2  
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 11.9 11.9   52.0 52.0   70.0 70.0   72.1 72.1   72.1 72.1  
    ՀՀ արդարադատության նախարարություն 10.3 10.3   12.2 12.2   12.6 12.6   13.0 13.0   13.0 13.0  
    ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 20.0 20.0   20.6 20.6   21.3 21.3   21.9 21.9   21.9 21.9  
    ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 104.2 104.2   119.2 119.2   122.9 122.9   126.6 126.6   126.6 126.6  
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 13.7 13.7   14.1 14.1   14.7 14.7   15.1 15.1   15.1 15.1  
    ՀՀ կառավարության աշխատակազմ 254.5 254.5   211.0   211.0                  
    ՀՀ վճռաբեկ դատարան       35.3 35.3   36.3 36.3   37.4 37.4   37.4 37.4  

 

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Գիտության ոլորտում կշարունակվի ֆինանսավորման համակարգի կատարելագործման գործընթացը «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ձևերով: Կշարունակվի ընդլայնել գիտության ոլորտի բազային ֆինանսավորման և պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման ծավալները: 2002 թվականի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» կարգին համապատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սկսվեց 2002-2004 թվականների համար նախատեսվող պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գործընթացը: Համապատասխան ժամկետներով պայմանագրեր կնքվեցին գիտական թեմաների ղեկավարների հետ:

2004 թ. պետական բյուջեից գիտությանը նախատեսված 3321,6 մլն դրամից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմանը կհատկացվի 2 մլրդ, 45 մլն դրամ, այն կստանան 115 գիտական կազմակերպություններ, կֆինանսավորվի ընդամենը 906 գիտական թեմա, որոնցում կընդգրկվեն 4975 գիտաշխատող:

Բազային ֆինանսավորմանը` 713.4 մլն դրամ, այդ թվում` գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի գծով` 550 մլն դրամ, ազգային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանման ծրագրերի գծով` 113.9 մլն դրամ, գիտական կադրերի պատրաստման գծով` 49.5 մլն դրամ:

Նպատակային-ծրագրային ֆինանսավորմանը` 513.2 մլն դրամ «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգին» համապատասխան: 2004 թ.-ից ֆինանսավորվում են 5 պետական նպատակային ծրագրեր, դրանք իրենց ներկայացնում են համալիր նախագծեր գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտի գերակա ուղղությունների վերաբերյալ (տևողությունը 3-ից 5 տարի):

2005 թ. ՀՀ ԿԳ նախարարությունը նախատեսում է կիրառել համաֆինանսավորման սկզբունքը, որով մասամբ կհաղթահարվի պետբյուջեից գիտությանը հատկացվելիք սուղ ֆինանսական միջոցների խնդիրը: Հայաստանի գիտությունն ունի միջազգային գիտական կյանքին ակտիվորեն մասնակցելու, միջազգային գիտական ծրագրերին ինտեգրվելու խնդիր: Ըստ էության այսօր էլ թեմատիկ ֆինանսավորում ստացող գիտնականները` օգտագործելով այդ հանգամանքը, ներգրավում է նաև ֆինանսավորում` դրամաշնորհների, միջազգային համագործակցության արդյունքում ստացված ֆինանսական ներդրումների ձևով: 2004 թ. ընթացքում իրավական ակտերի մշակման միջոցով կկարգավորվի այդ գործընթացը:

Միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրականացման նպատակով` 2003 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում անցկացված նիստերի ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ՄԳՏԿ) ներկայացնելու համար քննարկվել են 28 գիտական նախագծեր, որոնք երաշխավորվել են ներկայացնելու ՄԳՏԿ-ին ֆինանսավորման համար: 2003 թվականի կտրվածքով ՄԳՏԿ-ից ստացված ֆինանսավորման ծավալը 11 նախագծերի համար կազմել է3054000 ԱՄՆ դոլար:

Միջազգային տարբեր կազմակերպություններից հանրապետության գիտության ոլորտին ուղղված դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծավալները 2003 թվականի համար կազմել են` ՀՕՖ 135000 ԱՄՆ դոլար, CRDF 200000 ԱՄՆ դոլար, ԳԱՏԱՀ 900000 ԱՄՆ դոլար, ՆԱՏՕ 37000 ԱՄՆ դոլար, «Օնասիս» հիմնադրամ 840000 եվրո, Օսնաբրյուկ բժշ. խնամք 622534 եվրո,

Ընդամենը` 4328700 ԱՄՆ դոլար և 1462534 եվրո:

Միջազգային գիտատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով քննարկվում են մի շարք միջկառավարական համաձայնագրեր և ծրագրեր, ինչպես նաև Եվրամիության հետ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոխշահավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ առաջարկություններ:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Գիտության ոլորտի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման մեջ գիտության գործուն դեր ունենալը, գիտական հետազոտությունների արդյունքները տնտեսության մեջ արդյունավետ օգտագործելը, համաշխարհային ընկերակցության մեջ մեր երկրի կայուն տեղն ապահովելը:

 

2.2. Գերակայությունները

 

2005-2007 թթ. պետական բյուջեից գիտության ֆինանսավորման աճի դեպքում լրացուցիչ գումարները նախատեսվում են ուղղել բազային և նպատակային-ծրագրային ֆինանսավորման մասնաբաժինների ընդլայնմանը` գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում դրանց մասնաբաժինները համապատասխանաբար հասցնելով համապատասխանաբար 51.3 և 21.2 տոկոսի, իսկ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մասնաբաժինը նվազեցնելով մինչև 27.4 տոկոս, այսօրվա 62 տոկոսի փոխարեն: Նման ֆինանսավորման աճի դեպքում հինգ տարվա ընթացքում կարելի է հասնել վերջնական նպատակին` բազային` 50 տոկոս, նպատակային-ծրագրային 30 տոկոս, պայմանագրային (թեմատիկ)` 20 տոկոս:

Գիտական կադրերի պատրաստման ոլորտում որպես գերակայություններ նախատեսվում է կադրերի պատրաստում ՀՀ կառավարության կողմից հաստատված գիտության գերակա ուղղությունների գծով` նախատեսելով պատրաստվող կադրերի թվաքանակի տարեկան 10 տոկոս աճ:

2005 թ. նախատեսվում է գործունեության մեջ դնել բազային ֆինանսավորմամբ հիմնարար և կարևորագույն կիրառական նշանակություն ունեցող թեմաների ֆինանսավորումը: Զուգահեռաբար բազային ֆինանսավորման կներկայացվեն որն նախագծեր գիտական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման գծով:

2005 թ. կրթության և գիտության նախարարությունը կսկսի կիրառել համաֆինանսավորման սկզբունքը, որով մասամբ կհաղթահարվի պետբյուջեից գիտությանը հատկացվելիք սուղ ֆինանսական միջոցների խնդիրը:

Անհրաժեշտաբար պետք է դիտարկվի գիտության խրախուսման հիմնադրամի ստեղծման հարցը: Համաֆինանսավորման սկզբունքը գիտական հետազոտությունների և մշակումների ժամանակակից բարձր մակարդակն ապահովելու լրացուցիչ խթան կհանդիսանա, քանի որ ներկայացվող նախագծերը պետք է առավելագույնս գրավիչ լինեն տարբեր աղբյուրներից գիտությանն ուղղվող գումարների համար, քանի որ ՀՀ կառավարությունը, հանդիսանալով այդ գիտական ծրագրերի համաֆինանսավորողներից մեկը, որոշակի պարտականություններ է վերցնում իր վրա:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Համաձայն «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի պետությունը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսվում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացվող գումարից ոչ պակաս հատկացումներ:

Ելնելով վերոհիշյալից միջնաժամկետ ժամանակահատվածում գիտության ոլորտի համար հատկացվող գումարները ըստ տարիների ունեն աճի տենդենց, որը կուղղվի բազային ֆինանսավորման շրջանակներում հիմնարար և կարևորագույն կիրառական նշանակություն ունեցող թեմաներին և նպատակային-ծրագրային եղանակով ֆինանսավորվող ծրագրերի ծավալների աճին, ինչպես նաև կնախատեսվեն միջոցներ միջազգային ծրագրերին մասնակցության շրջանակներում անդամավճարների վճարման համար:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Աղյուսակ 7.7. 2004-2007 թթ. գիտության ոլորտի ծախսերը` ըստ ծրագրերի

 

(մլն դրամ)

Ցուցանիշը 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
Գիտություն, ընդամենը 3321.6 3777.9 4205.7 4684.4
այդ թվում`  
Պայմանագրային (թեմատիկ) 2045.0 1285.8 1285.8 1285.8
տեսակարար կշիռը գիտության
ընդհանուր ծախսերի մեջ (%)
61.6 34.0 30.6 27.4
Բազային 713.4 1941.1 2157.6 2402.8
տեսակարար կշիռը գիտության
ընդհանուր ծախսերի մեջ (%)
21.5 51.4 51.3 51.3
Նպատակային-ծրագրային 513.2 551.0 762.3 995.8
տեսակարար կշիռը գիտության
ընդհանուր ծախսերի մեջ (%)
15.5 14.6 18.1 21.2
Կապիտալ ծախսեր 50.0 - - -

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման հիմքում դրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 994-Ն որոշմամբ ամրագրված առողջապահությանն վերաբերող դրույթները, հաշվի են առնվել նաև «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1030-Ն որոշմամբ հաստատված 2004-2006 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև 2004 թվականին արդեն իսկ իրականացվող ծրագրերի ցուցանիշները:

Նպատակ է դրվել առավել բարձրացնել բուժօգնության մատչելիությունը, կատարելագործել համակարգի կառուցվածքը, կառավարելիությունը և ֆինանսավորումը, բարելավել բուժօգնության որակը, բարձրացնել առաջնային բուժօգնության համակարգի դերը` հիմնական ուշադրություն դարձնելով բնակչության աղքատ խավերի կարիքների բավարարմանը:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակի դինամիկան վերջին տարիներին կրել է ոչ միանշանակ փոփոխություններ: Բնակչության առողջական վիճակը բնութագրող այնպիսի ցուցանիշներ ինչպիսիք են զանազան հիվանդություններով և մահացությունը ենթարկվել են էական ներկառուցվածքային և տարաբնույթ փոփոխությունների: Վիճակագրական հետազոտությունները հիմք են տալիս նշելու, որ ընդհանուր հիվանդության մակարդակը իջել է: 1998 թվականին բնակչության ընդհանուր հիվանդությունը կազմել է 1135723 դեպք, այդ թվում` մեծահասակները կազմել են 64.8 տոկոսը, իսկ մինչև 14 տարեկան երեխաները 35.2 տոկոսը, 2002 թվականին պատկերը փոխվել է հետևյալ կերպ` բնակչության ընդհանուր հիվանդացությունը կազմել է 967179 դեպք, այդ թվում` մեծահասակները և դեռահասները կազմել են 74.4 տոկոսը, իսկ մինչև 14 տարեկան երեխաները 25.6 տոկոսը:

 

Գծանկար 8.1. Բնակչության ընդհանուր հիվանդացությունը, այդ թվում` մինչև 14 տարեկան երեխաներ և մեծահասակներ և դեռահասներ

 

Ներմուծեք նկարագրությունը_13823

 

1998 թվականին բնակչության առողջապահական կարիքներին, մեկ շնչի հաշվով, պետական բյուջեից փաստացի ուղղվել է 3.6 հազ. դրամ, 2000 թ. այն իջել է մինչև 2.5 հազ. դրամի, իսկ 2003 թ. հասել 5.9 հազ. դրամի (2003 թ. միաժամանակ ամբողջապես մարվել են առողջապահության համակարգում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով կուտակված պարտքերը` մոտ 203.1 մլն դրամ, 2002 թ.` 5167.8 մլն դրամ)` 2004 թվականից ֆինանսական հատկացումները լուրջ աճի տենդենց ունեն, պետական բյուջեից առողջապահական կարիքներին, մեկ շնչի հաշվով, ուղղվել է` 7.8 հազ. դրամ: Հաշվի առնելով, հիվանդանոցային բուժօգնության համեմատ, առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գերակայությունը, մատչելիության ավելի բարձր մակարդակը և ազգաբնակչությանը տարածքային կտրվածքով հասանելիության ավելի մեծ աստիճանը, առողջապահության պետական ծախսերի ֆինանսավորման բարձր աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նպատակ ունենալով, առողջության կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, որը կենթադրի ընդհանուր հիվանդացության իջեցման աջակցություն: Եթե 1998 թ. պետական բյուջեի առողջապահությանն ուղղվող ներդրումների 56.6 տոկոսը հատկացվել է հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը, իսկ 19.0 տոկոսը առողջության առաջնային պահպանմանը, ապա 2004 թ. ծախսային հարաբերակցության փոփոխությունը համապատասխանաբար կազմել է` 51.7% և 34.9%: Առողջապահության ոլորտում ներդրումային աճի տենդենցը ենթադրվել է, որ բնակչության համար ամենամատչելի և իր գործունեության հիմքում կանխարգելման կարևորագույն գործառույթ իրականացնող առաջնային բուժօգնության ոլորտը սկսում է գործել առավել արդյունավետ, ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում հաճախումները, հետևաբար և մեկ շնչին ընկնող տարեկան միջին հաճախումները ավելացման միտում ունեն:

 

Գծանկար 8.2. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում մեկ շնչին ընկնող տարեկան միջին հաճախումները

 

Ներմուծեք նկարագրությունը_13972

 

2004 թ. նախատեսվել է ամբուլատոր-պոլիկլինիկական մեկ հաճախման գնի երկու անգամ բարձրացում (2003 թ. 450 դրամի դիմաց նախատեսվել է 900 դրամ), որի արդյունքում բժշկական անձնակազմի աշխատողների ամսական աշխատավարձը հասցվել է մինչև 36000 դրամի, նախորդ տարվա 27700 դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների ամսական աշխատավարձը` մինչև 23000 դրամի, նախորդ տարվա 17700 դրամի դիմաց: Տնտեսական նյութի ծախսերը կազմել են 34.4% իսկ դեղորայքի և բժշկական պարագաների ծախսերը` 33.3%: 2004 թվականին նախատեսվել է 593.4 հազար դրամ կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումներ ձեռքբերելու և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները վերազինելու համար:

2003 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թթ. ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թթ. փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշումը, որով ամրագրվում է առողջության առաջնային պահպանման զարգացման խնդրում ՀՀ կառավարության քաղաքականությունը, ըստ որի նախատեսվում է առողջության առաջնային պահպանման օղակում ուժեղացնել ընտանեկան բժշկի կոորդինացնող ու պատասխանատու դերը` կանոնակարգելով առաջնային և մասնագիտացված (երկրորդային) բժշկական օգնության իրականացնողների գործունեությունն ու փոխհարաբերությունները: 2003 թվականին սկսվել և 2004 թվականին շարունակվում է առողջության առաջնային պահպանման ոլորտի օպտիմալացման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պլանի մշակումը, որը իր հերթին ենթադրում է`

1. Առաջնային օղակի բժշկական կազմակերպությունների միավորման ավարտ,

2. ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի ակտիվացում,

3. առաջնային օղակի մասնագետների, գործունեությունը կարգավորող նորմատիվային բազայի ստեղծում,

4. առաջնային օղակի ֆինանսավորման համակարգի բարելավում,

5. բնակչության ազատ հավաքագրման պայմանագրային սկզբունքի ներդրում,

6. Տեղեկատվական համակարգի բարելավում:

Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում 2004 թվականին նախատեսվում է 11 ծրագրերի իրականացում, որի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն կստանան 167993 հիվանդանոցային դեպք: 2004 թվականին հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվել է 8300 դրամ, նախորդ տարվա 7300 դրամի և 2002 թվականի փաստացի 6000 դրամի դիմաց կամ աճը կազմել է համապատասխանաբար 13.7% և 38.3% որը ենթադրում է աշխատավարձի բարձրացում, դեղորայքի, բժշկական պարագաների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծախսերի ավելացում:

Ներծրագրային ավելացումները ուղղվել են մոր և մանկան առողջության պահպանմանը, ինֆեկցիոն և սոցիալական կարևորություն ունեցող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների և բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնությանը: Վերջին տարիներին արձանագրվել է ծնունդների աճի միտում, ինչպես նաև ավելացել են վերջինիս ֆինանսական հատկացումները:

 

Գծանկար 8.3. Ընդամենը ծնունդներ, որից ծնվել են կենդանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13973

 

Մոր և մանկան առողջության պահպանման հիմնադիրները և հետագա ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» 2003 թ. օգոստոսի 8-ի N 1000-Ն, «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» 2003 թ. օգոստոսի 8-ի N 994-Ն, «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» 2003 թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն ՀՀ կառավարության որոշումների դրույթներով:

Առաջիկա տարիներին կշարունակվի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի խորացումը, որը նպատակ կունենա շարունակել կրճատել մահճակալային ֆոնդը, բարձրացնել մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը և պակասեցնել մահճակալի վրա մեկ հիվանդի անցկացրած օրերի միջին թիվը (տես գծանկար 8.4):

 

Գծանկար 8.4. Մահճակալի միջին տարեկան զբաղվածությունը և հիվանդության միջին տևողությունը

 

Ներմուծեք նկարագրությունը_13974

 

Առկա խնդիր է դիտարկվում առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի շարունակական ավելացման պայմաններում առավել նպատակային և արդյունավետ ծախսային ուղղվածության ապահովումը, ինչպես նաև բուժօգնության ծառայությունների մատչելիության բարձրացումը: Առողջապահության ոլորտում պետական ծախսերի աճը հանդիսանում է ոլորտում իրավիճակի բարելավման առաջնահերթ ուղղություններից մեկը: Ծրագրային ամբողջ ժամանակահատվածի ընթացքում առողջապահության ոլորտի պետական ծախսերն ունենալու են աճի միտում:

2000-2003 թթ. հանրապետությունում իմունոկանխարգելման, մալարիայի, խոլերայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ, որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավել է: Մալարիայով հիվանդացությունը 2003 թվականին` 1998 թվականի հետ համեմատած, նվազել է մոտավորապես 2,0 անգամ, 2000-2003 թ. հանրապետությունում չեն արձանագրվել խոլերայի, պոլիոմիելիտի դեպքեր: Եզակի է դարձել դիֆթերիայի, կապույտ հազի, կարմրուկի, փայտացման դեպքերի արձանագրումը: 1994 թ. սկսած Իմունոկանխարգելման ազգային ծրագրում ընդգրկված հիվանդությունների առումով (պոլիոմիելիտ, կապույտ հազ, փայտացում, դիֆթերիա, պարոտիտ, տուբերկուլյոզ, կարմրուկ, իսկ 1999 թթ. դեկտեմբերից հեպատիտ Բ և 2002 թ. օգոստոսից կարմրախտ) հասել ենք հիվանդացության և մահացության նվազման: Երկրում չի գործում ժամանակակից պահանջները բավարարող առողջապահության վիճակագրական, տեղեկատվական-վերլուծական համակարգ: Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և մոնիտորինգի ուղղությամբ նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև վերլուծական և կազմակերպման աշխատանքները դեռևս բավարար մակարդակով չեն կատարվում:

Առողջապահության ոլորտի համար շարունակում է խնդիր դիտարկվել ընդհանուր հիվանդացության կազմում տուբերկուլյոզով, շաքարային դիաբետով, սրտամկանի սուր ինֆարկտով, ինչպես նաև չարորակ նորագոյացություններով հիվանդների թվի ավելացումը:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Առողջության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են`

1. Բնակչության հիգիենիկ-հակահամաճարակային անվտանգության ապահովումը,

2. Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

3. Մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

5. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից բուժվողների բուժօգնության ապահովումը:

 

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

 

 սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության մակարդակի իջեցում 10%-ով,

 միկրոանոթային և մակրոանոթային բարդություններով, շաքարային դիաբետով հիվանդների հոսպիտալացման դեպքերի նվազեցում` 5%-ով,

 ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման ցուցանիշի բարձրացում` 15%-ով,

 առաջնային բուժկանխարգելիչ միջոցառումների մեջ, կանխարգելիչ միջոցառումների տեսակարար կշռի մեծացում,

 առաջիկա տարում մոտ 150, իսկ հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի 270 ընտանեկան բժիշկի պատրաստում,

 ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, դեղորայքային և բուժպարագաներով հագեցվածության բարձրացում,

 իրականացվող բժշկական օգնության որակի բարձրացում,

 բնակչության անվճարունակ հատվածի համար բուժօգնության որակի բարձրացում:

 

Մոր եվ մանկան առողջության պահպանում

 

հղի կանանց վաղաժամ կոնսուլտացիոն հսկողության ապահովումը, առնվազն 70%-ով,

 մայրական մահացության մակարդակի նվազեցումը,

 տնային պայմաններում ծննդաբերության դեպքերի նվազեցումը` ապահովելով ծննդաբերության 100% ընդգրկվածությունը ստացիոնար պայմաններում,

 նվազեցնել մանկական 0-1 տարեկան և մինչև 5 տարեկան մահացության մակարդակը` նվազեցումը 1/4-ով, այդ թվում` շնչառական հիվանդություններից 15%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից 20%-ով,

 ցածր և անհաս նորածինների թիվը կրճատել 1/4-ով,

 ապահովել երեխաների պատվաստումների 90%-ով ընդգրկվածությունը,

 ապահովել մինչև 4 ամսական երեխաների 55%-ի և մինչև ամսական երեխաների 30-ի% բացառապես կրծքով սնուցումը և պահպանել դրա շարունակականությունը երեխայի կյանքի երկրորդ տարվա ընթացքում,

 սակավարյունության հետևանքով առաջացած խանգարումները կրճատել 20%-ով,

 ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների 35%-ի ընդգրկվածության ապահովումը անհատական վերականգնողական ծրագրերում:

 

Հիգիենիկ եվ համաճարակային անվտանգության ապահովում

 

 վերացնել դիֆթերիայի առաջացման տեղական դեպքերը,

 նվազեցնել հեպատիտ «Բ» վիրուսակիրների թիվը` առնվազն 40%-ով ,

 տուբերկուլյոզի հիվանդացությունը և մահացությունը իջեցնել 10%-ով,

 նվազեցնել մալարիայի առաջացման դեպքերը` 5-ից ցածր մակարդակի (100 000 բնակչի հաշվով) և պատրաստվել վերացնելու այս հիվանդությունը,

 նվազեցնել ու պահպանել դիարեայի հիվանդությունների ցածր մակարդակը և մահվան դեպքերը,

 վերացնել կարմրուկը և հռչակել կարմրուկից ազատված գոտի` հավաստագրման համար:

 

Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի ծրագիր

 

 իրականացվող բուժօգնության և սպասարկման փոխհատուցման մոտեցումը իրական ծախսերին,

 բնակչության բուժօգնության մատչելիության բարձրացումը,

 բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ բաղադրիչների (դեղամիջոցներ, բժշկական պարագաներ և այլն) հագեցվածության բարձրացումը,

 ոչ պաշտոնական ծախսերի նվազեցումը,

 ժամանակակից սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացումը:

 

2.2. Գերակայությունները

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի ծրագրային գերակայություններն են շարունակում համարվել` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության դերի իրական բարձրացման, մոր և մանկան առողջության ապահովման, սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման և բնակչության աղքատ խավերի կարիքների բավարարման ծրագրերը:

 

Աղյուսակ 8.1. Առողջապահության բնագավառի ծախսերի 2004-2006 թթ. և 2005-2007 թթ. ՄԺԾԾ ծրագրերը.

Խումբ Ենթա-
խումբ
Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի և ծրագրերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
  2004- 2006 թթ. ՄԺԾԾ ՀՀ հաս-
տատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
05   ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,
այդ թվում`
24,927.9 25,011.1 30,784.9 31,708.3 35,529.0 36,790.1 50,120.2
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 24,289.7 24,007.1 29,367.2 30,638.0 33,588.7 35,307.2 47,447.6
    - կապիտալ ծախսեր 638,2 1,004.0 1,417.7 1,070.3 1,940.3 1,482.9 2,672.6
  01 Առողջապահության բնագավառում պետական կառավարում 441.7 502.5 469.8 695.9 495.2 1,001.6 1,047.8
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 441.7 502.5 469.8 695.9 495.2 1,001.6 1,047.8
    - կապիտալ ծախսեր - - - - - - -
  02 Հիվանդանոցային բուժօգնություն 12,087.0 12,921.8 13,500.0 13,500.0 14,300.0 14,300.0 18,340.0
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 12,087.0 12,861.8 13,500.0 13,500.0 14,300.0 14,300.0 18,340.0
    - կապիտալ ծախսեր - 60.0 - - - - -
  03 Առաջնային (ամբուլատոր- պոլիկլինիկական) բուժօգնություն, 9,500.0 8,716.5 12,467.0 12,467.0 15,407.0 15,407.0 21,183.4
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 9,500.0 8,715.0 12,467.0 12,467.0 15,407.0 15,407.0 21,183.4
    - կապիտալ ծախսեր - 1.5 - - - - -
  04 Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ, 1,000.0 1,000.0 1,440.0 1,440.0 2,000.0 2,000.0 2,500.0
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 1,000.0 1,000.0 1,440.0 1,440.0 2,000.0 2,000.0 2,500.0
    - կապիտալ ծախսեր  - - - - - - -
  05 Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր, 1,899.2 1,870.3 2,908.1 3,605.4 3,326.8 4,081.5 7,049.0
    այդ թվում`              
    - ընթացիկ ծախսեր 1,261.0 927.8 1,490.4 2,535.1 1,386.5 2,598.6 4,376.4
    - կապիտալ ծախսեր 638.2 942.5 1,417.7 1,070.3 1,940.3 1,482.9 2,672.6

 

Առողջապահության ոլորտում ծրագրային գերակայությունները փոփոխման չեն ենթարկվել, առողջապահության ոլորտում պետական կառավարմանն ուղղվող ծախսերի ավելացումը պայմանավորված է քաղծառայողների աշխատավարձի բարձրացման հետ:

 

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

 

Ինչպես բնակչության աղքատության հաղթահարման համատեքստում, այնպես էլ 2005-2007 թթ. Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման միջին ժամկետ ծրագրի համատեքստում առողջապահության ոլորտի գերակա ուղղություն է շարունակում դիտվել առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացումը` հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով բուժօգնության առաջնային օղակի վրա: առողջության առաջնային պահպանման բարեփոխումների համատեքստում պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ.

- առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական կազմակերպությունների և կադրային ներուժի օպտիմալացում, ինչը ենթադրում է կառուցվածքային, կառավարման ու ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, այդ ենթատեքստում մանկական և մեծերի պոլիկլինիկաների` օպտիմալացման առաջնային փուլում սկսված միավորման գործընթացի ավարտ,

- որպես առաջնային օղակի բարեփոխումների հիմնական գրավական` ընտանեկան բժշկության կրթական գործընթացի բարելավում և ակտիվացում,

- հիվանդանոցային օղակի օպտիմալացում և պոլիկլինիկական նեղ մասնագիտական ծառայությունների աստիճանական ինտեգրացում հիվանդանոցային օղակին:

Հաշվի առնելով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության մատչելիության ավելի բարձր մակարդակը և ազգաբնակչությանը տարածքային կտրվածքով հասանելիության ավելի մեծ աստիճանը` պետական բյուջեի կառուցվածքում ավելացվելու է առաջնային բուժօգնության ծախսերի բաժինը` ի հաշիվ հիվանդանոցային բուժօգնությանը տրամադրվող միջոցների տեսակարար կշռի կրճատման և ընդհանուր ծախսերի ավելացման:

 

Գծանկար 8.5. Ամբուլատոր և հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումը (առողջապահության ընդհանուր ծախսերի նկատմամբ, %)

 

Ներմուծեք նկարագրությունը_13975

 

Ծրագրվում է շարունակել ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը հանրապետության ողջ տարածքում, առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման գործում անհրաժեշտ է ապահովել նաև ախտորոշիչ ծառայությունների մատչելիությունը` այդ նպատակով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվերը մասնագիտացված արտահիվանդանոցային ախտորոշիչ կենտրոններում տեղաբաշխելու միջոցով:

 

Մոր եվ մանկան առողջության պահպանում

 

Կանանց և երեխաների առողջության պահպանման, այդ թվում` վերարտադրողական առողջության խնդիրներին համարժեք ուշադրության ցուցաբերումը սկզբունքային նշանակություն ունի առողջ սերունդ ունենալու և բնակչության առողջական վիճակի բարելավման առումով: Այդ նպատակով վերահաստատվել է կանանց և երեխաների առողջության հարցերի գերակայությունը: Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի շրջանակներում նախատեսվում է զգալիորեն ավելացնել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության հիմնարկների` մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական ծախսերը: Երեխաների բուժօգնության ուղղությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին` ներառյալ պատվաստումների իրականացմանը:

 

Հիգիենիկ եվ համաճարակային անվտանգության ապահովում

 

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման համար:

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման առումով` ծրագիրը նախատեսում է երկրում ապահովել հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը, բնակչության առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը, հասարակական առողջապահության համակարգի զարգացումը:

 

Տարափոխիկ հիվանդությունների եվ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

Անհրաժեշտ է մեծացնել ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՁԻԱՀ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման արդյունավետությունը:

 

Բնակչության սոցիալապես անապահով եվ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը

 

Ծրագրի նպատակն է` 2005-2007 թթ. բնակչության աղքատ խավերի, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման մատչելիության բարձրացումը և առավելագույնս ապահովումը: Նախատեսվում է բուժօգնություն ստացողների շարքում ընդլայնել սոցիալապես անապահով խմբերը ներկայացնող անձանց թիվը: Ծրագիրը նախատեսում է 2005- 2007 թթ. ընթացքում իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ամենալայն ծավալ` հիվանդությունների բոլոր հիմնական խմբերի գծով, առողջապահության համակարգի բոլոր օղակներում` առանց մասնագետների ցանկի, հաճախումների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների թվի սահմանափակման:

 

Հիվանդանոցային բուժօգնության գծով ծախսերը

 

2005 թվականի համար, 2004 թ. համեմատությամբ, մոտ 7.5 տոկոսով կավելանան տուբերկուլյոզի բուժմանը, մոտ 5.9 տոկոսով` աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը հատկացվող գումարները, 13.3 տոկոսով կավելանան մանկաբարձագինեկոլոգիական օգնություն և 18.6 տոկոսով բուժօգնություն մինչև 7 տարեկան երեխաներին ծրագրերի գումարները (մանրամասն` ըստ ստորև ներկայացված աղյուսակի):

 

Աղյուսակ 8.2. Հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումը 2004-2007 թթ.` ըստ ծրագրերի

 

(մլն դրամ)

Ֆինանսավորվող ծրագրեր 2004 թ. 2005 թ. փո-
փո- խու-
թյան %-ը
տար-
բերու- թյունը
2006 թ. փո-
փո-
խու-
թյան %-ը
տար-
բերու- թյունը
2007 թ. փո-
փո-
խու-
թյան %-ը
տար-
բերու- թյունը
1 2 3 3/2 3-2 4 4/3 4-3 5 5/4 5-4
Հիվանդանոցային բուժօգնություն,
այդ թվում`
12,861.8 13.500 5.0 638 14,300 5.9 800 18,340 28.3 4,040
1. Տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր 717.6 771.7 7.5 54.1 816.1 5.8 44.4 1,043.1 27.8 227
2. Աղիքային և այլ ինֆեկցիոն բժշկական օգնության գծով պետական պատվեր 475.0 503.0 5.9 28.0 531.8 5.7 28.8 676.3 27.2 145
3. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր 61.9 71.4 15.3 9.5 75.5 5.7 4.1 96.0 27.1 20
4. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության և խնամքի գծով պետական պատվեր 1,129.4 1,170 3.6 40.4 1,237.0 5.7 67.2 1,612 30.3 375
5. Շտապ բժշկական օգնության գծով պետական պատվեր 1,000.5 1,088.9 8.8 88.3 1,177.2 8.1 88.3 1,490.7 26.6 314
6. Նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության գծով պետական պատվեր 60.1 63.0 4.8 3 66.6 5.7 4 86.9 30.6 20
7. Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվեր 472.7 520.0 10.0 47 550.0 5.8 30.0 700.0 27.3 150
8. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր 1,571.0 1,780 13.3 209 1,882.0 5.7 102 2,470 31.3 588
9. Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր 2,496.2 2,740 9.8 244 2,897.6 5.7 158 3,685 27.2 787
10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր 2,104.5 2,298 9.2 193 2,430.5 5.8 133 3,135 29.0 705
11. Մինչև 7 տարեկան երեխաներին բժշկական օգնության գծով պետական պատվեր 1,329.3 1,576 18.6 247 1,664.2 5.6 88 2,109 26.7 445
12. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և փորձաքննության գծով պետական պատվեր 1,443.5 918.7 (36.4) (525) 971.5 5.7 53 1,236 27.2 264

 

Առաջնային բուԺօգնության գծով ծախսերը

 

Ծախսերի հիմնական ավելացումը պայմանավորված է ամբուլատոր-պոլիկլինիկական հաճախումների և հետազոտությունների գների ավելացմամբ: 2005 թվականին ամբուլատոր-պոլիկլինիկական մեկ հաճախման միջին գինը կկազմի 1300 դրամ` 2006 թ.` 1600 դրամ, 2007 թ.` 2400 դրամ: Ենթաոլորտային ավելացումները կուղղվեն ըստ ստորև ներկայացված աղյուսակի:

 

Աղյուսակ 8.3. Առաջնային բուժօգնության ֆինանսավորումը 2004-2007 թթ.` ըստ ծրագրերի

 

(մլն դրամ)

Ֆինանսավորվող ծրագրեր 2004 թ. 2005 թ. փո-
փո-
խու- թյան %-ը
տար-
բե- րու- թյունը
2006 թ. փո-
փո-
խու- թյան %-ը
տար-
բե- րութ- յունը
2007 թ. փո-
փո-
խու- թյան %-ը
տար-
բե- րութ- յունը
1 2 3 (3/2) (3-2) 4 4/3 4-3 5 5/4 5-4
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն, այդ թվում` 8.715 12,467 43 3.752 15,407 24 2,940 21,183.4 37 5,776
1. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր 3,138.8 4,856 54.7 1,717 6,000 23.6 1,144 7,500 25.0 1,500
2. Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր 2,284.5 3,530 54.5 1,246 4,350 23.2 820 6,550 50.6 2,200
3. Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման գծով պետական պատվեր 1,500.0 1,585 5.7 85 2,020 27.4 435 2,583.4 27.9 563
4. Դիսպանսերային բժշկական օգնության գծով պետական պատվեր 557.4 836 50.0 279 1.020 22.0 184 1,530 50.0 510
5. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր 466.7 700 50.0 233 883 26.1 183 1,350 52.9 467
7. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և փորձաքննության գծով պետական պատվեր 767.6 960 25.1 192 1,134 18.1 174 1,670 47.3 536

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

2005 թվականին, 2004 թվականի համեմատ, առողջապահությանը ՀՀ պետական բյուջեից հատկացումները կավելանան 6697.2 մլն դրամով կամ 26.8 տոկոսով: Ելնելով ոլորտում վարվող պետական քաղաքականությունից և հիմնական գերակայություններից` այդ գումարի 56.0 տոկոսը` մոտ 3750.5 մլն դրամ, կուղղվի բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանը, որը կկազմի առողջապահության ընդհանուր ծախսերի 39.3 տոկոսը, 2006 թ.` 41.9 տոկոսը, 2007 թ.` 42.3 տոկոսը:

Ընդհանուր ավելացման 6.6 տոկոսը կամ մոտ 440.0 մլն դրամ կուղղվի բնակչության հիգիենիկ-հակահամաճարակային անվտանգության ապահովմանը. վերջինիս հատկացվող պետական ծախսերը 2004 թ. համեմատ կավելանան մոտ 44.0 տոկոսով և կկազմի առողջապահության ընդհանուր ծախսերի 4.5 տոկոսը, 2006 թ.` 5.4 տոկոսը, 2007 թ.` 5.0 տոկոսը:

2005 թ. հիվանդանոցային բուժօգնությանը հատկացվող ծախսերը 2004 թ. համեմատ կավելանան մոտ 578.2 մլն դրամով, այն կկազմի ընդհանուր ավելացման 8.6 տոկոսը և կկազմի առողջապահության ընդհանուր ծախսերի 42.6 տոկոսը, 2006 թ.` 38.9 տոկոսը, 2007 թ.` 36.6 տոկոսը:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թթ. Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման միջին ժամկետ ծրագրով առողջապահության պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կունենա ավելացման միտում` ըստ ստորև ներկայացված գծանկարի:

 

Գծանկար 8.6. Առողջապահության ոլորտի պետական ծախսերի մակարդակը (%` ՀՆԱ-ի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13977

 

2005-2007 թթ. Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման միջին ժամկետ ծրագրով առողջապահության պետական ծախսերի տեսակարար կշիռը պետական ընդհանուր ծախսերում ևս կունենա ավելացման միտում` ըստ ստորև ներկայացված գծանկարի:

 

Գծանկար 8.7. Առողջապահության բնագավառին հատկացվող ծախսերը` ընդհանուր բյուջետային ծախսերի նկատմամբ (%)

 

Ներմուծեք նկարագրությունը_13978

 

Բյուջետային հատկացումների աճը մասնավորապես ուղղվելու է առողջապահության միջոլորտային և ներոլորտային ծրագրային գերակայություններով պայմանավորված նպատակների իրականացմանը:

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնարար դրույթ է հանդիսացել, առկա ֆինանսական ռեսուրսների պայմաններում, բնակչության ամենաաղքատ և սոցիալապես առավել անպաշտպան խմբերի` բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիության աստիճանի բարձրացումը` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բուժսպասարկման վիճակի բարելավմանը, առողջության առաջնային պահպանմանը:

Առաջնային օղակի մասնագետների կողմից բնակչությանը տրամադրվող անվճար բուժօգնության տեսակների ու ծավալների հստակ սահմանումը կարող է հիմք հանդիսանալ բնակչության ազատ հավաքագրման և պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորման համար: Կարևոր է նաև առաջնային օղակի մասնագետների կողմից բնակչության ազատ հավաքագրման պայմանագրային սկզբունքի ներդրումը, որի համար անհրաժեշտ է` ընտանեկան բժիշկների կողմից հավաքագրման հնարավորության ընձեռումը, ինչպես նաև հավաքագրման ձևի վերջնական մշակումը: առողջության առաջնային պահպանման համակարգում իրականացվող փորձագիտական ծրագիրը նախատեսում է առողջության առաջնային պահպանման նոր մոդելի և նրան առնչվող համակարգերի գործունեության ու մեխանիզմների փորձարարական կիրառում: Փոքրածավալ փորձարկումը, որը նախորդում է լայնամասշտաբ ներդրմանը, հնարավորություն կտա բնակչության առողջության ոլորտում հասնել հնարավորինս նպաստավոր արդյունքների` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելման միջոցառումները, դիտարկելով կանխարգելման ուղղվածությունը ոչ միայն դեպի հիվանդները, այլև բնակչության առողջ խմբերը: Ընտանեկան բժիշկների վրա հիմնված առաջնային բուժօգնության բարեփոխման և հիվանդանոցային ու պոլիկլինիկական մասնագիտացված բուժօգնության համակարգերի համախմբման ծրագրային համապատասխանեցնելու նպատակով 2006 թ. սկսած նախատեսվում է անցում կատարել ծրագրային բյուջետավորման, որի արդյունքում առավել ակնառու կլինի պետական ներդրումների ծրագրային ուղղվածությունը:

2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտին (ներառյալ առողջապահության ոլորտում պետական կառավարման ապարատի, ՀԲ վարկային ծրագրերի, Զարգացման միջազգային ընկերակցության աջակցության Ճապոնական դրամաշնորհի, վերջինիս և ՀԲ վարկային ծրագրին ՀՀ կառավարության մասնակցության ծախսերը) նախատեսվում է 2005 թվականին հատկացնել 31708.3 մլն դրամ, այդ թվում` ընթացիկ ծախսերի մասով` 30638.0 մլն դրամ, կապիտալ ծախսերի մասով` 1070.3 մլն դրամ, 2006 թվականին` 36790.1 մլն դրամ, այդ թվում` ընթացիկ ծախսերի մասով` 35307.2 մլն դրամ, կապիտալ ծախսերի մասով` 1482.9 մլն դրամ, 2007 թվականին` 50120.2 մլն դրամ, այդ թվում` ընթացիկ ծախսերի մասով` 47447.6 մլն դրամ, կապիտալ ծախսերի մասով` 2672.6 մլն դրամ: Ծախսերի աճը նախորդող տարիների նկատմամբ կկազմի` 2005 թվականին` 26.8 տոկոս կամ 6697.2 մլն դրամ, 2006 թվականին` 16.0 տոկոս կամ 5081.8 մլն դրամ, 2007 թվականին` 36.2 տոկոս կամ 13330.1 մլն դրամ:

 

Գծանկար 8.8. 2005 թ. առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը` ըստ ենթախմբերի (%)

 

Ներմուծեք նկարագրությունը_13979

 

Աղյուսակ 8.4. Առողջապահության բնագավառի պետական ծախսերը` ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

(մլն դրամ)

Ենթախմբերի անվանումը 2003 փաստացի 2004 ծրագիր 2005 2006 2007
Ընթա-
ցիկ
Կապի- տալ Ընթա-
ցիկ
Կապի- տալ Ընթա-
ցիկ
Կապի- տալ Ընթա-
ցիկ
Կապի- տալ Ընթա-
ցիկ
Կապի- տալ
05.01. Առողջապահության բնագավառում պետական կառավարում 333.5   502.5 - 695.9 - 1001.6 - 1047.8 -
տեսակարար կշիռը բնագավառի ծախսերի նկատմամբ, % 1.7   2.0   2.2   2.7   2.1  
05.02. Հիվանդանոցային բուժօգնություն 10326.5 139.7 12862 60.0 13,500 - 14300 - 18340 -
տեսակարար կշիռը բնագավառի ծախսերի նկատմամբ, % 52.7 0.7 51.4 0.2 42.6   38.9   36.6  
05.03. Առողջության առաջնային պահպանում 6503.9 - 8715 1.5 12467.0 - 15407.0 - 21183.4 -
տեսակարար կշիռը բնագավառի ծախսերի նկատմամբ, % 33.2   34.8 0.01 39.3   41.9   42.3  
այդ թվում` կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում 2397.7 - 1500 - 1585 - 2020 - 2583.4 -
05.04. Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն 584.6 - 1000 - 1440 - 2000 - 2500 -
տեսակարար կշիռը բնագավառի ծախսերի նկատմամբ, % 3.0   4.0   4.5   5.4   5.0  
05.05. Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր 734.9 975.5 927.8 942.5 2535.1 1070.3 2598.6 1482.9 4376.4 2672.6
տեսակարար կշիռը բնագավառի ծախսերի նկատմամբ, % 3.7 5.0 3.7 3.8 8.0 3.4 7.1 4.0 8.7 5.3
այդ թվում` արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր 710.5 242 97.8 349.1 620.1 417.7 618.6 488.0 2106.4 1873
Ընդամենը ծախսեր` ըստ ծախսատեսակների 18483.4 1115.2 24007.1 1004.0 30638.0 1070.3 35307.2 1482.9 47447.6 2672.6

Ընդամենը ծախսեր

19598.6 25011.1 31708.3 36790.1 50120.2

 

Հիվանդանոցային բուժօգնություն

 

Հիվանդանոցային բուժօգնության գծով 2005 թ. նախատեսվում է հատկացնել 13500.0 մլն դրամ` 2004 թվականի 12921.8 մլն դրամի դիմաց, աճը կազմում է 4.5 տոկոս կամ 578.2 մլն դրամ: 2005 թ. հիվանդանոցային բուժօգնություն կստանան 163598 հիվանդանոցային դեպք, նախորդ տարվա 167993-ի դիմաց: 2005 թ. արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնությունը կուղղվի 1088.9 մլն դրամ: 2005 թ. նախատեսվում է 2004 թ. համեմատությամբ մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը հիվանդանոցային օղակում ավելացնել մոտ 4.8 տոկոսով, նախորդ տարվա 8300 դրամի դիմաց նախատեսվում է 8700 դրամ, նախատեսվում է կրճատել աշխատողների միջին նորմատիվային թիվը 9.7 տոկոսով: 152 օր մահճակալների միջին տարեկան զբաղվածությունը նախատեսվում է յուրաքանչյուր տարի շարունակաբար ավելացնել` համակարգում իրականացվող օպտիմալացման գործընթացին զուգահեռ: 2005 թ. հնարավոր կլինի բժիշկների աշխատավարձը պետական պատվերի մասով` 33500 դրամից հասցնելու 37500 դրամի, բուժքույրերինը` 24500 դրամից 29300 դրամի, ինչպես նաև ավելացնել դեղորայքի ծախսերը 4.5 տոկոսով և լաբորատոր-ախտորոշման ծախսերը` 1.1 տոկոսով: 2005 թ. երեխաների բժշկական օգնության և սպասարկման ուղղվող գումարները կաճեն մոտ 18.6 տոկոսով, ծննդօգնությանն ուղղվող գումարները կաճեն` 13. տոկոսով, սոցիալապես անապահով խավերի բուժօգնությանն ուղղվող գումարները` 9.2 տոկոսով:

2003 թ. հիվանդանոցային բուժօգնությանն կուղղվի 14300.0 մլն դրամ, այդ թվում` 1177.2 մլն դրամ արտահիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը կունենա ավելացման միտում նաև 2006 թ., այն կկազմի 9200 դրամ, որը` հնարավորություն կտա բժիշկների աշխատավարձը պետական պատվերի մասով 2006 թ. հասցնելու 43000 դրամի, բուժքույրերինը` 33600 դրամի: 2006 թ. հիվանդանոցային համակարգում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացողների կանխատեսվող թիվը կկազմի 163633 դեպք:

2007 թ. հիվանդանոցային բուժօգնությանն կուղղվի 18340.0 մլն դրամ, այդ թվում` 1491.7 մլն դրամ արտահիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը կունենա ավելացման միտում նաև 2007 թ., այն կկազմի 11700 դրամ, որը հնարավորություն կտա բժիշկների աշխատավարձը պետական պատվերի մասով 2007 թ. հասցնելու 60000 դրամի, բուժքույրերինը` 46900 դրամի: 2007 թ. հիվանդանոցային համակարգում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացողների կանխատեսվող թիվը կկազմի 165485 դեպք:

 

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

 

Այս օղակը, որպես գերակա ուղղություն, բյուջեի ծախսերում ունի առաջանցիկ աճ:

2005 թվականին առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 12467.0 մլն դրամ` նախորդ տարվա 8716.5 մլն դրամի դիմաց, աճը կազմում է 43.0 տոկոս կամ 3750.5 մլն դրամ: 2006 թ. հատկացումները կկազմեն 15407.0 մլն դրամ կամ 2005 թ. համեմատ կավելանան 23.6 տոկոսով, 2007 թ.` 21183.4 մլն դրամ, կամ 2006 թ. համեմատ ավելացումը կկազմի 37.5 տոկոս:

2005 թ. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ հիվանդի մեկ հաճախման միջինացված արժեքը կկազմի 1300 դրամ, նախորդ տարվա 900 դրամի դիմաց կամ աճը կկազմի 44.4 տոկոս, որի արդյունքում հնարավոր կլինի մոտ 30 տոկոսով բարձրացնել բժիշկների, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների աշխատավարձը, մասնավորապես տեղամասային թերապևտների (մանկաբույժների) ամսական աշխատավարձը 36000 դրամի դիմաց նախատեսվում է հասցնել 46800 դրամի, տեղամասային բուժքույրերի ամսական աշխատավարձը 23000 դրամի դիմաց` 29900 դրամի: Բացի այդ նաև նեղ մասնագիտացված բուժօգնության հաճախումների ավելացում` միջինում օրական 2 հաճախման դիմաց նախատեսվում է 5 հաճախում (բացառությամբ ստոմատոլոգիական կաբինետի, որում պահպանվել է նախորդ տարվա մակարդակը), որը հնարավորություն կտա պետական պատվերի մեջ ընդգրկելու ամբողջ բնակչության նեղ մասնագիտացված բուժօգնությունը, 2004 թ. ընդգրկված էր բացառապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների նեղ մասնագիտացված բուժօգնությունը: 20.0 տոկոսով կբարձրանան հետազոտությունների գները, հետազոտությունների քանակային աճ չի նախատեսվում, 30.0 տոկոսով կաճեն դեղորայքային ապահովման ծախսերը: Երեխաների բժշկական օգնության և սպասարկման պետական ամենամյա նպատակային ծրագրերի ընդարձակումը կկազմի 2005 թ.` 54.5 տոկոս, մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ոլորտում ծախսերի ավելացումը կկազմի` 50,0 տոկոս:

2006 թ. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ հիվանդի մեկ հաճախման միջինացված արժեքը կկազմի 1600 դրամ, 2005 թ. 1300 դրամի դիմաց կամ աճը կկազմի 23.1 տոկոս, որի արդյունքում հնարավոր կլինի մոտ 30 տոկոսով բարձրացնել բուժանձնակազմի, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների աշխատավարձը, մասնավորապես տեղամասային թերապևտների (մանկաբույժների) ամսական աշխատավարձը 46800 դրամի դիմաց նախատեսվում է հասցնել 60800 դրամի, տեղամասային բուժքույրերի ամսական աշխատավարձը 29900 դրամի դիմաց հասցնել 38900 դրամի: Նախատեսվում է նաև 20.0 տոկոսով ավելացնել հետազոտությունների գները, հետազոտությունների քանակային աճ չի նախատեսվում: Երեխաների բժշկական օգնության և սպասարկման պետական ամենամյա նպատակային ծրագրերի ծավալների ընդարձակումը նախատեսվում է 23.2 տոկոս, մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ոլորտում ծախսերի ավելացման միտումը կկազմի 26.1 տոկոս:

2007 թ. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ հիվանդի մեկ հաճախման միջինացված արժեքը կկազմի 2400 դրամ, 2006 թ. 1600 դրամի դիմաց կամ աճը կկազմի 50.0%, որի արդյունքում հնարավոր կլինի մոտ 30%-ով բարձրացնել բուժանձնակազմի, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների աշխատավարձը, մասնավորապես տեղամասային թերապևտների (մանկաբույժների) ամսական աշխատավարձը 60800 դրամի դիմաց նախատեսվում է հասցնել 855000 դրամի, տեղամասային բուժքույրերի ամսական աշխատավարձը 38900 դրամի դիմաց հասցնել 54000 դրամի: Երեխաների բժշկական օգնության և սպասարկման պետական ամենամյա նպատակային ծրագրերի ծավալները ընդարձակումը ընդունվել է 2007 թ. 50.6%: Մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ոլորտում ծախսերի ավելացման միտումը կկազմի 2007 թ. 52.9%:

Կենտրոնացված կարգով ձեռքբերվող դեղորայքի գումարը կկազմի 2005 թ.` 1585.0 մլն դրամ, 2006 թ.` 2020.0 մլն դրամ, 2007 թ.` 2583.4 մլն դրամ:

 

«Հիգիենիկ եվ հակահամաճարակային ծառայություն» ենթախումբ

 

Ծրագրով նախատեսվում է իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտությունների անցկացում, ուսումնասիրություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելում:

2005 թ. «Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն» ենթախմբի ծրագրային ծախսերը նախատեսվում են 1440.0 մլն դրամ` նախորդ տարվա 1000.0 մլն դրամի դիմաց, կամ աճ է նախատեսվել 44.4%-ով: 2006 թ. նախատեսվում է 2000.0 մլն դրամ 2007 թ.` 2500.0 մլն դրամ: Աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ, ընթացիկ այլ ծախսերի ավելացմամբ:

Վերոնշյալ ֆինանսական միջոցներով նախատեսվում է համաճարակաբանական հետազոտություններ անցկացնել վարակային հիվանդությունների օջախներում, իրականացնել ազգաբնակչության իմունիզացիայի կատարման նկատմամբ հսկողություն, մանրէաբանական, սանիտարաքիմիական հետազոտություններ, նախազգուշական սանիտարական հսկողություն, նախագծերի հիգիենիկ փորձաքննություն, կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման ընդունում:

 

Առողջապահական այլ ծառայություններ եվ ծրագրեր

 

Այս ենթախմբի շրջանակներում իրականացվող ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2005 թ.` 3605.4 մլն դրամ, 2006 թ.` 4081.5 մլն դրամ, 2007 թ.` 7049.0 մլն դրամ, որոնցով կիրականացվեն`

(i) հատուկ վտանգավոր ինֆեկցիաների կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպում և իրականացում,

(ii) դատաբժշկական փորձաքննության իրականացում, գենի ճշտում, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության միջոցով հետազոտությունների իրականացում,

(iii) ՁԻԱՀ/ՄԻԱՎ կանխարգելման վերաբերյալ կազմ-լուսավորչական աշխատանքները, ռիսկի խմբի անձանց հսկողությունը և հետազոտությունների անցկացումը,

(iv) մանկական դիակների դիահերձումը, մահվան պատճառների ճշտումը,

(v) պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդների ամբուլատոր-պոլիկլինիկական հսկողությունը, կանխարգելումը, բուժումը,

(vi) մարդասիրական ճանապարհով ստացված դեղորայքի, բժշկական սարքավորումների և պարագաների հաշվառումը և բաշխումը,

(vii) արյան հավաքագրումը, բաց թողումը և բուժկանխարգելիչ հիմնարկներին արյունով և դրա բաղադրիչներով ապահովումը, հակառեզուս-իմունոգլոբուլինի տրամադրումը ծննդատներին, դիսպանսեր հսկողության տակ գտնվող` արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների ամբուլատոր հետազոտումը և բուժումը,

(viii) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների, վարակի աղբյուրների և կոնտակտավորների, մարմնավաճառների «ռիսկի խմբի» և թափառող անձանց նկատմամբ հսկողությունը,

(ix) վաղ շրջանում նորագոյացությունների հայտնաբերումը, ախտորոշումը, հաշվառումը, դիսպանսեր հսկողությունը,

(x) քրոնիկ տուբերկուլյոզով հիվանդների շարունակական հսկողությունը,

(xi) օրթեզների և կորսետների պատրաստումը,

(xii) կլինիկական տեղեկատվական համակարգերի ստեղծումը և շահագործումը,

(xiii) բնակչության ռադիոլոգիական անվտանգության աշխատանքները, դիսպանսեր հսկողությունը ՉԱԿ-ի վթարի հետևանքով ճառագայթվածներին,

(xiv) ինչպես նաև այլ առողջապահական ծառայություններ և ծրագրեր:

2005 թ. կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումներ ձեռքբերելու համար նախատեսվում է 652.5 մլն դրամ, 2006 թ.` 994.8 մլն դրամ, 2007 թ.` 800.0 մլն դրամ, ձեռքբերված սարքավորումները կբաշխվեն ըստ խիստ անհրաժեշտության, ինչպես առողջության առաջնային պահպանման ոլորտում, այնպես էլ` հիվանդանոցային համակարգում:

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Առողջապահական համակարգի արդիականացման վարկային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում: Վարկի գումարը կազմում է 19.0 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2008 թվականի դեկտեմբերի 31-ին: 2005-2007 թթ. վարկային միջոցառումներից նախատեսվում է օգտագործել 9.2 մլն ԱՄՆ դոլար:

2005-2007 թթ. ժամանակահատվածում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով առողջապահության ոլորտում կիրականացվի առողջապահության համակարգի երկրորդ վարկային ծրագիրը, որի նպատակն է բարելավել բուժօգնության որակն ու մատչելիությունը, իրականացնել առողջապահության համակարգի օպտիմալացման այնպիսի ռազմավարություն, որը կբարձրացնի համակարգի արդյունավետությունը:

Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիրը կտարանջատվի չորս հիմնական բաղադրիչի`

1. Ընտանեկան բժշկության զարգացում,

2. Հիվանդանոցային համակարգի օպտիմալացում և արդիականացում,

3. Ինստիտուցիոնալ զարգացում,

4. Ծրագրի ղեկավարում:

Ծրագիրը շրջանակներում կվերապատրաստվեն առողջության առաջնային պահպանման ոլորտում աշխատող բժիշկները և բուժքույրերը, որպես ընտանեկան բժշկության մատուցողներ, ինչով և կավարտվի անցումային ժամանակաշրջանը` ներկայումս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգից դեպի ընտանեկան բժշկության: Ծրագիրը կաջակցի կրթական կենտրոնների բարելավմանը և ընդլայնմանը, վերջիններս կհագեցվեն անհրաժեշտ ուսումնական, գրասենյակային, բժշկական սարքավորումներով, տրանսպորտային միջոցներով: Կբարելավի ընտանեկան բժշկության ծառայություններ մատուցողների աշխատանքային միջավայրը: Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է վերանորոգել ԱԱՊ հաստատություններ և կառուցել ամբուլատորիաներ: Ծրագիրը կաջակցի նաև Երևանի նորաստեղծ հիվանդանոցային միավորումներից ընտրված մի քանի հիվանդանոցային ընկերություններում և մարզերում իրականացվող ներքին օպտիմալացմանը, վերջիններիս ղեկավարման և կառավարման համակարգերի ամրապնդման միջոցառումներին, կներդրվեն ղեկավարման տեղեկատվական համակարգեր և կիրականացվի ղեկավար աշխատակազմի ուսուցում: Հիվանդանոցային միավորումները կվերազինվեն նաև անհրաժեշտ սարքավորումներով, կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ բժշկական թափոնների վարման բնագավառում: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կարողություններ առողջապահության ոլորտի գործունեության գնահատման համար, մասնավորապես դրանք կհանդիսանան առողջապահության ազգային հաշիվները և առողջապահության համակարգի գործունեության հաշվետվությունները:

Վերոնշյալ ծրագրի իրականացման համար վարկային միջոցներով նախատեսվում է 2005 թ. 771.5 մլն դրամ, 2006 թ.` 854.0 մլն դրամ, 2007 թ.` 3732.2 մլն դրամ, ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունը կկազմի` 2005 թ.` 21.9 մլն դրամ, 2006 թ.` 12.2 մլն դրամ, 2007 թ.` 59.9 մլն դրամ:

Զարգացման միջազգային ընկերակցության աջակցությամբ իրականացվող Առողջապահության արդիականացման ծրագրում Ճապոնական դրամաշնորհի գումարը կկազմի 2005 թ. 177.7 մլն դրամ, 2006 թ.` 179.4 մլն դրամ, 2007 թ.` 180.8 մլն դրամ, ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունը կկազմի` 2005 թ.` 6.1 մլն դրամ, 2006 թ.` 6.1 մլն դրամ, 2007 թ.` 6.2 մլն դրամ:

Առողջապահության ոլորտում, վերոնշյալ ծրագրից բացի, առաջիկա տարիների ընթացքում աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրի շրջանակներում: Այս վարկային ծրագրով նախատեսվում են, մասնավորապես, մի շարք համայնքների առողջապահական հիմնարկների շենքերի վերանորոգման և գույքի ձեռքբերման ծախսեր: Վերոնշյալ ծրագրի իրականացման համար վարկային միջոցներով նախատեսվում է` 2005 թ. 54.6 մլն դրամ, 2006 թ.` 49.4 մլն դրամ, ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունը կկազմի` 2005 թ. 6.1 մլն դրամ, 2006 թ.` 5.5 մլն դրամ:

 

Աղյուսակ 8.5. Համաշխարհային Բանկի վարկային միջոցների, Զարգացման միջազգային ընկերակցության աջակցության Ճապոնական դրամաշնորհի և ՀՀ կառավարության մասնակցության գումարները ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(մլն դրամ)

Ցուցանիշը 2005 2006 2007
վարկ և
դրամա-
շնորհ
համաֆի-
նանսա-
վորում
վարկ և
դրամա-
շնորհ
համաֆի-
նանսա-
վորում
վարկ և
դրամա-
շնորհ
համաֆի-
նանսա-
վորում
Ընթացիկ 602.0 18.1 606.4 12.2 2,069.7 36.8
Կապիտալ 401.8 15.9 476.4 11.6 1,843.3 29.3
Ընդամենը 1,003.8 34.1 1,082.8 23.8 3,913.0 66.1

 

Աղյուսակ 8.6. Առողջապահության ծախսերը` ըստ իրականացնող մարմինների

 

(մլն դրամ)

  2003 թ. փաստ. 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
ընթա-
ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ-
սեր
ընթա-
ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ-
սեր
ընթա-
ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ-
սեր
ընթա-
ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ-
սեր
ընթա-
ցիկ ծախ-
սեր
կապի- տալ ծախ-
սեր
1. ՀՀ կառավարության աշխատակազմ   99.9 - 112.0 - 60.7 - 54.9 - -
այդ թվում` 05 ենթախումբ, ՀԲ աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիր   99.9 - 112.0 - 60.7 - 54.9 - -
2. ՀՀ առողջապահության նախարարություն 18,703.6 625.4 23,905.7 830.5 30,536.5 1,009.6 35,205.8 1,428.0 47.346.2 2,672.6
այդ թվում`                    
01. Առողջապահության բնագավառում պետական կառավարում 333.5  - 502.5  - 695.8   1,001.6   1,047.8  
02. Հիվանդանոցային բուժօգնություն 10,296.5   12,861.8   13,500.0   14,300.0   18,340.0  
03. Առաջնային (ամբուլատոր- պոլիկլինիկական) բուժօգնություն 6,503.9   8,613.6  - 12,365.6   15,305.6   21,082.0  
այդ թվում` կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում 2,397.7   1,398.6  - 1,483.6   1,918.6   2,482.0  
04. Հիգիենիկ- հակահամաճարակային ծառայություններ 584.6   1,000.0  - 1,440.0   2,000.0   2,500.0  
05. Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր 985.1 625.4 927.8 830.5 2,535.1 1,009.8 2,598.6 1,427.8 4,376.4 2,672.6
3. Լոռու մարզպետարան   89.8   20.0            
4. Վայոց ձորի մարզպետարան       40.0            
Գեղարքունիքի մարզպետարան       1.5            
5. ՀՀ քաղաքաշինության նախարարություն   49.8                
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 30.1                  
6. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն - - 25.0 - 25.0 - 25.0 - 25.0 -
այդ թվում` 03-Առաջնային (ամբուլատոր- պոլիկլինիկական) բուժօգնություն ենթախումբ, Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ծրագիր - - 25.0 - 25.0 - 25.0 - 25.0 -
7. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն - - 76.4 - 76.4 - 76.4 - 76.4 -
այդ թվում` 03-Առաջնային (ամբուլատոր- պոլիկլինիկական) բուժօգնություն ենթախումբ, Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ծրագիր - - 76.4 - 76.4 - 76.4 - 76.4  -
Ընդամենը ծախսեր` ըստ ծախսատեսակների 18,733.7 864.9 24,007.1 1,044.0 30,638.0 1,070.3 35,307.2 1,482.9 47,447.6 2,672.6
Ընդամենը ծախսեր 19,598.6 25,011.1 31,708.3 36,790.1 50,120.2

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ոլորտում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության այն ծրագրերը, որոնց համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գլխադասային է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2005-2007 թթ. ՄԺԾԾ մշակվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա (նոր դասակարգմամբ):

Պետական հիմնական խնդիրներից է սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումը և աղքատության կրճատման գործում դրա մասնակցության և արդյունավետության ավելացումը:

Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և արդյունավետության բարձրացումը ծրագրային ողջ ժամանակահատվածում համարվելու առաջնահերթ խնդիր:

Բնագավառում առավել կարևոր միջոցառումներ են` բնակչության կենսաթոշակային և առավել կարիքավոր ընտանիքներին աղքատության ընտանեկան նպաստով ապահովումը, հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, այդ թվում` միայնակ տարեցների սոցիալական սպասարկման, հաշմանդամների հասարակություն ինտեգրման և վերականգնման հարցերը, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության ու պետական աջակցության ցուցաբերումը:

Որպես աղքատության զանգվածային հաղթահարման կարևորագույն գործիք առանձնահատուկ դեր և նշանակություն ունի ՀՀ կառավարության կողմից սահմանված աղքատության ընտանեկան նպաստները:

1999 թվականի համեմատությամբ 2002 թվականին աղքատությունը հանրապետությունում 55.05%-ից նվազել և կազմել է ընդամենը 49.7% իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 22,9%-ից 13.1%: Սա այն դեպքում, երբ աղքատության ընտանեկան նպաստների համար 1999 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 21.1 մլն դրամը այդ տարիներին նվազել է մինչև 12.8 մլն դրամ, կամ 39.7%-ով:

2004 թվականին 2003 թվականի նկատմամբ նպաստի միջին չափը բարձրացվել է 26.3%-ով, 2005 թվականին 2004 թվականի նկատմամբ` 25.5%-ով, պահպանելով նպաստառու ընտանիքների թվաքանակը, 2006 թվականին 2005 թվականի նկատմամբ` 29.6%-ով, 2007 թվականին 2006 թվականի նկատմամբ` 13.9%-ով:

2006 և 2007 թվականներին նախատեսվում է նպաստառու ընտանիքների թվաքանակի նվազում, որն իր արտահայտությունն գտել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում:

Վերը նշված միջոցառումների կատարման ընթացքում նախատեսվում է նաև աղքատության ընտանեկան նպաստների արդյունավետության բարձրացում, սոցիալական ծառայությունների տրամադրման համայնքային համակարգի ներդրման նախադրյալների ստեղծում, սոցիալական աշխատողների` ՍԾՏԳ դիմած քաղաքացիների ընտանիքների տնային այցելություններ կատարելու և նրանց մասնագիտական որակների ու հմտությունների բարձրացման միջոցով:

Ոլորտի գերակայությունները համընկնում են աղքատության ռազմավարական ծրագրում ամրագրված գերակայությունների հետ, այն հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերում հասցեականության մեծացմանը, սոցիալական ապահովության և ապահովագրության ծրագրերում արդյունավետության մեծացմանը, պետական ծրագրերում երեխաների նկատմամբ իրականացվող ծրագրերի առաջնահերթությանը:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտի նպատակն է նպաստել հանրապետության բնակչության նվազեցմանն ու հաղթահարմանը, կենսաթոշակների բարձրացման համար հնարավոր միջոցների ստեղծմանը, նպաստի միջին չափի բարձրացմանը, ինչպես նաև մեծացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը ծրագրերի հասցեականության մեծացման և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

Ոլորտի հիմնական նպատակներն են.

 կենսաթոշակների ամենամյա բարձրացումը այն հաշվով, որ միջին կենսաթոշակը մոտենա մեկ շնչի համար աղքատության պարենային գծին,

 աղքատության ընտանեկան նպաստի բազային չափի և մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող ընտանիքների անապահովության միավորի տարբերակված հավելման չափերի բարձրացումը:

ԱՀՌԾ-ով սոցիալական պաշտպանության համակարգի հիմնական ուղղություններն արտացոլվել և կարևորվել են նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, մասնավորապես` կենսաթոշակների և ընտանեկան նպաստների չափերի բարձրացում, նպաստառուների թվաքանակի կրճատում, ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանի բարձրացում, ընդհանուր աղքատության կրճատման պարագայում` ամենաաղքատ բնակչության սպառման մակարդակի` պարենային աղքատության գծից բարձրացում, ընտանեկան նպաստների ֆինանսավորման ծավալների աճ:

 

2.2. Գերակայությունները

 

Հաշվի առնելով սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտի առանձնահատկությունները` 2005-2007 թվականների միջին ժամկետ ծախսային ծրագրերից առաջնահերթությունը տրվում է հետևյալ ծախսային ուղղություններին` աղքատության ընտանեկան նպաստներ, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակներ, սոցիալական կենսաթոշակներ. տուն-ինտերնատների և մանկատների պահպանում, հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովում, զբաղվածության վերաբերյալ առանձին պետական ծրագրեր, հղիության և ծննդաբերության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

Գերակա ծրագրերում ուղղված են բնակչությանը պետական նպաստներով և կենսաթոշակներով ապահովմանը, տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների մատուցմանը, որոնք բխում են «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխաների իրավունքների մասին», «առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներից, «Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրից» և ՀՀ կառավարության առանձին որոշումներից:

 

Աղյուսակ 9.1. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

Ենթախմբերի անվանումը 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004 թ. հաս-
տատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն 35053.0 36507.5 39776.8 45729.7 48423.2 53506.6 57915.8
Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում 514.4 132.9 136.2 193.3 153.9 256.8 264.8
Կենսաթոշակային ապահովում 13246.7 13519.3 13774.7 15859 14629.1 16753 17648
Պետ. նպաստներ բնակչությանը 17010.4 16839.5 21051.5 23222.9 25882.5 28053.9 29954.3
Սոցիալական ապահովության միջոցառումներ 2652.1 3272.2 2886.1 3902.0 2926.2 4382.3 4342.9
Այլ սոցիալական ծրագրեր 1629.4 2743.6 1928.3 2552.6 4831.5 4060.6 5705.8

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ ծախսերը 2004-2006 թթ. ՄԺԾԾ նկատմամբ աճել են հետևյալ պատճառներով` սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարման մարմինների քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի, կենսաթոշակների հիմնական ապահովագրական ստաժի մեկ տարվա հավելման չափերի բարձրացմամբ, մինչև 1998 թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գումարի 100% ներառմամբ, 1990-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակների չափերի նախատեսվող 20% բարձրացմամբ, ինչպես նաև սկսած 2005 թ. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը` հղիության և ծննդաբերության նպաստը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջե տեղափոխմամբ:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

2005-2007 թթ. սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարման ծախսերը աճել են պայմանավորված քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացմամբ:

 

«Կենսաթոշակային ապահովում» ենթախումբ

 

1. Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ ծրագրի ծախսերի աճը 2005-2007 թթ. համապատասխանաբար կազմում է 1648.7 մլն դրամ, 587.7 մլն դրամ, 666.7 մլն դրամ պայմանավորված մինչև 1998 թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գումարի 100% ներառմամբ, ինչպես նաև 1990-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակների չափերի նախատեսվող 20% չափով բարձրացմամբ:

2. Սոցիալական կենսաթոշակներ ծրագրի ծախսերի աճը 2005-2007 թթ. համապատասխանաբար կազմում է 652.8 մլն դրամ, 306.2 մլն դրամ, 228.3 մլն դրամ պայմանավորված կենսաթոշակի հիմնական չափի բարձրացմամբ և կենսաթոշակառուների թվաքանակի ավելացմամբ:

3. Բարձրացվել են նաև աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման նվազագույն չափերը շուրջ 3.9 անգամ:

 

«Պետական նպատակներ բնակչությանը» ենթախումբ

 

1. Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ծրագրի ծախսերի աճը 2005-2007 թթ. համապատասխանաբար կազմում է 4114.0 մլն դրամ, 4733.0 մլն դրամ, 1900.5 մլն դրամ պայմանավորված նպաստի բազային և յուրաքանչյուր երեխային տրվող հավելման չափերի բարձրացմամբ: Միաժամանակ 2006-2007 թթ. կանխատեսվում է նաև ընտանիքների թվաքանակի նվազում (տվյալները բերված են 4 և 4.1 աղյուսակներում):

2. Համաձայն ԱՀՌԾ-ի սկսած 2005 թ. ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը` Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրում (զբաղվածության պետական ծրագրերը), Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրեր (հղիության և ծննդաբերության նպաստը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը) կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի հաշվին:

 

«Սոցիալական ապահովության միջոցառումներ» ենթախումբ

 

1. Տարեցներին, ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ

Ծերանոցների և տնային պայմաններում սպասարկվողների ծրագրերի ծախսերի աճը 2005 թ. կազմում է 162.9 մլն դրամ, մանկատների ծրագրի ծախսերի աճը 2005 թ.` 304.7 մլն դրամ պայմանավորված` սննդամթերքի նորմաների (մեկ խնամողի միջին օրական ծախսը` 673.2 դրամից 850.4 դրամ), սպասարկողների աշխատավարձի (18.3 հազ. դրամից 37.5 հազ. դրամ) և ջրի սակագնի բարձրացմամբ:

«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ենթածրագրի ծախսերի փոփոխությունները պայմանավորված է շահառուների թվաքանակով:

2. Հաշմանդամներին մատուցվող ծառայություններ

«Հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ենթածրագիրը ՀՀ առողջապահության նախարարության ոլորտից տեղափոխվել է սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտ:

 

«Այլ սոցիալական ծրագրեր» ենթախումբ`

 

1. ՀՄ պատերազմի վետերաններին, 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 13 հոդվածում, նշված պատճառներով հաշմանդամ դարձածներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրում ծրագրի ծախսերի աճը 2005 թ. կազմում է 144.0 մլն դրամ` «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հաշմանդամ դարձած զինծառայողներին գազի, ջրամատակարարման և տրանսպորտից օգտվելու համար տրվող դրամական օգնությունը նախատեսվում է ավելացնել ամսական 2000 դրամի չափով:

2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների վարձատրություն ծրագիրը ՀՀ արդարադատության նախարարության ոլորտից տեղափոխվել սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտ:

3. Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ բյուջետային վարկերի տրամադրում բռնադատված քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարության իրականացնելու համար ծրագրի ծախսերը 2005 թ. կավելանան 50 մլն դրամի չափով:

4. Փախստականների բնակարանային խնդիրների լուծում ծրագրով 2006-2007 թթ. նախատեսվում է 1500.0-ական մլն դրամի չափով:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարության կողմից հաստատված ԱՀՌԾ-ով խնդիր է դրվել եկամտային քաղաքականության գերակայություններն ուղղել Հայաստանում ձևավորված կենսաապահովման նվազագույն զամբյուղը գերազանցող եկամուտներ ստեղծելու հնարավորության ապահովմանը, որը հաշվի է առնվել գոյություն ունեցող ծրագրային պարտավորություններում:

 

Կենսաթոշակային ապահովում

 

Այս ենթախմբով ՀՀ պետական բյուջեից նախատեսված ծախսերը կազմում են` 2005 թ.` 15859.0 մլն դրամ, 2006 թ.` 16753.0 մլն դրամ, 2007 թ.` 17648 մլն դրամ: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակառուների կանխատեսվող թվաքանակի և միջին ամսական կենսաթոշակի հիմնական չափի ավելացմամբ, ինչպես նաև մինչև 1998 թ. դեկտեմբերի 1-ը զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար նախատեսվող գումարի ներառմամբ (սննդի փոխհատուցման գումարը կենսաթոշակի չափի հաշվարկում ներառելու պայմանով):

Միաժամանակ նախատեսվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաներին կերակրողը կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի հիմնական չափը բարձրացնել հնգապատիկ չափով (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1-ին ընթերցմամբ):

Կենսաթոշակային ապահովման հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակներ 9.2-ում և 9.3-ում:

 

Աղյուսակ 9.2. Պետական բյուջեի կենսաթոշակային ապահովման գծով ծախսերը 2003-2007 թթ.

 

(մլն դրամ)

Խումբ/Ենթախումբ/Ծրագիր 2003 2004 % փոփ. 2005 % փոփ. 2006 % փոփ. 2007 % փոփ.
06.02 Կենսաթոշակային ապահովում, այդ թվում` 11260.8 13519.3 20.1 15859.0 17.3 16753.0 5.6 17647.9 5.3
01. Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում 6444.9 7762.7 20.4 9411.4 21.2 9999.1 6.2 10665.8 6.7
02. Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում 2773.3 2693.8 -2.9 2693.8 0.0 2693.8 0.0 2693.8 0.0
03. Սոցիալական կենսաթոշակներ 2000 2161.8 8.1 2814.6 30.2 3120.9 10.9 3349.1 7.3
04. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով 5-րդ մասին 1-ին 4-8 կետերով և 48 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվարկված այլ բնույթի գործունեության համար բյուջեից տրվող հատուցում x 834.7 x 834.7 0.0 834.7 0.0 834.7 0.0
05. Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում 12.4 13 4.8 45.6 250.8 45.6 0.0 45.6 0.0
06. ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակներ և ամենամսյա դրամական օժանդակություն 30.2 53.3 76.5 58.9 10.5 58.9 0.0 58.9 0.0

 

Աղյուսակ 9.3. Կենսաթոշակների ամենամյա բարձրացումը 2003-2007 թթ.

Ցուցանիշներ 2003 2004 2005 2006 2007
Հիմնական կենսաթոշակի չափը (դրամ) 3000 3000 4000 4250 45000
Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը (դրամ) 100 140 150 180 210
Աշխատանքային կենսաթոշակների թվաքանակը
(հազար մարդ)
485.4 489.3 483.4 477.6 481.9
Կենսաթոշակի միջին ամսական չափը (դրամ) 5660 8350 9369.2 10760.9 12060.0
Սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը
(հազար մարդ)
46.7 46.1 46.1 47.7 48.0
Կենսաթոշակի միջին ամսական չափը (դրամ) 3530 3900 5087.9 5452.2 5814.5

 

Աղքատության ընտանեկան նպաստ

 

2003 թ. աղքատության ընտանեկան նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 12750.0 մլն դրամ, 2003 թ. ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը կազմում էր` 36.00 միավոր, բազային նպաստի չափը` 3000 դրամ, 2003 թ. հուլիսի 1-ից նպաստի իրավունք ունեցող ընտանիքի յուրաքանչյուր երեխային տրվող հավելումը 1500 դրամից բարձրացվեց մինչև 2000 դրամ: 2004 թ. հունվարի 1-ից ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը կազմում է 35.00 միավոր, բազային նպաստի չափը` 4500 դրամ, 35.01-ից մինչև 3800 ընտանիքների անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 2500 դրամ, 38.01 և ավելի ընտանիքների անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 3000 դրամ: 2005-2007 թթ. նախատեսվում է բազային նպաստի չափի և մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող ընտանիքների անապահովության միավորի տարբերակված հավելման չափերի բարձրացում:

 

Վարձատրվող հասարակական աշխատանքներ (Նպաստ աշխատանքի դիմաց)

 

ՀՀ պետական բյուջեից 2003-2004 թթ. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի համար տարեկան տրամադրվել է 500 մլն դրամ: Մեկ մարդ-օրվա համար գումարը կազմել 1000 դրամ: Հասարակական աշխատանքների հիմնական նպատակն է գործազուրկ կամ աշխատանք փնտրող չզբաղված անձանց` ժամանակավոր զբաղվածության, ինչպես նաև տարածքների պատմաճարտարապետական հուշարձանների բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը, լրացուցիչ եկամտի ապահովումը: 2005-2007 թթ. նախատեսվում է մեծացնել ինչպես կատարվելիք աշխատանքների ծավալները, այնպես էլ ծրագրում ընդգրկվող անձանց թիվը` ապահովելով լրիվ ամսական զբաղվածության պայմաններում մոտ 27.4 հազ. դրամ եկամուտ, որը զգալիորեն կնպաստի աղքատ ընտանիքների եկամտի մեծացմանը:

 

Աղյուսակ 9.4. Աղքատության ընտանեկան նպաստ և վարձատրվող հասարակական աշխատանքներ (Նպաստ աշխատանքի դիմաց) գծով ծախսերը 2003-2007 թթ.

 

(մլն դրամ)

Ծրագիր 2003 2004 % փոփ. 2005 % փոփ. 2006 % փոփ. 2007 % փոփ.
1 2 3 3/2 4 4/3 5 5/4 6 6/5
1. Աղքատության ընտանեկան նպաստներ 12350.3 16093.0 30.0 20207.0 25.6 24940.0 23.4 26840.5 7.6
2. Վարձատրվող հասարակական աշխատանքներ (Նպաստ աշխատանքի դիմաց) 454.5 490.0 7.8 588.0 20.0 686.0 16.7 686.0 0.0

 

Աղյուսակ 9.4.1. Ընտանեկան նպաստներ 2003-2007 թթ.

Ցուցանիշը 2003 2004 2005 2006 2007
Անձի միջին թիվը մեկ ընտանիքի հաշվով (մարդ) 3.6 3.6 3.6 3.6 3.6
Նպաստառու ընտանիքների քանակը (հազար ընտանիք) 139.0 139.0 139.0 132.4 125.1
Աղքատության նպաստի գծով ծախսերը` ՀՆԱ նկատմամբ (%) 0.8 1.0 1.0 1.2 1.2
Նպաստի միջին ամսական չափը (դրամ) 7642 9650 12115 15697 17875
Աղքատության պարենային գիծը` մեկ շնչի հաշվով (դրամ) ըստ ԱՀՌԾ-ի 7632 7827 8001.9 8206.8 8420.2
Ամսական նպաստի չափը` մեկ շնչի հաշվով (դրամ) 2140.0 2702.3 3393.1 4396.6 5006.6
աղքատության պարենային գծի նկատմամբ (%) 28.0 34.5 42.4 53.6 59.5

 

Սոցիալական ապահովության միջոցառումներ

 

2005-2007 թվականներին սոցիալական ապահովության ծրագրերի գծով ծախսերը կկազմեն, համապատասխանաբար` 3902.0 մլն դրամ, 4382.3 մլն դրամ, 4342.9 մլն դրամ:

2005-2007 թթ. հիմնական ծրագրեր են` Տարեցներին մատուցվող ծառայություններ, ընտանիքին, կանանց և երեխաներին, հաշմանդամներին մատուցվող ծառայություններ:

 

Տարեցներին մատուցվող ծառայություններ

 

Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար և տնային պայմաններում: Ստացիոնար սպասարկում իրականացնում են Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատում (312 մարդ), Գյումրիի ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատում (150 մարդ) և Երևան քաղաքի երկու տուն-ինտերնատներում (450 մարդ): Խնամվողներինը պետության լրիվ խնամքի տակ են:

Տնային պայմաններում սպասարկվում են մոտ 1100 միայնակ ծերեր և հաշմանդամներ, որոնց սոցիալական սպասարկման ամսական արժեքը մեկ սպասարկվողի հաշվով կազմում է շուրջ 3227 դրամ, որը մոտավորապես 21.9 անգամ ավելի քիչ ծախսատար է, քան տուն-ինտերնատում: Տնային պայմաններում սպասարկվողներին տրամադրվում են կենցաղային, իրավաբանական և հոգեբանական, առաջին բժշկական օգնության և այլ ծառայություններ:

 

Ընտանիքին, կանանց եվ երեխաներին մատուցվող ծառայություններ

 

2005-2007 թվականներին ծրագրով նախատեսված ծախսերը համապատասխանաբար կկազմեն` 1220.5 մլն դրամ, 1360.8 մլն դրամ, 1265.8 մլն դրամ:

ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մանկատան շրջանավարտների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում:

Այդ կապակցությամբ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ենթածրագրի իրականացման համար նախատեսվող ծախսերը կազմում են համապատասխանաբար` 222.3 մլն դրամ, 305.0 մլն դրամ, 109.1 մլն դրամ:

Երեխաներին մատուցվող ծառայությունների (մանկատներ) սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար պայմաններում (935 երեխա): Երեխաները գտնվում են պետության լրիվ խնամքի տակ:

«Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափում» ենթածրագրի ծախսերը 2005-2007 թթ. կազմում են 26.2-ական մլն դրամ: Սույն ծրագրի շրջանակներում համաձայն ԱՎ ՊԱԾ-ի մինչև 2007 թ. վերջը խնամակալական հաստատություններում 2004 թ. գրանցված երեխաների թիվը պետք է կրճատվի 10%-ով: Նախատեսվում է նաև մինչև 2007 թ. վերջը 100% համապատասխանություն նոր կանոններին, որոնք կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ընդունելությունը մանկական խնամակալական հաստատություններ:

2005-2007 թթ. կիրականացվի «Երեխաների խնամքի ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալահոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցում» ծրագիրը:

 

Հաշմանդամներին մատուցվող ծառայություններ

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան` հաշմանդամները օգտվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով անվճար ապահովման իրավունքից, որը իրականացվում է «Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագրերով 2005-2007 թվականներին ծրագրով նախատեսված ծախսերը կկազմեն 550.4-ական մլն դրամ (պահպանվել է 2004-2006 թթ. ՄԺԾԾ հաստատված չափաքանակները):

Հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումը նպաստում է նրանց` հասարակությանը ինտեգրվելուն: Վերականգնման արդյունքում հաշմանդամները հնարավորություն ունեն աշխատելու` մասամբ հոգալու իրենց, ինչպես նաև իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները, որն այսօր մեր երկրի սոցիալական քաղաքականության ռազմավարության և աղքատության հաղթահարման ծրագրի պահանջներից է:

Պատրաստվում և հաշմանդամներին անվճար տրամադրվում են վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզ և օրթոպեդիկ կոշիկներ, հենակներ, ձեռնափայտեր, բուժական սեղմիրաններ և աղեկապեր, սուպինատորներ և այլն: Նրանց միջոցով կազմակերպվում է նաև պետական բյուջեի միջոցներով գնված վերականգնողական պարագաների (սայլակներ, քայլակներ, լսողական ապարատներ և կրծքագեղձի պրոթեզներ) բաշխումը հաշմանդամներին: Բացի այդ, իրականացվում է նաև պրոթեզների վերանորոգում:

2005-2007 թթ. նախատեսվում է պրոթեզաօրթոպեդիկ աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր տարի շուրջ 5500 հաշմանդամների:

 

Աղյուսակ 9.5. Տարեցներին, ընտանիքին, կանանց և երեխաներին, հաշմանդամներին մատուցվող ծառայություններ

 

Ենթախումբ/Ծրագիր 2003 2004 % փոփ. 2005 % փոփ. 2006 % փոփ. 2007 % փոփ.
Սոցիալական ապահովության միջոցառումներ 2224.9 2521.4 13.3 3905.1 54.9 4385.4 12.3 4346 -0.9
միայն ներքո նշված ծրագրերով, ընդամենը 1577.8 3036.2 92.4 2895 -4.7 3076.7 6.3 2994 -2.7
Տարեցներին մատուցվող ծառայություններ 286.9 1271.3 343. 842.7 -33. 844 0.2 844.1 0.0
Ընտանիքին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ, այդ թվում` 761.8 959.9 26.0 1220.5 27.1 1360.8 11.5 1265.8 -7.0
Մանկատներ 558.8 594.1 6.3 898.8 51.3 898.8 0.0 898.8 0.0
Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին 199.8 335.4 67.9 222.3 -33.7 305 37.2 109.1 -64.2
Հաշմանդամներին մատուցվող ծառայություններ, այդ թվում` 529.1 805 52.1 831.8 3.3 871.9 4.8 884.1 1.4
Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում 395.5 568.4 43.7 550.4 -3.2 550.4 0.0 550.4 0.0

 

Աղյուսակ 9.6. Գոյություն ունեցող և նոր ծրագրերի ֆինանսավորումը 2005-2007 թթ.

 

(մլն դրամ)

Ցուցանիշը 2005 2006 2007
Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն 45731.8 53507.1 56211.1
նոր ծրագրեր, այդ թվում` 0.0 54.9 54.9
Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային և մարզային մարմինների ստեղծում 0.0 54.9 54.9
% ոլորտի նկատմամբ 0.0 0.1 0.1
գոյություն ունեցող ծրագրեր 45731.8 53452.2 53452.2
% ոլորտի նկատմամբ 100 99.9 99.9

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտին ուղղվող ծախսերի կանխատեսումները` ըստ ուղղությունների, ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 9.7. Պետական բյուջեից սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության գծով ծախսերը 2003-2007 թթ.

Ենթախմբի անվանումը 2003 2004 % փոփ. 2005 % փոփ. 2006 % փոփ. 2007 % փոփ.
Այն կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ %-ը 1.8 2.0 x 2.3 x 2.5 x 2.5 x
Այն կազմում է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ %-ը 1.8 11.1 x 12.9 x 13.7 x 13.4 x
Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն, այդ թվում` 29334.6 36507.5 24.5 45729.7 25.3 53506.6 17.0 57915.8 8.2
Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում 110.1 132.9 20.7 193.3 45.4 256.8 32.9 264.8 3.1
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.4 0.4 x 0.4 x 0.5 x 0.5 x
Կենսաթոշակային ապահովում 11260.7 13519.3 20.1 15859 17.3 16753 5.6 17648 5.3
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 38.4 37.0 x 34.7 x 31.3 x 30.7 x
Պետ. նպաստներ բնակչությանը 13012.1 16839.5 29.4 23222.9 37.9 28053.9 20.8 29954.3 6.8
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 44.4 46.1 x 50.8 x 52.4 x 52.1 x
Սոցիալական ապահովության միջոցառումներ 2224.9 3272.2 47.1 3902.0 19.2 4382.3 12.3 4342.9 -0.9
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 7.6 9.0 x 8.5 x 8.2 x 7.5 x
Այլ սոցիալական ծրագրեր 2726.8 2743.6 0.6 2552.5 -7.0 4060.6 59.1 5705.8 40.5
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 9.3 7.5 x 5.6 x 7.6 x 9.9 x
ընթացիկ ծախսեր, այդ թվում` 29268.7 36007.5 23.0 45117.7 25.3 51376.6 13.9 54130.5 5.4
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 99.8 98.6 x 98.7 x 96.0 x 93.5 x
կապիտալ ծախսեր, այդ թվում` 0.0 400.0 0.0 462.0 15.5 1980.0 328.6 1980.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 1.1 x 1.0 x 3.7 x 3.4 x
վարկավորում` հանած մարում, այդ թվում` 66.0 100.0 51.5 150.0 50.0 150.0 0.0 100.0 -33.3
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.2 0.3 x 0.3 x 0.3 x 0.2 x
վարկային ծրագիր, այդ թվում` 0.0 0.0 x 0.0 x 0.0 x 1705.2 x
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 0.0 x 0.0 x 0.0 x 2.9 x

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Սոցիալական պաշտպանության զարգացման վարկային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում: Վարկային ծրագիրը կազմում է 5.15 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակն է`

- լրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կառավարման և տեղեկատվական համակարգի կարողությունները,

- ստեղծել աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակների և սոցիալական աջակցության ավելի արդյունավետ և կայուն համակարգ,

- մոնիտորինգի և գնահատման ճիշտ մեխանիզմների կիրառմամբ բարելավել ծրագրերի կառավարումը, ուժեղացնելով բնակչության աղքատ և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածությունը:

 

Աղյուսակ 9.8. 2003-2007 թթ. սոցիալական ոլորտի ծախսերը` ըստ պետական կառավարման մարմինների

 

(մլն դրամ)

ՀՀ պետական կառավարման մարմիններ 2003 փաստացի 2004
հաս-
տատ-
ված բյուջե
2005 2006 2007
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 11468.0 15258.9 19884.0 20768.0 21652.9
Կենսաթոշակային ապահովում, այդ թվում` 11260.7 13519.3 15859.0 16753.0 17648.0
Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում 6444.9 7762.7 9411.4 9999.1 10665.8
Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում 2773.3 2693.8 2693.8 2693.8 2693.8
Սոցիալական կենսաթոշակներ 2000.0 2161.8 2814.6 3120.9 3349.2
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով 5-րդ մասին 1-ին 4-8 կետերով և 48 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվարկված այլ բնույթի գործունեության համար բյուջեից տրվող հատուցում 0.0 834.7 834.7 834.7 834.7
Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում 12.4 13.0 45.6 45.6 45.6
ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակներ և ամենամսյա դրամական օժանդակություն 30.2 53.3 58.9 58.9 58.9
ՀՄ պատերազմի վետերաններին, 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 13 հոդվածում, նշված պատճառներով հաշմանդամ դարձածներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրում 0.0 943.1 1087.1 1087.1 1087.1
Վետերանների պատվովճարներ 0.0 540.0 510.0 500.0 490.0
Մինչև 2 տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց ամենամսյա նպաստ 207.3 256.5 256.5 256.5 256.5
Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրում, այդ թվում` 0.0 0.0 308.9 308.9 308.9
Դրամական օգնություն ՀՀ կառավարության 1997 թ. մայիսի 8-ի N 130 որոշմամբ սահմանված անձանց համար 0.0 0.0 308.9 308.9 308.9
Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրեր, այդ թվում` 0.0 0.0 1862.5 1862.5 1862.5
Հղիության և ծննդաբերության նպաստ 0.0 0.0 655.0 655.0 655.0
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ 0.0 0.0 1207.5 1207.5 1207.5
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 15061.2 19881.7 24778.2 30123.6 33693.7
ընթացիկ ծախսեր, այդ թվում` 15061.2 19881.7 24778.2 30123.6 31988.5
Քաղաքացիություն, պլանավորում, աջակցություն և մոնիտորինգ նախարարության մակարդակով 66.9 69.7 114.9 149.6 153.9
Տարեցներին մատուցվող ծառայություններ 286.9 677.2 842.7 844.0 844.1
Հաշմանդամներին մատուցվող ծառայություններ 529.1 805.0 831.8 871.9 884.1
Զբաղվածության տարածքային ծառայություններ 261.2 338.2 460.5 666.2 688.4
Զբաղվածության, աշխատանքի և աշխատավարձի քաղաքականություն և մոնիտորինգ 11.7 14.2 22.4 33.2 33.7
Սոցիալական ապահովագրության և սոց. ապահովության քաղաքականության մոնիտորինգ և գնահատում 105.3 134.2 154.1 170.7 171.0
Սոցիալական աջակցության քաղաքականություն և մոնիտորինգ 4.1 5.7 7.9 11.6 11.8
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերով քաղաքականություն և մոնիտորինգ 4.7 10.0 9.0 13.3 13.5
Տարեցների և հաշմանդամների քաղաքականություն և մոնիտորինգ 7.0 17.0 6.7 9.9 10.0
Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ 761.8 959.9 1220.5 1360.8 1265.8
Մարդասիրական օգնության կարգով ստացվող սննդի բաշխում 47.9 55.0 55.0 55.0 55.0
Սոցիալական աջակցության ծառայություններ 169.6 212.7 257.8 311.5 330.8
Աղքատության ընտանեկան նպաստներ 12350.3 16093.0 20207.0 24940.0 26840.5
Վարձատրվող հասարակական աշխատանքներ (Նպաստ աշխատանքի դիմաց) 454.5 490.0 588.0 686.0 686.0
վարկային ծրագրեր, այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0 1705.2
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման ծրագիր 0.0 0.0 0.0 0.0 1705.2
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 78.7 106.8 112.5 1642.0 1646.1
ընթացիկ ծախսեր, այդ թվում` 78.7 106.8 112.5 142.0 146.1
ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների և միգրացիայի վարչություն պետական կառավարման ապարատ 43.2 63.3 78.3 107.3 110.9
Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ 21.3 26.9 17.0 17.0 17.0
Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության ծառայությունների գնման գծով ծրագրի շրջանակներում «Համակարգչային կենտրոն» ՊՓԲԸ-ի սուբսիդավորում 9.5 9.5 9.8 10.1 10.4
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր 4.7 6.7 6.9 7.1 7.3
Փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ 0.0 0.4 0.5 0.5 0.5
կապիտալ ծախսեր, այդ թվում` 0.0 0.0 0.0 1500.0 1500.0
Փախստականներին բնակարանային խնդիրների լուծում 0.0 0.0 0.0 1500.0 1500.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 0.0 25.0 25.0 25.0 25.0
Փոխհատուցում զոհված ազատամարտիկների երեխաներին ԲՈՒՀ-երում վճարովի ուսուցման համար 0.0 25.0 25.0 25.0 25.0
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 300.0 1225.2 914.0 932.0 882.0
ընթացիկ ծախսեր, այդ թվում` 234.0 725.2 302.0 302.0 302.0
Միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին 117.3 130.0 130.0 130.0 130.0
Բռնադատված քաղաքացիներին վնասի միանվագ դրամական փոխհատուցումը 0.6 0.5 2.0 2.0 2.0
Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում 98.1 170.0 170.0 170.0 170.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երեխաների խնամքի համակարգում բարեփոխումների փորձարկման դրամաշնորհ 18.0 394.7 0.0 0.0 0.0
Միջազգային կազմի և օտարերկրյա պետությունների կողմից հատկացվող մարդասիրական օգնության բեռներ փոխադրող օտարերկրյա օդանավերի, ՀՀ-ում աերոնավիգացիոն սպասարկումների, թռիչք-վայրէջքի, օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառ.-երի փոխհատուցում 0.0 30.0 0.0 0.0 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող SAC-5-ի նախապատրաստման դրամաշնորհ 0.0 0.0 0.0 0.0 0.0
կապիտալ ծախսեր, այդ թվում` 0.0 400.0 462.0 480.0 480.0
Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրված միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի փոխհատուցում 0.0 400.0 462.0 480.0 480.0
վարկավորում` հանած մարում, այդ թվում` 66.0 100.0 150.0 150.0 100.0
Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ բյուջետային վարկերի տրամադրում բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար 66.0 100.0 150.0 150.0 100.0
ՀՀ արդարադատության նախարարություն 0.0 10.0 16.0 16.0 16.0
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների վարձատրություն 0.0 10.0 16.0 16.0 16.0
Մարզպետարաններ 1699.9 0.0 0.0 0.0 0.0
Գեղարքունիքի մարզպետարան 279.2 0.0 0.0 0.0 0.0
Տուն-ինտերնատներում պետական պատվեր 279.2 0.0 0.0 0.0 0.0
Շիրակի մարզպետարան 91.1 0.0 0.0 0.0 0.0
Տուն-ինտերնատներում պետական պատվեր 91.1 0.0 0.0 0.0 0.0
Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վնասի փոխհատուցում` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծում, այդ թվում` 135.5 0.0 0.0 0.0 0.0
Գեղարքունիքի մարզպետարան 10.0 0.0 0.0 0.0 0.0
Սյունիքի մարզպետարան 52.0 0.0 0.0 0.0 0.0
Վայոց Ձորի մարզպետարան 3.0 0.0 0.0 0.0 0.0
Տավուշի մարզպետարան 70.0 0.0 0.0 0.0 0.0
Պետական աջակցություն Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը վերաբնակեցման նպատակով 140.0 0.0 0.0 0.0 0.0
Կոտայքի մարզպետարան 140.0 0.0 0.0 0.0 0.0
Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներին փոխհատուցում 1054.0 0.0 0.0 0.0 0.0
Տավուշի մարզպետարան 1054.0 0.0 0.0 0.0 0.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 117.0 0.0 0.0 0.0 0.0
ԱՍՆ ՄԶԳ-ն կողմից իրականացվող Աղետի գոտու վերականգնման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն 117.0 0.0 0.0 0.0 0.0
ՀՀ կառավարություն 610.0 0.0 0.0 0.0 0.0
Վետերանների պատվովճարներ 29334.7 36507.5 45729.7 53506.6 57915.7
Ընդամենը, այդ թվում` 29334.7 36507.5 45729.7 53506.6 57915.7
ընթացիկ ծախսեր 29268.7 36007.5 45117.7 51376.6 54130.5
կապիտալ ծախսեր 0.0 400.0 462.0 1980.0 1980.0
վարկավորում` հանած մարում 66.0 100.0 150.0 150.0 100.0
վարկային ծրագիր 0.0 0.0 0.0 0.0 1705.2

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊՈՐՏ

 

10.1. ՄՇԱԿՈՒՅԹ

 

Մշակույթի ոլորտում 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված` հատկացումները կուղղվեն 43 գոյություն ունեցող և 4 նոր ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը կիրականացվեն 22 պետական կառավարման մարմինների միջոցով, որոնց համար գլխադասային մարմին է հանդիսանում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անցումային շրջանի դժվարությունները իրենց կնիքն են թողել նաև մշակույթի ոլորտի վրա` ցածր է աշխատողների աշխատավարձը, չի իրականացվում շենքերի, շինությունների վերանորոգում, բարելավելու կարիք ունի ջեռուցման համակարգը, նոր մշակութային արժեքներ ձեռքբերելու համար միջոցները բավարար չեն:

Մշակույթի ոլորտում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը ընդհանուր առմամբ նպատակ ունեն բարձրացնելու մշակույթի սոցիալական դերը, պահպանելու մշակութային ժառանգությունը և ներուժը, ապահովելու մշակութային ավանդական ձևերի զարգացումը:

Վերը նշված ծրագրերը ներկայումս հիմնականում իրականացվում են 17 գրադարանների (10-ը` մարզային), 40 թանգարանների (11-ը` մարզային), 4 մշակութային կենտրոնների (3-ը` մարզային) և 38 թատերահամերգային պետական կազմակերպությունների (7-ը` մարզային) միջոցով:

Ոլորտը կարգավորելու, պետական միջոցները առավել նպատակային օգտագործելու համար բարելավման կարիք ունի օրենսդրական դաշտը, ինչը հնարավորություն կտա հստակեցնելու կառավարության քաղաքականության գերակայությունները:

Այնուամենայնիվ 2003-2004 թվականներին իրականացվել են և ընթացքի մեջ են առանձին ծրագրեր, որոնք էական ազդեցություն ունեն մշակութային կյանքի վրա դրական առումով:

ՀՀ 2003 և 2004 թվականի պետական բյուջեով մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացումը, համապատասխանաբար` 30 և 17 տոկոսով հնարավորություն ընձեռեց նրանց միջին աշխատավարձը հասցնել 16151 դրամի` 2002 թվականի 10619 դրամի փոխարեն:

2003 թվականին Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող «Մշակութային օջախների վերականգնում» ծրագրի շրջանակներում ավարտվել են 15 թատրոնների, համերգային դահլիճների և 13 թանգարանների վերանորոգման աշխատանքները: Վերջիններիս իրականացման համար 2003 թվականին հատկացվել է 7617,3 մլն դրամ:

Համակարգի ընդհանուր նկարագիրն ըստ հիմնական ծրագրերի` հետևյալն է.

 

Արխիվային գործի ոլորտ

 

Արխիվային գործի զարգացման բնագավառում ռազմավարության մշակման ճանապարհին կարևոր է «Արխիվային գործի մասին» ՀՀ նոր օրենքի և դրան համապատասխան այլ նորմատիվ իրավական ակտերի մշակումը և ընդունումը:

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալության, իսկ վերջինս նախարարության կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպվելուց հետո նախկին գործառույթների մի մասը, այդ թվում` քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցությունը և ֆինանսատնտեսական հարցերը, ապահովում է նախարարության աշխատակազմը: ՄԻնչդեռ ոլորտի հիմնական ծառայությունների մատուցման գործառույթների իրականացումն ապահովում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի իր 11 մարզային մասնաճյուղերով և 30 ներկայացուցչություններով:

Պետական բյուջեից ստացվող սուբսիդավորումից բացի, նախորդ տարիներին պետական արխիվները լրացուցիչ մուտքեր ձևավորելու հնարավորություն չեն ունեցել: ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշմամբ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության տեսակները հաստատելուց հետո 2003 թ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 62294.7 հազ. դրամ, ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ստանալ 43350.0 հազ. դրամ եկամուտ, որը նախատեսվում է օգտագործել տեխնիկական բազայի նորացման և հիմնական միջոցների ընթացիկ նորոգման նպատակով: Նախատեսվում է 2005-2007 թթ. մատուցվող ծառայությունների ծավալը ավելացնել տարեկան 10 տոկոսի չափով:

Ծրագրի կենտրոնացումը ենթադրում է ծախսերի արդյունավետության և վերահսկողության բարձրացում, ինչպես նաև ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում:

 

Գրադարաններ

 

Գրադարանային գործի զարգացման ռազմավարություն մշակելիս կարևորվում է «Գրադարանների մասին» և «Հրատարակումների պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև գրադարանային գործի ոլորտը կարգավորող նորմատիվային և իրավական ակտերի մշակումն ու ընդունումը:

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ազդեցությունն ունենալով գրադարանային գործի ոլորտի վրա` արմատապես փոխել են նաև մեր հանրապետության գրադարանների դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում: Տեխնոլոգիաների յուրացումը հսկայական հնարավորություններ ստեղծելով գրադարանների համար` միաժամանակ նրանց առաջադրել է գրադարանային գործի կազմակերպման սկզբունքորեն նոր խնդիրներ: Այս խնդիրների լուծումն առանձնապես դժվարանում է նրանով, քանի որ այն իրականացվում է հասարակական և տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման ժամանակահատվածում, ինչպես նաև գրադարանային գործի զարգացման վրա բացասաբար ազդող գործոնների առկայության պայմաններում:

Վերջին տասնամյակի ընթացքում շեշտակի կրճատվել է գրադարանների և գրքային հավաքածուների թվաքանակը, վատթարացել են գրադարանների շենքերի` հատկապես գրապահոցների և ընթերցասրահների պայմանները, թուլացել են միջգրադարանային կապերը, անկատար է գրադարանային գործի ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Գրադարանավարների ցածր աշխատավարձը առաջ է բերել որակյալ կադրերի հոսք:

Այսօր անլուծելի է մնում հայ գրքի մեծագույն պահոցի` Հայաստանի ազգային գրադարանի, հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի` երաժշտագիտական գրադարանի, ինչպես նաև Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարանների հիմնանորոգման հարցը:

Միայն դրամաշնորհային ծրագրերի և վերջին երկու տարիներին` պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները հնարավորություն ընձեռեցին գրադարաններին ձեռք բերել համակարգչային սարքավորումներ, իրականացնել գրադարանային հավաքածուների նպատակային համալրումներ: Հանրապետության առաջատար 5 գրադարաններում իրականացվում է «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանկ» ծրագիրը, որին հետագա տարիներին պետք է միանա նաև մյուս գրադարանները: Նկատելիորեն աճում է ընթերցողների թիվը, գրքատացքի և հաճախումների ցուցանիշը: 2002 թվականին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գրադարանների հավաքածուներում ընդգրկված միավորների թիվը կազմել է 8084045, որի շրջանառությունը` շուրջ 3097712 միավոր, սպասարկվել է 91449 ընթերցող` 2001 թվականի 89823-ի փոխարեն: Պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներից բացի, գրադարանները 2002 թվականին 127 մլն դրամ գումարի չափով լրացուցիչ արտաբյուջետային մուտքեր ձևավորելու հնարավորություններ են ունեցել, որի գերակշռող մասը դրամաշնորհային ծրագրերն են: Ակնկալվում է գրադարանային հավաքածուների շրջանառության ընդլայնում` գրքատեսակի ավելացում` 2005 թ.-30000, 2006 թ.-35000 և 2007 թ.-40000 գրքային միավորով և ընթերցողների թվաքանակի աճ` 1500-ով, 2000-ով և 2500-ով: Աստիճանաբար վերականգնվում են նաև միջգրադարանային կապերը` հանրապետությունում և արտերկրում:

Գրադարանների համար պետական բյուջեից նախատեսված միջոցներն ուղղվում են գրադարանների պահպանմանը, գրադարանային հավաքածուների համալրմանը և սարքեր, սարքավորումների ձեռքբերմանը:

 

Թանգարաններ

 

Թանգարանների զարգացման ռազմավարության մշակման գործընթացում կարևոր է «Թանգարանների և ՀՀ թանգարանային հավաքածուի մասին» ՀՀ օրենքի ընդունումը և նրան համապատասխան` թանգարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը կարգավորող նորմատիվային և իրավական ակտերի մշակումը և ընդունումը:

Ներկայումս թանգարանային ոլորտում ընդգրկված են տարբեր գերատեսչական ենթակայություն ունեցող 60-ից ավելի` գեղարվեստական, պատմական, ազգագրական բնույթի, մասնագիտացված, երկրագիտական, հուշային թանգարաններ, տուն-թանգարաններ, արգելոց-թանգարաններ: Թանգարանային հավաքածուներում ընդգրկված 2 միլիոնից ավելի թանգարանային առարկաները ներկայացնում են հայկական մշակույթը ու արվեստը` մարդկության քաղաքակրթության ձևավորման ակունքներից մինչև մեր օրերը, ինչպես նաև Հայաստանի բնաշխարհը:

Վերջին տասը տարիների ընթացքում կրճատվել են թանգարանների պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցները, չեն կատարվել որոշ թանգարանային շենքերի վերանորոգման աշխատանքներ, բացարձակապես չեն գործել ջերմախոնավային մշտական կայունությունը պահպանող համակարգերը: Հայաստանի բնակլիմայական պայմանների` ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների պայմաններում առանձնապես է զգացվում այս գործոնների բացասական ազդեցությունը: Թանգարանային հավաքածուներում ընդգրկված մշակութային արժեքների մոտ 2 տոկոսը ենթակա է վերականգնման: Խնդրի լուծումն առավել է բարդանում, քանի որ ներկայումս Հայաստանում չկան մշակութային արժեքների վերականգնման մասնագիտացված արվեստանոցներ, ինչպես նաև համապատասխան կադրեր:

Թանգարանային գործի ոլորտի բարելավմանը նպաստեցին «Լինսի» հիմնադրամի միջոցներով 13 թանգարանների շենքերի վերանորոգումը, մշտական ցուցադրությունների թարմացումը, հանրապետությունում և տարբեր երկրներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, հանրության հետ աշխատանքի նոր մեթոդների կիրառումը, թանգարանային առարկաների կատալոգների հրատարակումը: Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով 7 թանգարաններում սկսվել են թանգարանային առարկաների տվյալների բազայի համակարգչային շտեմարանի ստեղծման աշխատանքները: Ներկայումս համակարգիչ են մուտքագրվել ավելի քան 20000 թանգարանային նկարագրական տվյալներ:

1990-ական թվականների համեմատությամբ թանգարանային այցելուների` այդ թվում արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը աճել է գրեթե 1.5 անգամ: Ակնկալվում է թանգարանային առարկաների շրջանառությունը ավելացնել 2005-2007 թթ., համապատասխանաբար` 1000-ով, 1500-ով և 2000-ով թանգարանային առարկաներով, ապահովելով ցուցահանդեսների թվի աճ, համապատասխանաբար` 40, 45 և 50 ցուցահանդեսով և այցելուների թվաքանակի աճ, այն հասցնելով` 200100, 200200 և 200400 այցելուի:

 

Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ)

 

Թատերարվեստի զարգացման համար կարևոր է օրենսդրական և այլ իրավական ակտերի ընդունումը, մասնավորապես` «Թատրոնի և տարեկան գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումը:

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության թատրոնները 2001 թ. ընթացքում ցուցադրել են 1268, 2002 թ.` 1214 ներկայացում, ունեցել են համապատասխանաբար` 242.0 և 237.0 հազ. հանդիսատես: Իսկ համերգային կազմակերպությունները 2001 թ. ընթացքում կազմակերպել են 441, 2002 թ.` 389 համերգ, ունեցել են համապատասխանաբար` 172.0 և 81.0 հազ. հանդիսատես:

2003 թվականին նախարարության 15 թատրոններում ցուցադրվել են 1054 ներկայացում` 148357 հանդիսատեսով, պետական կրկեսում կազմակերպվել է 82 ներկայացում` 91600 հանդիսատեսով, իսկ համակարգում գործող 16 համերգային կազմակերպությունները կազմակերպել են 340 համերգ` 162000 հանդիսատեսով:

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի թատրոններում 2004 թվականի ընթացքում խաղացանկերում ընդգրկվել են 123 ներկայացում, որոնցից 24-ը` նոր բեմադրություն, իսկ 6-ը` ստեղծագործական պատվերներ` մշակութային միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին: Մեկ նոր ներկայացման բեմադրական ծախսերի միջին արժեքը կազմում է` 1500-3500.0 հազ. դրամ, իսկ համերգային նոր ծրագրի միջին արժեքը` 3000.0 հազ. դրամ:

Հայկական օպերային և բալետային արվեստի զարգացմանը նպաստելու նպատակով նախատեսվում է 2005-2007 թթ. դասական և ժամանակակից ստեղծագործությունների ներկայացումների քանակը հասցնել համապատասխանաբար` 62, 69 և 70-ի` 46500, 51750 և 52500 հանդիսատեսով, իսկ թատերական և երաժշտարվեստի ոլորտում նախատեսվում է ցուցադրել 2005-2007 թթ. շուրջ` 2520, 2820 և 3120 ներկայացում` 856800, 954900 և 1053000 հանդիսատեսով:

Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող «Մշակութային օջախների վերականգնում» ծրագրի շրջանակներում վերանորոգված 15 թատրոններից 5-ը իրենց գործունեությունը սկսել են 2003 թվականի վերջին:

Մշակութային միջոցառումների համար նախատեսված հատկացումները նպատակաուղղված են հոբելյանների, միջպետական պայմանագրերով նախատեսվող միջոցառումների, ցուցահանդեսային գործունեության, թատերահամերգային կազմակերպություններին ստեղծագործական պատվերների տրամադրմանը և այլ մշակութային ծրագրերի իրականացմանը:

 

Կինոարվեստ

 

Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման կարևոր գործոն է օրենսդրական և իրավական ակտերի մշակումը, «Կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Օրենքի նախագիծը փորձաքննության է ներկայացված նաև Եվրոպայի խորհուրդ: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել պրոդյուսերների և կինոգործիչների անկախ փորձագիտական հանձնաժողով, որը կքննարկի կինոնախագծերը մրցութային եղանակով: 2005-2007 թվականներին օրենքով սահմանված կարգով և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան` փորձագիտական անկախ հանձնաժողովի կողմից մրցույթով ընտրված կինոծրագրերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել միայն այն դեպքում, երբ կինոարդյունաբերողների (համակինոարդյունաբերողների) կողմից ապահովված կլինի կինոնկարի վերջնական արժեքի 30%-ը, իսկ վերջնական արժեքի մինչև 70%-ը կապահովվի պետական բյուջեից:

Ներկայումս ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան կինոարտադրության համար միակ տեխնիկական հենակետն է, որտեղ հնարավոր է կազմակերպել պրոֆեսիոնալ կինոարտադրություն: 2003 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են 1 գեղարվեստական լիամետրաժ, 3 լիամետրաժ տեսաֆիլմ, 3 մուլտիպլիկացիոն կինոնկար, 5 գեղարվեստական կինոնկարի արտադրությունը տեղափոխված է 2004 թ.: 2004 թ. նախատեսվում է նկարահանել 6 նոր գեղարվեստական կինոնկար, 4 մուլտիպլիկացիոն և 3 կարճամետրաժ ֆիլմ: 2005 թ. նախատեսվում է նկարահանել 12 լիամետրաժ, 3 կարճամետրաժ և 3 մուլտիպլիկացիոն ֆիլմ: 2006-2007 թթ. համապատասխանաբար` 6 լիամետրաժ, 3 կարճամետրաժ և 4 մուլտիպլիկացիոն ֆիլմ:

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում 2003 թ. նկարահանվել է 12 փաստավավերագրական ֆիլմ. իսկ 2004 թ. նախատեսվում է նկարահանել 14 փաստավավերագրական ֆիլմ:

 

Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության ոլորտն ընդգրկում է պատմամշակութային անշարժ արժեքների հայտնաբերումը, պետական հաշվառումը, դրանց անխաթարության ապահովումը, ամրակայումը, նորոգումը, վերականգնումը, նպատակային օգտագործումը և գիտատեղեկատու շտեմարանի ստեղծումը: 2005-2007 թթ. ուսումնասիրվող և պահպանվող հուշարձանների քանակը կկազմի 4000, 5000 և 6000 հուշարձան, վկայագրվող և վավերագրվող հուշարձաններինը` 12, 14 և 14 հազ. հուշարձան, իսկ 2005-2006 թթ. յուրաքանչյուր տարի 14 հազ. հուշարձան:

Մինչ այժմ հաշվառվել, վավերագրվել, հետազոտվել և պետության պահպանության ներքո են վերցվել ավելի քան 30 հազ. հուշարձան, որոնցից ամրակայվել, մասնակի կամ ամբողջապես վերականգնվել են մոտ 300-ը: Դրանցում զգալի մաս են կազմում եկեղեցիները և վանական համալիրները, որոնք հիմնականում հանձնվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը:

Ոլորտի առաջնային հիմնախնդիրը պատմամշակութային հուշարձանները փլուզումից և առհավետ ոչնչացումից փրկելն է:

Ներկայումս կազմվում և ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվում պատմամշակութային հուշարձանների նոր` ճշգրտված և համալրված ցուցակներ: Կատարվում են հուշարձանների հնագիտական և պատմաճարտարապետական ծրագրային հետազոտություններ, որոնց արդյունքները հիմք են ծառայում նաև «Հայկական հուշարձանների համահավաք» հանրագիտական բնույթի բազմահատորյակի համար: Արդեն կազմվել է «Երևան»-ի հատորը, իսկ «Հուշարձան» տարեգրքի 3-րդ հերթական հատորի հրատարակությունը առաջիկա խնդիր է:

 

Հրատարակչական գործ

 

Հանրապետությունում հիմնականում ավարտվել է հրատարակչական ոլորտի մասնավորեցման գործընթացը: Վերջին տարում զարգացում են ապրում հրատարակչությունները, բարձրացել է գրքի պոլիգրաֆիական որակը, իսկ գրավաճառ ցանց, որպես այդպիսին, գոյություն չունի: Մասնավորեցված գրախանութները հիմնականում զբաղված են այլ արտադրանքի վաճառքով:

Հայաստանի Հանրապետությունում 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ գրքի հրատարակությամբ զբաղվել են մոտ 150 ընկերություններ, որոնք հրատարակել են մոտ 1400 անուն գիրք: Նշված ժամանակաշրջանում լույս են շուրջ 132 անուն թերթ և 74 անուն ամսագիր:

2003 թ. գրահրատարակչության գծով պետական պատվեր ծրագրով հրատարակվել է.

 

Անվանումը Տպաքանակ (օրինակ) Անուն գիրք
Մանկական գրականություն 66500 63
Հանրագիտարանային գրականություն 2500 3
Գիտահանրամատչելի գրականություն 10500 15
Այլ գրականություն 43100 69
Ընդամենը 122600 150

 

«2003 թ. ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ոչ պետական մամուլին նախատեսված սուբսիդիան բաշխվել է`

- 4 անուն ազգային փոքրամասնության թերթերին,

- 27 անուն մշակութային և երիտասարդական թերթերին և ամսագրերին,

- 23 անուն մարզային և հայրենակցական միությունների թերթերին:

Հրատարակչական ոլորտի զարգացման համար Հրատարակչական գործի գործակալությունը պետք է ապահովի տնտեսական գործունեության կանոնակարգումն ու համակարգումը, ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականության իրականացումը:

Յուրաքանչյուր տարի Գործակալությունը ստանում է 250-300 հայտ հրատարակչություններից և անհատ հեղինակներից: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է ներկայացված հայտերի 40-50 տոկոսը:

 

Երիտասարդության հարցեր

 

Պետական երիտասարդական քաղաքականության գործառույթներից են` երիտասարդության դաստիարակության, կրթության, աշխատանքի, կենցաղի, զինվորական ծառայության, ազատ ժամանակի կազմակերպման, առողջության պահպանման, երիտասարդության սոցիալական պաշտպանվածության, ստեղծագործական ներուժի բազմակողմանի զարգացման և հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային կյանքին գործուն մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերը:

Չնայած վերջին տարիների ընթացքում երիտասարդական ոլորտում իրականացված բազմաբնույթ աշխատանքներին` զգալի թվով առաջնահերթ կարևորություն ունեցող հիմնախնդիրներ տակավին լուծված չեն: Ստեղծված իրավիճակը հնարավոր է շտկել միայն համալիր ծրագրերի մշակման և հետևողական իրականացման ճանապարհով:

Այս նկատառումները հաշվի առնելով և հիմք ընդունելով «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» ամրագրված ոլորտի զարգացման ուղղությունները` սույն ծրագրում ներառվել է երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը:

Նշված ոլորտում 2002 թվականին կազմակերպվել և իրականացվել են յոթ տասնյակ միջոցառումներ (2001) թվականի 54-ի փոխարեն, այդ թվում` 57 ծրագրային, մնացածը` միջազգային գործընթացներին մասնակցություն ապահովվելուն ուղղված միջոցառումներ):

2003 թ. երիտասարդական ոլորտում կազմակերպվել և իրականացվել է 58 միջոցառում, որոնք ուղղված են եղել «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» ամրագրված դրույթներին համապատասխան` պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանը: Երիտասարդական ոլորտում միջոցառումները համակարգված են երիտասարդական քաղաքականության իրականացման մի շարք առաջնային կարևորություն ունեցող ոլորտներում: Դրանք են`

(i) Կառավարման համակարգի զարգացման ոլորտ

(ii) Իրավական ոլորտ

(iii) Ազատ ժամանցի կազմակերպման, հոգևոր-ֆիզիկական և հայրենասիրական դաստիարակության ոլորտ

(iv) Հոգևոր-մշակութային ոլորտ

(v) Սոցիալ-տնտեսական ոլորտ

(vi) Երիտասարդական համագործակցության ոլորտ

(vii) Տեղեկատվական-վերլուծական ոլորտ

(viii) Երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգման ոլորտ

(ix) Գիտակրթական ոլորտ

 

2. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Մշակույթի ոլորտի 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագիրը միտված է ապահովելու մշակույթի տարբեր բնագավառներում հետևյալ նպատակների իրականացումը:

 

Արխիվային գործի ոլորտ

 

2005-2007 թվականներին արխիվային գործի ոլորտի առաջնահերթ նպատակներն են.

(i) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանվածության և մատչելիության ապահովումը,

(ii) Ազգային արխիվային հավաքածուի` որպես հայ ժողովրդի հոգևոր, պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մասի համալրումը: Արխիվային հավաքածուի համալրումը ծրագրավորվում և իրականացվում է ինչպես նաև պետական կառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից, իրավաբանական անձանցից, այնպես էլ ֆիզիկական անձանցից:

 

Գրադարաններ

 

2000-2007 թվականներին գրադարանների առաջնահերթ նպատակներն են.

(i) գրադարանային հավաքածուների պահպանումը և համալրումը, միջգրադարանային կապերի և բաժնույթի ծառայության վերականգնումը,

(ii) միջազգային տեղեկատվական ենթակառուցվածքների ինտեգրացում,

(iii) գրքային հավաքածուների միասնական էլեկտրոնային գրացուցակների, ազգային մատենագիտական համակարգչային տեղեկատվական շտեմարանների ստեղծման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը:

Էլեկտրոնային համահավաք գրացուցակների ստեղծումը հնարավորություն կտա համակարգիչ մուտքագրել 2005 թ.` 5000, 2006 թ.` 15000 և 2007 թ.` 25000 գրքային միավոր: Միաժամանակ, այցելուների էլեկտրոնային սպասարկման աճը կկազմի 2005 թ.` 1000, 2006 թ.` 2000 և 2007 թ`. 4000 այցելու:

 

Թանգարաններ

 

2005-2007 թվականներին թանգարանների առաջնահերթ նպատակներն են.

(iv) թանգարանային ֆոնդի համալրումը և պահպանումը, ցուցահանդեսների կազմակերպումը և անցկացումը,

(v) թանգարանային հավաքածուների լիարժեք հանրամատչելիության ապահովումը,

(vi) մշակութային արժեքների թվային շտեմարանի ստեղծման աշխատանքների շարունակումը,

(vii) թանգարանային միջոցառումների կազմակերպումը,

(viii) թանգարանային հավաքածուների անվտանգության ապահովումը, հակահրդեհային և ազդանշանային համակարգերի ձեռքբերումը և տեղակայումը,

(ix) արտերկրի մասնագետների հետ համատեղ թանգարանային հավաքածուների գիտական ուսումնասիրությունների իրականացումը:

 

Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ)

 

2005-2007 թվականներին արվեստի ոլորտի առաջնահերթ նպատակներն են.

(i) ստեղծագործական գործունեության աջակցումն ու խթանումը,

(ii) ստեղծագործական պետական պատվերների և դրամատիկ ստեղծագործությունների գնման համակարգի զարգացումը,

(iii) հյուրախաղային և թատերական փառատոների գործունեության սուբսիդավորումը,

(iv) թատերարվեստի տարածման աջակցումն ու խթանումը,

(v) քաղաքացիական հասարակության ձևավորումը (ներառյալ պատմական գիտակցության, լեզվի, սիրո, բարու, հայրենասիրության):

 

Մշակութային միջոցառումներ

 

2005-2007 թվականներին մշակութային միջոցառումների իրականացման բնագավառում առաջնահերթ նպատակներն են.

(vi) հայ մշակութային ժառանգության հանրահռչակումը,

(vii) ընդհանուր մշակութային տարածության պահպանումը,

(viii) երիտասարդ ստեղծագործողների խրախուսումը,

(ix) մշակութային երկխոսությունը:

Միջազգային մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է Հայաստան-Եվրախորհուրդ և Հայաստան-ԱՊՀ կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Միջազգային մշակութային համագործակցության կարևորագույն և անբաժանելի մասն են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը, որոնք իրականացվում են «Մեկ ազգ` մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում: Այն հայրենիք-սփյուռք կապերը ամրապնդելու և խորացնելու, ինչպես նաև հայրենիքում և արտերկրում գործող հայ արվեստագետներին սատարելու նպատակ ունի:

 

Կինոարվեստ

 

2005-2007 թվականներին կինոարվեստի ոլորտի առաջնահերթ նպատակներն են.

(x) հայկական (ազգային) կինոնկարների արտադրությունը,

(xi) կինոարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը,

(xii) հասարակական-քաղաքական իրադարձությունների վավերագրումը,

(xiii) միջազգային փառատոններին և կինոշուկային Հայաստանի Հանրապետության աջակցումը,

(xiv) Հայաստանում կինոարտադրության զարգացումը:

 

Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

2005-2007 թվականներին պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության ոլորտի հիմնական նպատակներն են.

(xv) պատմամշակութային անշարժ արժեքների հայտնաբերումը, պետական հաշվառումը, դրանց անխաթարության ապահովումը,

(xvi) գիտատեղեկատու շտեմարանի ստեղծումը,

(xvii) անշարժ հուշարձանների ամրակայումը, նորոգումը, վերականգնումը և նպատակային օգտագործումը,

(xviii) «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգված արգելոցների թանգարաններում («Զվարթնոց», «Էրեբունի», «Կարմիր բլուր», «Շենգավիթ») ցուցադրության համար օժանդակ նյութերի ապահովումը,

(xix) ՅՈՒՆԵՍԿՈ և ԻՏՈՄՈՍ միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ազգային հանձնաժողովների հետ համագործակցության զարգացումը,

(xx) հուշարձանների հետազոտման, ամրակայման և վերականգնման ծրագրի մշակում` միջազգային դրամաշնորհներ և հովանավորչական ու նվիրատվական ֆինանսավորում ստանալու նպատակով:

 

Հրատարակչական գործ

 

2005-2007 թվականներին հրատարակչական ոլորտի առաջնահերթ նպատակներն են.

(i) ոլորտում պետական և ոչ պետական ընկերությունների հետ համագործակցված աշխատանքի կազմակերպումը, ոլորտի` որպես մեկ ամբողջական համակարգի ձևավորումը,

(ii) համահայկական հրատարակչական դաշտի ձևավորումը, սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը,

(iii) Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերի տարածումը և արտերկրում հայկական գրքարվեստի քարոզչությունը, գրահրատարակչական միջազգային համաձայնագրերի կնքումը,

(iv) այլ երկրների հրատարակչական արտադրանքը Հայաստան ներմուծելը, գրափոխանակության գործընթացների խթանումը, տպագիր հրատարակությունների ազատ տեղաշարժի ապահովումը,

(v) Եվրոպայի խորհրդի մշակութային տարբեր ծրագրերում և նախագծերում ներգրավվելու միջոցով Հայաստանում հրատարակչական գործի զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելը,

(vi) Հայաստանը, ինչպես նաև հայկական սփյուռքը, Եվրոպայի Խորհրդի «Գրքի մշակութային արահետներ» ծրագրում ներգրավելը,

(vii) Հայաստանում լույս տեսած գրքերի ընթացիկ կատալոգ հրատարակելը,

(viii) էլեկտրոնային հրատարակչական ծրագրերի իրականացումը:

 

Երիտասարդության հարցեր

 

2005-2007 թվականներին երիտասարդության հարցերի ոլորտի առաջնահերթ նպատակներն են.

(i) նպաստել երիտասարդության հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացմանը, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը,

(ii) ուսումնասիրել առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և իրականացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ,

(iii) հայտնաբերել և խրախուսել տաղանդավոր երիտասարդներին,

(iv) իրականացնել ծրագրեր` ուղղված երիտասարդության` հայրենասիրական ոգով դաստիարակությանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը,

(v) ակտիվացնել, զարգացնել միջազգային երիտասարդական կառույցների հետ համագործակցությունը,

(vi) ստեղծել երիտասարդությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու պայմաններ,

(vii) մարզային երիտասարդական կենտրոններ ստեղծելու միջոցով իրականացնել գյուղական շրջանակների երիտասարդության զարգացմանն ուղղված միջոցառումներ, ստեղծել պայմաններ նրանց լիակատար ինքնադրսևորման համար:

 

2.2. Գերակայությունները

 

Մշակույթի ոլորտի զարգացման քաղաքականության հիմնական գերակայություններն են.

(i) ստեղծագործական գործունեության աջակցում և խթանում,

(ii) մշակութային ժառանգության պահպանություն,

(iii) մշակութային արժեքների տարածում,

(iv) հասարակական ստեղծագործական ներուժի օգտագործում (վերարտադրում և զարգացում),

(v) մշակութային զարգացման իրավական և տնտեսական կարգավորում:

Վերը նշված գերակայությունների իրականացմանն են ուղղված 2004-2006 և 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսված հատկացումները` ներկայացված Աղյուսակ 10.1.-ում:

 

Աղյուսակ 10.1. Մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումները 2004- 2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի

 

(մլն դրամ)

Խումբ, ենթա- խումբ Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի և ծրագրերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ ՀՀ հաս- տատ- ված բյու- ջեի 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
07.01. Պետական կառավարում 166.6 173.2 178.4 233.1 188.9 330.5 343.0
07.02. Գրադարաններ 442.4 440.9 617.0 617.1 720.5 720.7 720.7
07.03. Թանգարաններ և ցուցահանդեսներ 574.8 650.3 808.0 883.9 953.2 1029.1 990.5
07.04. Մշակույթի տներ, կենտրոններ 10.5 105.5 15.3 15.3 18.0 18.0 18.0
07.05. Այլ մշակութային հիմնարկներ 94.6 209.7 113.0 298.1 124.3 318.5 320.5
07.06. Արվեստ 1011.6 1221.6 1313.3 1473.9 1434.3 1594.7 1594.7
07.07. Կինեմատոգրաֆիա 433.0 433.0 445.9 469.5 459.3 482.9 482.9
07.08. Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում 36.2 143.2 37.3 37.3 38.4 38.4 38.4
07.10. Հեռուստառադիոհաղորդումներ 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0
07.11. Հրատարակչություններ, խմբագրություններ 403.6 418.4 420.5 454.2 435.4 468.5 468.5
07.12. Տեղեկատվության ձեռքբերում 49.3 49.3 50.8 50.8 52.3 52.3 52.3
07.14. Երիտասարդական ծրագրեր 203.8 183.8 209.9 239.9 216.2 246.2 246.2
07.15. Քաղաքական կուսակցություններ հասարակական կազմակերպություններ, արհմիություններ 60.0 80.2 60.0 80.2 60.0 80.2 80.2
  Մշակութային օբյեկտների հիմնանորոգման և վերականգնման համալիր ծրագիր 80.0 0.0 100.0 100.0 1462.7 1074.0 947.1
  ԸՆԴԱՄԵՆԸ 3,567.4 4,110.2 4,370.5 4,954.4 6,164.6 6,455.1 6,304.1

 

Ծախսերի աճը 2005-2006 թվականներին առաջարկվող և հաստատված ՄԺԾԾ-ի գծով համապատասխանաբար` 583.9 և 209.5 մլն դրամով հիմնականում պայմանավորված է ՀՀ 2004 թ. պետական բյուջեով արդեն իսկ ընդգրկված ծրագրերի և ծախսերի հաշվարկմամբ: Բացի այդ, մշակութային օբյեկտների հիմնանորոգման և վերականգնման համալիր ծրագրի գծով 2006 թվականին ծախսերը նվազել են 388.7 մլն դրամով:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

ՄԺԾԾ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտի ծախսային հիմնական գործոններն են.

 գրադարանների, թանգարանների, այլ մշակութային, թատերահամերգային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի բարձրացումը 2005-2007 թվականներին, համապատասխանաբար` 50 և 19 տոկոսով,

 գրադարանների, թանգարանների անձեռնմխելի ֆոնդերի, մշակութային արժեքների պահպանման, ազդանշանային համակարգի տեղադրման, գրքային հավաքածուների և մշակութային արժեքների համակարգչային տեղեկատվական շտեմարանների ստեղծման նպատակով սարքերի, սարքավորումների ձեռքբերումը,

 մշակութային օբյեկտների հիմնանորոգման և վերականգնման համալիր ծրագրի իրականացումը (մասնավորապես` հուշարձանների վերականգնման ծրագրի իրականացում),

 նոր ծրագրերի իրականացումը («Թանգարան անիվների վրա», «Հայաստանի ազգային արխիվի հակահրդեհային անվտանգության համակարգի ներդրում», «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում», «Թարգմանչական գրականության հրատարակման գծով պետական պատվեր»):

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թթ. մշակույթի ոլորտի միջին ժամկետ ծրագրով` մշակույթի պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի` 0.25, 0.30 և 0.27 տոկոս:

2005-2007 թթ. մշակույթի ոլորտի միջնաժամկետ ծրագրով` մշակույթի պետական ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի մեջ ունի հետևյալ պատկերը:

 

Գծանկար 10.1. Պետական բյուջեի ծախսերը մշակույթի բնագավառում (%` բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13980

 

2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի և մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու վերականգնման ծախսերը) նախատեսվում է ուղղել` 2005 թվականին` 4954.4 մլն դրամ, 2006 թվականին` 6455.1 մլն դրամ, 2007 թվականին` 6304.1 մլն դրամ: Ծախսերի աճը (նվազումը) նախորդ տարվա նկատմամբ 2004 թվականին կկազմի -59.4 տոկոս (առանց «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003 թ. իրականացվող ծրագրի` 2004 թվականներին ծախսերի աճը կկազմի 18.8 տոկոս), 2005 թվականին` 20.5 տոկոս, 2006 թվականին` 30.3 տոկոս, 2007 թվականին` -2.3 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2005-2007 թվականներին մշակույթի ոլորտին ուղղվող ծախսերի աճը կկազմի 2193.9 մլն դրամ, այդ թվում` կառավարման ապարատի գծով` 169.8 մլն դրամ: Մշակութային և երիտասարդական ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի աճի կառուցվածքում (2024.1 մլն դրամ) աշխատավարձը կազմում է 43.6 տոկոս:

2005-2007 թվականներին մշակույթի ոլորտի համար նախատեսված ծախսերի ավելացումը հիմնականում կուղղվի գրադարաններին` 12.8 տոկոս, թանգարաններին` 15.5 տոկոս, արվեստին` 17.0 տոկոս, մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը և վերականգնմանը` 36.4 տոկոս, կառավարման ապարատին` 7.7 տոկոս և մյուս ոլորտներին` 10.6 տոկոս (Գծանկար 10.2):

 

Գծանկար 10.2. Մշակույթի ոլորտում հավելյալ ծախսերի բաշխումը 2005-2007 թթ.

 

Ներմուծեք նկարագրությունը_13981

 

Մշակույթի ծախսերի տարանջատումը` ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի, ունի հետևյալ պատկերը.

 

Գծանկար 10.3. Մշակույթի ոլորտում պետական ծախսերի կառուցվածքը` ըստ տնտեսագիտական նշանակության (%` ոլորտի պետական ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13984

 

2005-2007 թթ. մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումները` ըստ առանձին ենթախմբերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի ներկայացված են Հավելված 10.1-ում:

Մշակույթի ոլորտում, պետական բյուջեից ստացված հատկացումների հետ մեկտեղ, ծախսերի իրականացմանն են ուղղվում նաև սեփական եկամուտները:

Սեփական եկամուտները գոյանում են հիմնականում վճարովի ծառայությունների մատուցումից, տոմսերի վաճառքից, կինոնկարների իրացումից:

Վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներն ուղղվում են աշխատավարձի լրավճարներին, ապրանքների ձեռքբերմանը, կոմունալ ծառայությունների ծախսերի իրականացմանը, գրքային և թանգարանային հավաքածուների համալրմանը, «Հայֆիլմ» կինոստուդիայի վերազինմանը:

Ըստ առանձին ծրագրերի` ՀՀ պետական բյուջեից և սեփական եկամուտների հաշվին իրականացվող և կանխատեսվող ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ծախսերը ներկայացված են Աղյուսակ N 10.2-ում:

 

Աղյուսակ 10.2. Ըստ առանձին ծրագրերի` ՀՀ պետական բյուջեից և սեփական եկամուտների հաշվին (վճարովի ծառայությունների մատուցում, նվիրատվությունների ստացում) իրականացվող և կանխատեսվող ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ծախսերը

 

(մլն դրամ)

Ենթախմբերի
անվանումները
2003 թ. 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
պետա-
կան
բյու-
ջեից
սեփա-
կան
եկա-
մուտ-
ների
հաշ-
վին
պետա-
կան
բյու-
ջեից
սեփա-
կան
եկա-
մուտ-
ների
հաշ-
վին
պետա-
կան
բյու-
ջեից
սեփա-
կան
եկա-
մուտ-
ների
հաշ-
վին
պետա-
կան
բյու-
ջեից
սեփա-
կան
եկա-
մուտ-
ների
հաշ-
վին
պետա-
կան
բյու-
ջեից
սեփա-
կան
եկա-
մուտ-
ների
հաշ-
վին
փաստացի ծրագիր կանխատեսում
07.02. Գրադարաններ 253.6 46.5* 290.6 6.1 412.1 7.0 481.5 7.5 481.5 8.0
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, % 84.5 15.5 97.9 2.1 98.3 1.7 98.5 1.5 98.4 1.6
07.03. Թանգարաններ և ցուցահանդեսներ 357.1 61.0* 474.1 37.7 619.8 42.0 706.4 47.0 706.4 52.0
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, % 85.4 14.6 92.6 7.4 93.7 6.3 93.8 6.2 93.1 6.9
07.05. Այլ մշակութային հիմնարկներ («Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում) 111.7 62.3 115.1 43.6 155.2 47.9 175.6 52.7 175.6 58.0
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, % 64.2 35.8 72.5 27.5 76.4 23.6 76.9 23.1 75.2 24.8
07.06. Արվեստ 644.8 250.8 889.6 411.6 1128.3 444.6 1227. 537.9 1227. 603.7
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, % 72.0 28.0 68.4 31.6 71.7 28.3 69.5 30.5 67.0 33.0
07.07. Կինեմատոգրաֆիա (խաղարկային և մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրություն) 374.5 5.5
385.7 24.5 397.3 37.5 409.2 62.5 409.2 87.0
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, % 98.6 1.4 94.0 6.0 91.4 8.6 86.8 13.2 82.5 17.5

 

Ծանոթություն` գրադարաններում, թանգարաններում դրամաշնորհային ծրագրի իրականացման ավարտ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 10.1. Մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումները 2003-2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի

 

N Ենթախմբերի անվանումները  2003  2004  2005  2006  2007
փաստացի ծրագիր կանխատեսում
  ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` 10,133.4 4,110.2 4,954.4 6,455.1 6,304.1
  - ընթացիկ ծախսեր 3,001.4 3,841.8 4,761.4 5,269.8 5,284.3
  - կապիտալ ծախսեր 7,132.0 268.4 192.9 1,185.3 1,019.8
07.01. Պետական կառավարում, այդ թվում`  135.5 173.2 233.1 330.5 343.0
  - ընթացիկ ծախսեր 133.5 171.7 233.1 330.5 343.0
  - կապիտալ ծախսեր 0.0 1.5 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 133.5 173.2 233.1 330.5 343.0
  - ընթացիկ ծախսեր 133.5 171.7 233.1 330.5 343.0
  - կապիտալ ծախսեր 0.0 1.5 0.0 0.0 0.0
07.02. Գրադարաններ, այդ թվում 380.7 440.9 617.1 720.7 720.7
  - ընթացիկ ծախսեր 379.2 429.6 599.2 695.9 695.9
  - կապիտալ ծախսեր 1.5 11.3 17.9 24.8 24.8
07.02.01. Գրադարանների սուբսիդավորում 358.9 406.9 569.4 661.9 661.9
  - ընթացիկ ծախսեր 358.9 406.9 569.4 661.9 661.9
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 253.6 290.6 412.1 481.5 481.5
  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 27.4 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 60.0 66.7 87.5 99.7 99.7
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 17.8 49.6 69.9 80.7 80.7
07.02.02. ՀՀ Ազգային գրապալատի սուբսիդավորում 21.8 22.7 29.8 34.0 34.0
  - ընթացիկ ծախսեր 20.3 22.7 29.8 34.0 34.0
  - կապիտալ ծախսեր 1.5 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 21.8 22.7 29.8 34.0 34.0
07.02.03. Կենտրոնացված կարգով ՀՀ Ազգային գրապալատի և գրադարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական պատվեր 0.0 11.3 17.9 24.8 24.8
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 11.3 17.9 24.8 24.8
  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 0.0 11.3 17.9 24.8 24.8
07.03. Թանգարաններ և ցուցահանդեսներ, այդ թվում` 580.5 650.3 883.9 1,029.1 990.5
  - ընթացիկ ծախսեր 485.6 621.9 823.2 942.5 942.5
  - կապիտալ ծախսեր 94.9 28.4 60.7 86.6 48.0
07.03.01. Թանգարանների սուբսիդավորում 485.6 621.9 823.2 942.5 942.5
  - ընթացիկ ծախսեր 485.6 621.9 823.2 942.5 942.5
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 357.1 474.1 619.8 706.4 706.4
  ՀՀ պաշտպանության նախարարություն 37.0 42.4 57.8 66.7 66.7
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 11.3 13.0 18.8 22.1 22.1
  ՀՀ բնապահպանության նախարարություն 8.8 10.2 14.8 17.4 17.4
  Երևանի քաղաքապետարան 41.5 46.8 64.0 73.8 73.8
  Արարատի մարզպետարան 4.2 4.6 6.8 8.0 8.0
  Գեղարքունիքի մարզպետարան 4.8 5.4 7.3 8.4 8.4
  Լոռու մարզպետարան 2.7 3.4 4.5 5.3 5.3
  Շիրակի մարզպետարան 12.3 15.2 20.0 23.4 23.4
  Սյունիքի մարզպետարան 2.9 3.3 4.7 5.5 5.5
  Վայոց Ձորի մարզպետարան 3.0 3.4 4.7 5.5 5.5
07.03.02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 94.9 4.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 94.9 4.0 0.0 0.0 0.0
  Շիրակի մարզպետարան 24.9 0.0 0.0 0.0 0.0
  Տավուշի մարզպետարան 70.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 0.0 4.0 0.0 0.0 0.0
07.03.03. Կենտրոնացված կարգով թանգարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական պատվեր 0.0 24.4 55.7 81.6 43.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 24.4 55.7 81.6 43.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 24.4 55.7 81.6 43.0
07.03. «Թանգարան անիվների վրա» ծրագրի իրականացում 0.0 0.0 5.0 5.0 5.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 5.0 5.0 5.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 0.0 5.0 5.0 5.0
07.04. Մշակույթի տներ, ակումբներ,
կենտրոններ, այդ թվում`
225.5 105.5 15.3 18.0 18.0
  - ընթացիկ ծախսեր 9.1 10.5 15.3 18.0 18.0
  - կապիտալ ծախսեր 216.5 95.0 0.0 0.0 0.0
07.04.01. Մշակույթի տների, ակումբների, կենտրոնների սուբսիդավորում 13.3 10.5 15.3 18.0 18.0
  - ընթացիկ ծախսեր 9.1 10.5 15.3 18.0 18.0
  - կապիտալ ծախսեր 4.2 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 7.5 8.7 13.3 15.6 15.6
  Լոռու մարզպետարան 0.4 0.5 0.0 0.0 0.0
  Կոտայքի մարզպետարան 0.4 0.5 0.7 0.8 0.8
  Սյունիքի մարզպետարան 0.4 0.5 0.7 0.8 0.8
  Վայոց Ձորի մարզպետարան 4.6 0.5 0.7 0.8 0.8
07.04.02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 212.3 95.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 212.3 95.0 0.0 0.0 0.0
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 52.6 95.0 0.0 0.0 0.0
  Լոռու մարզպետարան 29.9 0.0 0.0 0.0 0.0
  Շիրակի մարզպետարան 79.8 0.0 0.0 0.0 0.0
  Տավուշի մարզպետարան 50.0 0.0 0.0 0.0 0.0
07.05. Այլ մշակութային հիմնարկներ 82.7 209.7 298.1 318.5 320.5
  - ընթացիկ ծախսեր 82.7 209.7 298.1 318.5 320.5
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 14.4 0.0 0.0
07.05.01.  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 0.0 115.1 155.2 175.6 175.6
  - ընթացիկ ծախսեր 0.0 115.1 155.2 175.6 175.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 115.1 0.0 0.0 0.0
07.05.02.  «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 5.5 6.5 9.7 11.6 11.6
  - ընթացիկ ծախսեր 5.5 6.5 9.7 11.6 11.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 5.5 6.5 9.7 11.6 11.6
07.05.03.  «Երևանի կենդանաբանական այգի» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 67.8 77.5 89.0 96.0 96.0
  - ընթացիկ ծախսեր 67.8 77.5 89.0 96.0 96.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  Երևանի քաղաքապետարան 67.8 77.5 89.0 96.0 96.0
07.05.04.  «Արմենպրես» ՓԲԸ-ի միջոցով իրականացվող տեղեկատվության պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր 1.4 1.5 1.5 1.6 1.6
  - ընթացիկ ծախսեր 1.4 1.5 1.5 1.6 1.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 1.4 1.5 1.5 1.6 1.6
07.05.05.  «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 8.0 9.2 13.4 15.7 15.7
  - ընթացիկ ծախսեր 8.0 9.2 13.4 15.7 15.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 8.0 9.2 13.4 15.7 15.7
07.05. «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 0.0 0.0 15.0 18.0 20.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 15.0 18.0 20.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 0.0 15.0 18.0 20.0
07.05. Հայաստանի ազգային արխիվի հակահրդեհային անվտանգության համակարգի ներդրում 0.0 0.0 14.4 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 14.4 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 0.0 14.4 0.0 0.0
07.06. Արվեստ 7,613.9 1,221.6 1,473.9 1,594.7 1,594.7
  - ընթացիկ ծախսեր 794.9 1,196.4 1,473.9 1,594.7 1,594.7
  - կապիտալ ծախսեր 6,819.1 25.2 0.0 0.0 0.0
07.06.01. Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր 14.3 0.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 14.3 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 14.3 0.0 0.0 0.0 0.0
07.06.01.  «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 154.4 221.7 283.0 306.9 306.9
  - ընթացիկ ծախսեր 154.4 221.7 283.0 306.9 306.9
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 154.4 221.7 283.0 306.9 306.9
07.06.02.  «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 63.0 100.4 125.4 135.1 135.1
  - ընթացիկ ծախսեր 63.0 100.4 125.4 135.1 135.1
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 63.0 100.4 125.4 135.1 135.1
07.06.03. 03. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում 523.2 692.4 878.6 960.7 960.7
  - ընթացիկ ծախսեր 523.2 692.4 878.6 960.7 960.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 422.3 562.5 715.0 780.3 780.3
  Երևանի քաղաքապետարան 55.5 80.1 95.0 104.7 104.7
  Սյունիքի մարզպետարան 11.4 12.9 17.2 19.0 19.0
  Շիրակի մարզպետարան 21.5 23.0 32.5 35.9 35.9
  Գեղարքունիքի մարզպետարան 12.4 13.9 18.9 20.8 20.8
07.06.04. Մշակութային միջոցառումների իրականացման սուբսիդավորում 34.9 176.9 181.9 187.0 187.0
  - ընթացիկ ծախսեր 34.9 176.9 181.9 187.0 187.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 17.5 144.6 148.6 152.8 152.8
  Շիրակի մարզպետարան 3.3 3.3 3.4 3.5 3.5
  Լոռու մարզպետարան 2.6 2.5 2.6 2.7 2.7
  Արմավիրի մարզպետարան 0.3 0.4 0.4 0.5 0.5
  Կոտայքի մարզպետարան 2.2 2.3 2.3  2.4 2.4
  Տավուշի մարզպետարան 0.0 3.2 3.3 3.4 3.4
  Արարատի մարզպետարան 0.0 3.0 3.1 3.2 3.2
  Գեղարքունիքի մարզպետարան 1.1 3.1 3.2 3.3 3.3
  Վայոց Ձորի մարզպետարան 2.5 4.7 4.8 4.9 4.9
  Սյունիքի մարզպետարան 2.5 6.8 7.0 7.2 7.2
  Արագածոտնի մարզպետարան 3.0 3.1 3.2 3.3 3.3
07.06.05. Պ. Ադամյանի անվան թատրոնի սուբսիդավորում 5.0 5.0 5.0 5.0 5.0
  - ընթացիկ ծախսեր 5.0 5.0 5.0 5.0 5.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 5.0 5.0 5.0 5.0 5.0
07.06.07. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 145.8 25.2  0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 145.8 25.2  0.0 0.0 0.0
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 67.7 25.2  0.0 0.0 0.0
  Շիրակի մարզպետարան 48.2 0.0 0.0 0.0 0.0
  Լոռու մարզպետարան 30.0 0.0 0.0 0.0 0.0
07.06.09. Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող «Մշակութային օջախների վերականգնում» ծրագիր 6,637.2 0.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 6,637.2 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 6,673.2 0.0 0.0 0.0 0.0
07.07. Կինեմատոգրաֆիա, այդ թվում` 420.4 433.0 469.5 482.9 482.9
  - ընթացիկ ծախսեր 420.4 433.0 469.5 482.9 482.9
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.07.01. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում 256.8 264.5 272.4 280.6 280.6
  - ընթացիկ ծախսեր 256.8 264.5 272.4 280.6 280.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 256.8 264.5 272.4 280.6 280.6
07.07.02. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում 117.8 121.3 124.9 128.7 128.7
  - ընթացիկ ծախսեր 117.8 121.3 124.9 128.7 128.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 117.8 121.3 124.9 128.7 128.7
07.07.03. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում 37.3 38.4 39.6 40.8 40.8
  - ընթացիկ ծախսեր 37.3 38.4 39.6 40.8 40.8
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 37.3 38.4 39.6 40.8 40.8
07.07.04. Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում 4.3 4.4 4.5 4.7 4.7
  - ընթացիկ ծախսեր 4.3 4.4 4.5 4.7 4.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 4.3 4.4 4.5 4.7 4.7
07.07.05. Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում 4.3 4.4 28.1 28.3 28.3
  - ընթացիկ ծախսեր 4.3 4.4 28.1 28.3 28.3
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 4.3 4.4 4.5 4.7 4.7
07.08. Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում, այդ թվում` 34.6 143.2 37.3 38.4 38.4
  - ընթացիկ ծախսեր 34.6 36.2 37.3 38.4 38.4
  - կապիտալ ծախսեր 0.0 107.0 0.0 0.0 0.0
07.08.01. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի սուբսիդավորում 34.6 36.2 37.3 38.4 38.4
  - ընթացիկ ծախսեր 34.6 36.2 37.3 38.4 38.4
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 34.6 36.2 37.3 38.4 38.4
07.08.02. Հուշարձանների վերանորոգում 0.0 50.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 50.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 50.0 0.0 0.0 0.0
07.08.03. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 0.0 57.0 0.0 0.0 0.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 57.0 0.0 0.0 0.0
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 0.0 57.0 0.0 0.0 0.0
07.10. Հեռուստառադիոհաղորդումներ 1.0 1.0 1.0 1.0 1.0
  - ընթացիկ ծախսեր 1.0 1.0 1.0 1.0 1.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.10.09. Պետական գնումների հրապարակայնության ապահովման գծով պետական պատվեր 1.0 1.0 1.0 1.0 1.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 1.0 1.0 1.0 1.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1.0 1.0 1.0 1.0 1.0
07.11. Հրատարակչություններ, խմբագրություններ 384.4 418.4 454.2 468.5 468.5
  - ընթացիկ ծախսեր 384.4 418.4 454.2 468.5 468.5
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.11.01. Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման սուբսիդավորում 21.0 31.5 32.1 32.8 32.8
  - ընթացիկ ծախսեր 21.0 31.5 32.1 32.8 32.8
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ կրթության և գիտության նախարարություն 21.0 31.5 32.1 32.8 32.8
07.11.02.  «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ի սուբսիդավորում 19.0 24.5 25.2 25.8 25.8
  - ընթացիկ ծախսեր 19.0 24.5 25.2 25.8 25.8
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 19.0 24.5 25.2 25.8 25.8
07.11.03. Հրատարակումների գծով պետական պատվեր 126.2 136.0 139.5 143.1 143.1
  - ընթացիկ ծախսեր 126.2 136.0 139.5 143.1 143.1
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ արդարադատության նախարարություն 102.8 112.1 115.5 118.9 118.9
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 18.5 18.7 18.7 18.7 18.7
  ՀՀ արտաքին գործերի նախարարություն 4.9 5.2 5.3 5.5 5.5
07.11.04. Գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակման սուբսիդավորում 16.6 19.1 24.0 27.3 27.3
  - ընթացիկ ծախսեր 16.6 19.1 24.0 27.3 27.3
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 16.6 19.1 24.0 27.3 27.3
07.11.05. Մանկական գրականության հրատարակման սուբսիդավորում 40.0 30.0 31.1 32.1 32.1
  - ընթացիկ ծախսեր 40.0 30.0 31.1 32.1 32.1
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 40.0 30.0 31.1 32.1 32.1
07.11.06. Հանրագիտարանային գրականության հրատարակման սուբսիդավորում 28.0 28.2 29.7 30.6 30.6
  - ընթացիկ ծախսեր 28.0 28.2 29.7 30.6 30.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 28.0 28.2 29.7 30.6 30.6
07.11.07. Գիտահանրամատչելի գրականության հրատարակման սուբսիդավորում 15.0 15.2 15.9 16.4 16.4
  - ընթացիկ ծախսեր 15.0 15.2 15.9 16.4 16.4
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 15.0 15.2 15.9 16.4 16.4
07.11.08. Այլ գրականության հրատարակման սուբսիդավորում 22.6 24.4 24.0 24.7 24.7
  - ընթացիկ ծախսեր 22.6 24.4 24.0 24.7 24.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 22.6 24.4 24.0 24.7 24.7
07.11.09.  «Հանրապետություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 36.3 37.4 38.6 39.7 39.7
  - ընթացիկ ծախսեր 36.3 37.4 38.6 39.7 39.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 36.3 37.4 38.6 39.7 39.7
07.11.10.  «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ի սուբսիդավորում 12.1 12.5 12.8 13.2 13.2
  - ընթացիկ ծախսեր 12.1 12.5 12.8 13.2 13.2
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 12.1 12.5 12.8 13.2 13.2
17.11.11. Ոչ պետական մամուլի հրատարակման սուբսիդավորում 40.0 41.2 42.4 43.7 43.7
  - ընթացիկ ծախսեր 40.0 41.2 42.4 43.7 43.7
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 40.0 41.2 42.4 43.7 43.7
07.11.12.  «Դնիպրո-Սլավուտիչ» թերթի հրատարակման սուբսիդավորում 2.5 2.5 2.5 2.5 2.5
  - ընթացիկ ծախսեր 2.5 2.5 2.5 2.5 2.5
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 2.5 2.5 2.5 2.5 2.5
07.11.13.  «Վրաստան» թերթի հրատարակման սուբսիդավորում 5.0 5.0 5.0 5.0 5.0
  - ընթացիկ ծախսեր 5.0 5.0 5.0 5.0 5.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 5.0 5.0 5.0 5.0 5.0
07.11.14. Հոբելյանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր 0.0 11.0 11.3 11.6 11.6
  - ընթացիկ ծախսեր 0.0 11.0 11.3 11.6 11.6
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 11.0 11.3 11.6 11.6
07.11. Թարգմանչական գրականության հրատարակման գծով պետական պատվեր 0.0 0.0 20.0 20.0 20.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 20.0 20.0 20.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0 0.0 20.0 20.0 20.0
07.12. Տեղեկատվության ձեռքբերում, այդ թվում` 47.9 49.3 50.8 52.3 52.3
  - ընթացիկ ծախսեր 47.9 49.3 50.8 52.3 52.3
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.12.01.  «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տեղեկատվության գծով պետական պատվեր 47.9 49.3 50.8 52.3 52.3
  - ընթացիկ ծախսեր 47.9 49.3 50.8 52.3 52.3
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 47.9 49.3 50.8 52.3 52.3
07.14. Երիտասարդական ծրագրեր, այդ թվում` 168.3 183.8 239.9 246.2 246.2
  - ընթացիկ ծախսեր 168.3 183.8 239.9 246.2 246.2
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.14.01. Երիտասարդական ծրագրերի իրականացման սուբսիդավորում 168.3 183.8 239.9 246.2 246.2
  - ընթացիկ ծախսեր 0.0 183.8 239.9 246.2 246.2
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 168.3 183.8 239.9 246.2 246.2
07.15. Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, այդ թվում` 60.0 80.2 80.2 80.2 80.2
  - ընթացիկ ծախսեր 60.0 80.2 80.2 80.2 80.2
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.15.01. Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին 10.0 10.0 10.0 10.0 10.0
  - ընթացիկ ծախսեր 0.0 10.0 10.0 10.0 10.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ կառավարության աշխատակազմ 10.0 10.0 10.0 10.0 10.0
07.15.02. Նյութական աջակցություն ՀՀ ԱԺ ընտրություններում 3 և ավելի ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 50.0 70.2 70.2 70.2 70.2
  - ընթացիկ ծախսեր 50.0 70.2 70.2 70.2 70.2
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ կառավարություն 50.0 70.2 70.2 70.2 70.2
  Մշակութային օբյեկտների հիմնանորոգման և վերականգնման համալիր ծրագիր 0.0 0.0 100.0 1,074.0 947.1
  - ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 100.0 1,074.0 947.1
  ՀՀ քաղաքաշինության նախարարություն 0.0 0.0 100.0 1,074.0 947.1
 ընդամենի նկատմամբ, տոկոս
07.01. Պետական կառավարում 1.3 4.2 4.7 5.1 5.4
07.02. Գրադարաններ 3.8 10.7 12.5 11.2 11.4
07.03. Թանգարաններ և ցուցահանդեսներ 5.7 15.8 17.8 15.9 15.7
07.04. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ 2.2 2.6 0.3 0.3 0.3
07.05. Այլ մշակութային հիմնարկներ 0.8 5.1 6.0 4.9 5.1
07.06. Արվեստ 75.1 29.7 29.7 24.7 25.3
07.07. Կինեմատոգրաֆիա 4.1 10.5 9.5 7.5 7.7
07.08. Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում 0.3 3.5 0.8 0.6 0.6
07.10. Հեռուստառադիոհաղորդումներ 0.0 0.0 0.0 0.0 0.0
07.11. Հրատարակչություններ, խմբագրություններ 3.8 10.2 9.2 7.3 7.4
07.12. Տեղեկատվության ձեռքբերում 0.5 1.2 1.0 0.8 0.8
07.14. Երիտասարդական ծրագրեր 1.7 4.5 4.8 3.8 3.9
07.15. Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ 0.6 2.0 1.6 1.2 1.3
 փոփոխություն նախորդ տարվա նկատմամբ, տոկոս
07.01. Պետական կառավարում - 29.7 34.6 41.8 3.8
07.02. Գրադարաններ - 15.8 40.0 16.8 0.0
07.03. Թանգարաններ և ցուցահանդեսներ - 12.0 35.9 16.4 -3.7
07.04. Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ - -53.2 -85.5 17.9 0.0
07.05. Այլ մշակութային հիմնարկներ - 153.6 42.2 6.8 0.6
07.06. Արվեստ - -84.0 20.6 8.2 0.0
07.07. Կինեմատոգրաֆիա - 3.0 8.5 2.8 0.0
07.08. Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում - 313.6 -74.0 3.0 0.0
07.10. Հեռուստառադիոհաղորդումներ - 0.0 0.0 0.0 0.0
07.11. Հրատարակչություններ, խմբագրություններ - 8.9 8.5 3.2 0.0
07.12. Տեղեկատվության ձեռքբերում - 3.0 3.0 3.0 0.0
07.14. Երիտասարդական ծրագրեր - 9.2 30.5 2.6 0.0
07.15. Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ - 33.7 0.0 2.6 0.0

 

10.2. ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԴԻՈ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում 2005-2007 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն 9 ծրագրերի իրականացմանը` 4 պետական կառավարման մարմինների միջոցով:

Հանրային հեռուստաընկերությունը, որը գործունեություն է իրականացնում հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման բնագավառում, 2003 թ. պատրաստել և հեռարձակել է օրական 18 ժամ հեռուստահաղորդումներ ՀՀ տարածքում, արբանյակային կապուղով օրական 24 ժամ հեռարձակում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև 24 ժամ հեռարձակում դեցիմետրային տիրույթում Երևան քաղաքի տարածքում:

Բացի պետության կողմից սուբսիդավորող 18 ժամ հաղորդումներից, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է նաև օրական 1.5 ժամ հաղորդումներ, որոնք ներառել են հովանավորչական հաղորդումներ, վիճակախաղերի խաղարկությունների հեռարձակումներ, առևտրային և վճարովի քաղաքական գովազդ:

2003 թվականին Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է 2002 թվականից սկսած` Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և տաղավարային սարքասրահների վերանորոգման գործընթացը: Ընկերության տեխնիկական վերազինմանն է ուղղվել 177.6 մլն դրամ, որից 55.7 մլն դրամը` լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի դիմաց պետական բյուջեից ստացված գումարի և 121.9 մլն դրամը` այլ առևտրային գործունեությունից ստացված եկամուտների հաշվին: Նշված միջոցներից 81.5 մլն դրամն ուղղվել է ժամանակակից թվանշային հեռուստատեխնիկայի ձեռքբերմանը, իսկ 96.1 մլն դրամը` տաղավարային սարքասրահների վերանորոգմանը, դրանց համար արտադրատնտեսական գույքի ձեռքբերմանը:

Տեխնիկական վերազինման արդյունքում հնարավորություններ է ստեղծվել Հանրային հեռուստաընկերության եթերում ապահովել հաղորդումների ժամանակակից որակ, ավելացնել սեփական արտադրության հաղորդումների քանակը, կրճատել տեխնիկական միջոցների շահագործման ծախսերը և խնայված միջոցների հաշվին բարելավել աշխատակիցների վիճակը:

Հանրային ռադիոընկերությունը, որը գործունեություն է իրականացնում ռադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման բնագավառում. 2003 թ. պատրաստել և հեռարձակել է օրական 50 ժամ ռադիոհաղորդումներ ՀՀ տարածքում և տրանսպորտում:

2003 թվականի ընթացքում, անցնելով շուրջօրյա հեռարձակման, էապես նորացվել է հանրային ռադիոհաղորդացանցը:

2003 թվականին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն իր կողմից պատրաստած հաղորդումները հեռարձակել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում; Հաղորդումները պատրաստվել են 13 լեզուներով և հեռարձակվել են երկար, միջին, կարճ և գերկարճալիք հաճախականություններով:

Հանրային ռադիոընկերությունն իրականացրել է նաև «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հաղորդումների օրական 1.5 ժամ ծավալով վերահեռարձակման աշխատանքներ:

Շիրակի հանրային հեռուստառադիոն, որը իրականացնում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման գործունեություն Շիրակի մարզում 2003 թ. պատրաստել և հեռարձակել է օրական 0.5 ժամ հեռուստառադիոհաղորդումներ և 0.5 ժամ ռադիոհաղորդումներ: Պատրաստած հաղորդաշարերի ընդհանուր ծավալի երկու երրորդը կազմել են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները:

Միջազգային համագործակցության և ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, որոնք ընկերությանը հնարավորություն են ընձեռել ապահովել որակյալ հեռուստաեթեր:

2003 թ. հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումները պատրաստվել են ինը թեմատիկ ուղղություններով:

 

2003-2004 թթ. հեռուստահաղորդումների ընդհանուր ժամերի մեջ թեմատիկ ուղղությունների տեսակարար կշիռը

 

հհ/հ Հեռուստահաղորդումների թեմատիկ
ուղղությունները
Տեսակարար կշիռը ընդհանուր ժամերի մեջ (%)
2003 թ. փաստացի 2004 թ. նախատեսված
11 Լրատվական վերլուծական 24.8 28.3
22 Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական 10.4 18.2
33 Մշակութային 23.4 19.3
54 Հոգևոր 0.1 0.2
65 Երաժշտական 14.4 8.3
66 Առողջապահական 0.2 0.3
87 Իրավական 0.3 0.5
98 Գիտահանրամատչելի ճանաչողական 9.1 5.7
99 Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական, մարզական 17.3 19.2

 

2003-2004 թթ. ռադիոհաղորդումների ընդհանուր ժամերի մեջ թեմատիկ ուղղությունների տեսակարար կշիռը

 

հհ/հ Ռադիոհաղորդումների թեմատիկ ուղղությունները Տեսակարար կշիռը ընդհանուր ժամերի մեջ (%)
2003 թ.
փաստացի
2004 թ.
նախատեսված
11 Լրատվական վերլուծական 6.4 8.0
22 Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական 2.2 2.7
33 Մշակութային 2.9 5.3
44 Հոգևոր 2.5 2.3
55 Երաժշտական 49.2 26.7
66 Երիտասարդական 1.9 1.8
77 Ստերեոստուդիա 22.2 42.0
88 Արտասահմանի համար տրվող հաղորդումներ 11.3 10.3
99 Մանկապատանեկան, կրթական 1.4 0.9

 

2003 թ. բացի հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստումից և հեռարձակումից ոլորտում իրականացվել են հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների արխիվային և պահպանման, հեռուստաֆիլմերի արտադրության, ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանման, հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներ:

2003 թ. Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը իրականացրել են մշակութային և պատմական արժեք ներկայացնող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների արխիվացման աշխատանքներ, որոնք իրականացվեն են պետական պատվերի տեղադրմամբ: Ընդհանուր առմամբ, 2003 թվականին արխիվացվել են 2000 ժամ հեռուստահաղորդումներ և 1725 ժամ ռադիոհաղորդումներ, 2004 թվականին կարխիվացվեն նույն ծավալի աշխատանքներ:

2003 թ. արխիվացվել են հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված պատմական և մշակութային արժեք ներկայացնող արխիվային ֆոնդերում պահպանվող հաղորդումները, ինչպես նաև ռադիոյի ձայնադարանի մշակույթի մեծերի, քաղաքական ու հասարակական գործիչների ձայնագրությունները, որոնք տեղափոխվել են ժամանակակից կրիչների վրա: Այդ հնարավորություն ընձեռեց ոչ միայն կրճատել ծախսերը, այլև այդ հարստությունը ապահովագրեց հնարավոր տեխնիկական ոչնչացումից և որակի անկումից:

2003 թ. «Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում իրականացվել են 2 հեռուստաֆիլմերի արտադրության աշխատանքներ («37 րոպե Փելեշյանի մասին» և «Ժիրայր Ավետիսյան. դիմանկար» հեռուստաֆիլմեր) և սկսվել է գեղարվեստական ֆիլմի արտադրության աշխատանքներ («Anno Domini» կամ հին հայերենով` «Յամի Տեարս»):

Հանրային հեռուստաընկերության հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնում է «Հասարակական կարծիքի կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով:

Կենտրոնի հիմնական նպատակն է` ուսումնասիրել Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի լսարանը, հաղորդաշարերի և ծրագրերի ընդհանուր դիտելիությունը, նրանց վարկանիշը Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոշուկայում:

2003 թ. ընթացքում Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից անցկացվել են 6 սոցոլոգիական հետազոտություն` Երևան քաղաքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում:

2004 թ. հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման ծավալները 2003 թ. համեմատ չեն փոփոխվել:

2003-2004 թթ. հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին պետական բյուջեից կատարված հատկացումները համապատասխանաբար կազմել են 2936.1 և 3051.0 մլն դրամ, որոնց բաշխումը ներկայացված է ստորև.

 

(մլն դրամ)

Միջոցների օգտագործման ուղղությունները 2003 թ. 2004 թ.
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում 39.7 60.1
«Երևան ստուդիա» ՓԲԸ-ի սուբսիդավորում 29.9 30.8
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 2135.1 2258.6
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 662.3 677.4
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի սուբսիդավորում 15.9 15.9
«Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 5.5 5.7
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 2.5 2.5
Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր 45.2  
Ընդամենը 2936.1 3051.0

 

Հարկ է նշել, որ Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը կատարվող հատկացումների գերակշռող մասը բաժին է ընկնում հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակմանը: Հեռարձակման աշխատանքները հիմնականում կատարվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության ընկերությունների միջոցով: Հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման հատկացումների բաշխումը ներկայացված է ստորև.

 

(մլն դրամ)

Միջոցների օգտագործման ուղղությունները 2003 թ. 2004 թ.
Հեռուստահաղորդումներ ընդամենը, այդ թվում` 2135.1 2258.6
Հեռուստահաղորդումների հեռարձակում ՀՀ տարածքում 498.7 480.5
Հեռուստահաղորդումների հեռարձակում ԱՄՆ տարածքում 320.0 200.0
Հեռուստահաղորդումների հեռարձակում Եվրոպայում, Միջին Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում 532.4 552.0
Արբանյակային ընդունիչ-հաղորդիչ կայանի սպասարկում 27.7 27.7
Հեռուստահաղորդումների պատրաստում և հեռարձակման իրավունքի ձեռքբերում 756.3 998.4
Ռադիոհաղորդումներ ընդամենը, այդ թվում` 662.3 677.4
Ռադիոհաղորդումների հեռարձակում 458.9* 451.0
Ռադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակման իրավունքի ձեռքբերում 203.4 226.4

 

* ռադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված հատկացումների մեջ ներառված էր նաև նոր կառուցվող FM ցանցի շահագործման ծախսերը, սակայն այդ ցանցի կառուցման աշխատանքների ձգձգման պատճառով 2003 թ. այն չի շահագործվել և 55650.0 հազ. դրամ գումար տնտեսվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացմանը:

 

2003 թվականին համարվել է Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման տեխնիկական միջոցների ցանկը: Հանրապետության 28 բնակավայրերում կառուցվել են նոր հաղորդիչ կայաններ, մի շարք բնակավայրերում հզորացվել են գործող կայանները: Աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի միջոցով:

 

2. ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Հանրային հեռուստառադիոընկերությունն իր 2005-2007 թվականների գործունեության ընթացքում առաջնորդվելու է հետևյալ նպատակների իրականացմամբ.

 Ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվությունը ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

 Հեռուստադիտողներին և ռադիոունկնդիրներին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակական տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

 Ապահովել բնակչության լայն խավերին հուզող և նրանց կողմից պարզաբանում պահանջող խնդիրների վերաբերյալ հաղորդումներ և լրատվություն:

 Ապահովել բնակչությանն անկողմնակալ, հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ:

 Բնակչության լայն խավերի շրջանում հեռուստատեսության և ռադիոյի դերը և նշանակությունը խրախուսող` գործունեության իրականացում, հեռուստատեսության և ռադիոյի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ ունկնդրի վստահության ավելացում:

 

2.2. Գերակայությունները

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի քաղաքականության հիմքում դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդին ամրագրված գործունեության ծավալման համար անհրաժեշտ ծրագրերի իրականացումը («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո», «Երևան» ստուդիա, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» և «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ների սուբսիդավորում):

Հանրային հեռուստառադիոընկերությունն իր 2005-2007 թվականների գործունեության ընթացքում առաջնորդվել է հետևյալ խնդիրների իրականացմամբ.

 ապահովել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող Հանրային հեռուստաընկերության օրական 18 ժամ և Հանրային ռադիոընկերության օրական 50 ժամ հաղորդումների պատրաստման և հեռարձակման ծավալները,

 Ապահովել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության և Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից պատրաստվող և հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը,

 Սոցիալ-տնտեսական ուղղվածության հաղորդումների շարքը համարել աղքատության հաղթահարման ծրագրերի և դրանց ընթացքի վերաբերյալ հաղորդումներով,

 Ապահովել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության հաղորդումների սփռումը հանրապետության ամբողջ տարածքում և արտերկրում:

2005-2007 թվականներին Հանրային հեռուստառադիոընկերության զարգացման հիմնական ուղղություններն են.

 Հեռարձակվող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների ընդհանուր ծավալում բնակչության լայն խավերին մատչելի հայալեզու, սեփական և հայրենական արտադրության հաղորդումների քանակի ավելացումը,

 Հեռուստաընկերության տեխնիկական բազայի վերազինման միջոցով հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հաղորդումների բարձր որակի ապահովումը,

 Տեխնիկական վերազինման միջոցով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության արտադրական ծախսերի կրճատումը և աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավումը,

 Հեռարձակվող հաղորդումների արբանյակային հեռարձակման աստիճանական ավելացումը, որը հնարավորություն կընձեռի սփյուռքի մեր հայրենակիցներին ամենօրյա տեղեկատվություն ստանալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ,

 Հանրային հեռուստաընկերության միացումը եվրոպական հեռարձակման ցանցին,

 Նոր տեխնոլոգիաների ներդրման և արբանյակային հեռարձակման միջոցով EBU (Եվրոպական հեռարձակողների միություն) հետ կապերի ընդլայնումը,

 Եվրոպական և այլ երկրների հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ փոխադարձ համագործակցության շրջանակների ընդլայնումը:

Վերը նշված գերակայությունների իրականացմանն են ուղղված 2004-2006 և 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսված հատկացումները` ներկայացված Աղյուսակ 10.3-ում:

 

Աղյուսակ 10.3. Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի բյուջետային հատկացումները 2004-2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի

 

(մլն դրամ)

Խումբ, ենթա- խումբ Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի և ծրագրերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ ՀՀ հաս-
տատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
07.01. Պետական կառավարում 116.8 147.2 120.2 167.2 122.8 153.2 153.2
07.10. Հեռուստառադիո-
հաղորդումներ
3,039.6 3,053.1 3,080.0 3,056.8 3,123.8 3,099.2 3,099.2
  ԸՆԴԱՄԵՆԸ 3,156.4 3,200.3 3,200.1 3,224.0 3,246.6 3,252.4 3,252.4

 

Ծախսերի աճը 2005-2006 թվականների առաջարկվող և հաստատված ՄԺԾԾ-ի գծով համապատասխանաբար` 23.9 և 5.8 մլն դրամով հիմնականում պայմանավորված է կառավարման ապարատի ծախսերի ավելացմամբ: Բացի այդ, Հեռուստառադիոհաղորդումներ ենթախմբով ծախսերը նվազել են, ելնելով արտասահմանում հեռուստահաղորդումների հեռարձակման նպատակով կնքված պայմանագրերից:

 

2.3. Ծախսերի վրա ազդող գործոնները

 

2005-2007 թվականներին հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին ուղղվող հատկացումները կավելանան 52.1 մլն դրամով: Ելնելով ոլորտում վարվող քաղաքականությունից և գերակայություններից` ծախսերի ավելացումը հիմնականում կուղղվի.

 Կառավարման ապարատի պահպանման ծախսերի ավելացմանը,

 Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության հաղորդումների սփռումն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և բարձր որակով ապահովելու համար փոքր հզորության տեխնիկական միջոցներն ավելի հզոր միջոցներով փոխարինման, թվանշային և արբանյակային տեխնոլոգիաների կիրառման նպատակով ծախսերի ավելացմանը,

 Հանրային հեռուստաընկերության հաղորդումներն արտասահմանում հեռարձակելու նպատակով` տարադրամի փոխարժեքի փոխհատուցմանը:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի ծախսերը) նախատեսվում է ուղղել` 2005 թվականին` 3224.0 մլն դրամ, 2006-2007 թվականներին, յուրաքանչյուր տարի` 3252.4 մլն դրամ: Ծախսերի աճը կկազմի` 2004 թվականին 2003 թվականի փաստացի նկատմամբ` 5.8 տոկոս, 2005 թվականին` 0.7 տոկոս 2004 թվականի նկատմամբ, 2006 թվականին` 0.9 տոկոս 2005 թվականի նկատմամբ:

2005-2007 թթ. հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի միջնաժամկետ ծրագրով ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի, համապատասխանաբար` 0.17, 0.15 և 0.14 տոկոս:

2005-2007 թթ. հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի միջնաժամկետ ծրագրով պետական ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում կունենա հետևյալ պատկերը.

 

Գծանկար 10.4. Պետական բյուջեի ծախսերը հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում (%` բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_13985

 

2005-2007 թվականներին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ սուբսիդավորում և Հայաստանի հանրային ռադիոընկերություն ՓԲԸ սուբսիդավորում ծրագրերով նախատեսվող բյուջետային հատկացումների բաշխումը ներկայացված է ստորև.

 

Աղյուսակ 10.4. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ սուբսիդավորում

 

(մլն դրամ)

  2005 2006 2007
Հեռուստահաղորդումներ ընդամենը,
այդ թվում`
2255.7 2291.0 2291.0
Հեռուստահաղորդումների պատրաստում և հաղորդումների հեռարձակման իրավունքի ձեռքբերում (6570 ժամ) 945.8 981.1 981.1
Հեռուստահաղորդումների հեռարձակում ՀՀ տարածքում (6570 ժամ) 530.2 530.2 530.2
Հեռուստահաղորդումների հեռարձակում արտասահմանում 752.0 752.0 752.0
Արբանյակային ընդունիչ-հաղորդիչ կայանի սպասարկում 27.7 27.7 27.7

 

Աղյուսակ 10.5. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ սուբսիդավորում

 

(մլն դրամ)

  2005 2006 2007
Ռադիոհաղորդումներ ընդամենը,
այդ թվում`
682.9 688.9 688.9
Ռադիոհաղորդումների պատրաստում (18250 ժամ) 231.9 237.9 237.9
Ռադիոհաղորդումների հեռարձակում 451.0 451.0 451.0

 

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին ուղղված հատկացումները ըստ ենթախմբերի (ընթացիկ ծախսեր) կունենան հետևյալ տեսակարար կշիռը.

 

Գծանկար 10.5. Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում պետական ծախսերի կառուցվածքը (%)

 

Ներմուծեք նկարագրությունը_13987

 

Հիմք ընդունելով Հանրային հեռուստառադիոընկերության հիմնական գերակայությունները և նպատակները` 2005-2007 թվականներին առաջնահերթությունը կտրվի շարունակական աշխատանքների հետևյալ ուղղություններին.

(i) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում:

(ii) Հանրային հեռուստաընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում (օրական 18 ժամ` 9 թեմատիկ ուղղություններով):

(iii) Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակում արտասահմանում` արբանյակի վարձակալությամբ:

(iv) Հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում ՀՀ տարածքում և արտասահմանում (օրական 50 ժամ` 9 թեմատիկ ուղղություններով):

(v) Շիրակի հանրային հեռուստառադիոյի հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում (յուրաքանչյուրի գծով` 0.5 ժամ):

(vi) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության մշակութային և պատմական արժեք ներկայացնող հաղորդումների արխիվացում` (համապատասխանաբար` 2000 ժամ և 1725 ժամ):

(vii) ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանում:

(viii) Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակելու համար հեռուստաֆիլմերի արտադրություն (2 ժամ տևողությամբ):

(ix) Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն:

 

Ոլորտի պետական հատվածի եկամուտները

 

Բացի պետական բյուջեից ստացվող միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման աշխատանքներից, ոլորտի ընկերություններն իրականացնում են նաև հովանավորչական հաղորդումների պատրաստման և հեռարձակման, առևտրային գովազդի հեռարձակման և վերահեռարձակման ծառայություններ:

2005-2007 թթ. ոլորտի ընկերությունները կշարունակեն իրականացնել վերոնշյալ գործունեության տեսակները և միաժամանակ աշխատանքներ կտարվեն դրանցից ստացվող եկամուտների ծավալների ավելացման ուղղությամբ:

Վճարովի ծառայություններից ստացված եկամուտներին ուղղվում են ընկերությունների տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև աշխատակիցների վարձատրմանը:

Ըստ առանձին ընկերությունների ՀՀ պետական բյուջեից և սեփական եկամուտների հաշվին իրականացվող և կանխատեսվող ծախսերը ներկայացված են Աղյուսակ N 10.6-ում:

 

Աղյուսակ 10.6. Ըստ առանձին ընկերությունների ՀՀ պետական բյուջեից և սեփական եկամուտների հաշվին (վճարովի ծառայությունների մատուցում) իրականացվող և կանխատեսվող ծախսերը

 

(մլն դրամ)

Ընկերությունների անվանումը 2003 թ. փաստ. 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
ՀՀ պետա-
կան
բյուջեից հատկաց-
ված
միջոց-
ների
հաշվին
սեփա-
կան եկա-
մուտ-
ների
հաշվին
ՀՀ պետա-
կան բյու-
ջեից հատ-
կաց-
ված միջոց-
ների հաշվին
սեփա-
կան եկա-
մուտ-
ների հաշվին
ՀՀ պետա-
կան բյու-
ջեից հատ-
կաց-
ված միջոց-
ների
հաշվին
սեփա-
կան եկա-
մուտ-
ների հաշվին
ՀՀ պետա-
կան բյու-
ջեից հատ-
կաց-
ված միջոց-
ների
հաշվին
սեփա-
կան եկա-
մուտ-
ների հաշվին
ՀՀ պետա-
կան բյու-
ջեից հատկաց-
ված միջոց-
ների հաշվին
սեփա-
կան եկա-
մուտ-
ների հաշվին
07.10.02. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ 756.3 240.0 998.4 176.0 945.8 197.0 981.1 208.0 981.1 219.0
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում % 75.9 24.1 85.0 15.0 82.8 17.2 82.5 17.5 81.8 18.2
07.10.03. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ 203.4 110.8 226.4 117.8 231.9 111.5 237.9 112.5 237.9 113.5
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում % 64.7 35.3 65.8 34.2 67.5 32.5 67.9 32.1 67.7 32.3
07.10.04. «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ 15.9 0.5 15.9 0.5 15.9 1.5 15.9 1.7 15.9 1.9
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում % 97.0 3.0 97.0 3.0 91.4 8.6 90.3 9.7 89.3 10.7
ԸՆԴԱՄԵՆԸ 975.6 351.3 1240.7 294.3 1193.6 310.0 1234.9 322.2 1234.9 334.4
տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում % 73.5 26.5 80.8 19.2 79.4 20.6 79.3 20.7 78.7 21.3

 

2005-2007 թթ. հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի բյուջետային հատկացումները` ըստ առանձին ենթախմբերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի ներկայացված են Հավելված 10.2-ում:

ՀԱՎԵԼՎԱԾ 10.2. Ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի բյուջետային հատկացումները 2003-2007 թթ.` ըստ գործառական դասակարգման ենթախմբերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի

 

(մլն դրամ)

Ենթախմբերի (ծրագրերի) անվանումը 2003 2004 2005 2006 2007
  փաստացի ծրագիր կանխատեսում
Պետական կառավարում 137.5 147.2 167.2 153.2 153.2
ընթացիկ ծախսեր 137.5 147.2 150.2 153.2 153.2
կապիտալ ծախսեր     17.0    
այդ թվում`          
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 38.0 60.1 61.8 63.8 63.8
ընթացիկ ծախսեր 38.0 60.1 61.8 63.8 63.8
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 99.5 87.1 105.4 89.4 89.4
ընթացիկ ծախսեր 99.5 87.1 88.4 89.4 89.4
կապիտալ ծախսեր     17.0    
Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր 45.2 0.0 0.0 0.0 0.0
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 45.2 0.0 0.0 0.0 0.0
Հեռուստառադիոհաղորդումներ 2842.8 3053.1 3056.8 3099.2 3099.2
որից` ընթացիկ ծախսեր 2842.8 3053.1 3056.8 3099.2 3099.2
այդ թվում`          
«Երևան ստուդիա» ՓԲԸ-ի սուբսիդավորում 29.9 30.8 31.7 32.6 32.6
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 29.9 30.8 31.7 32.6 32.6
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 2135.1 2258.6 2255.7 2291.0 2291.0
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 2135.1 2258.6 2255.7 2291.0 2291.0
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի սուբսիդավորում 606.6 677.4 682.9 688.9 688.9
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 606.6 677.4 682.9 688.9 688.9
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի սուբսիդավորում 15.9 15.9 15.9 15.9 15.9
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 15.9 15.9 15.9 15.9 15.9
«Եթեր» ստեղծագործական տուն» ՓԲԸ սուբսիդավորում 5.6 5.7 5.9 6.1 6.1
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 5.6 5.7 5.9 6.1 6.1
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության ծախսերում ՀՀ մասնաբաժին 47.2 48.7 48.7 48.7 48.7
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 47.2 48.7 48.7 48.7 48.7
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ սուբսիդավորում 2.5 2.5 2.5 2.5 2.5
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 2.5 2.5 2.5 2.5 2.5
08. «Ձեռագիր» հեռուստահաղորդաշարի պատրաստման և ինտերնետային էջի սպասարկման գծով «Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորում 0.0 13.5 13.5 13.5 13.5
ՀՀ կառավարության աշխատակազմ 0.0 13.5 13.5 13.5 13.5
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` 3025.5 3200.3 3224.0 3252.4 3252.4
ընթացիկ ծախսեր 3025.5 3200.3 3207.0 3252.4 3252.4
կապիտալ ծախսեր     17.0    
  ընդամենի նկատմամբ, տոկոս
Պետական կառավարում 4.5 4.6 5.2 4.7 4.7
Հեռուստառադիոհաղորդումներ 94.0 95.4 94.8 95.3 95.3
  փոփոխ. նախորդ տարվա նկատմամբ, տոկոս
Պետական կառավարում - 7.1 13.6 -8.4 0.0
Հեռուստառադիոհաղորդումներ - 7.4 0.1 1.4 0.0

 

10.3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն 18 գործող և 8 նոր ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը կիրականացվեն երկու պետական կառավարման մարմինների միջոցով:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայումս ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի պետական կառավարման հանրապետական լիազորված մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն է, որը մշակում ու կենսագործում է ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, ապահովում ոլորտի գիտամեթոդական ղեկավարումը: Պետական կառավարման մարմնի հետ համատեղ, ոլորտի առջև դրված խնդիրների լուծմամբ զբաղվում են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ), շուրջ 60 մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, միություններ, ընկերություններ ու մարզական ակումբներ:

1980-1990-ական թվականներին Հայաստանն իր մարզական հաջողություններով և նվաճումներով մեծ ճանաչում ուներ միջազգային ասպարեզում և համարվում էր մարզական հզոր ներուժ ունեցող հանրապետություն: 1990 թ. դրությամբ հանրապետությունում գործում էին 223 մանկապատանեկան մարզադպրոցներ, որոնց խմբերում ընդգրկված էին շուրջ 113147 պարապողներ և 3362 մարզիչ-մանկավարժներ:

1999-2004 թթ. ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում որոշակի կազմակերպակառուցվածքային բարեփոխումների իրականացման, ֆինանսական հատկացումների աստիճանական ավելացման, իրագործված ծրագրերի և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ, հատկապես բարձրակարգ մարզիկների պատրաստման, նրանց և մարզիչների նյութական ապահովման աշխատանքներում առկա է որոշակի դրական առաջընթաց և նախկին ավանդույթների աստիճանական վերականգնման միտում: Այդ մասին են վկայում նշված ժամանակահատվածում հայ մարզիկների նվաճումները (միջին հաշվով տարեկան 80-ից 90 մեդալ) Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում:

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանը դեռևս խոչընդոտում են.

1. Բնագավառի տարբեր ուղղությունների վերաբերյալ իրավական ակտերի բացակայությունը, իսկ ավելի հաճախ առանձին կազմակերպությունների կողմից օրենսդրական ակտերի կատարման անտեսումը: Այսպես, Հանրապետության հանրակրթական դպրոցների բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մեծ մասը «Ֆիզիկական կուլտուրա» առարկան դասավանդվում է առանց պետական ծրագրերի, իսկ առանձին կուրսերում, անտեսելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի դրույթները, առարկային հատկացվող ժամաքանակը որոշվում է տնօրենների և ռեկտորների հայեցողությամբ, որի հետևանքով տարեցտարի նկատվում է տարբեր հիվանդությունների և շեղումների պատճառով զինվորական ծառայությունից ազատված երիտասարդների թվաքանակի ավելացում: Ոչ պետական լիցենզավորված բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ճնշող մեծամասնությունում ֆիզիկական դաստիարակությունն անտեսված է ամբողջությամբ:

2. Հանրապետությունում սաղմնային վիճակում է ազգաբնակչության ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության չափորոշիչների մշակման գործընթացը, որոնց կիրառումը կապահովի ֆիզիկական դաստիարակության որակի վերահսկումը և պատշաճ մակարդակը:

3. Հանրապետությունում գործող մարզակառույցները և խաղահրապարակները վերանորոգման և վերակառուցման խիստ կարիք ունեն, բացի այդ, նորերի կառուցման անհրաժեշտություն կա:

Եթե 1990 թ. դրությամբ հանրապետությունում գործում էին 223 մանկապատանեկան մարզադպրոցներ, որոնցում ընդգրկված էին շուրջ 113000 մարզիկներ, նրանց հետ աշխատում էին 3362 մարզիչ-մանկավարժներ, ապա ներկայումս գործում են 164 մարզադպրոցներ` 35000 պարապողներով և 1295 մարզիչներով:

 

2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

ՀՀ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի հիմնական նպատակներն են.

 բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը,

 տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը,

 հայրենիքի պաշտպանությունը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը,

 բարձրակարգ մարզիկների պատրաստումը, Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և այլ միջազգային մրցասպարեզներում երկրի վարկանիշի բարձրացման նպատակով ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը:

 

2.2. Գերակայությունները

 

ՀՀ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի հիմնական գերակայություններն են.

 օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստումը,

 ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը:

Օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստումը ապահովելու նպատակով ՀՀ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն հետևյալ միջոցառումների իրականացմանը.

1) օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական վարկանիշային մրցումներին և միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների նախապատրաստություն և մասնակցություն,

2) ուսումնամարզական հավաքների կազմակերպում, ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին անհրաժեշտ մարզական գույքով ու հանդերձանքով ապահովում,

3) օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների հաղթող և մրցանակակիր մարզիկների դրամական պարգևատրման ապահովում,

4) հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում,

5) ՀՀ մարզերի մարզական խաղերի անցկացման ապահովում:

Ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման նպատակով ՀՀ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն հետևյալ միջոցառումների իրականացմանը.

1) ֆիզկուլտուրային առողջարարական զանգվածային հանրապետական և մարզային միջոցառումների անցկացում` ՀՀ Ազգային ժողովի գավաթ (մրցումներ հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանցիների միջև), նախազինակոչային և զինակոչային տարիքի երիտասարդության ռազմավարական խաղեր, ֆուտբոլի «Հուսո գնդակ» փառատոն, մարզերում կազմակերպվող տարեկան մեկական զանգվածային մարզական փառատոն, «Լավագույն` ընտանիք, բակ, համայնք» մրցույթներ,

2) հաշմանդամների և մտավոր թույլ զարգացում ունեցող անձանց շրջանում ֆիզկուլտուրային առողջարարական աշխատանքների բարելավում, «Հատուկ օլիմպիականների ծրագրով ֆուտբոլի հանրապետական փառատոն»-ի անցկացում,

3) մարզադպրոցներին, հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ, պահանջարկին համապատասխան, մարզագույքով ապահովում,

4) ազգաբնակչության ֆիզիկական պատրաստականության «Առողջության» համալիր նորմերի մշակում (ՊԱՊ համալիր նմանատիպ):

Վերը նշված գերակայությունների իրականացմանն են ուղղված 2004-2006 և 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսված հատկացումները` ներկայացված Աղյուսակ 10.7-ում:

 

Աղյուսակ 10.7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի բյուջետային հատկացումները 2004-2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի

 

(մլն դրամ)

Խումբ, ենթա- խումբ Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի և ծրագրերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ ՀՀ հաս-
տատ-
ված բյուջեի
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
07.01. Պետական կառավարում 71.2 83.7 72.6 110.4 74.8 153.5 160.9
07.09. Սպորտային միջոցառումներ 822.8 880.6 822.8 889.3 822.8 887.5 947.7
  ԸՆԴԱՄԵՆԸ 894.0 964.3 895.4 999.6 897.6 1041.0 1108.6

 

Ծախսերի աճը 2005-2006 թվականների առաջարկվող և հաստատված ՄԺԾԾ-ի գծով համապատասխանաբար` 104.2 և 143.4 մլն դրամով հիմնականում պայմանավորված է կառավարման ապարատի պահպանման, նոր ծրագրերի իրականացման ծախսերի աճով:

 

2.3. Ծախսերի վրա ազդող գործոնները

 

ՀՀ 2005-2007 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին ուղղվող հատկացումները կավելանան 144.3 մլն դրամով: Ելնելով ոլորտում վարվող քաղաքականությունից և գերակայություններից` ծախսերի ավելացումը հիմնականում կուղղվի.

 Կառավարման ապարատի պահպանման ծախսերի ավելացմանը,

 Օլիմպիական խաղերին միջազգային վարկանիշի ձեռքբերման ծախսերի ավելացմանը,

 Նոր ծրագրերի իրականացմանը:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի ծախսերը) նախատեսվում է ուղղել` 2005 թվականին` 999.6 մլն դրամ, 2006 թվականին` 1041.0 մլն դրամ, 2007 թվականին` 1108.6 մլն դրամ: Ծախսերի աճը կկազմի` 2004 թվականին` 10.5 տոկոս 2003 թվականի փաստացիի նկատմամբ, 2005 թվականին` 3.7 տոկոս 2004 թվականի նկատմամբ, 2006 թվականին` 4.1 տոկոս 2005 թվականի նկատմամբ, 2007 թվականին` 6.5 տոկոս 2006 թվականի նկատմամբ:

ՀՀ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի 2005 թ.` 0.05 տոկոս, 2006-2007 թթ. յուրաքանչյուր տարի` 0.04 տոկոս:

ՀՀ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում կունենա հետևյալ պատկերը.

 

Գծանկար 10.6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին ուղղվող պետական ծախսերը (%` բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

Ներմուծեք նկարագրությունը_14041

 

ՀՀ 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի հատկացումները նախատեսվում է ուղղել.

 կառավարման ապարատի պահպանմանը` 110.1, 153,5 և 160.9 մլն դրամ,

 աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության, ուսումնամարզական հավաքների, Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման, ՀՀ հավաքական թիմերին անհրաժեշտ մարզական գույքով ու հանդերձանքով, Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարման ապահովմանը, յուրաքանչյուր տարի` 543.9 մլն դրամ,

 ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի իրականացմանը, յուրաքանչյուր տարի` 180,0 մլն դրամ,

 այլ սպորտային միջոցառումների անցկացմանը` 82,4, 85.0 և 82.2 մլն դրամ,

 նոր ծրագրերի իրականացմանը` 83.2, 78.6 և 141.6 մլն դրամ, այդ թվում`

1. «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 2005 թ.` 19.2 մլն դրամ, իսկ 2006-2007 թթ., յուրաքանչյուր տարի` 22.6 մլն դրամ,

2. Համահայկական չորրորդ խաղերի անցկացում 207 թ.` 80.0 մլն դրամ,

3. Համաշխարհային ունիվերսիադային մասնակցության ապահովում` 2005 և 2007 թվականներին, յուրաքանչյուր տարի` 23.0 մլն դրամ,

4. 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում 2006 թ.` 40.0 մլն դրամ,

5. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացման ապահովում 2005 թ.` 25.0 մլն դրամ,

6. ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցանակին արժանանալու համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում 2005-2007 թթ., յուրաքանչյուր տարի` 6.0 մլն դրամ,

7. ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցանակին արժանանալու համար «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի անցկացում 2005-2007 թթ., յուրաքանչյուր տարի` 5,0 մլն դրամ,

8. ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցանակին արժանանալու համար «Լավագույն մարզական համայնք» ստուգատեսի անցկացում 2005-2007 թթ., յուրաքանչյուր տարի` 5.0 մլն դրամ:

Ըստ առանձին ենթախմբերի, ծրագրերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի բյուջետային հատկացումները ներկայացված են հավելված 10.3-ում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 10.3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի բյուջետային հատկացումները 2003-2007 թթ.` ըստ գործառական դասակարգման ենթախմբերի, ծրագրերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի

 

(մլն դրամ)

N Ենթախմբերի (ծրագրերի) անվանումը 2003 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր կանխատեսում
07.01.01 Պետական կառավարում 38.5 83.7 110.4 153.5 160.9
  ընթացիկ ծախսեր 38.5 82.5 110.4 153.5 160.9
  կապիտալ ծախսեր 0.0 1.2 0.0 0.0 0.0
07.09 Սպորտ 834.2 880.6 889.3 887.5 947.7
  որից` ընթացիկ ծախսեր 834.2 880.6 889.3 887.5 947.7
  այդ թվում`          
07.09.01 Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքական թիմերի մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 277.7 203.0 280.9 280.9 280.9
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 277.7 203.0 280.9 280.9 280.9
07.09.02 ՀՀ առաջնությունների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 40.3 53.0 53.0 53.0 53.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 40.3 53.0 53.0 53.0 53.0
07.09.03 Ուսումնամարզական հավաքների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 151.7 120.6 155.0 155.0 155.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 151.7 120.6 155.0 155.0 155.0
07.09.04 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2007 թթ. պետական ծրագրի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 168.0 180.0 180.0 180.0 180.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 168.0 180.0 180.0 180.0 180.0
07.09.05 «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Օլիմպիական խաղերում, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարման ապահովում 31.7 100.0 50.0 50.0 50.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 31.7 100.0 50.0 50.0 50.0
07.09.06 ՀՀ հավաքական թիմերին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 12.8 5.0 5.0 5.0 5.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 12.8 5.0 5.0 5.0 5.0
07.09.07 Մարզերում և մարզերի միջև սպորտային խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 24.1 40.0 40.0 40.0 40.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 24.1 40.0 40.0 40.0 40.0
07.09.08 Սպորտային այլ ծրագրերի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 20.0 25.2 25.2 25.2 25.2
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 20.0 25.2 25.2 25.2 25.2
07.09.09 Ուսանողական մարզական խաղերի անցկացման գծով պետական պատվեր 0.0 2.8 0.0 2.8 0.0
  ՀՀ կրթության և գիտության նախարարություն 0.0 2.8 0.0 2.8 0.0
07.09.10 «Հատուկ օլիմպիադա» միջոցառման շրջանակներում հանրապետական խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 5.0 5.0 5.0 5.0 5.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 5.0 5.0 5.0 5.0 5.0
07.09.11 28-րդ օլիմպիական խաղերին մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 129.0 0.0 0.0 0.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 129.0 0.0 0.0 0.0
07.09.12 ՀՀ-ում սուսերամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի կազմակերպման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 5.0 0.0 0.0 0.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 5.0 0.0 0.0 0.0
07.09.13 ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 1.0 1.0 1.0 1.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 1.0 1.0 1.0 1.0
07.09.14 «Հուսո Գնդակ» հանրապետական մրցումների անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 5.0 5.0 5.0 5.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 5.0 5.0 5.0 5.0
07.09.15 Զինակոչային տարիքի դպրոցականների ռազմամարզական խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 2.0 2.0 2.0 2.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 2.0 2.0 2.0 2.0
07.09.16 Հաշմանդամների հանրապետական սպարտակիադայի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 2.0 2.0 2.0 2.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 2.0 2.0 2.0 2.0
07.09.17 «Հատուկ օլիմպիադա» միջոցառման շրջանակներում միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0 2.0 2.0 2.0 2.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 2.0 2.0 2.0 2.0
  Նոր ծրագրեր 102.9 0.0 83.2 78.6 141.6
  այդ թվում`          
07.09. Համահայկական չորրորդ խաղերի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 80.0 0.0 0.0 0.0 80.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 80.0 0.0 0.0 0.0 80.0
07.09. Համաշխարհային ունիվերսիադային ՀՀ ուսանող-մարզիկների մասնակցության ապահովման գծով պետական պատվեր 22.9 0.0 23.0 0.0 23.0
  ՀՀ կրթության և գիտության նախարարություն 22.9 0.0 23.0 0.0 23.0
07.09. «Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 0.0 0.0 19.2 22.6 22.6
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0 0.0 19.2 22.6 22.6
07.09. 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0     40.0  
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0     40.0  
07.09. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0   25.0    
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0   25.0    
07.09. ՀՀ Նախագահի կողմից սահմանված մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0   6.0 6.0 6.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0   6.0 6.0 6.0
07.09. ՀՀ Նախագահի կողմից սահմանված մրցանակի «Լավագույն բակ» ստուգատեսի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0   5.0 5.0 5.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0   5.0 5.0 5.0
07.09. ՀՀ Նախագահի կողմից սահմանված մրցանակի համար «Լավագույն մարզական համայնք» ստուգատեսի անցկացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր 0.0   5.0 5.0 5.0
  ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 0.0   5.0 5.0 5.0
  ԸՆԴԱՄԵՆԸ 872.7 964.3 999.6 1041.0 1108.6
  ընթացիկ ծախսեր 872.7 963.1 999.6 1041.0 1108.6
  կապիտալ ծախսեր 0.0 1.2 0.0 0.0 0.0
    ընդամենի նկատմամբ, տոկոս
07.01.01 Պետական կառավարում 4.4 8.7 11.0 14.7 14.5
07.09. Սպորտ 95.6 91.3 89.0 85.3 85.5
    փոփոխ. նախորդ տարվա նկատմամբ, տոկոս
07.01.01 Պետական կառավարում - 117.4 31.9 39.1 4.8
07.09. Սպորտ - 5.6 1.0 -0.2 6.8

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` ագրոպարենային համակարգը տալիս է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 35, այդ թվում գյուղատնտեսությունը` 25 տոկոսը: Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգ, որը ներառում է ավելի քան 335 հազար գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքների իրացման ու վերամշակման մասնավոր ընկերություններ: Հանրապետության գյուղատնտեսական արտադրությունում հիմնական հողօգտագործողները գյուղացիական տնտեսություններն են, որոնց սեփականաշնորհվել է վարելահողերի 71.7%-ը, բազմամյա տնկարկների` 78.3%-ը, խոտհարքների` 48.4%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 98 տոկոսը արտադրվում է մասնավոր հատվածի կողմից, ընդ որում` համախառն արտադրանքի ավելի քան 55 տոկոսը բաժին է ընկնում բուսաբուծության ճյուղին, իսկ 45 տոկոսը` անասնապահությանը:

 

Գյուղատնտեսության զարգացման միտումները

 

Հանրապետության գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսությամբ զբաղվող այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության և գյուղատնտեսության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2003 թվականին գյուղատնտեսությունում ապահովվել է 4.3 տոկոս տնտեսական աճ: Նախնական տվյալներով և կանխատեսումներով գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2003 թ. կազմել է 410.2 մլրդ դրամ, 2002 թվականի` 393.3 մլրդ դրամի դիմաց: Բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 228.7 մլրդ դրամ, իսկ անասնապահությանը` 181.5 մլրդ դրամ և աճը համապատասխանաբար կազմել է 4.4 և 4.2%:

Վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են իրականացվել հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի բարձրորակ սերմացուների, հանքային պարարտանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների մատակարարման ուղղությամբ: Արդյունքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 203 թ. կազմել են 315.6 հազ. հա, նախորդ տարվա 305,7 հազ. հա դիմաց: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության տեսակարար կշիռը 2003 թ. կազմել է 55.8 տոկոս: Հիմնականում ի հաշիվ բերքատվության բարձրացման, զգալիորեն ավելացել է բուսաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալները, այդ թվում կարտոֆիլինը` 35.6, բանջարեղենինը` 22.2, բոստանինը` 28.7 և պտղինը` 23.1 տոկոսով:

Նախնական տվյալներով 2003 թվականին նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացել են ինչպես կենդանիների և թռչունների գլխաքանակը, այնպես էլ անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: Ըստ օպերատիվ տվյալների խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ավելացել է 4.0, խոզերինը` 9.0, ոչխարներինը և այծերինը` 2.9, թռչուններինը` 8.3 և ձիերինը` 3.3 տոկոսով: Մեծացել են անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները, այդ թվում` միսը 3,4, կաթը` 4.9, ձուն` 5.1 և բուրդը` 5.4 տոկոսով:

Գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից 203 թվականին մթերվել և վերամշակվել է 96.6 հազ. տոննա բանջարեղեն և 4.4 հազ. տոննա պտուղ` 2002 թվականի համապատասխանաբար 52.1 և 5.8 հազ. տոննայի դիմաց և 50.9 հազ տոննա խաղող` նախորդ տարվա 47.0 հազ. տոննայի դիմաց:

 

Գյուղատնտեսության հիմնական խնդիրները

 

Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական խնդիրներն են.

 Ագրարային բարեփոխումների խորացումը, շուկայական ենթակառուցվածքների զարգացումը և տնտեսավարման ձևերի կատարելագործումը:

 Պարենամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացումը, սննդի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովումը:

 Բուսաբուծության ճյուղում ագրոտեխնիկայի առաջադիմական համակարգի ներդրում, սերմնաբուծության, սելեկցիայի, բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովումը:

 Անասնաբուծության ոլորտում տոհմային գործի զարգացում և անասնաբուժության համակարգի բարելավում:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Գյուղատնտեսությունում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և նրան սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որի հիման վրա պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության հետագա զարգացման և ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, բնակչության աղքատության նվազեցման համար:

Գյուղատնտեսության ոլորտում միջնաժամկետ ծրագիրը կապահովի հետևյալ կոնկրետ նպատակների իրականացումը.

 Հողերի բերրիության պահպանում և բարձրացում - հողերի մելիորատիվ վիճակի գնահատում, բարելավում, գրունտային ջրերի մակարդակի նվազեցում, հողատեսքերի երկրորդական աղակալման, ալկալիացման և տարափոխիկ հիվանդությունների օջախների տարածման կանխարգելում.

 Գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրորակ բերքի անկորուստ ստացում - բույսերի վնասակար օրգանիզմների բազմացման, զարգացման ու տարածման հետազոտությունների և պայքարի աշխատանքների կազմակերպման միջոցով դրանց տարածման շրջանակների նվազեցում և հետագա կանխարգելում:

 Ներմուծվող և արտադրվող անվտանգ բուսական և կենդանական ծագումով մթերքներով բնակչության ապահովում - կարանտին անվտանգության ապահովում, կարանտին օրգանիզմների և կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և կենդանիների միջոցով հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելում:

 Կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պահպանության, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում - կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումների և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպում:

 Գյուղացիական տնտեսություններին բարձրորակ սերմերով ապահովում - բույսերի սելեկցիոն նոր սորտերի պաշտպանություն, բարձր վերարտադրության սերմերի որակի գնահատում:

 Գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների և գյուղատնտեսությունում համախառն ներքին արդյունքի ավելացում:

 Պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատում:

Ագրարային ոլորտում պետական քաղաքականության նպատակներն ու գերակայությունները համահունչ են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) և ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնախնդիրներին, որոնք ուղղված են գյուղատնտեսությունում առկա ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացմանը:

 

2.2. Գերակայությունները

 

Գյուղատնտեսության ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղվելու է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների ընդլայնմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կրթական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների ծավալների մեծացմանը և գյուղատնտեսության զարգացմանը նպաստող այլ միջոցառումների իրականացմանը: Նշված քաղաքականության իրականացման համար նախատեսվում է 2005-2007 թվականներին ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ծախսերը նպատակաուղղել գերակա նշանակություն ունեցող հետևյալ ներդրումային ծրագրերի իրականացմանը.

 Հողերի մելիորատիվ վիճակի բարելավման միջոցառումներ:

 Տոհմասելեկցիոն և սերմնաբուծական աշխատանքների կատարում, տոհմային գործի կազմակերպում, արհեստական սերմնավորման միջոցառումներ:

 Բնական կերահանդակների բարելավում և ջրարբիացում:

 Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի և ռեժիմների ճշգրտման կազմակերպում:

 Բույսերի պաշտպանություն և գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ:

 Գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման գործընթացի ապահովում:

 ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և ագրարային կանոններին համապատասխան ֆիտոսանիտարական և անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

 Գիտակրթական, տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդումն ու զարգացումը:

 

Աղյուսակ 11.1. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

Խումբ,
Ենթախումբ,
Ծրագիր
2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004թ. հաստատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
10.01 Գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարում 173.7 200.8 185.0 281.2 194.9 398.4 415.7
10.02 Հողերի բարելավման աշխատանքներ 475.0 471.0 961.6 981.6 949.6 949.6 910.6
10.04 Բույսերի պաշտպանություն 252.7 272.7 252.7 272.7 469.2 468.7 372.7
10.05 Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ 1058.3 1073.3 1157.1 1157.1 1263.8 1170.8 1150.8
10.06 Անտառային տնտեսություն 224.0 208.7 172.0 300.0 221.0 300.0 300.0
10.07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր 4443.8 3731.4 207.8 1702.9 258.9 1875.3 3965.0
Ընդամենը գյուղատնտեսության ոլորտ 6627.5 5957.9 2936.2 4695.6 3357.5 5162.8 7114.8

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ ծախսերը 2004-2006 թթ. ՄԺԾԾ նկատմամբ աճել են հետևյալ պատճառներով` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարման մարմինների քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի ավելացմամբ, յուրաքանչյուր տարվա համար անտառային տնտեսությանը հատկացվող միջոցների ավելացմամբ, 2005 թվին գործող վարկային ծրագրերի համար հատկացվող գումարների ավելացմամբ և 2005-2007 թթ. ընթացքում նոր վարկային ծրագրի նախատեսմամբ:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

ՀՀ գյուղատնտեսության բնագավառում կատարվող ծախսերի փոփոխության վրա ազդող գործոնները պայմանավորված են ինչպես գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքային փոփոխություններով, այնպես էլ մակրոտնտեսական իրավիճակով ու բնատնտեսական պայմաններով: Մասնավորապես կատարվող ծախսերի վրա ազդում են հետևյալ հիմնական գործոնները.

- բնական անբարենպաստ իրավիճակով պայմանավորված աղետները (ցրտահարություն, կարկտահարություն, ջրհեղեղներ, երաշտ և այլն),

- գյուղատնտեսական մշակաբույսերի ու կենդանիների հիվանդությունների պարբերական բռնկումները,

- գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքների և գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացումը,

- գյուղատնտեսական հողատեսքերի մելիորատիվ վիճակի վատթարացումը` գրունտային ջրերի մակարդակի բարձրացում, հողերի աղակալում և այլն,

- ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների գների բարձրացումը,

- սահմանակից պետություններից գյուղատնտեսական կենդանիների ու մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների ներթափանցման վտանգի մշտական առկայությունը,

- ընդհանուր գների ինդեքսի համեմատ գյուղատնտեսական ապրանքների գների ավելի դանդաղ աճը:

Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի հիմնական գերակայությունները և նպատակները` 2005-2007 թթ. միջնաժամկետ ժամանակահատվածում առաջնահերթությունը կտրվի շարունակական աշխատանքների հետևյալ ուղղություններին:

 

3. ՈԼՈՐՏԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գյուղատնտեսության ռազմավարության խնդիրների լուծման շրջանակներում պետությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) Աջակցություն արտադրության խոշոր ինժեներական կառույցների շահագործմանը (մելիորացիա, ոռոգում, ցամաքուրդային համակարգ, ջրարբիացում):

բ) Օրենսդրական հիմքերի ստեղծում, ազատ մրցակցության ապահովում:

գ) Գյուղատնտեսական հողերի մոնիտորինգ և պահպանություն:

դ) անասունների և բույսերի համաճարակային և կարանտին հիվանդությունների կանխարգելում:

ե) Ոլորտի գիտատեխնիկական ապահովում, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների աջակցություն:

է) Զարգացման ծրագրերի ընդունում և դրանց իրականացման պայմանների ապահովում:

ը) Միջազգային համագործակցության զարգացում և շուկայահանման հնարավորությունների ընդլայնում:

 

4. ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

 

Նոր ծրագրերը պայմանավորված են 2005-2007 թթ. ընթացքում նոր վարկային ծրագրի նախատեսմամբ:

 

Աղյուսակ 11.2. Գոյություն ունեցող և նոր ծրագրերի ֆինանսավորումը 2005-2007 թթ.

 

(մլն դրամ)

  2005 թ. 2006 թ. 2007 թ.
Գյուղատնտեսության ոլորտ 4695.6 5162.8 7114.8
նոր ծրագրեր 664.4 1738.7 3826.6
%-ով ընդամենի նկատմամբ 14.1 33.7 53.8
գոյություն ունեցող ծրագրեր 4031.3 3424.1 3288.2
%-ով ընդամենի նկատմամբ 85.9 66.3 46.2

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով գյուղատնտեսության ոլորտին ուղղված ծախսերի կանխատեսումները ըստ ուղղությունների ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 10.3. Պետական բյուջեից գյուղատնտեսության գծով ծախսերը 2005-2007 թթ. (ենթախմբերով)

 

(մլն դրամ)

  2003 թ. փաստ. կատար. 2004 թ. հաստ. բյուջե փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ
%-ով
2005 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ
%-ով
2006 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ
%-ով
2007 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ
%-ով
Ընդամենը ծախսերը Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ %-ով 0.4 0.3 x 0.2 x 0.2 x 0.3 x
Ընդամենը ծախսերը պետական բյուջեի ծախսերի նկատմամբ %-ով 2.1 1.8 x 1.3 x 1.3 x 1.6 x
Գյուղատնտեսության ոլորտ, այդ թվում` 6568.1 5957.9 -9.3 4695.6 -21.2 5162.8 9.9 7114.8 37.8
10.01 Գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարում 153.8 200.8 30.6 281.2 40.0 398.4 41.7 415.7 4.3
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 2.3 3.4 x 6.0 x 7.7 x 5.8 x
10.02 Հողերի բարելավման աշխատանքներ 2431.9 471.0 -80.6 981.6 108.4 949.6 -3.3 910.6 -4.1
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 37.0 7.9 x 20.9 x 18.4 x 12.8 x
10.04 Բույսերի պաշտպանություն 335.6 272.7 -18.7 272.7 0.0 468.7 71.9 372.7 -20.5
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 5.1 4.6 x 5.8 x 9.1 x 5.2 x
10.05 Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ 967.3 1073.3 11.0 1157.14 7.8 1170.8 1.2 1150.8 -1.7
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 14.7 18.0 x 24.6 x 22.7 x 16.2 x
10.06 Անտառային տնտեսություն 102.8 208.7 103.1 300.0 43.8 300.0 0.0 300.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 1.6 3.5 x 6.4 x 5.8 x 4.2 x
10.07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր 2576.7 3731.4 44.8 1702.9 -54.4 1875.3 10.1 3965.0 111.4
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ % 39.2 62.6 x 36.3 x 36.3 x 55.7 x

 

I. ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում եվ նորոգում

 

Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողերի դրենաժային ցանցի տակ ընկած տարածքը 34.3 հազ. հա է, որից բաց հորիզոնական դրենաժի տակ` 26.3 հազ. հա և փակի տակ` 8 հազ. հա, բայց հորիզոնական դրենաժների երկարությունը 1104.8 կմ է, փակ դրենաժինը` 670.0 կմ, ընդամենը` 1774.8 կմ:

Դրենաժները 2-3 տարին մեկ անգամ չմաքրելու դեպքում կվատթարանա գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակը, որը կհանգեցնի գրունտային ջրերի մակարդակի բարձրացման, երկրորդային աղակալման անցանկալի ակտիվացման, շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտման և մալարիայի տարածման հավանականության մեծացմանը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

Ծրագրի իրականացման նպատակն է բարելավել ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը, պահպանել գրունտային ջրերի մակարդակը թույլատրելի խորություններում, կանխարգելիչ հողատեսքերի երկրորդային աղակալումն ու ալկալիացումը, տարափոխիկ հիվանդությունների տարածումը և նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կպահպանվեն և կշահագործվեն հանրապետությունում առկա կոլեկտորադրենաժային ցանցերը և կմաքրվեն ու կվերանորոգվեն շուրջ 360.0 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որը հնարավորություն կտա բարելավել շուրջ 8000 հեկտար ոռոգելի գյուղատնտեսական հողատեսքերի մելիորատիվ վիճակը, արդյունքում կբարձրանա հողերի բերրիությունը, կավելանան հողօգտագործողների իրական եկամուտները, ինչն էլ կնպաստի աղքատության նվազեցումը:

Սկսած 2007 թվականից գյուղատնտեսական հողերում գերխոնավ հողերի առավելագույն տարածքը չպետք է գերազանցի 19800.0 հեկտարը:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

 Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում

Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն:

 Ընդհանուր կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակի պահպանում և շահագործում:

Ծրագրի իրականացումը կկատարվի «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու ստորաբաժանման, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովների կողմից` յուրաքանչյուր օբյեկտի վերաբերյալ աշխատանքների կատարման որակի և ժամկետների մասին եզրակացություն տալով:

 

«Ագրոքիմիացման ծառայություն». ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հողերի ագրոքիմիական հետազոտության եվ բերրիության բարձրացման միջոցառումների պետպատվեր

 

Ծրագրի իրականացման գլխավոր նպատակը հողի բերրիության պահպանումն է, պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ օգտագործումը:

Ծրագրի իրականացման արդյունքում ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում ակնկալվում է ստանալ.

1. Հանրապետության 160 համայնքների հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող և պարարտանյութերի պահանջարկի համար ագրոքիմիական քարտեզներ.

2. Մշակաբույսերի պարարտացման համար գիտականորեն հիմնավորված և կազմված երաշխավորագրեր.

Հողօգտագործողների 40%-ը 2007 թ. վերջից կկիրառի հողի որակի բարելավման և պաշտպանության առաջարկվող մեթոդիկան:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 Գյուղատնտեսական նշանակության 48.0 հազ. հեկտար հողատարածությունների ագրոքիմիական դաշտային հետազոտություններ` 20.3 հազ. հողանմուշների նմուշառում.

 Հողանմուշների և պարարտանյութերի 96.0 հազ. լաբորատոր փորձաքննություններ և գնահատում.

 Ագրոքիմիական քարտեզների կազմում և 160 համայնքներին հանձնում

 Մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում և 160 համայնքներին հանձնում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը կրում է շարունակական բնույթ և յուրաքանչյուր համայնքի համար այն պետք է կատարվի 5 տարին մեկ անգամ, հաշվի առնելով, որ հողի բերրիության հիմնական ցուցանիշներ հանդիսացող սննդատարրերի պարունակությունը, էական փոփոխություններ է կրում այդ ժամանակահատվածում:

Սկսած 2005 թ. նախատեսվում է նշված ծառայությունների իրականացումը աստիճանաբար կատարել շահառուների միջոցների հաշվին:

Ժամանակին կատարվող հետազոտությունը հնարավորություն կտա կանխելու հողերի բերրիության անկումը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

«Մելիորացիա» ՊՓԲԸ-ի միջոցով իրականացվող գրունտային ջրերի մակարդակների եվ որակի որոշման գծով պետական պատվեր

 

ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների մասին» հ. 709 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման և հողերի մելիորատիվ վիճակի բարելավման աշխատանքների կազմակերպման իրավասությունը վերապահվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Ծրագրի իրականացման նպատակն է գնահատել ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը և ներկայացնել միջոցառումների իրականացման ծրագրեր` հողերի մելիորատիվ վիճակի բարելավման համար:

Միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել համալիր հիդրոերկրաբանական-մելիորատիվ աշխատանքներ և տարեվերջի դրությամբ կազմել «Հայաստանի Հանրապետության ոռոգելի և չորացած հողերի մելիորատիվ վիճակի» կադաստրը, որը կամփոփի.

- ոռոգելի հողերի տարածքներն ըստ նախկին վարչական շրջանների և մարզերի,

- աղային հանույթով ծածկված ոռոգելի հողերի տարածքների մակերեսները,

- դրենաժային տակ ընկած ոռոգելի հողերի տարածքների մակերեսները,

- գրունտային ջրերի տեղադրման խորությունները,

- գերխոնավ հողատարածքների մակերեսը,

- գրունտային, ոռոգման և դրենաժային ջրերի հանքայնացումը,

- հողատեսքերի աղակալվածության և ալկալիացման աստիճանը,

- ոռոգելի և չորացած հողերի մելիորատիվ վիճակի գնահատումը,

- ջրակալված բնակավայրերի քանակը,

- ժամանակավորապես անջրդի հողատարածքների դասին փոխադրված ոռոգելի հողատարածքների մակերեսը,

- ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման միջոցառումները:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

Գրունտային ջրերի մակարդակների ստացիոնար տասնօրյա միաժամանակյա 14400 դիտումներ Արարատյան հարթավայրի 400 դիտողական հորատանցքերում:

Գրունտային ջրերի շուրջ 950 քիմիական անալիզ:

 Դրենաժային և ոռոգման ջրերի 140 քիմիական անալիզ:

 Դիտման հորատանցքերի վերականգնման նպատակով մինչև 10 մ խորությամբ 400 գծամետր հորատում:

 Դիտման հորատանցքերի մաքրման նպատակով էրլիֆտով ջրի արտամղում:

 հավաքագրված տվյալների հիման վրա է թվային քարտեզների կազմում:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի ու ռեժիմների ճշտում

 

Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի հ. 1115-Ն որոշմամբ:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2005 թվականից:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման բնագավառում ներկայումս ամենահրատապ հարցը համարելով գյուղացիական տնտեսություններին բավարար քանակությամբ ոռոգման ջրի հատկացումը և ջրավարձի գանձումը, անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնել բույսերի ջրսպառման, ոռոգման ռեժիմների որոշմանը` որպես ոռոգման բուն էությունից բխող խնդրի:

Մի շարք պատճառներով ներկայումս տեղի են ունենում ջրի չնախատեսված, ինչպես նաև գերխոնավացման կամ թերխոնավացման պատճառով, բերքի կորուստներ:

Որպեսզի ոռոգման ջուրը լիարժեք ծառայի իր նպատակին, պետք է հստակ հիմնավորել, թե որքան է գյուղմշակաբույսերի բնական զարգացումն ու բերքատվությունն ապահովող իրական ջրապահանջը և ինչպես են գոյանում կորուստները:

Ծրագրով նախատեսվում է հաշվարկել գյուղմշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները` մթնոլորտային տեղումներով 50% և 75% ապահովվածությունների դեպքում, ջերմային հաշվեկշռի հաշվարկային մեթոդի կիրառումով: Ընդ որում դրանք կհաշվարկվեն ՀՀ ոռոգելի հողատարածքներում մշակվող հիմնական մշակաբույսերի համար ըստ գյուղատնտեսական շրջանների` նրանց տեղադիրքային նախապես ընտրված գոտիականության և հողատեսքերի մանրամասն ընդգրկումով:

Աշխատանքի արդյունքում ավելի քան 30 տարվա վաղեմության ոռոգման նորմերի ու ռեժիմների փոխարեն կառաջարկվեն նոր, ոռոգման ժամանակակից պայմաններին բավարարող նորմեր ու ռեժիմներ, որոնց կիրառմամբ մշակաբույսերը վեգետացիոն շրջանում կապահովվեն անհրաժեշտ ջրաքանակով, 10-15%-ով կխնայվեն ջրային ռեսուրսները:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի հանույթի կատարում

 

Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի հ. 1115-Ն որոշմամբ:

Արարատյան հարթավայրի տարբեր աստիճանի աղակալված հողերի աղազերծումը հնարավոր է իրականացնել դրենաժային ցանցերի արդյունավետ աշխատանքը և համալիր մելիորատիվ միջոցառումների իրականացման միջոցով:

Ծրագրով նախատեսվում է Արարատյան հարթավայրի 8.0 հազ. հեկտար աղակալված հողերի վրա կատարել աղային հանույթ, որի արդյունքում ստացված նյութերի հիմք կծառայեն հողերի աղազերծման մեթոդիկայի և մելիորանտի ընտրման, աշխատանքների նախագծման և իրականացման համար:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարում ապահովող միջոցառումներում:

 

Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավում

 

Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի հ. 1115-Ն որոշմամբ:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2005 թվականից:

Արարատյան հարթավայրի 80,9 հազ. հա ոռոգելի հողերից շուրջ 35,0 հազ. հա տարբեր աստիճանի աղակալված և ալկալիացված են, ինչը Արարատյան հարթավայրի անապատացման հզոր ազդակներից մեկն է: Այս հողերում բերքի կորուստները, կախված հողում աղերի պարունակությունից, կազմում են 20-80%:

Քանի որ աղակալված և ալկալիացված հողերի աղազերծումը բավականին թանկարժեք միջոցառում է, դրա իրականացումը ողջ հարթավայրում ֆինանսական հսկայական միջոցներ կպահանջի: Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդական աղակալված հողերի արմատական բարելավումը երկարաժամկետ ծրագիր է, որը պետք է սկսվի և, ֆինանսական հնարավոր միջոցների հայթայթմանը զուգընթաց, հետևողականորեն իրականացվի:

Համաձայն «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի» կողմից մշակված «Աղակալված և ալկալիացված հողերի մելիորացիայի տեխնոլոգիայի», աղակալված և ալկալիացված հողերի աղազերծումը հնարավոր է միայն դրենաժային ցանցի արդյունավետ աշխատանքի պայմաններում:

Ծրագրի նպատակն է վերականգնել ներկայումս խցանված և չգործող փակ դրենաժային համակարգը` ապահովելով այդ տարածքներում գրունտային ջրերի անարգել հոսքը:

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 8,0 հազ. հա հողատարածքներում կկարգավորվեն գրունտային ջրերի մակարդակները, կկանխարգելվեն երկրորդական աղակալման գործընթացները, կկանխվի այդ տարածքներում գտնվող բնակավայրերի ջրակալումը, կբարելավվեն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, կապահովվի գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն բերքատվությունը, ինչն էլ կնպաստի աղքատության նվազեցմանը:

Նշված արդյունքներին հասնելու համար հողերի արմատական բարելավման առաջին փուլում (2005-2007 թթ.) նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում 1535 հա փակ դրենաժային վերականգնում և վերակառուցում` 369.1 մլն դրամ արժեքով: Իրականացվել ու են հետևյալ միջոցառումները.

- մաքրում հատուկ մեխանիզմով,

- ջրհավաքների վերակառուցում,

- չորացուցիչների վերակառուցում,

- դիտահորերի մաքրում,

- դիտահորերի վերականգնում` բետոնե օղակի ավելացմամբ,

- դիտահորերի վերակառուցում,

- դիտահորերի տեղադրում:

Աշխատանքների ծավալները կհաշվարկվեն յուրաքանչյուր տարի ընտրված տարածքի համար` նախագծի կազմման ընթացքում:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Բնական կերհանդակների (արոտների) բարելավում եվ ջրարբիացում

 

Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի հ. 1115-Ն որոշմամբ:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2005 թվականից:

Վերջին տասնամյակում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում խիստ անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել բնական կերհանդակների օգտագործման բնագավառում: Մասնավորապես, հեռագնա արոտների բարելավման և ջրարբիացման աշխատանքները չկատարելու պատճառով դրանք գրեթե չեն օգտագործվում: Մինչդեռ գյուղամերձ արոտավայրերում նկատվում է գերբեռնված արածեցում, որի հետևանքով ակտիվացել են բուսածածկի նոսրացման, ինտենսիվ հողատարման գործընթացները և արդյունքում, խիստ նվազել է արոտների օգտագործման արդյունավետությունը: Ստեղծված իրավիճակի շարունակումը կհանգեցնի գյուղամերձ արոտների շրջանառությունից դուրս գալուն, իսկ հեռագնա արոտներում կակտիվանան այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են` գուղձապատումը, բուսածածկի աղքատացումը, ոչ պիտանի թունավոր ու վնասակար բուսատեսակների զանգվածային տարածումը: Ուստի, հրատապ խնդիր է դարձել արոտների բարելավման և ջրարբիացման միջոցառումների ծրագրի իրականացումը:

Ծրագրի իրականացման նպատակն է` ՀՀ առկա բնական կերհանդակների 28 հիմնական զանգվածները ենթարկել մոնիտորինգի, մեկ տարվա ընթացքում, ապահովելով դիտարկումներն ու հարցերը, որի արդյունքներով ներկայացնել բնական կերհանդակների բարելավման և ջրարբիացման միջոցառումները ըստ հետևյալ ուղղությունների և հարցերի.

 տեղադրվածության ու ռելիեֆի առանձնահատկությունները,

 բուսածածկի վիճակը, բնութագիրը և բերքատվությունը,

 անցանկալի գործընթացների (հողատարում, գուղձապատում, բուսածածկի աղքատացում և այլն) առկայությունը և աստիճանը,

 ջրարբիացվածության վիճակը և անելիքները,

 մակերեսային բարելավման աշխատանքների անհրաժեշտությունը և բնույթը,

 ծանրաբեռնվածության հնարավոր սահմանները,

 օգտագործման թույլատրելի ժամկետները,

 հերթափոխ արածեցման, արոտաշրջանառության, խոտհարքաշրջանառության հնարավորությունները և հիմնավորվածությունը,

 ճանապարհների առկայությունը, վիճակը և պահանջները,

 բերքատվության բարձրացման հարցերը,

 այլ խնդիրներ (բնակավայրերից հեռավորությունը արոտավայրերի և կացատեղերի վիճակը, կենցաղային պայմանները):

Ծրագրով նախատեսվում է իրականացնել բնական կերհանդակների օգտագործման վիճակի գնահատում, մակերեսային բարելավման միջոցառումների իրականացում և արոտների օգտագործման համակարգում: Դրան զուգահեռ նախատեսվում է իրականացնել ջրարբիացման համակարգերի վերականգնման աշխատանքներ:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 կերահանդակների (արոտների) համակարգված օգտագործման մոնիտորինգ,

 նախագծերի կազմում,

 արոտների մակերեսային բարելավում,

 ջրարբիացման համակարգերի վերականգնում:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնական կերհանդակների բերքատվությունը, կավելանա իրական եկամուտները, որը կնպաստի աղքատության նվազեցմանը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

II. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

«Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվեր

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

 Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի մոնիտորինգ:

 Վնասատուների ու հիվանդությունների զարգացման կանխատեսում, ախտորոշում, վնասվածության տարածվածության արեալի ճշգրտում, պայքարի ժամկետների ահազանգում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց իրազեկում վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների կիրառման մասին:

 Իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային ու պահեստային տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման գործում աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն:

 ՀՀ կառավարության սահմանած կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում:

 Գյուղատնտեսական մթերքներում ընտրանքային կարգով թունանյութերի ու նիտրատների մնացորդային քանակությունների հայտնաբերման փորձաքննության իրականացում:

 Բույսերի պաշտպանության կենտրոնացված պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն:

Վերոհիշյալ արդյունքներին հասնելու համար նախատեսվում է ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում մոնիտորինգի ենթարկել շուրջ 140 հազ. հեկտար հողատարածություն և թունանյութերի ազդող նյութերի որոշման նպատակով լաբորատոր փորձաքննության ենթարկել թունանյութի 1000 նմուշ:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

«Բույսերի կարանտին պետական ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետպատվեր

 

Ծրագրի իրականացման նպատակն է կարանտին անվտանգության ապահովումը, կարանտին օրգանիզմների ներթափանցման կանխարգելումը, կարանտին օրգանիզմների արեալի ճշտումը և կարանտին հիվանդությունների ու վնասատուների օջախների լոկալիզացումը:

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են.

 Կարանտին օրգանիզմներով վարակվածության ճշտված արեալ:

 Երկրում կայուն բուսասանիտարական վիճակ:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում հանրապետությունում շուրջ 12800 հեկտար հողատարածության վրա կատարել դիտողական զննում և նմուշառում, և շուրջ 8500 նմուշների ֆիտոպաթոլոգիական, էնտոմոնոլոգիական, մոլախոտաբանական և հերմինտոլոգիական փորձաքննությունների անցկացում:

Ծրագրին ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Բույսերի պաշտպանության միջոցառումներ

 

Ծրագրի նպատակն է հանրապետությունում իրականացնել առավել տարածված և վտանգավոր օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության կենտրոնացված միջոցառումներ: «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացված մոնիտորինգի և մշակված ծրագրի հիման վրա:

1. Պայքար մկնանման կրծողների դեմ: Այս ծրագիրը իրականացվում է երկու տարբերակով: Առաջին, թունանյութերի ձեռքբերում և առավել վարակված ցանքատարածություններում բույսերի պաշտպանության ծառայությունների կենտրոնացված իրականացում, որի դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում բույսերի պաշտպանության միջոցների մեջ կընդգրկվի` 2005 թ. - 7.0 հազ. հեկտար, 2006 թ. - 2007 թ. - 10.0 հազարական հեկտար հողատարածություններ: Երկրորդ, նախատեսվում է կենտրոնացված կարգով թունանյութերը ձեռք բերել և տրամադրել գյուղական համայնքներին, իսկ բույսերի պաշտպանության աշխատանքները իրականացնել գյուղացիական տնտեսությունների միջոցով, որի համար նախարարության համապատասխանության կառույցների կողմից գյուղատնտեսական տնտեսություններին կտրամադրվի անհրաժեշտ խորհրդատվություն և կիրականացվի համապատասխան վերահսկողություն: Միջնաժամկետ ժամանակահատվածում բույսերի պաշտպանության միջոցառումների մեջ կընդգրկվի` 2005 թ. - 1250.0 հազ. հեկտար, 2006 թ. - 241.2 հազ. հեկտար և 2007 թ. - 185.0 հազ. հեկտար:

2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ: Նշված ծառայությունը կիրականացվի կենտրոնացված կարգով, ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, այնպես էլ խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում: ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվում է բույսերի պաշտպանության միջոցառումներում ընդգրկել 2005 թ.-3250 հեկտար, 2006 թ.-10000 և 2007 թ.-5000 հեկտար:

Այսպիսով հանրապետությունում 2005-2007 թթ. նախատեսվում է պայքարի միջոցառումներ կատարել.

2005 թ. 135250 հա հողատարածության վրա 200.0 մլն դրամ գումարով

2006 թ. 261200 հա հողատարածության վրա 396.0 մլն դրամ գումարով

2007 թ. 200000 հա հողատարածության վրա 300.0 մլն դրամ գումարով

Բույսերի պաշտպանության միջոցառումների մեջ ընդգրկվող տարածությունների ընտրության հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

1 «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքում ընտրված բույսերի առավել վնասակար օրգանիզմներով վարակված տարածաշրջանները,

2. Հանրապետության սոցիալապես առավել անապահով բնակչություն ունեցող տարածաշրջանները,

3. Հիմնական հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տարածաշրջանները:

Ծրագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կանխել վնասատու օրգանիզմների գործունեությունը և նվազագույնի հասցնել դրանց տարածման արեալը, որը նախապայման կհանդիսանա անկորուստ բերքի ստացման համար, զգալիորեն կբարելավվի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակը և շուրջ 60-80%-ով կնվազի վնասակար օրգանիզմների պատճառած վնասը:

Ծրագրի իրականացումը կապահովի լրացուցիչ բերքի ստացում, որը կբարձրացնի հողօգտագործողների իրական եկամուտները և կնպաստի աղքատության նվազեցմանը:

Իրականացումից ակնկալվում է մինչև 2007 թ. վերջը վերացնել (100%-ով) մորեխների վարակվածությունը և մկնանման կրծողների թիվը 2004 թվականի համեմատ կրճատել 70%-ով:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

«Հանրապետական հակահամաճարակային եվ ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր

 

Ծրագրի իրականացման նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակի բարելավումը, մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պահպանումը:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա հակահամաճարակային միջոցառումների արդյունքում պատվաստված կենդանիների վարակամերժության (իմունայնության) մակարդակը և կկատարվի գյուղատնտեսական կենդանիների ախտորոշումը լաբորատոր մեթոդներով:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 շիճուկամոնիտորինգ (սերոմոնիտորինգ)` հակահամաճարակային միջոցառումների իրականացումից հետո, որի հիման վրա գնահատում են առանձին հիվանդությունների դեմ կատարված կանխարգելիչ պատվաստումների արդյունքները,

 համակարգչային մշակմամբ պատվաստումների արդյունքների գնահատման բանկի ստեղծում, որի հիման վրա առաջարկվում են հակահամաճարակային միջոցառումների ծրագրի փոփոխություններ,

 գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների տեսակներին պատվաստանյութերի համապատասխանության գնահատում,

 պատվաստանյութերի և ախտահանիչ նյութերի պահպանություն` սահմանված նորմերին համապատասխան,

 անասնաբուժական պետական տեսուչների և սահմանային հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ներկայացված փորձանմուշների ախտորոշում և եզրակացության տրամադրում,

 հակահամաճարակային մոնիտորինգի իրականացում և հարևան երկրներում հակահամաճարակային վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ապահովում:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Պատվաստուկների եվ այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում եվ «Մարզային անասնաբուժական ծառայություններ իրականացնող պետական ոչ առեվտրային կազմակերպությունների կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման եվ հակահամաճարակային միջոցառումների գծով պետական պատվեր»

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով ու այդ հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպման գործող հրահանգներով, հանրապետությունում անասնաբուժական հակահամաճարակային կայուն իրավիճակ ապահովելու, ինչպես նաև մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով հանրապետությունում իրականացվում են ամենամյա հակահամաճարակային պարտադիր միջոցառումներ:

Միջնաժամկետ ժամանակահատվածում (2005-2007 թթ.) գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումների` հակահամաճարակային միջոցառումների մեջ նախատեսվում է ընդգրկել կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր հետևյալ 7 հիվանդությունները`

Ø Բրուցելյոզ - խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր

Ø Սիբիրախտ - խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր

Ø Դաբաղ - խոշոր եղջերավոր անասուններ

Ø Պաստերելյոզ - խոշոր եղջերավոր անասուններ

Ø Ժանտախտ - խոզեր

Կարանտինային և հատուկ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերացումը ներառում է հետևյալ համալիր միջոցառումների միաժամանակյա և հաջորդական իրականացումը`

ա) պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում,

բ) հակահամաճարակային պատվաստումներ և ախտորոշիչ հետազոտումներ

Ծրագրի իրականացման արդյունքում հակահամաճարակային միջոցառումների մեջ ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կընդգրկվեն շուրջ 640 հազ. գլուխ խ.ե.ա., 730 հազ. գլուխ մ.ե.ա., 320 հազ. գլուխ խոզ և 15 հազ. գլուխ ձի:

Բացի վերոհիշյալ գործառույթներից Մարզային անասնաբուժական կենտրոն ՊՈԱԿ-ները իրականացնում են հետևյալ միջոցառումները.

Նախարարություններից հաշվառման ենթակա անասնաբուժական հաշվառված տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրում, հաշվառում և տուրքերի գանձման ապահովում:

Մարզի տարածքում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունների ներկայացում նախարարություն:

Մարզի տարածքում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպում:

Անասնագլխաքանակի մասին տեղեկատվության հավաքագրում:

Մարզի տարածքում կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների առումով տիրող անասնաճարակային իրավիճակի մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին` բնակչության շրջանում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար:

Մարզի տարածքում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպում և իրականացում:

Հարկադիր սպանդի ենթակա վարակակիր անասունների դիակիզում, ինչպես նաև սուր վարակիչ հիվանդությունների բացահայտման դեպքում` անասնապահական շինությունների ախտահանում:

Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից որակյալ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը;

Ծրագրի իրականացման արդյունքների, մինչև 2007 թվականի ավարտը, ցուցանիշներ են հանդիսանալու.

 գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտով վարակվածության աստիճանը` մինչև 0.001%;

 գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզով վարակվածության աստիճանը` մինչև 0.2%;

 գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզով վարակվածության աստիճանը` մինչև 0.2%;

 խոզերի ժանտախտով վարակվածության աստիճանը` մինչև 0.2%;

 գյուղատնտեսական կենդանիների Ա, Օ և Ասիա 1 դաբաղով վարակվածության աստիճանը` մինչև 0.5%;

 խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալարով վարակվածության աստիճանը` մինչև 0.1%:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

IV. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական պատվերով իրականացվող աշխատանքներ

 

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 15-ի հ. 7-Ն որոշմամբ ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառների կառավարման իրավասությունները վերապահվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Միաժամանակ որոշակի փոփոխության է ենթարկվել անտառատնտեսության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը և կրճատվել են անտառահատման ծավալները, որի հետ կապված ավելացել է ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերը և ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում նախատեսվել է հատկացնել 300.0 մլն դրամ, որից նշված ծրագրի իրականացմանը 2005-2006 թթ. ընթացքում նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 285 մլն դրամ, իսկ 2007 թ.` 280.0 մլն դրամ:

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել անտառների պահպանության, պաշտպանության և վերարտադրության աշխատանքների կատարումը:

Ծրագրի իրականացումից ակնկալվում է.

 Հանրապետության անտառների բարելավում, ապօրինի օգտագործման նվազում,

 անտառներում վնասատուների և հիվանդությունների նվազում,

 անտառապատ տարածքների ավելացում:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումներ.

Անտառապահպանական աշխատանքներ` նպատակաուղղված հանրապետության անտառների պահպանության բարելավմանը: Այդ թվում` կատարվելու են.

 հանքայնացման շերտերի խնամք,

 հանքայնացված շերտերի կառուցում,

 հակահրդեհային ճանապարհների կառուցում, նորոգում և պահպանում:

Անտառապաշտպանական աշխատանքներ` հանրապետության անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի նպատակով, այդ թվում`

 անտառպաթոլոգիական հետազոտություններ,

 վերգետնյա պայքար,

 անտառների ավիաքիմիական պայքարի միջոցառումների իրականացում:

Անտառվերականգնման աշխատանքներ` նպատակաուղղված հանրապետության անտառների ներկայիս անմխիթար վիճակի բարելավմանը.

 անտառի ցանքս և տնկում,

անտառկուլտուրաների միանվագ խնամք,

 անտառկուլտուրաների խնամք (ոռոգում),

 անտառկուլտուրաների լրացում

 

Մեղրու տարածաշրջանի անտառներում հիվանդությունների եվ վնասատուների դեմ պայքարի միջոցառումների իրականացում

 

Ծրագիրն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 27.07.2000 թ. N 417 որոշման: Նշված տարածաշրջանում նախատեսվում է իրականացնել անտառապաշտպանական աշխատանքներ` անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի նպատակով: Աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 2005-06 թթ. հատկացնել 15-ական մլն դրամ, իսկ 2007 թվականին` 20.0 մլն դրամ:

 

V. ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

 

Հատուկ միջոցառումների իրականացում

 

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 1999 թ. հուլիսի 15-ի հ. 425 նամակի, հատուկ միջոցառումների համար հայտավորվող ծախսերի հաշվին իրականացվելու են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի աշխատողների պաշտպանության և գործունեության ապահովման նախապատրաստական միջոցառումներ` արտակարգ իրավիճակների պայմաններում: Այն է` կառավարման արտաքաղաքային պահուստային կետին սպասարկող անձնակազմի վարձատրման, կոմունալ և այլ ծառայությունների, դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության այլ նյութերի ձեռքբերում:

 

«Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության եվ սերմերի որակի ստուգման կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող սերմերի որակի ստուգման եվ պետական սորտափորձարկման գծով պետական պատվեր

 

Բուսաբուծության կայուն զարգացման տեսակետից կարևորագույն միջոցառումներից մեկը բույսերի նոր սորտերի փորձարկումների և դրանց արդյունքների հիման վրա արտադրության մեջ լավագույն սորտերի կազմակերպումն է: Այդ աշխատանքներն ունեն շարունակական բնույթ և համապետական մասշտաբով ապահովում են հայրենական և արտերկրների սելեկցիոն կենտրոնների կողմից բուծված արդյունավետ սորտերի օգտագործման և այդ նվաճումների իրավական պաշտպանության խնդիրների լուծումը:

Բույսերի սերմերի որակի ստուգում և փաստաթղթավորում: Կարևորագույն նշանակություն ունեցող միջոցառում է, որն ապահովում է նաև «Սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատանքների կատարումը: Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործումը և ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրություն: Այս ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն են`

- սորտային նույնականացման աշխատանքների իրականացումը,

- սերմերի խմբաքանակներից նմուշների ընտրությունը,

- սերմնանմուշների լաբորատոր փորձարկումների կազմակերպումը,

- սորտային սերմնադաշտերի ապրոբացիա

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

«Հիդրոմետսպասարկում» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող հիդրոօդերեվութաբանական միջոցառումների գծով պետպատվեր

 

Ծառայության հիմնական ուղղություններն են.

 շրջակա միջավայրի օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական, աէրոօդերևութաբանական, հիդրոլոգիական, ձյունահոսքային, մթնոլորտային օդի, վերերկրյա ջրերի և հողի բաղադրության որակի և քանակի վերաբերյալ ինֆորմացիայի թողարկումը.

 շրջակա միջավայրի սպասվող իրավիճակի կանխատեսումների ինֆորմացիայի մշակումը և առաջարկությունների կազմումը.

 լճերի, գետերի, արհեստական ջրամբարների և այլ ջրային մակերեսների ջրի բաղադրության և քանակի հիդրոլոգիական ինֆորմացիայի մշակումը.

 2005-2007 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը անհրաժեշտ հիդրո, ագրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը:

Ծրագրի շնորհիվ նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները.

 բույսերի ցրտահարությունների նախնական զգուշացման միջոցով միջոցառումների կիրառմամբ բերքի կորուստներից խուսափում,

 ՀՀ տարածքում եղանակի երկարաժամկետ կանխատեսումների շնորհիվ լուծել գյուղարտադրության հեռանկարային ծրագրավորման խնդիրները,

 գետերի, լճերի, ջրավազանների և այլ ջրային մակերեսների ջրի պաշարների, գարնանային հորդացման էլեմենտների կանխատեսմամբ նպաստել ցանքերի ոռոգման խնդիրների արդյունավետ կազմակերպմանը,

 վտանգավոր և առավել վտանգավոր հիդրոօդերևութաբանական սպասվող երևույթների կանխատեսումներով հնարավորություն տալ նախնական միջոցառումների կազմակերպմանը:

 

Արհեստական սերմնավորման միջոցառումներ

 

Ծրագիրը բաղկացած է 2 բաղադրիչներից`

1. Սերմնահեղուկի խորը սառեցման եղանակով պահպանում (11.5 մլն դրամ): Այս բաղադրիչը նախատեսվում է «Մխչյանի, Մարտունու, Իջևանի, Ստեփանավանի և Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ում առկա 565 հազար չափաբաժին սերմնահեղուկի պահպանումը -196օC աստիճանում (հեղուկ ազոտի միջավայրում), որը հնարավորություն կտա պահպանել սերմնահեղուկի կենսաբանական հատկանիշներն ու գենետիկական կայունությունը և առաջիկա տարիներին այդ սերմնահեղուկով հանրապետությունում իրականացնել կովերի արհեստական սերմնավորում:

2. Տոհմակայաններում պահվող տավարի բարձր մթերատու ցեղերի ցուլերից ստացված սերմնահեղուկի օգտագործմամբ հանրապետության տարբեր մարզերում իրականացնել կովերի արհեստական սերմնավորում:

Արհեստական սերմնավորումը պետք է իրականացնել գործող հրահանգի պահանջներին համապատասխան, օգտագործել արհեստական սերմնավորման միանգամյա օգտագործման պարագաներ (պոլիէթիլենային ձեռնոց, ձողիկ), որը հնարավորություն կտա սերմնավորումը անցկացնել վարակազերծ պայմաններում և բացառել զուգավորման ժամանակ փոխանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը:

Արհեստական սերմնավորման միջոցով պետք է ապահովել սերմնավորվող կովերի գլխաքանակի առնվազն 93% հղիություն:

Ծրագրի իրականացման արդյունքում 15-20%-ով կբարձրանա կովերի կաթնային մթերատվությունը:

 

Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը

 

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել ագրոպարենային ոլորտի վերաբերյալ տեղեկատվական ամբողջական համակարգ, որը կներառի ըստ հանրապետության գյուղական և քաղաքային համայնքների բուսաբուծության, անասնաբուծության, վերամշակող արդյունաբերության, ենթակառուցվածքների, գյուղական համայնքների սոցիալական վիճակի վերաբերյալ հիմնական ցուցանիշները: Հավաքագրված ցուցանիշները ենթարկել մեքենայական մշակման և ձևավորել տվյալների բազա, որը հնարավորություն կտա տվյալների նորացման ու զարգացման համար: Վերջինս հիմք կծառայի ոլորտում քաղաքականության և ծրագրերի մշակման համար:

Վերը նշված տեղեկատվությունը պետք է ենթարկվի վերլուծության և ըստ բնագավառների մշակվի առաջարկություններ` ուղղված ոլորտի զարգացմանը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում եվ հաշվառում

 

Ծրագրի նպատակն է հանրապետությունում 2005-2007 թթ. գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի համարակալման և հաշվառման միջոցով բարելավել տոհմային գործը, բարձրացնել անասնաբուժական միջոցառումների արդյունավետությունն ու վերահսկելիությունը, ինչպես նաև նախապայմաններ ստեղծել վարկային միջոցների դիմաց անասունների գրավադրման համար:

Միաժամանակ նախատեսվում է մշակել հաշվառման համակարգ և ստեղծել տվյալների բանկ:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ, միջնաժամկետ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կհամարակալվեն նորածին հորթերը և այլ երկրներից հանրապետություն ներկրված կենդանիները:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համարակալել` 2005 թ.- 295.0 հազ. գլուխ, 2006 թ.- 310.0 հազ. գլուխ և 2004 թ.- 330.0 հազ. գլուխ Խ.Ե.Ա.: Արդյունքում կունենանք հավաստի տվյալներ տավարի գլխաքանակի վերաբերյալ, որի շնորհիվ կարելի է բարձրացնել տոհմային գործի վարման և անասնաբուժական միջոցառումների արդյունավետությունը, ստեղծել կենդանիների համարակալման և հաշվառման համակարգ, իսկ ստացված տվյալները օգտագործել ռազմավարական մշակման համար: Աճը պայմանավորված է կենդանիների գլխաքանակի կանխատեսվող աճով:

Ծրագրի իրականացումը նպաստում է տոհմային գործի և անասնաբուժական միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը` արդյունքում անասնապահական մթերքների արտադրության ծավալները կավելանան համապատասխանաբար 2.0 և 1.5%-ով, որը բերում է անասնատերերի իրական եկամուտների աճին և աղքատության նվազեցմանը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումներում:

 

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր (ՀԲ ԶՄԸ)

 

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման Ընկերակցության կողմից ստորագրվել է 1998 թ. մարտի 12-ին: Վարկի գումարը կազմում է 10.7 մլն SDR (14.5 մլն ԱՄՆ դոլար): Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2004 թ. հունիսի 30-ին, սակայն Միջազգային Զարգացման Ընկերակցության հետ բանակցություններ են ընթանում ծրագրի ժամկետը մինչև 2005 թ. հունիսի 30-ը երկարաձգելու ուղղությամբ: 2004 թ. մայիսի 1-ի դրությամբ վարկային միջոցներից կատարվել են 14,202 մլն ԱՄՆ դոլարի վճարումներ: 2005 թ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 540 հազ. ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` աջակցել մասնավոր ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակող ձեռնարկությունների զարգացմանը, ընդլայնել ֆերմերային տնտեսությունների վարկավորման համակարգը, բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում հետազոտության, կրթության, տեղեկատվության և խորհրդատվական ծառայությունների արդյունավետությունը: 2005 թ. ընթացքում նախատեսվում է շարունակել գյուղատնտեսական հաստատությունների և գիտական թեմատիկ աշխատանքների ֆինանսավորումը:

 

Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր (ԳԶՄՀ1)

 

Գյուղատնտեսական ծառայությունների վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Միջազգային Հիմնադրամի կողմից ստորագրվել է 2001 թ. ապրիլի 30-ին: Վարկի գումարը կազմում է 12.35 մլն SDR (17.29 մլն ԱՄՆ դոլար): Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2005 թ. դեկտեմբերի 31-ին: 2004 թ. մայիսի 1- դրությամբ վարկային միջոցներից կատարվել են 13,348 մլն ԱՄՆ դոլարի վճարումներ: 2005 թ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 1 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակն է` աջակցել ջուր սպառողների կոոպերատիվների ֆեդերացիաներին` ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև շահագործման և պահպանման խնդիրներում, իրականացնել նպատակային միկրոֆինանսավորում, ընդառաջել գյուղերում համայնքների հիմնական պահանջներին` տեղական ենթակառուցվածքների բարելավման և ծառայությունների միջոցով, աջակցել սերմարտադրությանը և բաշխմանը:

 

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր (ԳԶՄՀ)

 

2005-2007 թթ. ընթացքում ԳԶՄՀ աջակցությամբ նախատեսվում է իրականացնել նոր վարկային ծրագիր` Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր, որի շուրջ բանակցությունները գտնվում են աշխատանքային զեկույցի մակարդակում: Վարկի գումարը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել չորս տարվա ընթացքում:

2005-2007 թթ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 10.8 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել չորս տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է հանդիսանալու լեռնային, ոչ բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող մարզերի գյուղական բնակչության կայուն եկամուտների ավելացումը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել աշխատանքները հետևյալ ուղղություններով`

 գյուղական տարածքներում փոքր և միջին ձեռնարկության զարգացման ֆինանսավորում,

 աջակցություն ծրագրի տարածքում գործող բիզնես կենտրոնների,

 գյուղական ենթակառուցվածքների վերականգնում:

 

Աղյուսակ 10.4. 2005-2007 թթ. գյուղատնտեսության ոլորտի ծախսերը (մլն դրամ)

 

  2003 թ. փաստ. ֆինանս. ՀՀ 2004 թ. հաստատ-
ված բյուջե
2005 2006 2007
10.01.01. Գործադիր իշխանության պետ. կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 153.8 200.8 281.2 398.4 415.7
Ընթացիկ ծախսեր 153.8 200.8 281.2 398.4 415.7
Կապիտալ ծախսեր   0 0 0 0
10.02. ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ,
որից`
2431.9 471.0 981.6 949.6 910.6
Ընթացիկ ծախսեր 59.1 55.0 126.0 94.0 55.0
Կապիտալ ծախսեր 2372.8 416.0 855.6 855.6 855.6
1. Կոլդրենաժային ցանցի մաքրում և նորոգում, որից` 322.9 400.0 400.0 400.0 400.0
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր 322.9 400.0 400.0 400.0 400.0
2. «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների պետական պատվեր, որից` 35.0 35.0 35.0 35.0 35.0
Ընթացիկ ծախսեր 35.0 35.0 35.0 35.0 35.0
Կապիտալ ծախսեր          
3. «Մելիորացիա» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով պետական պատվեր, որից` 18.0 20.0 20.0 24.0 20.0
Ընթացիկ ծախսեր 18.0 20.0 20.0 24.0 20.0
Կապիտալ ծախսեր          
4. Կոլդրենաժային ցանցի կառուցում   16.0      
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր   16.0      
5. Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի և ռեժիմների ճշտում, որից`     51.0 35.0 0.0
Ընթացիկ ծախսեր     51.0 35.0 0.0
Կապիտալ ծախսեր          
6. Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի կատարում, որից`     20.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր     20.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր          
7. Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալած հողերի արմատական բարելավում, որից`     369.1 369.1 369.1
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր     369.1 369.1 369.1
8. Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում, որից`     86.5 86.5 86.5
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր     86.5 86.5 86.5
9. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր 2056.0        
Ընթացիկ ծախսեր 6.1        
Կապիտալ ծախսեր 2049.8        
10.04. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
որից`
335.6 272.7 272.7 468.7 372.7
Ընթացիկ ծախսեր 281.7 272.7 272.7 468.7 372.7
Կապիտալ ծախսեր 53.9 0.0 0.0 0.0 0.0
1. «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվեր, որից` 42.7 42.7 42.7 42.7 42.7
Ընթացիկ ծախսեր 42.7 42.7 42.7 42.7 42.7
Կապիտալ ծախսեր          
2. «Բույսերի կարանտին ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող պետպատվեր, որից` 30.0 30.0 30.0 30.0 30.0
Ընթացիկ ծախսեր 30.0 30.0 30.0 30.0 30.0
Կապիտալ ծախսեր          
3. Բույսերի պաշտպանության միջոցառումներ, որից` 195.2 200.0 200.0 396.0 300.0
Ընթացիկ ծախսեր 195.2 200.0 200.0 396.0 300.0
Կապիտալ ծախսեր          
4. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր (Գյուղատնտեսության զարգացում) 67.7        
Ընթացիկ ծախսեր 13.8        
Կապիտալ ծախսեր 53.9        
10.05. ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
որից`
967.3 1058.3 1157.1 1170.8 1150.8
Ընթացիկ ծախսեր 967.3 1058.3 1157.1 1170.8 1150.8
Կապիտալ ծախսեր 0.0 15.0 0.0 0.0 0.0
1. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր որից` 5.3 72.1 50.1 50.1 50.1
Ընթացիկ ծախսեր 5.3 72.1 50.1 50.1 50.1
Կապիտալ ծախսեր          
2. Պատվաստուկներ և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, որից` 672.2 745.8 767.0 750.0 730.0
Ընթացիկ ծախսեր 672.2 745.8 767.0 750.0 730.0
Կապիտալ ծախսեր          
3. Մարզային անասնաբուժական ծառայություններ իրականացնող ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման և հակահամաճարակային միջոցառումների գծով պետական պատվեր, որից` 273.5 45.2 328.8 359.5 359.5
Ընթացիկ ծախսեր 273.5 45.2 328.8 359.5 359.5
Կապիտալ ծախսեր          
4. ՀՀ կառավ. առընթեր ոստիկանության ոստիկանական դասակի կողմից կարանտինային սահմանափակումների իրականացում, որից` 11.3 11.3 11.3 11.3 11.3
Ընթացիկ ծախսեր 11.3 11.3 11.3 11.3 11.3
Կապիտալ ծախսեր          
5. «Անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում, որից` 0.0 184.0 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   184.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր          
6. Գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտների հիմնանորոգում, որից`   15.0      
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր   15.0      
10.06. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 102.8 208.7 300.0 300.0 300.0
Ընթացիկ ծախսեր 102.8 188.7 300.0 300.0 300.0
Կապիտալ ծախսեր 0.0 20.0 0.0 0.0 0.0
1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական պատվերով իրականացվող աշխատանքներ, որից` 102.8 178.7 285.0 285.0 280.0
Ընթացիկ ծախսեր 102.8 178.7 285.0 285.0 280.0
Կապիտալ ծախսեր          
2. Մեղրու տարածաշրջանի անտառներում հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների իրականացում, որից` 0.0 10.0 15.0 15.0 20.0
Ընթացիկ ծախսեր   10.0 15.0 15.0 20.0
Կապիտալ ծախսեր          
3. Գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտների հիմնանորոգում, որից`   20.0      
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր   20.0      
10.07. ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ
որից`
2576.7 3731.4 1702.9 1875.3 3965.0
Ընթացիկ ծախսեր 1178.7 1257.3 593.3 310.4 521.0
Կապիտալ ծախսեր 430.5 1884.8 1109.7 1564.8 3444.0
Վարկավորում հանած մարումը 967.5 589.3 0.0 0.0 0.0
1. Հատուկ միջոցառումների իրականացում, որից` 1.0 1.0 1.0 1.0 1.0
Ընթացիկ ծախսեր 1.0 1.0 1.0 1.0 1.0
Կապիտալ ծախսեր          
2. «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՊՓԲԸ-ի միջոցով իրականացվող սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման գծով պետական պատվեր, որից` 25.0 25.0 25.0 25.0 25.0
Ընթացիկ ծախսեր 25.0 25.0 25.0 25.0 25.0
Կապիտալ ծախսեր          
3. Սերմադաշտերի ապրոբացիա, որից` 0.3 0.3 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր 0.3 0.3 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր          
4. «Հիդրոմետսպասարկում» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող հիդրոօդերևութաբանական միջոցառումների գծով պետպատվեր, որից` 2.2 2.2 2.2 2.2 2.2
Ընթացիկ ծախսեր 2.2 2.2 2.2 2.2 2.2
Կապիտալ ծախսեր          
5. Արհեստական սերմնավորման միջոցառումներ, որից` 11.5 41.5 41.5 41.5 41.5
Ընթացիկ ծախսեր 11.5 41.5 41.5 41.5 41.5
Կապիտալ ծախսեր          
6. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը, որից` 29.8 30.0 30.0 30.0 30.0
Ընթացիկ ծախսեր 29.8 30.0 30.0 30.0 30.0
Կապիտալ ծախսեր          
7. Գյուղատնտեսությունում ապահովագրական ռիսկերի գնահատում ծրագիր, որից` 0.0 40.0 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   40.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր          
8. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում, որից` 0.0 85.0 35.4 36.9 38.7
Ընթացիկ ծախսեր   85.0 35.4 36.9 38.7
Կապիտալ ծախսեր          
9. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր, որից` 953.3 751.4 335.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր 722.1 751.4 335.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր 231.2 0.0 0.0 0.0 0.0
10. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր, որից` 1553.6 2705.1 568.6 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր 386.8 281.0 56.9 0.0 0.0
Կապիտալ ծախսեր 199.3 1834.8 511.7 0.0 0.0
Վարկավորում հանած մարումը 967.5 589.3      
11. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր, որից`     664.4 1738.7 3826.6
Ընթացիկ ծախսեր     66.4 173.9 382.7
Կապիտալ ծախսեր     597.9 1564.8 3444.0
12. Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն համայնքների ոռոգման ջրի մատակարարման ապահովում, որից`   50.0      
Ընթացիկ ծախսեր          
Կապիտալ ծախսեր   50.0      
ԸՆԴԱՄԵՆԸ,
որից`
6568.1 5957.9 4695.6 5162.8 7114.8
Ընթացիկ ծախսեր 2743358 3032.9 2730.4 2742.4 2815.2
Կապիտալ ծախսեր 2857.17 2335.8 1965.3 2420.4 4299.6
Վարկավորում հանած մարումը 967.5 589.3 0.0 0.0 0.0

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանական հարցերն ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հիմնախնդիրներին:

Ցանկացած տնտեսական գործունեությունն իր ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավոր չափով նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության երաշխիքները:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օզոնային շերտի քայքայումը, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումն, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները, հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն), կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը տնտեսական գործունեության արդյունք են, և դրանք ամբողջ աշխարհում առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:

Ուշադրության արժանի են նաև վտանգավոր քիմիական նյութերը, կայուն օրգանական աղտոտիչները, արտադրության պրոցեսում առաջացող վտանգավոր արտադրական թափոնները, ինչպես նաև մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած կենցաղային թափոնները, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները և որոնց գործածությունը պահանջում է կառավարման լուրջ մոտեցում:

Հասարակության կայուն զարգացումը, ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ երկմիասնական գործունեությունը պարտադիր կերպով ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, օրենսդրական կատարյալ դաշտի, օրենքների ու օրինականության գերակայության պայմաններում կոչված է ապահովելու երկրի ներսում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ պետական-հասարակական վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների արդյունավետ աշխատանքը:

Վերջին տարիներին ոլորտի զարգացումը ընթանում է բյուջետային հատկացումների և միջազգային ֆինանսական/բնապահպանական կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպատակաուղղված լինելով`

կանխարգելել/կամ նվազեցնել շրջակա միջավայրի հետագա աղտոտումը,

 պահպանել կենսաբազմազանությունը,

 վերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց վերարտադրության հնարավոր անհրաժեշտ ծավալները,

 չվերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց բանական և արդյունավետ օգտագործումը:

Բնագավառի զարգացումն ընթացել է երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց և համահունչ այն բարեփոխումներին, որոնք կատարվել և կատարվում են Հայաստանում` տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում: Քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի կտրուկ փոփոխությունները, ձեռքբերումների հետ մեկտեղ (օրենսդրության, այդ թվում` բնապահպանական, ժողովրդավարական ինստիտուտների, շուկայական տնտեսության հիմնական տարրերի ձևավորում), հանգեցրել են տնտեսական և սոցիալական կորուստների, բնական պաշարների գերշահագործման:

Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում վերջին ժամանակահատվածի հիշատակման արժանի ձեռքբերումներն են եղել`

1. 1999 թ.-ից Սևանա լճից էներգետիկ նպատակներով ջրբացթողումների դադարեցումը,

2. Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացումը,

3. 2002 թվականից էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելումը,

4. Կայուն օրգանական աղտոտիչ համարվող մի շարք նյութերի արտադրության և օգտագործման արգելումը,

5. Ջերմոցային գազերի, ծծմբի, ազոտի օքսիդների, ամոնիակի և ցնդող օրգանական միացությունների արտանետումների սահմանափակման գործողությունները,

6. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ստեղծումը,

7. Հայաստանի կողմից մի շարք կարևոր բնապահպանական միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների վավերացումը, այդ թվում`

Ø ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցելու այդ արձանագրությամբ սահմանված միջազգային երկկողմանի համագործակցության մեխանիզմներին` իրականացնելով երկրի տնտեսական զարգացմանը նպատակաուղղված ներդրումային նախագծեր,

Ø «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում իրականացված համապատասխան նախաձեռնող քայլերի արդյունքում` 2002 թվականի նոյեմբերին կայացած Կոնվենցիայի և Արձանագրության Կողմերի հերթական կոնֆերանսի որոշմամբ, Հայաստանը դասվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի երկրների դասին, որը թույլ կտա երկրին օգտվելու Մոնրեալի արձանագրության ներքո գործող բազմակողմանի ֆոնդից` Հայաստանում օզոնավտանգ տեխնոլոգիաներ ներդնելու համար,

Ø «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման մասին» Ռոտերդամի կոնվենցիա,

Ø «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիա,

Ø «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կոպենհագենի և Լոնդոնի ուղղումներ:

8. Կայուն զարգացման, ջրի ազգային խորհուրդների, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջգերատեսչական հաձնաժողովի և ջրավազանային կառավարման մարմինների կազմավորումը և այլն:

Վերջին երկու տարիների (2002-2004 թթ.) կտրվածքով ոլորտը բնութագրվում է հետևյալ հիմնական ցուցանիշներով

1) բնապահպանության և բնօգտագործման ոլորտների օրենսդրական դաշտը կատարելագործելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել են ավելի քան 150 կարևոր օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ նորմատիվային փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ՀՀ Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով միայն 2003 թ. անցած ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են երեք տասնյակից ավելի ենթաօրենսդրական ակտեր,

2) Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում ավարտվել է նախարարության կառավարման համակարգի ձևավորումը, որը ներկա դրությամբ ներառում է` նախարարության աշխատակազմը և նրա 6 առանձնացված ստորաբաժանումները (չորս գործակալություն և երկու տեսչություն), 12 պետական ոչ առևտրային կազմակերպություններ և 100 տոկոս պետական բաժնեմասով 13 բաժնետիրական ընկերություններ,

3) «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2002-2004 թվականների տարեկան ծրագրի իրականացման շրջանակներում.

3.1. Շարունակվում է ապահովվել 2001 թվականի տարվա վերջից սկսված, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացումը, որը ներկա պահի դրությամբ հավասարվել է 1994 թվականի մակարդակին,

3.2. Իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների համալրումը: Այդ նպատակով լիճ է բաց թողնվել`

Ø 2002 թ.` գեղարքունի ձկան (1.5 գրամ և ավելի) - 175.0 հազ. հատ մանրաձուկ,

Ø 2003 թվականին`

- կողակ ձկան թրթուրներ - 2.5 մլն հատ,

- կողակ ձկան մանրաձուկ (1.6 գրամ) - 106.8 հազ. հատ,

- ամառային բախտակի մանրաձուկ (3.1 գրամ) - 20.7 հազ. հատ

- գեղարքունի ձկան մանրաձուկ (3.1 գրամ) - 106.3 հազ. հատ:

3.3. Իրականացվում են «Սևան» ազգային պարկի պահպանությանը և տարածքների արդյունավետ օգտագործմանը նպատակաուղղված համապատասխան այլ միջոցառումներ և ծրագրեր,

4) 2002-2003 թթ. ժամանակահատվածում իրականացված անտառվերականգնման, անտառապահպանական, անտառապաշտպանական և անտառատնտեսական աշխատանքների արդյունքներով`

 տնկվել է 580 հա անտառ,

 մոտ 744 հա վրա իրականացվել է անտառկուլտուրաների լրացում,

 աճեցվել են 5319.0 հազ. հատ տնկիներ,

5) տեսչական վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման շնորհիվ զգալիորեն ավելացել են բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջեի մուտքերը, նպաստավոր պայմաններ/հենք ստեղծելով հանրապետությունում բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար:

Բնօգտագործման և բնապահպանական վճարների տեսակարար կշիռը (%-ով) ՀՀ համախառն ներքին արդյունքի նկատմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_14203

 

Վերջին 5-6 տարվա կտրվածքով դրանց ծավալներն աճել են ավելի քան 9 անգամ` 1998 թ. 608.0 մլն դրամից 2003 թվականին հավասարվելով 5605.4 մլն դրամի:

Վերջին երկու տարվա արդյունքներով`

 բնապահպանության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալներն աճել են ավելի քան 3 անգամ:

 դրանց հաշվին իրականացվող բնապահպանական և բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերի թվաքանակը 2002 թվականի համեմատ կրկնապատկվել է` հասնելով 26-ի:

6) Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված տեսչական աշխատանքների արդյունքում ապահովվել է ՀԱԷ կայանի անվտանգ աշխատանքը:

7) Հայհիդրոմետի համակարգի օպտիմալացման և ռացիոնալացման արդյունքում շարունակել են գործել 42 օդերևութաբանական, 7 գետավազանային հիդրոլոգիական և 3 մասնագիտացված կայաններ, ինչպես նաև` 3 ագրոօդերևութաբանական, 84 հիդրոլոգիական և 8 լճային դիտակետեր, որոնց աշխատանքի արդյունքներով հանրապետության ազգաբնակչությանը, ղեկավար մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին ու ձեռնարկություններին տրամադրվել է փաստացի և սպասվող եղանակի մասին տեղեկատվություն, հիդրոօդերևութաբանական, հելիոերկրաֆիզիկական և ֆոնային-գամմա ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկանքներ, կոնսուլտացիաներ, վտանգավոր և աղետային հիդրոօդերևութաբանական երևույթների մասին արվել են նախազգուշացումներ, այդ թվում` բավարար օդերևութաբանական սպասարկմամբ ապահովվել են օդանավերի թռիչքները:

8) օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից 2003 թվականին պետական փորձաքննության են ենթարկվել երեք տասնյակից ավելի երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվություններ, որոնց արդյունքում սահմանված կարգով հաստատվել են` ոսկու C1+C2 կարգի` 2079.15 կգ, արծաթի C1+C2 կարգի 16.4 տ հաշվեկշռային պաշարներ:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Ոլորտի զարգացման 2005-07 թթ. ժամանակահատվածի գերակայությունները, որոնց շրջաններում ձևավորվելու են առաջիկա երեք տարվա նպատակները, սահմանվել են ելնելով վերջին ժամանակահատվածում մշակված և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք փաստաթղթերում/ծրագրերում, այդ թվում`

 Շրջակա միջավայրի պահպանության Ազգային գործողությունների ծրագիր (1998 թ.)

 Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր (1998 թ.)

 Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր (2002 թ.)

 Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական ռազմավարության և ազգային գործողությունների ծրագիր (2002 թ.)

 Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր (2003 թ.)

2005-2007 թթ. զարգացման կարևորագույն նպատակներն են`

(i) ՀՀ շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելումը կամ նվազեցումը, ինչպես նաև բնական ռեսուրսների բանական օգտագործման և վերարտադրության պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը,

(ii) մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների բանական օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը,

(iii) ՀՀ տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների կառավարման ապահովումը,

(iv) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը,

(v) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության իրականացման ապահովումը,

(vi) ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման ապահովումը:

 

2.2. Գերակայությունները

 

Միջնաժամկետ ժամանակահատվածում բյուջետային հատկացումները նպատակաուղղվելու են Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ներառված ներքոհիշյալ հրատապ հիմնախնդիրների լուծմանը, ինչպեսիք են`

 Սևանա լճի հիմնախնդիր,

 Կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանություն

Պայքար անապատացման գործընթացի դեմ

 Վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացում և այլն:

Բնագավառի զարգացման 2005-2007 թթ. ժամանակահատվածի գերակայություններն են համարվում`

(i) շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների բանական օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը,

(ii) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումները,

(iii) ընդերքի ուսումնասիրությունը:

 

Աղյուսակ 12.1. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

  2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի անվանումները 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004թ. հաստատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
11.01. Բնապահպանության բնագավառում պետական կառավարում 408.3 469.5 434.2 638.6 457.3 908.0 948.3
10.03. Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն 10.0 14.0 10.0 14.0 10.0 14.0 14.0
11.02. Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանություն 29.0 33.1 29.0 24.0 29.0 23.0 25.0
11.05. Բնության հատուկ պահպանվող տարածքներ 203.2 200.6 288.0 240.0 269.1 229.0 179.6
11.06. Բնապահպանական այլ միջոցառումներ 1493.1 2072.4 1256.6 1911.5 1616.0 1658.9 2426.9
այդ թվում` Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր 1466.1 2034.1 1232.3 1853.7 1592.2 1572.6 2294.5
13.05. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 229.5 244.1 229.5 244.1 251.9 266.5 244.1
Ընդամենը 2373.1 3033.7 2247.3 3072.2 2633.3 3099.4 3837.9

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ ծախսերի աճը 2004-2006 թթ. ՄԺԾԾ նկատմամբ հիմնականում պայմանավորված է բնապահպանության բնագավառում պետական կառավարման մարմինների քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափերի բարձրացմամբ, Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիտորինգի գծով ծախսերի ավելացմամբ, բնապահպանական մի շարք նոր ծրագրերի նախատեսմամբ:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Ոլորտում իրականացվող ծրագրերի գծով ծախսերի մակարդակի վրա կարող են ազդել ներքոհիշյալ գործոնները

 բնակլիմայական (տեղումային, ջերմաստիճանային, երկրաբանական ռեժիմների և այլ) փոփոխություններ,

 բնական և տեխնածին բնապահպանական աղետներ,

 ժողովրդագրական (բնակչության աճի հետ կապված) գործոններով պայմանավորված բնապահպանական հիմնախնդիրների (աղտոտման ծավալների աճ, կենցաղային թափոնների խնդիր) առաջացում,

 տնտեսական (գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների և սակագների և այլ, փոփոխություններ):

Շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների բանական օգտագործմանն ու վերարտադրությանն ուղղված առաջնային համարվող ծրագրերն են`

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների (ոլորտների) ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.

I. «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ կատարմանը նպատակաուղղված Սևանա լճի համալիր ծրագրի իրականացման ենթակա միջոցառումների և ենթածրագրերի կատարման ապահովում, այդ թվում`

(i) Սևանա լճում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրություն, որի համար 2005-2007 թթ. հատկացվելու է 30.0 մլն դրամ` յուրաքանչյուր տարվա համար 10.0 մլն դրամ;

(ii) Սևանա լճի ջրհավաք ավազանի վայրի բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառման շրջանակներում «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի իրականացումը, որի համար 2005-2007 թթ. հատկացվելու է 12.0 մլն դրամ` յուրաքանչյուր տարվա համար 4.0 մլն դրամ:

 

II. ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Մթնոլորտի պահպանության կառավարումը երկրի ներսում բարելավելու, միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով շարունակվելու է «Աղտոտման անշարժ արդյունքներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագրի իրականացումը, որի համար 2005 թ. նախատեսվում է 1.0 մլն դրամ բյուջետային մասհանումներ:

 

III. ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Ծրագրավորվող ժամանակահատվածում բնագավառի գծով գոյություն ունեցող հինգ գերակա ծրագրերին զուգընթաց (բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը ապահովող ծրագրերին 2005-2007 թթ. ընդամենը ուղղվելու է 534.3 մլն դրամ, յուրաքանչյուր տարվա համար 178.1 մլն դրամ) շարունակվելու են ՀՀ ԲՀՊՏ պետական ռազմավարության և ազգային գործողությունների ծրագրում ներառված ներքոհիշյալ ենթածրագրերի իրականացումը, այդ թվում`

(I) Բնության հուշարձանների անձնագրավորման և գույքագրման աշխատանքների ծրագիրը,

(II) «Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծման» ծրագիրը.

(III) Ավարտվելու են բնության հատուկ պահպանվող նոր ներքոհիշյալ տարածքների ձևավորման ծրագրային աշխատանքները`

Ø «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակում,

Ø «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակում,

Ø «Արփի» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակում,

Ø «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակում,

(IV) Բնության հատուկ պահպանվող տարածքների վերանայման, սահմանների ճշգրտման և քարտեզագրման, գոտիավորման նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը,

(V) Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը:

Այս բնագավառում 2005-2007 թթ. պետական բյուջեից հատկացումները համապատասխանաբար կազմելու են` 233.4 մլն դրամ, 222.9 մլն դրամ և 179.5 մլն դրամ:

 

IV. ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Հիդրոօդերևութաբանության ոլորտում ծախսերը նպատակաուղղվելու են.

 օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական, հիդրոլոգիական, ռադիոլոկացիոն, ակտինոմետրիական, օզոնամետրիական և աերոլոգիական դիտարկումների կատարմանը,

 կլիմայի փոփոխության ուսումնասիրության և կլիմայի մոնիտորինգի իրականացմանը,

 հանրապետության տարածքում ռադիացիոն մոնիտորինգի կատարմանը,

 կլիմայի փոփոխության ուսումնասիրությունների կատարմանը,

 հիդրոօդերևութաբանական տվյալների հավաքագրմանը, կանխատեսումների և վտանգավոր աղետային երևույթների վերաբերյալ նախազգուշացումների կազմմանը,

 հանրապետության ղեկավար մարմիններին, զինված ուժերին, ավիացիային, տնտեսավարող սուբյեկտներին, գյուղատնտեսությանը, էներգետիկային, տրանսպորտին և այլ շահագրգիռ կազմակերպություններին հիդրոօդերևութաբանական, ռադիացիոն և հելիոերկրաֆիզիկական տարբեր տեղեկատվությամբ ապահովմանը:

Այս բնագավառին 2005 և 2007 թթ. տարեկան ուղղվելու է 244.1 մլն դրամ, իսկ 2006 թ.` 266.5 մլն դրամ:

2. Շրջակա միջավայրի մոնիտորինգի ոլորտում ընդլայնվելու են «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի աշխատանքները:

Այդ նպատակով, ծրագրվող ժամանակահատվածում իրականացվելու են`

 ՀՀ բնակավայրերում մթնոլորտի աղտոտվածության և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի աշխատանքներ,

 ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների, առաջին հերթին` Սևանա լճի, գետերի, լճերի և ջրամբարների աղտոտվածության և այլ վնասակար ներգործությունների մոնիտորինգի աշխատանքներ:

Այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է` 2005 թվականին 37.9 մլն դրամ, 2006 թվականին 80.35 մլն դրամ, 2007 թվականին` 126,5 մլն դրամ:

 

V. ԸՆԴԵՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Ծրագրվող ժամանակահատվածում`

ա) ընդերքի ուսումնասիրության բնագավառի գծով` «երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունները նպատակաուղղվելու են.

ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան մասերի (K-38XXVI, XXVII թերթեր) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմման աշխատանքներին

բ) ընդերքի պահպանության բնագավառի գծով`

1. «Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում ընդերքի պահպանության գծով հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ աշխատանքների և միջոցառումների կատարմանը`

 ՀՀ տարածքի ստորերկրյա ջրերի ռեժիմի և վիճակի ուսումնասիրություններ,

 ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում:

2. ««Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը, այդ թվում`

- օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների կադաստրների և օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռների վարում,

- Երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութերի հավաքագրում և պահպանում:

Նշված աշխատանքների իրականացման համար 2005-2007 թթ. ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացումները համապատասխանաբար կազմելու են` 24.0 մլն դրամ, 23.0 մլն դրամ և 25,0 մլն դրամ:

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Ոլորտում արտաքին աղբյուրների ներգրավմամբ իրականացվում է «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագիրը, որի վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև ստորագրվել է 2002 թ. հուլիսի 1-ին: Վարկի գումարը կազմում է 6.7 մլն SDR (9.38 մլն ԱՄՆ դոլար): Ծրագրի ավարտման ժամկետն է 2008 թ.-ի հուլիսի 31-ը: 2004 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկային միջոցներից կատարվել են 476.3 հազ. ԱՄՆ դոլարի վճարումներ: 2005-2007 թթ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 6 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակն է` նպաստել բնական ռեսուրսների կայուն կառավարման փորձառության ընդունմանը և հյուսիսային Հայաստանի դեգրադացված լեռնային շրջանների գյուղական բնակչության չքավորության նվազեցմանը` մասնավորապես Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերում բնական պաշարների` կայուն կառավարման մեխանիզմների ստեղծմանը և դրանց իրականացման միջոցով չքավորության նվազեցմանը:

ՀՀ Կառավարությունը Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տվել է այս մարզերին, քանի որ Տավուշի մարզում են գտնվում հանրապետության անտառների ամենամեծ պաշարները, իսկ Գեղարքունիքի մարզում` ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից` Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարում, Պետական ֆոնդի անտառների կատարելագործված կառավարում, Պահպանվող տարածքների կառավարում և կենսաբազմազանության պահպանություն:

 

5. ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

 

Նոր նախաձեռնություններով ծրագրավորվում է ներքոհիշյալ ծրագրերի իրականացումը, այդ թվում`

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական ռազմավարության և ազգային գործողությունների ծրագիր (ՀՀ կառավարության 26.12.02 թ. N 54 արձանագրային որոշում), կատարումն ապահովելու նպատակով.

 «Շիրակի մարզում արգելավայրերի ստեղծման ծրագրի մշակում» ծրագրի իրականացումը,

 «Արևիկ» պետական արգելոցի ստեղծման ծրագրի մշակում» ծրագրի իրականացումը,

 Տեխնիկական աջակցություն և սարքավորումների տրամադրում Էրեբունու արգելոցին և մոնիտորինգի ու հետազոտական կայանի ստեղծում» ծրագրի իրականացումը:

Այս ծրագրերի իրականացմանն 2005 թ. ուղղվելու է 6.5 մլն դրամ և 2006 թ. 6.0 մլն դրամ:

2. Վնասակար նյութերի արտանետումների արդյունքների և քանակների քարտեզագրման նպատակով 2005 թ. ուղղվելու է 10.0 մլն դրամ: Այս ծրագրի կատարումը բխում է մթնոլորտի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից:

3. Բնապահպանության ոլորտի տեխնիկական մշակման աշխատանքներին 2005 թվականին հատկացվելու է 3.0 մլն դրամ:

Բնապահպանության ոլորտի գծով 2005-2007 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվող ծախսերի ֆինանսավորման ծավալների կանխատեսումները բնութագրվում են ներքոհիշյալ ցուցանիշներով` ստորև բերված աղյուսակներում:

 

Աղյուսակ 12.2. Գոյություն ունեցող և նոր ծրագրերի ֆինանսավորումը 2005-2007 թթ.

 

  2005 2006 2007
Բնապահպանություն 3072.2 3099.4 3837.9
նոր ծրագրեր 19.5 6.0 0.0
% ոլորտի նկատմամբ 0.6 0.2 0.0
գոյություն ունեցող ծրագրեր 3052.7 3099.4 3837.9
% ոլորտի նկատմամբ 99.4 99.8 100.0

 

Աղյուսակ 12.3. 2005-2007 թթ. բնապահպանության ոլորտի ծախսերը ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի

 

  2005 2006 2007
Ա. Ընթացիկ ծախսեր 1291.8 1584.6 1696.9
Կառավարման մարմնի պահպանում 638.6 908.0 948.3
Բնապահպանական ծրագրեր 653.2 676.6 748.6
Բ. Կապիտալ ծախսեր 1780.4 1514.8 2141
Բնապահպանական ծրագրեր 1780.4 1514.8 2141
ԸՆԴԱՄԵՆԸ 3072.2 3099.4 3837.9

 

Աղյուսակ 12.4. Պետական բյուջեից բնապահպանության ոլորտի գծով ծախսերը 2005-2007 թթ. ըստ ենթախմբերի

 

(մլն դրամով)

Ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի անվանումները 2003 թ. փաս-
տացի կա-
տարո-
ղական
2004 թ. ծրա-
գիր
փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ տոկո-
սով
2005 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ տոկո-
սով
2006 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ տոկո-
սով
2007 թ. փոփո-
խու-
թյունը նախորդ տարվա նկատ-
մամբ
տոկո-
սով
Ընդհանուր ծախսերը Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ` տոկոսով 0.09 0.2 x 0.2 x 0.1 x 0.2 x
Ընդհանուր ծախսերը պետական բյուջեի ծախսերի նկատմամբ` տոկոսով 0.5 0.9 x 0.9 x 0.8 x 0.9 x
Բնապահպանության ոլորտ, այդ թվում` 1425.7 3033.7 112.8 3072.2 1.3 3099.4 0.9 3837.9 23.8
11.01 Բնապահպանության բնագավառում պետական կառավարում 377.4 469.5 24.4 638.6 36.0 908.0 42.2 948.3 4.4
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 26.5 15.5 x 20.8 x 29.3 x 24.7 x
10.03 Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն 10.0 14.0 40.0 14.0 0.0 14.0 0.0 14.0 0.0
տոկոսով` ընդհանուր 0.7 0.5 x 0.5 x 0.5 x 0.4 -19.2
ծախսերի նկատմամբ                  
11.02 Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանություն 25.0 33.1 32.4 24.0 -27.5 23.0 -4.2 25.0 8.7
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 1.8 1.1 x 0.8 x 0.7 x 0.7 x
11.05 Բնության հատուկ պահպանվող տարածքներ 174.8 200.6 14.8 240.0 19.6 229.0 -4.6 179.6 -21.6
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 12.3 6.6 x 7.8 x 7.4 x 4.7 x
11.06 Բնապահպանական այլ միջոցառումներ 402.4 38.3 -90.5 57.8 50.9 86.3 49.3 132.4 53.4
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 28.2 1.3 x 1.9 x 2.8 x 3.4 x
13.05 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 229.5 244.1 6.4 244.1 0.0 266.5 9.2 244.1 -8.4
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 16.1 8.0 x 7.9 x 8.6 x 6.4 x
11.06 Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր 206.6 2034.1 884.6 1853.7 -8.9 1572.6 -15.2 2294.5 45.9
տոկոսով` ընդհանուր ծախսերի նկատմամբ 14.5 67.1 x 60.3 x 50.7 x 59.8 x

 

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2005-2007 թվականների ընթացքում ըստ առանձին ծախսային ուղղությունների ծախսերը համառոտ ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 12.5. 2005-2007 թթ. բնապահպանության ոլորտի ծախսերը` ըստ ծրագրերի

 

(մլն դրամով)

  2003 թ. փաստացի կատարո-
ղական
ՀՀ 2004 թ. հաստատ-
ված բյուջե
2005 թ. 2006 թ. 2007 թ.
11.01 Բնապահպանության բնագավառում պետական կառավարում 377.4 469.5 638.6 908.0 948.3
Ընթացիկ ծախսեր 377.4 469.5 638.6 908.0 948.3
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
10.03.03 Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր 10.0 10.0 10.0 10.0 10.0
Ընթացիկ ծախսեր 10.0 10.0 10.0 10.0 10.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
10.03.05 Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում   4.0 4.0 4.0 4.0
Ընթացիկ ծախսեր   4.0 4.0 4.0 4.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
10.03 Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն, ընդամենը 10.0 14.0 14.0 14.0 14.0
Ընթացիկ ծախսեր 10.0 14.0 14.0 14.0 14.0
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
11.02.01 Երկրաբանահետախուզական աշխատանքներ 25.0 15.5 20.0 19.0 21.0
Ընթացիկ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր 25.0 15.5 20.0 19.0 21.0
11.02.02 «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում   4.0 4.0 4.0 4.0
Ընթացիկ ծախսեր   4.0 4.0 4.0 4.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.02.03 Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում   3.0 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   3.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.02.04 Չափիչ սարքավորումների ձեռքբերում մետաղական հանքավայրերի համար   10.6 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   10.6 0.0 0.0 0.0
11.02 Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանություն, ընդամենը 25.0 33.1 24.0 23.0 25.0
Ընթացիկ ծախսեր 0.0 7.0 4.0 4.0 4.0
Կապիտալ ծախսեր 25.0 26.1 20.0 19.0 21.0
11.05.01 «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր 80.0 80.0 80.0 80.0 80.0
Ընթացիկ ծախսեր 80.0 80.0 80.0 80.0 80.0
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
11.05.02 «Դիլիջան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր 17.2 17.2 17.2 17.2 17.2
Ընթացիկ ծախսեր 17.2 17.2 17.2 17.2 17.2
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.03 «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության, ԲՀՊ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների գծով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր 29.0 29.7 31.2 31.2 31.2
Ընթացիկ ծախսեր 29.0 29.7 31.2 31.2 31.2
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.04 «Շիկահող» պետական արգելոցի պահպանության, արգելոցում գիտական ուսումնասիրությունների գծով «Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր 6.5 7.7 7.7 7.7 7.7
Ընթացիկ ծախսեր 6.5 7.7 7.7 7.7 7.7
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.05 «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, արգելոցում գիտական ուսումնասիրությունների գծով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր 42.1 42.1 42.1 42.1 42.1
Ընթացիկ ծախսեր 42.1 42.1 42.1 42.1 42.1
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.06 Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծում   1.3 2.7 2.7 1.4
Ընթացիկ ծախսեր   0.3 1.40 1.40 1.40
Կապիտալ ծախսեր   1.0 1.30 1.30 0.00
11.05.07 Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին   6.0 36.2 34.1 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   6.0 36.2 34.1 0.0
11.05.08 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   0.5 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.5 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.09 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   0.5 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.5 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.10 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   0.5 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.5 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.11 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   1.1 7.0 7.0 7.0
Ընթացիկ ծախսեր   1.1 7.0 7.0 7.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.12 Բնության հատուկ պահպանվող տարածքների վերանայման, սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքներ   12.0 5.4 1.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   12.0 5.4 1.0 0.0
11.05.13 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   0.5 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.5 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.14 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   1.5 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   1.5 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.16 Շիրակի մարզում արգելավայրերի ստեղծման ծրագրի մշակում, մասնավորապես.
ա) Մանթաշ գետի ջրհավաք ավազանում,
բ) Արփի լիճ և Ախուրյան գետի ողողատի հատվածը` մինչև Կապսի ջրամբարը,
գ) Աշոցքի կաղամախու ռելիկտային կղզյակների անտառները
  0.0 0.5 1.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.5 1.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.17 «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Արևիկ» պետական արգելոցի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվեր   0.0 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.05.19 Տեխնիկական աջակցություն և սարքավորումների տրամադրում Էրեբունու արգելոցին, մոնիտորինգի ու հետազոտական կայանի ստեղծում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում   0.0 5.0 5.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 5.0 5.0 0.0
11.05 Բնության հատուկ պահպանվող տարածքներ, ընդամենը 174.8 200.6 240.0 229.0 179.6
Ընթացիկ ծախսեր 174.8 181.6 192.1 187.6 179.6
Կապիտալ ծախսեր 0.0 19.0 47.9 41.4 0.0
11.06.02 «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքների, համակարգչային ցանցի սպասարկման և զարգացման գծով պետական պատվեր 4.0 4.0 5.9 5.9 5.9
Ընթացիկ ծախսեր 4.0 4.0 4.0 4.0 4.0
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 1.9 1.9 1.9
11.06.04 «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի գծով պետական պատվեր   16.3 37.9 80.4 126.5
Ընթացիկ ծախսեր   16.3 37.9 80.4 126.5
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.06.05 Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում   2.0 1.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   2.0 1.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.06.06 Ջրային աղբյուրների գույքագրում   16.0 0.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   16.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.06.08 Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում   0.0 10.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 10.0 0.0 0.0
11.06.23 Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր   0.0 3.0 0.0 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 3.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
11.06 Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր 206.6 2034.1 1853.7 1572.6 2294.5
Ընթացիկ ծախսեր 206.6 61.6 153.1 142.5 176.4
Կապիտալ ծախսեր 0.0 1972.5 1700.6 1430.1 2118.1
11.06 Բնապահպանական այլ միջոցառումներ, ընդամենը 210.7 2072.4 1911.5 1658.9 2426.9
Ընթացիկ ծախսեր 210.7 99.9 199.0 226.9 306.9
Կապիտալ ծախսեր 0.0 1972.5 1712.5 1432.0 2120.0
13.05.01 «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորում 229.5 244.1 244.1 244.1 244.1
Ընթացիկ ծախսեր 229.5 244.1 244.1 244.1 244.1
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
13.05.02 Հիդրոօդերևութաբանական կայանների շենքերի և կառույցների հիմնանորոգում 0.0 0.0 0.0 22.4 0.0
Ընթացիկ ծախսեր   0.0 0.0 0.0 0.0
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 22.4 0.0
13.05 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ընդամենը 229.5 244.1 244.1 266.5 244.1
Ընթացիկ ծախսեր 229.5 244.1 244.1 244.1 244.1
Կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 22.4 0.0
ԸՆԴԱՄԵՆԸ 1027.4 3033.7 3072.2 3099.4 3837.9
Ընթացիկ ծախսեր 1002.4 1016.1 1291.8 1584.6 1696.9
Կապիտալ ծախսեր 25.0 2017.6 1780.4 1514.8 2141.0

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Տրանսպորտի և կապի ոլորտի 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական ուղղությունը` ճանապարհային տնտեսությունն է:

 

Ճանապարհային տնտեսություն

 

2005-2007 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է վերականգնել 881.5 կմ ճանապարհահատվածներ, մասնավորապես` 2005 թվականին նախատեսվում է վերականգնել պետական նշանակության ավտոճանապարհներն ու դրանց վրա գտնվող արհեստական կառույցները, իրականացնել ավտոճանապարհների նորոգում, 2005 թվականին` միջպետական նշանակության 24.5 կմ ավտոճանապարհահատվածների նորոգում և հանրապետական նշանակության 300 կմ ճանապարհահատվածների նորոգում, 2006 թվականին` միջպետական նշանակության 35 կմ ճանապարհահատվածների վերակառուցում և հանրապետական նշանակության 232 կմ ճանապարհահատվածների նորոգում, 2007 թվականին` միջպետական նշանակության 40 կմ ավտոճանապարհահատվածների նորոգում և հանրապետական նշանակության 250 կմ ճանապարհահատվածների նորոգում, մարզային ավտոճանապարհների շահագործում և պահպանում մոտ 3000 կմ, իսկ նորոգում և հիմնանորոգում` 2005 թվականին` 40 կմ, 2006 թվականին` 50 կմ և 2007 թվականին` 60 կմ: 2005-2007 թթ. նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհային կամուրջների կառուցվածքների վերականգնումը կապահովի ինչպես հանրապետության, այնպես էլ տարանցիկ բեռների և ուղևորների անխափան և կանոնավոր փոխադրումները:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Տրանսպորտի բնագավառում 2005-2007 թթ. քաղաքականությունը նպատակամղված է լինելու գոյություն ունեցող ճանապարհների (ավտոմոբիլային, երկաթուղային) հնարավորությունների արդյունավետ օգտագործման միջոցով ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջպետական փոխադրումների ամբողջ ծավալով ապահովմանը: Այդ նպատակով 2005-2007 թվականներին, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին կշարունակվեն հանրապետության համար կենսական և ռազմավարական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման և պահպանման աշխատանքները: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգումները կիրականացվեն այն ճանապարհահատվածներում, որոնք, տարիներ շարունակ շահագործվելով, շարքից դուրս են եկել և տրանսպորտային միջոցների համար դարձել դժվար անցանելի և վտանգավոր: Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ փոստային նորոգումները և ձմեռային պահպանության աշխատանքները տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդարձնեն ավելի դյուրին և անվտանգ:

 

2.2. Գերակայությունները

 

2005-2007 թվականներին տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են հանդիսանալու`

 պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման, շահագործման, հիմնանորոգման աշխատանքների իրականացումը,

 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգումը,

 Երևանի մետրոպոլիտենի բնականոն գործունեության ապահովումը:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Տրանսպորտի ոլորտի 2005-2007 թթ. միջին ժամկետ ծախսային ծրագրի վրա ազդող հիմնական գործոններն են`

 իրականացվելիք աշխատանքների ծավալը` վերականգնվող ավտոճանապարհների երկարությունը, վերականգնվող տրանսպորտային օբյեկտների քանակը;

 իրականացվելիք աշխատանքների տեսակը` պահպանում, ընթացիկ նորոգում, հիմնանորոգում և այլն;

 մետրոպոլիտենի սուբսիդավորման չափի առումով` ուղևորափոխադրումների ծավալը, ուղեվարձը:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով Պետական և մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է հատկացնել 2005 թ.` 5869.4 մլն դրամ, 2006 թ.` 5164.2 մլն դրամ և 2007 թ.` 5164.4 մլն դրամ, իսկ Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում ծրագրով անհրաժեշտ է հատկացնել 2005 թ.` 5000.0 մլն դրամ, 2006 թ.` 6000.0 մլն դրամ:

Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության 02.07.01 թ. թիվ 591 որոշմամբ հաստատված` ՀՀ ճանապարհային վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքները: 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսվում է նշված ծրագիրն ավարտել 2007 թվականին, որի համար անհրաժեշտ է հատկացնել 2005 թ.` 559մլն դրամ, 2006 թ.` 530 մլն դրամ և 2007 թ.` 530.4 մլն դրամ:

 

Երեվանի մետրոպոլիտենի սուբսիդավորման ծրագիր

 

Մետրոպոլիտենին տրամադրվող սուբսիդիան կուղղվի վերջինիս գործունեությունից առաջացող ֆինանսական ճեղքվածքի ֆինանսավորմանը: Հաշվի առնելով մետրոպոլիտենի հատուկ նշանակությունը և դրա, որպես տրանսպորտի միջոցի ոչ ճկուն լինելը, չի ակնկալվում, որ միջին ժամկետ հեռանկարում վերջինիս գործունեությունը շահութաբեր կլինի, որով էլ պայմանավորված է մետրոպոլիտենի սուբսիդավորման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, մետրոպոլիտենի ֆինանսական կենսունակության բարձրացման նպատակով համապատասխան միջոցառումներ կիրականացվեն` Հանրային ծառայությունների ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում: 2005-2007 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսվում է հատկացնել 2005 թ.` 697.0 մլն դրամ, 2006 թ.` 697.0 մլն դրամ և 2007 թ.` 697.0 մլն դրամ:

 

Աղյուսակ 13.1. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

  Ենթախմբի անվանումը 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004թ. հաս-
տատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
12.01 ՀՀ տրանսպորտի և կապի բնագավառում պետական կառավարում 197.5 237.0 208.6 305.6 218.0 416.2 433.3
12.02 «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի սուբսիդավորում 697.0 622.2 697.0 697.0 697.0 697.0 697.0
12.07 01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 1,274.0 2703.1 5,000.0 5,000.0 6,000.0 6,000.0 6,000.0
12.07 02. Համայնքային (մարզային) նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 216.5 413.3 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.07 03. Պետական և մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում, շահագործում 2,550.0 3083.6 5,869.4 5,869.4 5,164.2 5,164.2 5,164.2
12.07 05. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 577.0 577.0 559.0 559.0 530.4 530.4 530.4
12.07 06. Համայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով համայնքներին սուբվենցիաների տրամադրում 0.0 130.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.07 07. Համայնքային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման նպատակով համայնքներին սուբվենցիաների տրամադրում 0.0 212.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.07 08. Նախագծային աշխատանքներ 0.0 70.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.07 09. Երևանի Շորբուլախ ավտոճանապարհի պահպանում և շահագործում 0.0 25.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.08 01. Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ 24.2 24.2 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.08 02. Հայաստանի Հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ 102.0 100.4 0.0 0.0 0.0 0.0 0.0
12.08 06. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Տրանսպորտի ծրագիր 7719.8 9925.1 485.0 3095.1 0.0 3740.9 6928.0

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Ոլորտում արտաքին աղբյուրների ներգրավմամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում է Տրանսպորտի երկրորդ ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետական, տեղական և համայնքային նշանակության ճանապարհների վերականգնումը: Ծրագրի վերաբերյալ ներկայումս ընթանում են քննարկումներ: Ծրագիրը նախատեսվում է սկսել 2006 թ. ընթացքում:

2006-2007 թթ. վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 12.2 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի մանրամասները կնկարագրվեն վարկային համաձայնագիրը ստորագրվելուց հետո` ՀՀ 2006-2008 թթ. պետական ՄԺԾ ծրագրում:

 

Աղյուսակ 13.2. Պետական բյուջեից տրանսպորտի ոլորտի գծով ծախսերը 2003-2007 թթ.

 

Ենթախմբի անվանումը 2003 2004 % փոփ. 2005 % փոփ. 2006 % փոփ. 2007 % փոփ.
Այն կազմում է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ %-ը 2.8 5.5 x 3.3 x 3.8 x 4.0 x
Այն կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ %-ը 566.7 1013.0 x 600.7 x 702.5 x 744.4 x
Տրանսպորտի և կապի ոլորտ, այդ թվում` 9198.8 18122.9 97.0 11734.0 -35.3 14980.8 27.7 17333.5 15.7
ՀՀ տրանսպորտի և կապի բնագավառում պետական կառավարում 278.5 237.0 -14.9 305.6 28.9 416.2 36.2 433.3 4.1
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 3.0 1.3 x 2.6 x 2.8 x 2.5 x
«Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի սուբսիդավորում 697.0 622.2 -10.7 697.0 12.0 697.0 0.0 697.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 7.6 3.4 x 5.9 x 4.7 x 4.0 x
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 207.1 2703.1 1205.2 5000.0 85.0 6000.0 20.0 6000.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 2.3 14.9 x 42.6 x 40.1 x 34.6 x
Համայնքային (մարզային) նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 0.0 413.3 0.0 0.0 -100.0 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 2.3 x 0.0 x 0.0 x 0.0 x
Պետական և մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում, շահագործում 2297.4 3083.6 34.2 5869.4 90.3 5164.2 -12.0 5164.2 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 25.0 17.0 x 50.0 x 34.5 x 29.8 x
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 207.1 577.0 178.6 559.0 -3.1 530.4 -5.1 530.4 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 2.3 3.2 x 4.8 x 3.5 x 3.1 x
Համայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով համայնքներին սուբվենցիաների տրամադրում 0.0 130.0 0.0 0.0 -100 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 0.7 x 0.0 x 0.0 x 0.0 x
Համայնքային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման նպատակով համայնքներին սուբվենցիաների տրամադրում 0.0 212.0 0.0 -100 0.0 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 1.2 x 0.0 x 0.0 x 0.0 x
Նախագծային աշխատանքներ 0.0 70.0 0.0 0.0 -100 0.0 x 0.0 x
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 0.4 x 0.0 x 0.0 x 0.0 x
Երևանի Շորբուլախ ավտոճանապարհի պահպանում և շահագործում 0.0 25.0 0.0 0.0 -100 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 0.1 x 0.0 x 0.0 x 0.0 x
Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ 164.6 24.2 -85.3 0.0 -100.0 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 1.8 0.2 x 0.0 x 0.0 x 0.0 x
Հայաստանի Հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ 31.0 100.4 223.9 0.0 -100.0 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 0.3 0.7 x 0.0 x 0.0 x 0.0 x
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Տրանսպորտի ծրագիր 6013.1 9925.1 65.1 0,0 -100.0 2870.0 0.0 5205.6 81.4
տեսակարար կշիռն ամբողջ ծախսերի մեջ, % 65.4 66.5 x 0.0 x 19.2 x 30.0 x

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսությունը բաղկացած է ոռոգման և խմելու ջրի համակարգերից: Ջրօգտագործման շուրջ 70%-ը բաժին է ընկել ոռոգման համակարգին, իսկ մնացած 30%-ը` խմելու ջրի համակարգին:

Ջրային տնտեսության համակարգի ֆիզիկական կառուցվածքը բաղկացած է.

999.1 մլն խ. մ. ընդհանուր ծավալով 68 ջրամբարներից,

(I) 21 215 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման ջրանցքներից,

(II) 410 ջրհան կայաններից, որից 68 չգործող

(III) 1194 խորքային և արտեզյան հորերից, որից 909 համայնքներից հանձնված խորքային և ինքնաշատրվանող հորերից,

(IV) 137 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցից,

(V) 12761 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրի մայրուղային ջրատարներ և ներքաղաքային (ներհամայնքային) ցանցից, որից` 5108 կմ մայրուղային ջրատարներ, 7653 կմ խմելու ջրի ցանց,

(VI) 4328 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղու ցանցից:

Խմելու ջրի համակարգը սպասարկվում է 123 խումբ աղբյուրներով, 176 արտեզյան ու խորքային հորերով և 29 գետային ջրընդունիչ կայաններով, 5108 կմ մայրուղային գծերով, որից 738 կմ` Երևանում, մնացածը` հանրապետության այլ մարզերում: Ներքին բաշխման ցանցերի երկարությունը կազմում է 7653 կմ, որից 1570 կմ` Երևանում:

Խմելու ջրի համակարգի` վերջին տարիների հիմնական ծավալային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 14.1-ում:

 

Աղյուսակ 14.1. Խմելու ջրի համակարգի հիմնական ծավալային ցուցանիշները 1999-2003 թթ.

Ցուցանիշներ 1999 2000 2001 2002 2003
Ցանցին տրված ջուրը (մլն խմ) 438.7 599.9 567.3 538.8 592.0
Սպառողներին տրված ջուրը (մլն խմ) 211.4 212.5 196.0 178.3 163.0
Ջրի կորուստը (%) 51.8 64.6 65.4 66.9 72.5
Կենտրոնական ջրամատակարարման ցանցում ընդգրկված տնային տնտեսությունների քանակը (հազ.) 573.7 575.7 588.3 562.8 563.0

 

Ոռոգման համակարգի սպասարկման համար հանրապետությունում կառուցվել և գործում են 3800 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային 17415 կմ ներտնտեսային նշանակության ջրանցքներ ու ջրատարներ: «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ն 2003 թ. ոռոգման շրջանում Ջրօգտագործողներին մատակարարել է 970.6 մլն խմ ջուր (այդ թվում` մեխանիկական եղանակով 135.5 մլն խմ): Ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունները և ՋՕԸ-ները սեփական ջրաղբյուրներից մատակարարել են 259.4 մլն խմ ջուր, իսկ Սևանա լիճ 2003 թ. բաց է թողնվել 117.3 մլն խմ ջուր:

Ոռոգման ջրի համակարգի` վերջին տարիների հիմնական ծավալային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 14.2-ում:

 

Աղյուսակ 14.2. Ոռոգման համակարգի հիմնական ծավալային ցուցանիշները 1999-2003 թթ.

 

Ցուցանիշներ 1999 2000 2001 2002 2003
Ոռոգելի հողատարածք (հազ. հա) 160.9 159.5 161.0 122.5 122.5
այդ թվում` մեխանիկական եղանակով 59.7 54 72.7 30.9 30.9
Ցանցին տրված ջուրը (մլն խմ) 1293.8 1195.0 1066.5 1200.2 1230.0
Սպառողներին տրված ջուրը (մլն խմ) 887.5 832.4 742.5 742.8 662.0
այդ թվում` մեխանիկական եղանակով 444.8 406.3 387.7 210.0 204.5
Ջրի կորուստը (%) 31.4 30.3 30.4 38.1 46.2

 

2003 թվականի ծախսային վերլուծությամբ երևում է, որ ոլորտում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ` մասնավորապես նախորդ տարվա համեմատությամբ 2003 թ. էլ. էներգիայի մասով խնայողությունը կազմել է շուրջ 548.0 մլն դրամ կամ 29.6 մլն կվտ/ժամ, բարձրացել է նաև գանձման մակարդակը, որը նախորդ տարվա 46.2%-ի փոխարեն կազմել է 83.7%:

Նշվածի վերաբերյալ ավելի մանրամասն ներկայացված է ստորև բերվող աղյուսակում.

 

հ/հ ՓԲԸ-ի անվանումը 2002 թ. 2003 թ.
Էլ.
էներ-
գիա
Հասույթ Գանձում Գանձ-
ման %
Էլ.
էներ-
գիա
Հասույթ Գանձում Գանձ-
ման %
1 Երևանի «Ջրմուղ- կոյուղի» 204 5722.0 2369.5 41.4 184.1 5078.3 5351.7 105.4
2 «Հայջրմուղ կոյուղի» 65.8 3335.9 1685.8 50.5 63.5 2817.1 2133.3 75.7
3 ՈՀՇ և ՋՕՄ 227 3617.7 1806.3 50.0 219.7 3676.1 2199.8 59.8
  ԸՆԴԱՄԵՆԸ 496.9 12675.6 5861.6 46.2 467.3 11571.5 9684.8 83.7

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Ջրային տնտեսության բնագավառում կարևորվում է անցած տարիների ընթացքում կատարված բարեփոխումների շարունակական գործընթացի ապահովումը, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքներ.

 հաշվառման համակարգի աստիճանական ընդլայնում,

 գործուն մեխանիզմների ստեղծում` մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման համար,

 2004 թվականի ընթացքում ապահովել Երևան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը 80%-ի չափով և նպաստել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքներում նույնատիպ գործընթացի աստիճանական ակտիվացմանը,

 ամբողջովին անցում կատարել անկանխիկ գանձման համակարգին,

 անցում կատարել կարգավորվող և տարբերակված սակագների կիրառմանը,

 լիարժեք օգտագործել համակարգի հիդրոպոտենցիալը,

 իրականացնել միջոցառումներ կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ և այլն:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը` հիմնականում նպատակ դնելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը:

Իրականացվելիք քաղաքականության վերջնական նպատակը ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների գործունեության փոխադրումն է առևտրային սկզբունքների վրա:

 

Քաղաքականության հիմնական ուղղություններն են.

 

Քաղաքականությունը ֆինանսական աջակցության բնագավառում: 2005-2007 թվականների ընթացքում կառավարության ֆինանսական աջակցությունը համակարգի ընկերություններին արտահայտվելու է բյուջետային սուբսիդիաների արտադրման և պետական ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով: Համակարգի ընկերությունների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների հիմքում դրված է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գծով 2004 թ. համար սահմանված սակագնի, որի փոփոխությունը էապես կազդի ֆինանսական ճեղքվածքի և սուբսիդիայի մեծության վրա: Սուբսիդավորման քաղաքականությունն ուղղված է լինելու ընթացիկ գործառնական ճեղքվածքի ֆինանսավորման նպատակով տրամադրվող սուբսիդիաների աստիճանական կրճատմանը: Այսպես, 2004 թվականին համակարգի ընկերություններին տրամադրվող սուբսիդիաների ծավալը 2003 թվականի համեմատ նվազել է 25.71 տոկոսով, 2005 թվականին` 2004 թվականի համեմատ կնվազի 10.5 տոկոսով, 2006 թվականին` 2005 թվականի համեմատ` 40.50 տոկոսով, իսկ 2007 թվականին` 2006 թվականի համեմատ` 40.60 տոկոսով: Իրականացվելիք ներդրումային քաղաքականության նպատակն է լինելու համակարգի ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացումը: Ներդրումային ծրագրերը հիմնականում ուղղված կլինեն համակարգի ձեռնարկությունների շահագործման և պահպանման ծախսերի ու ջրի կորուստների նվազեցմանը և ձեռնարկությունների կառավարման համակարգի բարելավմանը:

Քաղաքականությունը ընկերությունների կառավարման բարելավման բնագավառում: Համակարգի ընկերությունների կառավարման բարելավումը Կառավարության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղություններից է: Ոլորտի ընկերությունների կառավարման համակարգի բարեփոխումներն ուղղված են լինելու վերջիններիս ֆինանսական կենսունակության բարձրացմանը` ի հաշիվ շահագործման և պահպանման ծախսերի արդյունավետության բարձրացման և հավաքագրման մակարդակի բարելավման:

 

2.2. Գերակայությունները

 

Ջրային տնտեսության ոլորտում պետական ծախսային քաղաքականության ուղղություններ են.

- Ջրային տնտեսության ընկերություններին սուբսիդիաների տրամադրում: Սուբսիդիաները տրամադրվել են ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ֆինանսավորման նպատակով:

- Պետական ծախսային քաղաքականության հաջորդ ուղղությունը ջրային տնտեսության ոլորտում պետական ներդրումային ծրագրերի իրականացումն է: Դրանք նպատակաուղղվել են ջրային տնտեսության ֆիզիկական ենթակառուցվածքի պահպանմանը և վերականգնմանը: Ներդրումային ծրագրերը հիմնականում իրականացվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցներով:

- Ոլորտի կարևորագույն ռազմավարական նշանակության խնդիրներից է հանդիսանում նաև Որոտան-Սևան թունելի հետագա շահագործումը և տեխնիկական վիճակի բարելավումը:

 

2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Ջրային տնտեսության ոլորտի 2005-2007 թվականների միջին ժամկետ ծախսային ծրագրի վրա ազդող հիմնական գործոններն են`

(i) իրականացվելիք աշխատանքների ծավալը` վերականգնվող ջրատարների երկարությունը, վերականգնվող ջրամբարների քանակը և այլն,

(ii) իրականացվելիք աշխատանքների տեսակը` պահպանում, ընթացիկ նորոգում, հիմնանորոգում, կառուցում և այլն,

(iii) ջրային տնտեսության ընկերությունների սուբսիդավորում ծավալների առումով` մատուցվող ծառայությունների ծավալը, սակագները, վճարի հավաքագրման ցուցանիշը, ջրի կորուստների մակարդակը և այլն:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ջրային տնտեսության ոլորտի միջին ժամկետ ծախսային ծրագրով նախատեսված ծախսերը ամփոփված են Հավելված 14.1-ում:

 

Աղյուսակ 14.3. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև

 

(մլն դրամ)

  2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
  2004-
06 թթ. ՄԺԾԾ
2004 թ. հաստատ-
ված բյուջե
2004-
06 թթ. ՄԺԾԾ
2005-
07 թթ. ՄԺԾԾ
2004-
06 թթ. ՄԺԾԾ
2005-
07 թթ. ՄԺԾԾ
2005-
07 թթ. ՄԺԾԾ
ՀՀ ջրտնտպետկոմիտեի կենտրոնական ապարատի պահպանում 59.9 70.4 63.8 89.22 67.2 117.88 122.17
Անավարտ շինարարական օբյեկտների պահպանում 45.5 45.5 45.5 45.5 45.5 45.5 45.5
«Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» ՊՀ-ի պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում 371.81 371.81 371.81 272.0 371.81 272.0 272.0
Ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացում 17.1 17.1 17.1 17.1 17.1 17.1 17.1
Բազմաբնակարան բնակելի շենքերի համար ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում 810.0 810.0 - - - - -
Ջրմուղկոյուղու ցանցերի նորոգում 0.0 136.0 - - - - -
ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի խմելու ջրի ջրատարի վերանորոգում 0.0 35.0 - - - - -
ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղի ոռոգման ցանցի նորոգում 0.0 2.5 - - - - -
Ոռոգման համակարգի և խմելու ջրի ձեռնարկությունների սուբսիդավորում` այդ թվում` 3651.0 6111.0 1525.0 6326.8 1326.0 2857.0 1696.9
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 592.0 592.0 0.0 1366.5 0.0 1293.6 904.3
Երևան «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 756.0 756.0 0.0 1202.3 0.0 1412.5 792.6
Ոռոգման համակարգերի սուբսիդավորում 2303.0 4763.0 1525.0 3758.0 1326.0 150.8 -
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Պատվարների անվտանգության ծրագիր 3468.6 1806.2 3187.8 1243.84 0.0 2190.24 5289.35
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր 3326.0 2915.9 3146.4 2927.9 3803.3 9312.2 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման երկրորդ ծրագիր 343.0 0.0 840.9 0.0 2464.4 2113.55 5586.09
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր 1161.4 890.1 1628.6 3514.63 3422.4 3014.57 4174.83
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային զարգացման ծրագիր 2787.4 2608.7 419.3 2179.04 0.0 0.0 0.0
Ճապոնական սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Համատիրությունների վրա հիմնված` Քաղաքային ջրամատակարարման կառավարման դրամաշնորհային ծրագիր 0.0 686.1 0.0 330.4 0.0 117.3 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստական կանխավճարի ծրագիր 0.0 838.4 690.0 662.57 0.0 0.0 0.0
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գործունեության բարելավման ծրագիր 1419.9 4865.8 1524.3 1539.28 1859.5 955.18 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր 549.8 371.2 521.7 315.7 262.5 436.05 0.0

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Համայնքային զարգացման ծրագիր (ՀԲ ՄԶԸ)

 

Համայնքային զարգացման վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև ստորագրվել է 1998 թ. հունիսի 19-ին, Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1998 թ. հուլիսի 6-ին: Վարկի գումարը կազմում է 22.3 մլն SDR/30.0 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2005 թվականին: 2005 թվականին: 2005 թվականին վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 3,4 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` Երևանի քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավումը, ինչպես նաև իրականացնում է Երևան քաղաքում բարձրորակ խմելու ջրի և շուրջօրյա ջրամատակարարման ապահովման ուղղված աշխատանքներ:

 

Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր (ՀԲ ՄԶԸ)

 

Ոռոգման համակարգի զարգացման ծրագրի նպատակն է ոռոգման և դրենաժային համակարգերի կառավարման կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարձրացնել ոռոգելի երկրագործության արդյունավետությունը, ջրամատակարարման համակարգը դարձնել կառավարելի, ֆինանսապես առողջ և գրավիչ ներդրողների համար, ջրօգտագործողներին ներգրավել համակարգերի կառավարման գործընթացի մեջ` քայլ առ քայլ ապապետականացնելով համակարգերի շահագործումն ու պահպանումը:

Վերը նշված նպատակների իրականացման համար ծրագրով նախատեսված է լուծել հետևյալ խնդիրները.

 Ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման միջոցով իջեցնել ջրի արժեքը, ապահովել հուսալի ջրամատակարարում և բարձրացնել ջրապահովությունը:

 Համակարգերի տեխնիկական վիճակի բարելավման միջոցով ապահովել հուսալի ջրամատակարարում, ջրի կորուստների և համակարգերի շահագործման ծախսերի նվազեցում:

 Լրացուցիչ ջրառի շնորհիվ բարձրացնել երկրագործության արդյունավետությունը:

 Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների և ֆեդերացիաների հաստատման և ուժեղացման շնորհիվ ստեղծել պայմանները` ապապետականացնելու համակարգերի շահագործումը և պահպանումը:

 Կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարելավել համակարգերի արդյունավետ կառավարումը, ապահովել սակագնային քաղաքականության թափանցելիությունը և մինչև ծրագրի ավարտը ոլորտը դարձնել ինքնածախսածածկելի:

Ծրագիրը նախատեսվել է իրականացնել երկու փուլով:

Առաջին փուլի կատարվող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև 2001 թ. սեպտեմբերի 1-ին ստորագրված և 2001 թ. հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի կողմից վավերացված ոռոգման համակարգի զարգացման վարկային համաձայնագրի ներքո: Վարկի գումարը կազմում է 24.8 մլն ԱՄՆ դոլար: 2005-2006 թվականին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 18.6 մլն ԱՄՆ դոլար:

Ընթացիկ տարում նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար, որը գնահատվել է մոտ 35.0 մլն ԱՄՆ դոլար: 2006-2007 թվականներին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 11.6 մլն ԱՄՆ դոլար:

 

Պատվարների անվտանգության ծրագիր

 

Պատվարների անվտանգության ծրագրի հիմնական նպատակներն են` շուրջ 360.000 բնակչության անվտանգության ապահովումը և ոռոգման համակարգերի ջրապահովվածության ավելացումը, բարձրացնել այն պատվարների անվտանգությունը, որոնց վթարի հավանականությունը ամենաբարձրն է, ապահովել պատվարների հուսալի շահագործումը, հիմնականում ոռոգման նպատակով օգտագործվող ջրամբարների պատվարների վերականգնումը, ոռոգման համակարգերի ջրապահովվածության ավելացումը և պատվարների անվտանգության պահպանման միջոցառումների իրականացումը:

Ծրագրով նախատեսված է լուծել հետևյալ խնդիրները`

 Առավել մեծ վտանգ ներկայացնող 20 պատվարների վերականգնում և անվտանգության միջոցառումների իրականացում:

 Մնացած բոլոր 60 պատվարների ուսումնասիրում, վթարային իրավիճակների հայտնաբերում և վերացում:

 Ջրամբարները օգտագործող կազմակերպության տեխնիկական հագեցում:

Վերը նշված նպատակների իրականացման համար ծրագրով նախատեսված է լուծել հետևյալ խնդիրները`

Ժամանակակից պահանջներին համապատասխան գործող համակարգերի վերանորոգում և վերակառուցում, բաշխիչ ցանցերի գոտիավորում:

 Ինքնահոս համակարգերի կառուցում և էլեկտրաէներգիայի սպառման կրճատում:

 Հոսակորուստների հայտնաբերում և վերացում:

 Ջրի օգտագործման հաշվառման կազմակերպում:

 Կայուն և անխափան ջրամատակարարմամբ ապահովված սպառողների քանակի ավելացում:

 Վթարների վերանորոգման արձագանքման միջին անհրաժեշտ ժամանակի և վթարների թվի կրճատում:

 Ջրամատակարարման և ջրահեռացման գծերի քարտեզավորում:

 Ջրավարձերի հավաքագրման ավելացում:

 Սպառողների սպասարկմանն առնչվող ուսուցում, հասարակական տեղեկատվություն, արտակարգ իրավիճակներին արձագանքելու ծրագրերի մշակում և այլն:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև 1999 թ. հոկտեմբերի 7-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2000 թ. մարտի 22-ին: Վարկի գումարը կազմում է 26.6 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտին հասցնելու համար նախատեսվում է նոր վարկային համաձայնագրի ստորագրում, որը գտնվում է քննարկման փուլում:

Վերը նշված աշխատանքների համար 2005-2007 թվականներին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 13.1 մլն ԱՄՆ դոլար:

 

Երեվանի ջրամատակարարման եվ ջրահեռացման ծառայությունների ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր (ՀԲ ՄԶԸ)

 

ՀՀ կառավարությունն ակնկալում է լուծել ԵՋԿ ընկերության ապագա կառավարման առավել արդյունավետ տարբերակի ընտրության, սակագնային քաղաքականության, կառավարելի, որակյալ ծառայություններ մատուցող, վարձավճարները լիարժեք հավաքագրող, ինքնածախսածածկում ապահովող ընկերության վերափոխման ռազմավարական խնդիրները:

Սակայն, նշված խնդիրների իրականացման համար խիստ անհրաժեշտ է դարձնել սկսած Համայնքային զարգացման ծրագիրն իր տրամաբանական ավարտին հասցնելու պահանջը`

 տարբեր ուսումնասիրությունների իրականացում, այդ թվում` Ծրագրի սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն, ջրի մատակարարման, պահպանման, բաշխման և կոյուղաջրերի գծով ներդրումների աշխատանքային նախագծերի կազմում,

 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ կառավարման մեջ մասնավոր հատվածի մասնակցության նախընտրելի տարբերակը որոշելու նպատակով համապատասխան ուսումնասիրության իրականացում,

 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին մասնավոր կառավարման պայմանագրային փաթեթի պատրաստում և աշխատակազմի ընտրության գործընթացում աջակցություն,

 պայմանագրի երկարաձգման ժամանակահատվածում փականների և ջրաչափերի տեղադրում, ընդհանուր շինությունների վերանորոգում,

 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն օպերատորի կողմից ծառայությունների մատուցում` ըստ կառավարման պայմանագրի:

2005 թվականին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 1.026 մլն ԱՄՆ դոլար:

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ (KFW))

«Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական համագործակցության շրջանակներում 1999 և 2001 թվականներին ստորագրված վարկային համաձայնագրերի ներքո: Վարկի գումարը կազմում է 25.0 մլն գերմանական մարկ:

Ծրագրի նպատակն է` Արմավիրի մարզի բնակչությանը մաքուր, հիգիենիկ խմելու ջրի անընդմեջ մատակարարումը, որը կհամապատասխանի պահանջարկին և կապահովի տնտեսական արդյունավետությունը, հոսքային ջրերի հեռացման այնպիսի համակարգի կառուցումը, որը վտանգ չի սպառնա բնակչության առողջությանը: Ջրամատակարարման ենթածրագրով նախատեսվում է իրականացնել խորքային հորերի շինարարություն, ջրաչափերի և սարքավորումների ձեռքբերում և մոնտաժում, ջրագծերի վերակառուցում: Հոսքային ջրերի ջրահեռացման ենթածրագրով նախատեսվում է կուտակման կայանների մաքրման, վերակառուցման, էլեկտրամեխանիկական և հիդրավլիկ մեխանիզմների փոփոխման, մաքրման կայանների շինարարական աշխատանքների իրականացում` մասնավորապես.

 Արմավիր և Մեծամոր քաղաքներում խորքային հորերի կառուցման աշխատանքների ավարտում

 Արմավիր և Մեծամոր քաղաքներում կոյուղու համակարգի ընդլայնում և վերանորոգում

 Արմավիրի, Մեծամորի, Նորապատի, Մայիսյանի, Ակնալճի, Տարոնիկի ջրամատակարարման ցանցերի վերանորոգում

 խորհրդատվական աշխատանքների իրականացում:

2005-2006 թվականներին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 3.5 մլն ԱՄՆ դոլար:

 

Համայնքային ջրամատակարարման եվ ջրահեռացման ծրագիր

 

Ներկայումս Ծրագիրը գտնվում է նախապատրաստական աշխատանքների ավարտման փուլում: Ընթացիկ տարում նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիրը և սկսել աշխատանքները 2004 թ. երկրորդ կիսամյակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման մակարդակը, արդյունավետությունը, ղեկավարումն ու շահագործումը, մասնավոր ներդրողների համար համակարգի հետագա ապապետականացման գործընթացի նախապատրաստումը:

Մասնավորապես ծրագրի հիմնական նպատակն է

ա) մասնավոր սեկտորի ներգրավմամբ և կառուցվածքային բարեփոխումների միջոցով համակարգի հետագա փլուզման կանգնեցմանը և վիճակի բարելավումը,

բ) ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների առավել արդյունավետ կառավարումը,

գ) խմելու ջրի նկատմամբ բնակչության աճող պահանջների բավարարումը,

դ) ջրի օգտագործման հաշվառման կազմակերպումը,

ե) ծախսվող էլեկտրաէներգիայի կրճատումը,

զ) համակարգի ֆինանսական վիճակի առողջացումը:

2005-2007 թվականներին նախատեսվում է վարկային միջոցներից օգտագործել 16.0 մլն ԱՄՆ դոլար:

 

Աղյուսակ 14.4. Պետական բյուջեից ջրային տնտեսության ոլորտի ծախսերը 2004-2007 թթ.

 

  2004 թ. 2005 թ. % փոփ. 2006 թ. % փոփ. 2007 թ. % փոփ.
Այն կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ %-ը 1.16 0.90 * 1.0 * 0.74 *
Այն կազմում է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ %-ը 6.66 4.95 * 5.47 * 3.97 *
ՀՀ ջրային տնտեսության ոլորտ, այդ թվում` 22582.0 19464.0 -13.81 21448.59 10.20 17203.94 -19.79
ՀՀ ջրտնտպետկոմիտեի կենտրոնական ապարատի պահպանում 70.4 89.22 26.73 117.88 32.12 122.17 3.64
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.30 0.46 * 0.55 * 0.71 *
Անավարտ շինարարական օբյեկտների պահպանում 45.5 45.5 0.0 45.5 0.0 45.5 0.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.20 0.23 * 0.21 * 0.26 *
«Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» ՊՀ-ի պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում 371.8 272 -26.84 272.0 0.0 272.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 1.64 1.40 * 1.27 * 1.58 *
Ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացում 17.1 17.1 0.0 1.7 0.0 17.1 0.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.08 0.09 * 0.08 * 0.10 *
Բազմաբնակարան բնակելի շենքերի համար ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում 810.0 - - - - - -
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 3.59 - - - - - -
Ջրմուղկոյուղու ցանցերի նորոգում 136.0 - - - - - -
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 60.0 - - - - - -
ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի խմելու ջրի ջրատարի վերանորոգում 35.0 - - - - - -
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.15 - - - - - -
ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղի ոռոգման ցանցի նորոգում 2.50 - - - - - -
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.01 - - - - - -
Ոռոգման համակարգի և խմելու ջրի ձեռնարկությունների սուբսիդավորում` այդ թվում` 6111.0 6326.8 26.26 2857.0 -54.84 1696.9 -40.6
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 27.06 32.51 * 13.32 * 9.86 *
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 592.0 1366.5 130.83 1293.6 -5.33 904.3 -30.09
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 2.6 7.0 * 6.0 * 5.3 *
Երևան «Ջրմուղ- կոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 756.0 1202.3 59.04 1412.5 17.48 792.6 -43.89
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 3.3 6.2 * 6.6 * 4.6 *
Ոռոգման համակարգերի սուբսիդավորում 4763.0 3758.0 -14.65 150.8 -95.99 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 21.1 19.3 * 0.7 * 0.0 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող`
Պատվարների անվտանգության ծրագիր
1806.2 1243.84 -31.1 2190.24 76.09 5289.35 141.50
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 8.24 6.39 * 10.21 * 30.74 *
Ճապոնական սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Համատիրությունների վրա հիմնված Քաղաքային ջրամատակարարման կառավարման դրամաշնորհային ծրագիր 686.1 330.4 -51.85 117.3 -64.48 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 3.0 1.7 * 0.5 * 0.0 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր 2915.9 2927.9 0.41 9312.2 218.0 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 13.32 15.04 * 43.42 * 0.0 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման երկրորդ ծրագիր 0.0 0 * 2113.55 * 5586.09 164.3
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 0.0 0 * 9.85 * 32.4 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր 890.1 3514.63 294.86 3014.57 -14.2 4174.83 38.4
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 4.07 18.06 * 14.1 * 24.2 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային զարգացման ծրագիր 2608.7 2179.04 -16.4 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 11.91 11.20 * 0.0 * 0.0 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստական կանխավճարի ծրագիր 838.4 662.57 -20.9 0.0 * 0.0 *
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 3.83 3.40 * 0.0 * 0.0 *
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գործունեության բարելավման ծրագիր 4865.8 1539.28 -68.37 955.18 -37.95 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջի մեջ, % 22.22 7.91 * 4.45 * 0.0 *
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող`
Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր
371.2 315.7 -14.95 436.05 38.12 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջի
մեջ, %
1.69 1.62 * 2.03 * 0.0 *

 

ՀԱՎԵԼՎԱԾ 14.1. Ջրային տնտեսության ոլորտում 2005-2007 թվականներին կանխատեսվող ծախսերը

 

(մլն դրամ)

ՀՀ պետական կառավարման մարմին 2003 թ. փաս-
տացի
2004 թ. հաս-
տատ-
ված
2005 թ. 2006 թ. 2007 թ.
ընդա-
մենը
ընթա-
ցիկ
կապի-
տալ
ընդա-
մենը
ընթա-
ցիկ
կապի-
տալ
ընդա-
մենը
ընթա-
ցիկ
կապի-
տալ
ՀՀ ջրտնտպետկոմիտեի կենտրոնական ապարատի պահպանում 47.22 70.4 89.22 89.22 0.0 117.88 117.88 0.0 122.17 122.17 0.0
Ջրային տնտեսության գծով ծրագրեր,
այդ թվում`
429.6 434.4 334.6 114.7 219.9 334.6 114.7 219.9 334.6 114.7 219.9
Անավարտ շինարարական օբյեկտների պահպանում 45.49 45.5 45.5 45.5 0.0 45.5 45.5 0.0 45.5 45.5 0.0
«Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» ՊՀ-ի պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում 367.04 371.8 272.0 52.1 219.9 272.0 52.1 219.9 272.0 52.1 219.9
Ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացում 17.07 17.1 17.1 17.1 0.0 17.1 17.1 0.0 17.1 17.1 0.0
Բազմաբնակարան բնակելի շենքերի համար ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում 0.0 810.0 - - - - - - - - -
Ջրմուղկոյուղու ցանցերի նորոգում 0.0 136.0 - - - - - - - - -
ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի խմելու ջրի ջրատարի վերանորոգում 0.0 35.0 - - - - - - - - -
ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղի ոռոգման ցանցի նորոգում 0.0 2.50 - - - - - - - - -
Ոռոգման համակարգի և խմելու ջրի ձեռնարկությունների սուբսիդավորում` այդ թվում` 7230.0 6111.0 6326.8 6326.8 0.0 2857.0 2857.0 0.0 1696.9 1696.9 0.0
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 810.0 592.0 1366.5 1366.5 0.0 1293.6 1293.6 0.0 904.3 904.3 0.0
Երևան «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում 1935.0 756.0 1202.3 1202.3 0.0 1412.5 1412.5 0.0 792.6 792.6 0.0
Ոռոգման համակարգերի սուբսիդավորում 4485.0 4763.0 3758.0 3758.0 0.0 150.8 150.8 0.0 - - 0.0
Ճապոնական սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Համատիրությունների վրա հիմնված Քաղաքային ջրամատակարարման կառավարման դրամաշնորհային ծրագիր   686.1 330.4 228.0 102.3 117.3 117.3 0.0 3 0.0 0.0 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Պատվարների անվտանգության ծրագիր   1806.2 1243.84 138.06 1105.78 2190.24 258.90 1931.34 5289.35 602.98 4686.37
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր   2915.9 2927.92 303.36 2624.56 9312.23 1069.06 8243.17 0.0 0.0 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Ոռոգման համակարգերի զարգացման երկրորդ ծրագիր 0.0 0.0 0.0 0.0 0.0 2113.56 422.71 1690.85 5586.09 1117.21 4468.88
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր 333.6 890.1 3514.63 1216.83 2297.8 3014.57 1104.23 1910.34 4174.83 1490.56 2684.27
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Համայնքային զարգացման ծրագիր   2608.7 2179.04 326.86 1852.18 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստական կանխավճարի ծրագիր   838.4 662.57 411.91 250.66 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գործունեության բարելավման ծրագիր 299.98 4865.8 1539.28 91.52 144.76 955.18 105.38 849.8 0.0 0.0 0.0
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող`
Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր
507.46 371.2 315.7 0.0 315.7 436.05 0.0 436.05 0.0 0.0 0.0
ԸՆԴԱՄԵՆԸ   22564.6 19464.0 9247.27 10216.7 21448.6 6167.14 15281.45 17203.94 5144.52 12059.4

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում իր մեջ ներառում է 3200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ, շուրջ 35000 կմ երկարությամբ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 9000 էլեկտրական ենթակայաններ և բազում այլ հանգույցներ, սարքեր ու սարքավորումներ, որոնց մասն սպառել են իրենց ծառայության ժամկետները և/կամ գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում:

 

2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1. Նպատակները

 

Անկախացումից հետո այս ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հիմնականում երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, որոնք իրենց հերթին հանդիսանում են տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոններից:

 

2.2. Գերակայությունները

 

Այդ իմաստով գերակա խնդիրներ են դիտարկվել էներգահամակարգի հուսալիության բարձրացումը, սեփական էներգառեսուրսների առավելագույն օգտագործումը և համակարգի ֆինանսատնտեսական գործունեության հավասարակշռությունը:

 

3. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Վերը նշված խնդիրների իրականացման համար ներգրավվել են նաև օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկային միջոցներ, որոնք ուղղվել են էներգետիկայի ոլորտի վերականգնմանն ու վերազինմանը: Մասնավորապես, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության աշխատանքները, իսկ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվել են «Էներգետիկայի անհապաղ օգնություն. Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնման» ծրագիրը, որի արդյունքում կատարվել է 1935 թվականից շահագործվող Քանաքեռ ՀԷԿ-ի վերազինում, երկու ագրեգատներ համալիրների, հանգուցային կառույցների ու դերիվացիայի վերականգնում, և «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման» ծրագիրը, ինչը արդյունքում ամբողջությամբ վերազինվել են «Վանաձոր-2» և «Կամո» ենթակայանները:

Ներկայումս ՀՀ էներգետիկայի ոլորտում ներդրումային քաղաքականության առումով իրականացվում է պետության մասնակցության կրճատում, ինչը պայմանավորված է ոլորտի որոշ ենթակառույցների մասնավորեցմամբ: Նախկինում իրականացվող խոշորածավալ ծրագրերի փոխարեն վերը նշված խնդիրների իրականացման համար 2005-2007 թվականներին նախատեսվում է իրականացնել ընդամենը 2 ծրագիր` Համաշխարհային բանկի ու Միջազգային համագործակցության Ճապոնական բանկի աջակցությամբ էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման և Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագրերը:

Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր (ՀԲ ՄԶԸ, Միջազգային համագործակցության ճապոնական բանկ)

Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի և եկամուտների հոսքերի հաշվառումը արտադրող, հաղորդող և բաշխիչ ձեռնարկությունների միջև, նվազեցնել տեխնիկական և առևտրային կորուստները, ավելացնել համակարգի մատչելիությունը և նվազեցնել շահագործման ծախսերը:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է թվով 8 հատ 220 կվ հզորությամբ ենթակայանների հիմնական սարքավորումներով վերազինում, բարձրավոլտ ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքների իրականացում: 2004 թվականին ամբողջությամբ կավարտվեն սարքավորումների առաքումները: 2005 թվականին նախատեսվում է ավարտել այդ սարքավորումների տեղադրումն ու շահագործումը:

Միջազգային համագործակցության Ճապոնական բանկի (ՄՀՃԲ) ֆինանսավորմամբ 2005-2007 թվականներին նախատեսվում է թվով 33 հատ 110 կվ հզորությամբ ենթակայանների հիմնական սարքավորումներով վերազինում, բարձրավոլտ ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, բնակչության սոցիալապես անապահով խավերի համար միաֆազ բազմասակագնային հաշվիչների (մինչև 150,000 հատ) և նրանց ստուգման սարքավորումների (մինչև 20 լրակազմ) առաքում, ՀՀ էներգահամակարգի նոր SCADA/ Կապի համակարգի իրականացման առաջին փուլի սարքավորումների առաքում և տեղադրում, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքների իրականացում: Դրա հետ մեկտեղ հաշվի առնելով էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցված լինելու հանգամանքը ընթացիկ տարում նախատեսվում է վերը նշված ծրագրի իրականացման համար ՆՀՃԲ-ի կողմից հանրապետությանը հատկացվող վարկային միջոցների վերավարկավորում «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ (KFW))

Ծրագրի շրջանակներում 2003 թվականին վերակառուցվել և շահագործման է հանձնվել «Վանաձոր-2» և «Կամո» ենթակայանները: ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև 1997 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրով տրամադրված 27.5 մլն գերմանական մարկ վարկի մնացորդային գումարով և ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվող վարկային միջոցներով նախատեսվում է «Ալավերդի-2» ենթակայանի ամբողջական վերականգնում և վերազինում, որը կնպաստի էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացմանը և անխափան մատակարարմանը Վրաստան: 2005-2006 թվականներին վարկային միջոցներից նախատեսվում է օգտագործել 5.7 մլն ԱՄՆ դոլար:

 

Աղյուսակ 15.1. Վարկային ծրագրերով էներգետիկայի ոլորտի գծով ծախսեր 2003-2007 թթ.

 

Ենթախմբի անվանումը 2003 թ. 2004 թ. % փոփ. 2005 թ. % փոփ. 2006 թ. % փոփ. 2007 թ. % փոփ.
Այն կազմում է ՀՀ ՊԲ-ի նկատմամբ %-ը 2.0 4.1 x 3.6 x 13.3 x 2.3 x
Այն կազմում է ՀՆԱ-ի նկատմամբ %-ը 0.4. 0.7 x 0.6 x 2.4 x 0.4 x
Էներգետիկայի, այդ թվում` 6677.2 12547.0 87.9 12426.6 -4.2 50769.9 308.6 9901.9 -80.5
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր, այդ թվում` 1241.2 5382.9 -57.4 2291.8 -57.4 0.0 -100.0 0.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ, % 18.6 41.5 x 18.4 x 0.0 x 0.0 x
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր, այդ թվում` 0.0 4879.2 73.1 8445.0 73.1 49204.0 482.6 9901.9 -79.9
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 37.6 x 68.0 x 96.9 x 100 x
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր, այդ թվում` 5215.6 2114.7 -59.5 1689.8 -20.1 1565.9 -7.3 0.0 -100.0
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ, % 78.1 20.4 x 13.6 x 3.1 x 0.0 x
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման ծրագիր 220.4 56.3 -100.0 0.0 -100.0 0.0 0.0 0.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ, % 3.3 0.4 x 0.0 x 0.0 x 0.0 0.0
09.05. Վառելիքային և էներգետիկ համալիր 0.0 113.9 -100.0 0.0 x 0.0 x 0.0 0.0
տեսակարար կշիռը ամբողջ ծախսերի մեջ, % 0.0 2.3 x 0.0 x 0.0 x 0.0 0.0

 

Աղյուսակ 15.2. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

Ծրագրի անվանումը 2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004թ. հաստատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
ՀՀ էներգետիկայի բնագավառում պետական կառավարման 126,6 130,8 134.9 175.4 142.4 246.7 258.3
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր, այդ թվում` 4,915.0 5,382.9 5,111.7 2,291.8 9,301.7 0.0 0.0
 
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր, այդ թվում` 0.0 4,879.2 0.0 8,445.0 0.0 4,920.4 9,901.5
 
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր, այդ թվում` 0.0 2,649.6 0.0 1,689.8 2,236.8 1,565.9 0.0
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման ծրագիր 0.0 56.3 3,798.8 0.0 0.0 0.0 0.0

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 

16.1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Իրավիճակի նկարագրություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, այլ համապատասխան օրենսդրական և իրավական ակտերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման հիմքում դրվել են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բազայի ձևավորման, օրենսդրական, այդ թվում` նորմատիվատեխնիկական դաշտի կատարելագործման, պետական աջակցությամբ իրականացնող բնակարանային ծրագրերի շրջանակներում սոցիալական նվազագույն ստանդարտներով բնակարանով ապահովվածության մակարդակի բարձրացման, քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման գործառույթների արդյունավետության կոռուպցիայի և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի սկզբունքները:

Յուրաքանչյուր պետության համար քաղաքաշինությունը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկը, որի զարգացմամբ էապես պայմանավորված է պետության կայուն զարգացման հիմնախնդիրների լուծումը:

Քաղաքաշինական քաղաքականության, տարածքների պլանավորման և ճարտարապետության ոլորտներում շարունակվում է իրականացվել հանրապետությունում տարածքային պլանավորման, բնագավառի օրենսդրական, նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակման գործառույթները: Շարունակվում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Ոլորտի հիմնական խնդիրների լուծման շրջանակներում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքներին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո, նորանկախ պետության կառավարության առջև ծառացած բազմաբնույթ պրոբլեմներից մեկը հանդիսացավ բնակչությանը ապահովելու խնդիրը, որն առանձնապես սրվել էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Հարցն ավելի սրվեց Ադրբեջանում ազգամիջյան ընդհարումների հետևանքով Հայաստան տեղափոխված փախստականների մեծ հոսքի, 1992-1994 թթ. պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների թվի ավելացմամբ:

Պետական միջամտության կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների ուսումնասիրությունները հանգեցրել են ծրագրային մոտեցումների ձևավորման անհրաժեշտությանը: Արդյունքում մշակվել և կառավարության կողմից հավանության են արժանացել մի շարք ծրագրեր, ուղղված առաջնահերթ պետական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը:

Սոցիալական ուղղվածություն ունեցող նշված խնդիրները առանձնացվում են նաև աղքատության հաղթահարման ռազմավարության տեսանկյունից:

Քաղաքաշինության ոլորտի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծումն է:

Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ծրագրերի հիմնական խնդիրներից է ՀՀ շենքերի, շինությունների, ինժեներական կառուցվածքների վերականգնումը, նորի կառուցումը` ազգաբնակչության նորմալ կենսագործունեությունը ապահովելու, կյանքի հարաճուն պահանջները բավարարելու համար:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված է ավելի քան 3000 տարբեր չափերի և ակտիվության սողանք: Սողանքային տարածքներում բնակվում է շուրջ 400000 հազ. մարդ: Միայն սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող միջին տարեկան վնասը, համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության տվյալների, կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար:

2003-2004 թթ. ընթացքում ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ հակասողանքային միջոցառումների ծրագրի զարգացման հիմնական ուղղությունն է հետազննական աշխատանքների կազմակերպումը, մոնիտորինգի համակարգի ստեղծումը` սառեցված տվյալների հիման վրա հետագայում համապատասխան ինժեներապաշտպան միջոցառումների պլանավորման և իրականացման նպատակով: 2003 թվականին ծրագրի իրականացման համար բյուջետային հատկացումներ չեն եղել, իսկ 2004 թվականին բյուջետային հատկացումը կազմել է 151.800.0 հազար դրամ:

Ներկայումս ոլորտում առկա են հետևյալ խնդիրները`

(i) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ 2002-2003 թթ. իրականացվող` աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ժամանակավոր շինություններում բնակվող շուրջ 660 անօթևան ընտանիքներին տրամադրվել են դրամաշնորհներ` իրենց ամրակցված անավարտ շինարարության բնակելի տների շինարարական աշխատանքներն ավարտելու համար: Ներկայումս դեռ շուրջ 2150 ընտանիքներ աջակցություն ստանալու հավակնող են:

(ii) ՀՀ տարածքում լայն զարգացում ունեն սողանքային պրոցեսները, որոնց ակտիվությունն ուղղակիորեն կապված է սեյսմիկ ակտիվության հետ: Դրանով է պայմանավորված նշված պրոցեսների լայն տարածումն ու վերջին տարիներին նկատվող մեծ ակտիվությունը հատկապես տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո: Հայաստանում հայտնի է 3000-ից ավելի սողանք: Դրանք ընդգրկում են շուրջ 700 քառ. կմ մակերես, որից 200-ը բնակավայրերի տարածքներում է և կազմում է դրանց ընդհանուր մակերեսի 12.4%-ը: Սողանքային երևույթների` հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցրած միջին տարեկան վնասը, ըստ ՀՀ ԱԻՎ տվյալների, կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ 2004 թվականի պետական բյուջեով հանրապետությունում հակասողանքային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 151,800.0 հազար դրամ գումար:

(iii) Մշակված չեն ՀՀ տարածքային կազմակերպման գլխավոր համայնքների գլխավոր հատակագծերը և քաղաքաշինական մի շարք ծրագրային փաստաթղթեր:

(iv) Անմխիթար վիճակում են բնության հատուկ պահպանվող մի շարք տարածքներ և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններ, այդ թվում` Հրազդան գետի ջրհավաք ավազանի գոտին:

 

Հիմնական գերակայությունները

 

Քաղաքաշինությունը, լինելով երկրի տարածքային կազմակերպման ու զարգացման, ազգաբնակչության, արտադրողական ուժերի ու միջոցների տեղաբաշխման, բնակավայրերի ու միջբնակավայրային տարածքների կապերի, կառուցապատման ու հատակագծման հիմքը, ընդգրկում է տարածքային պլանավորման, ճարտարապետության, բնակարանային-կոմունալ տնտեսության, շինարարության և շինինդուստրիայի, բնական և տեխնածին երևույթներից տարածքի պաշտպանության ոլորտները:

ՀՀ կառավարության ստանձնած պարտավորություններն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության բնագավառի 2005-2007 թթ. ժամանակահատվածի քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակայություններն են`

(i) Տարածքային պլանավորման և ճարտարապետության ոլորտում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բազայի ձևավորումը` դրանով իսկ նպաստելով բնակավայրի ներդրումային գրավչության բարձրացմանը և ինվեստիցիոն-շինարարական շուկայի ձևավորմանը, նորմատիվատեխնիկական դաշտի կատարելագործմանը, պատմական քաղաքների ռեաբիլիտացիայի ծրագրի իրականացմանը:

(ii) Շինարարության ոլորտում Աղետի գոտու ծրագրի ավարտումը: Նկատի ունենալով, որ Աղետի գոտու վերականգնման ծրագիրը նախատեսված է ավարտել 2003 թ., սակայն հետագա տարիներին նախատեսվում է աղետի գոտին վերածել զարգացման գոտու, նախարարության հիմնական նպատակներից մեկը աղետի գոտին զարգացման գոտու վերածելու ծրագրի իրականացումն է:

(iii) ՀՀ տարածքում հակասողանքային և այլ առաջնահերթ միջոցառումների ծրագրի իրականացումը և զարգացումը, որը հետագա տարիների ընթացքում կնպաստի վտանգավոր երկրաբանական երևույթների ազդեցության տարածքներում բնակվող մարդկանց անվտանգությանը, բնակելի տների, կենսապահովման օբյեկտների, այդ թվում` տրանսպորտային և այլ հաղորդակցուղիների անվտանգ շահագործման ապահովմանը, էկոլոգիական իրավիճակի բարելավմանը:

 

Ծախսերի վրա ազդող գործոնները

 

2004-2006 թթ. ծախսերի վրա կարող է ազդել Կառավարության ստանձնած պարտավորություններն ապահովելու համար իրականացվող ծրագրերի շրջանակներում պահանջարկի ճշտումը:

 

Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

 

2005-2007 թթ. ժամանակահատվածում առաջնահերթությունը կտրվի շարունակական աշխատանքների հետևյալ ուղղություններին.

 

(i) Հրազդան գետի ջրԱհավաք ավազանի գոտու կայուն զարգացման ծրագրի իրականացում («Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք):

 

Հրազդան գետի ավազանը, ընդգրկելով երկրի բնակչության գրեթե կեսը արդյունաբերական, առողջարանային և հարյուրավոր այլ բնակավայրերում, հանդիսանում է տնտեսական զարգացման, հանգստի և առողջարանային պաշարների օգտագործման ինտենսիվ զարգացման գոտի: Վերջին տարիներին, մասնավորեցված ակտիվ գործողությունների արդյունքում, այն ենթարկվել է հողային, անտառային, հիդրոռեսուրսների իրականորեն չհիմնավորված շահագործման և, հողօգտագործողների կողմից չիրագործվելով բնապահպանական միջոցառումներ, բնակավայրերում աննախադեպ կրճատվել են հասարակական օգտագործման, կանաչ զանգվածների տարածքները:

Ծրագիրը նպատակաուղղված է Սևանա լճից մինչև հանրապետության հարավային սահմանները ձգվող Հրազդան գետի ավազանի բնական հատկանիշների վերականգնման, պաշարների խնայողական օգտագործման, գոտու կայուն զարգացման խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացումը էապես կնպաստի երկրի տնտեսական, շրջակա միջավայրի, հատկապես Սևանա լճի աղետալի վիճակների բարելավմանը:

Ծրագրի գլխավոր նպատակն է կանոնակարգել Հրազդան գետի ջրահավաք ավազանի գոտու հիմնախնդիրները, աջակցել անտրոպոգեն գործունեության հետևանքների վերացմանը, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պոտենցիալների և բնության ռեկրեացիոն ռեսուրսների վերականգնմանը: Այս ուղղությամբ 2004-2006 թթ. ժամանակահատվածում կանխատեսվող ծախսերը կազմում են 100 մլն դրամ:

 

(ii) Համայնքների գլխավոր հատակագծերի մշակում` փուլային ծրագրի շրջանակներում («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք):

 

«ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի» շրջանակներում (ՀՀ կառավարության 16.04.2001 թ. N 313 որոշում) նախատեսվում է մշակել բնակավայրերի գլխավոր հատակագծեր:

Քաղաքաշինական քաղաքականության ձևավորման և իրականացման առումով մեր երկրում առկա իրավիճակը բնորոշվում է նախ տնտեսական անցումային փուլի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման, և, հատկապես` համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման փաստաթղթերի մշակման անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետության համայնքների գերակշիռ մասը գլխավոր հատակագծերի կազմման կամ վերանայման, իսկ գոտիավորման նախագծերի մասով` նոր մշակման կարիք ունի, որոնց բացակայության պայմաններում էականորեն բարդանում են քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները:

Տեղական կամ համայնքային մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայությունը պարապ հող է ստեղծում սուբյեկտիվ որոշումների կայացման համար, ինչը հղի է անցանկալի հետևանքներով, այդ թվում նաև կառուցապատման ոլորտում ներդրումային գործընթացների խոչընդոտմամբ:

Համայնքներում ներդրումների ներգրավման տեսանկյունից առաջնային է նախ և առաջ` համապատասխան պլանավորման և գոտիավորման փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, որպես համայնքի տարածական զարգացման յուրահատուկ «սահմանադրություն»: Դրանց հիման վրա պետք է իրականացվի քաղաքաշինության բնագավառի գործառույթների կարգավորումն ու հստակեցումը` նպատակաուղղված, որպես հետևանք, բյուրոկրատական կամայականությունների և կոռուպցիայի դրսևորումների նվազեցմանը:

Վերոնշյալ նկատառումները սերտորեն շաղկապված են և պետք է դիտարկվեն նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության բոլոր խավերի համար սոցիալական և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ջանքերի արդյունավետ իրականացման տեսանկյունից` մեր երկրում աղքատության նվազեցմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Գլխավոր հատակագծի առկայությունը կնպաստի համայնքի հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունների նախանշմանը և համապատասխան ծրագրերի կազմմանը, ինչպես նաև համայնքներում ներդրումային ծրագրերի ներգրավմանը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է համայնքի համար մեկ միացյալ քաղաքաշինական փաստաթղթի` համայնքի գլխավոր հատակագծի մշակման պարտադիր լինելը, որի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այս ուղղությամբ 2005-2007 թթ. ժամանակահատվածում կանխատեսվող ծախսերը կազմում են 396.2 մլն դրամ:

 

(iii) ՀՀ տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի մշակման համար 2005-2007 թթ. ժամանակահատվածում առաջարկվող ծախսերը կազմում են 80.2 մլն դրամ:

 

(iv) Պատմական քաղաքների քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրի իրականացում («Պատմության եվ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին» ՀՀ օրենք):

 

ԵԽ-ի հովանավորությամբ Հարավային Կովկասի Հայաստանի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ներկայացված են հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական ռեաբիլիտացիոն ծրագրեր:

Այս ուղղությամբ 2005-2007 թթ. ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից նախատեսվող ծախսերը կազմում են 100 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է նպաստել հարուստ ժառանգություն ունեցող համայնքում կայուն զարգացման ծրագրերի նոր ինտեգրացված մոդելների ձևավորմանը` մշակութային և բնական ժառանգության պահպանման, հարստացման և արդյունավետ կառավարման միջոցով իրականացնելու վերականգնման ծրագրեր:

Ծրագրի հիմնական նպատակներն են` բարելավել ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունները` պատմական քաղաքների վերականգնման, սոցիալական և տնտեսական կայուն զարգացման քաղաքականություններ մշակելու միջոցով, աջակցել շահագրգիռ բոլոր կողմերին` ուրվագծելու որոշումների կայացման գործընթացները, ներկայացնել իրավական դաշտի և վարչական գործելակերպերի բարելավման առաջարկություններ:

 

(v) Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի ավարտում («Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք):

 

Նախատեսվում է ավարտել Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացումը, որի համար միայն ՀՀ պետական բյուջեից 2006 թ. համար առաջարկվում է 500 մլն դրամ գումար: Բացի այդ, պետական գույքի սեփականաշնորհումից 2005-2007 թթ. ակնկալվող մուտքերը նույնպես կուղղվեն Աղետի գոտու զարգացման ծրագրի ֆինանսավորմանը:

 

(vi) ՀՀ տարածքում հակասողանքային եվ այլ առաջնահերթ միջոցառումների ծրագրի իրականացում (ՀՀ կառավարության 07.11.2001 թ. «ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1074 որոշում),

 

Աշխատանքների իրականացումը նախատեսվում է ՀՀ կառավարության 07.11.2001 թ. N 1074 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագրի», ՀՀ նախագահի 2003 թ. հունվարի 21-ից մարտի 3-ը ՀՀ մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում:

Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր հայտնի սողանքային տարածքներում իրավիճակը զգալիորեն, որոշ դեպքերում` կտրուկ վատացել է` դառնալով տագնապալի իր անկանխատեսելիությամբ, լուրջ վտանգ սպառնալով հարյուրավոր բնակելի տներին, ռազմավարական և տեղական նշանակության տրանսպորտային հաղորդակցուղիներին ու մի շարք կենսապահովման օբյեկտներին:

Առաջարկվող միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է հանրապետության առաջնահերթ միջոցառումներ պահանջող սողանքային ընդհանուր տարածքներից 2005-2007 թթ. աշխատանքները իրականացնել անհետաձգելի միջոցառումներ պահանջող տեղամասերում, որոնք նախատեսված են վերոհիշյալ ծրագրի առաջին փուլով:

Առաջնահերթ միջոցառումների ծրագրի նպատակն է` հանրապետությունում սողանքային երևույթներից պաշտպանության ասպարեզում հետևողական քաղաքականության իրականացման հիմքերի մշակումը, կառավարման համակարգի ստեղծումը` ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) համակարգի կազմակերպման ու զարգացման միջոցով, ինչը թույլ կտա.

 իրականացնել սողանքային պրոցեսների նկատմամբ մշտական վերահսկողություն,

 կատարել կանխատեսումներ` բացահայտելով ակտիվացման գլխավոր գործոնները,

 բարձրացնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը,

 իրականացնել հիմնականում կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված, առաջին հերթին, հիմնական գործոնների ազդեցության վերացմանը կամ նվազեցմանը,

 գնահատել հակասողանքային միջոցառումների արդյունավետությունը,

 ժամանակին ահազանգել սպասվող վտանգի մասին:

Հակասողանքային և այլ միջոցառումների համալիրն իրականացվում է փուլերով` ռեժիմային դիտարկումներ` նախնական հետազոտություններով, նախագծահետազննական և շինարարական աշխատանքներ: Համալիրի իրականացման համար նախատեսվում է 3-5 տարի ժամկետ (յուրաքանչյուր օբյեկտի համար): Այդ ընթացքում յուրաքանչյուր հաջորդ տարվա ֆինանսավորման չափերը որոշվում են նախորդ տարվա կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա:

Այս ուղղությամբ 2005-2007 թթ. ժամանակահատվածում առաջարկվող ծախսերը կազմում են 316.0 մլն դրամ:

Հաշվի առնելով հանրապետությունում սողանքային, սելավային և այլ պրոցեսների տարածման մասշտաբներն ու խնդրի ռազմավարական բնույթը, հետազոտությունների, մասնավորապես` ռեժիմային դիտարկումների երկարատև բնույթը, ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուր է հանդիսանում պետական բյուջեն: Որպես լրացուցիչ ֆինանսական օժանդակություն` նախատեսվում է արտաքին վարկերի, դրամաշնորհների ու այլ ներդրումների ներգրավում` ծրագրի առանձին խնդիրների լուծման համար:

Նախատեսվում է Ճապոնիայի կառավարության տրամադրված դրամաշնորհի հաշվին ձեռք բերել հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաև ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ 2004 թվականի պետական բյուջեով հանրապետության տարածքում հակասողանքային միջոցառումների իրականացման նպատակով նախատեսվել է 151.8 մլն դրամ:

 

Աղյուսակ 16.1. Քաղաքաշինության բնագավառի 2004-2007 թթ. պետական ծախսերի կանխատեսումը

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ծրագրերի անվանումները 2004 2005 2006 2007
ծրագիր կանխատեսում
Կապի-
տալ ծախսեր
Կապի-
տալ ծախսեր
Տեսա-
կարար կշիռը ընդհա- նուր ծախսերի նկատ-
մամբ, %
Կապի-
տալ ծախսեր
Տեսա-
կարար կշիռը ընդհա-
նուր ծախսերի նկատ-
մամբ, %
Կապի-
տալ ծախսեր
Տեսա-
կարար կշիռը ընդհա-
նուր ծախսերի նկատ-
մամբ, %
Ընդամենը 8854.3 5712.6 100.0 7742.0 100.0 9941.3 100.0
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -35.5   35.52   28.41  
Աղետի գոտու վերականգնում և աղետի գոտին զարգացման գոտու վերածելու ծրագիր 0.0 0.0 0.0 500.0 6.46 0.0 0.0
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) 0.0   100.0   -100.0  
Բնակարանային շինարարություն 370.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -100.0   0.0   0.0  
Կրթական օբյեկտների հիմնանորոգում 5470.2 5022.8 87.9 5849.5 75.56 8707.2 87.59
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -8.2   16.5   48.9  
Կրթական օբյեկտների շինարարություն 2107.6 243.0 4.25 0.0 0.0 0.0 0.0
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -88.47   -100.0   0.0  
Կրթական օբյեկտների նախագծում 395.0 0.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -100.0   0.0   0.0  
Արդյունաբերություն, հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), շինարարություն և բնապահպանություն (այդ թվում) 182.5 124.8 2.2 176.5 2.3 175.1 1.8
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -13.03   41.43   -0.79  
Նախագծահետախուզական աշխատանքներ (այդ թվում) 182.5 124.8   176.5   175.1  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -13.03   41.43   -0.79  
Համայնքների գլխավոր հատակագծերի մշակում 100.0 124.8   135.7   135.7  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   24.8   8.7   0.0  
Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում, այդ թվում` 33.5 0.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -100.0   0.0   0.0  
ՀՀ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կազմում 10.0 0.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -100.0   0.0   0.0  
ՀՀ տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի մշակում 0.0 0.0   40.8   39,4  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   0.0   100.0   -3.43  
Նախագծային աշխատանքներ 9.00 0.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -100.0   0.0   0.0  
Համայնքների կենտրոնների օրինակելի նախագծի մշակում 30.0 0.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -100.0   0.0   0.0  
Այլ ծրագրեր 151.8 92.0 1.6 112.0 1.4 112.0 1.1
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) -39.39   21.74   0.0  
Հակասողանքային միջոցառումներ 151.8 92.0   112.0   112.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -39.39   21.74   0.0  
Նոր ծրագրեր 177.2 230.0 4.0 1104.0 14.3 947.0 9.53
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%) 29.8   380.0   -14.2  
Հրազդան գետի ջրահավաք ավազանի գոտու կայուն զարգացման ծրագիր 0.0 60.0   0.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   100.0   -100.0   0.0  
Պատմական քաղաքների քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագիր 0.0 70.0   30.0   0.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   100.0   -57.1   -100.0  
Մշակութային օբյեկտների հիմնանորոգում 177.2 100.0   1074.0   947.0  
շեղումը նախորդ տարվա նկատմամբ (%)   -43.57   974.00   -11.82  

 

16.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Իրավիճակի նկարագրություն

 

1997-2003 թթ. քարտեզագրումն ավարտված համայնքներում. գույքային իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում հաշվառվել և չափագրվել է անշարժ գույքի ավելի քան 867 հազար միավոր, ընթացիկ գործունեության արդյունքում` ավելի քան 260 հազար անշարժ գույքի միավոր: Տպագրվել են համայնքների և մարզերի հողային հաշվեկշիռների մատյանները, որոնք սկզբնական հաշվառման տվյալները գրանցելուց հետո փոխանցվելու են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին:

1998-2003 թթ. ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ հանրապետության բոլոր մարզերի 880 գյուղական համայնքներում և 48 քաղաքային տարածքներում: 1998-2003 թթ. թվայնացվել և կադաստրային քարտեզներ են ստեղծվել այդ տարիների ընթացքում քարտեզագրված 864 գյուղական համայնքներում և 702.6 քառ. կմ քաղաքային տարածքներում:

2003 թ. ՀՀ տարածքում առաջին անգամ իրականացվեց բարձր ճշտությամբ տիեզերական հանութագրում 2.4 հազ. քառ. կմ տարածքի համար, ձեռք են բերվել այդ նյութերի մշակման համար անհրաժեշտ սարքավորումներ, իրականացվել է ուսուցում, ստացվել է այդ նյութերի մի մասը, իսկ հիմնական մասը սպասվում է ստանալ 2004 թ. Շարունակվել են պետական մասշտաբային շարքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թվայնացման աշխատանքները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար: Իրականացվել է նաև ՀՀ սահմանամերձ գոտիների 1:1000 մասշտաբի վերգետնյա տեղագրական հանութագրում 307 քառ. կմ տարածքի վրա: Թեմատիկ քարտեզագրության բնագավառում աշխատանքներն են սկսվել «Հայաստանի Ազգային ատլասի» ստեղծման ուղղությամբ:

Անշարժ գույքի կադաստրային գնահատման ոլորտում աշխատանքներ են իրականացվել 1999-2001 թթ. և 2002-2004 թթ. գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ստեղծման ուղղությամբ: 2005-2007 թթ. գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ստեղծման նպատակով 2004 թ. ընթացքում կիրականացվի շուրջ 750000 միավոր շենքերի, շինությունների և շուրջ 1300000 միավոր հողամասերի գնահատում կադաստրային գնահատման աշխատանքներ:

1997-2003 թթ. ՀՀ համայնքներում և Երևան քաղաքում բացահայտվել են բնակավայրերի հողերի, շենքերի ու շինությունների կադաստրային գնահատման նպատակով տարածագնահատման գոտիականության գործակիցները, գոտիների սահմանները: Իրականացվել է անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, կազմվել և հրապարակվել են ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` անշարժ գույքի շուկայի վիճակի, գնային իրավիճակի վերաբերյալ:

1998-2003 թթ. ընթացքում գրանցվել է և սեփականատերերին ու օգտագործողներին են տրամադրվել շուրջ 1082480 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականներ, որից` 836000-ը անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում: Իրականացվել են համակարգում առկա կադաստրային գործերի վերանորոգման և վերականգնման, համակարգչի մեջ մուտքագրման ու 1098451 կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներ:

Սկսվել են աշխատանքներ WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 0-ական, 1-ին և 2-րդ դասի կետերի ստեղծման ու ժամանակակից ֆոտոգրամետրիկ սարքավորումների ներդրման ուղղությամբ:

Իրականացվել են անշարժ գույքի շուկայի մասնագիտացված մասնակիցների` ռիելտորների, շուկայական գնահատողների, կադաստրային քարտեզագրողների վերապատրաստման ու լիցենզավորման աշխատանքներ:

 

Անշարժ գույքի կադաստրի ոլորտի ծրագրային գերակայությունները

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որպես անշարժ գույքի կադաստրի ոլորտի գերակա ուղղություններն են դիտարկվում`

(i) ՀՀ տարածքում անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի ներդրման և դրա արդյունավետ կառավարման ապահովում;

(ii) Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը:

(iii) Հողաշինարարության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը, որին առաջարկվում է ուղղել ծախսերի հիմնական մասը:

 

Նպատակները

 

(i) ՀՀ տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ավտոմատացված համակարգի ներդրում, անշարժ գույքի վերաբերյալ գրանցված իրավունքների և սահմանափակումների, որակական և քանակական տվյալների միասնական տեղեկատվական համակարգի ներդրում և կառավարում:

(ii) Շուկայական մեխանիզմների վրա հիմնված` հարկման նպատակով գնահատման նոր համակարգի ներդրում և գնահատման աշխատանքների ավտոմատացում:

(iii) Անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցում:

(iv) Պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների (տեղագրական, կադաստրային, թեմատիկ) թվային ֆոնդի ստեղծում` հիմնված նորագույն տեխնոլոգիաների վրա:

(v) Արբանյակային, օդային և վերգետնյա հանույթային տեխնոլոգիաների հիման վրա ֆոտոգրամետրիկ մեթոդների ներդրում:

(vi) Աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման ավտոմատացված համակարգի ներդրում:

(vii) Պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցի արդիականացում` արբանյակային տեխնոլոգիաների հիման վրա:

(viii) ՀՀ վարչատարածքային նոր բաժանման, պետական ֆոնդի հողերի վերաբաշխման կազմակերպում և իրականացում:

(ix) Հողային ռեսուրսների կառավարման, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում:

(x) Հողերի միավորման ծրագրերի կազմակերպում և աջակցում:

(xi) Պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հրապարակային սակարկությունների մեխանիզմների կատարելագործում, հողի շուկայի ձևավորման աջակցություն:

(xii) Իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ օտարվող և վարձակալության տրամադրվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի մակերեսները կունենան տարեկան 5%-ի աճ:

 

Ծախսերի վրա ազդող գործոնները

 

2005-2007 թթ. ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ծախսերը կնվազեն` 2005 թ. 41.1 մլն դրամով և 2006 թ.` 837.1 մլն դրամով, որը պայմանավորված է ծրագրերի ավարտմամբ:

 

Ծրագրվող ծախսերը

 

Ծրագրի իրականացման համար կնախատեսվի` 2005 թ. 1508900 հազ. դրամ, 2006 թ.` 671800.0 հազ. դրամ և 2007 թ.` 671800.0 հազ. դրամ:

 

16.3. ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏ

 

Իրավիճակի նկարագրություն

 

Առևտրի և տնտեսական զարգացման ոլորտում գերակա ուղղություններն են համարվում` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը և աջակցումը, զբոսաշրջության ոլորտի զարգացումը, ռադիոակտիվ թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացումը:

Հաշվի առնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) զգալի դեր է խաղում աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության հաղթահարման, բնակչության միջին խավի ձևավորման և ընդհանուր առմամբ երկրում տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, ՀՀ կառավարությունը ՓՄՁ ոլորտի զարգացումը համարում է որպես երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը:

Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականությունն ու ռազմավարությունն ուղղված է ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղությունների իրականացմանը, ՀՀ տնտեսական սոցիալական և քաղաքական զարգացման գործում ՓՄՁ սուբյեկտների ներուժի լիարժեք օգտագործմանն ու դրանց դերի բարձրացմանը, ՓՄՁ սուբյեկտների գործունեության և զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովմանը և դրա արդյունքում ՓՄՁ սուբյեկտների թվաքանակի ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և երկրում բնակչության միջին խավի ձևավորմանը:

Փոքր և միջին ձեռնարկությունը երկրի դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Տարեցտարի ավելանում է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը, որի հետ մեկտեղ մեծանում է նրանց ազդեցությունը տնտեսական զարգացման գործընթացների վրա:

Երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշի` ՀՆԱ-ի մեջ, ՓՄՁ ոլորտի մասնակցությունը 2003 թ. կազմել է 38%: Միայն 2003 թ. ընթացքում գրանցվել են շուրջ 8000 նոր ՓՄՁ սուբյեկտներ, ապահովելով մոտ 20 հազար նոր աշխատատեղ:

ՓՄՁ ոլորտում ձեռք բերված առաջընթացի հետ մեկտեղ այստեղ դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ: ՓՄՁ ոլորտում իրականացված հետազոտությունները և վերլուծությունները, ինչպես նաև գործարարների հետ հանդիպումները բացահայտել և հնարավորություն են տվել ամբողջական պատկերացում կազմել ՓՄՁ ոլորտի զարգացումն արգելակող հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են.

- արդար և հավասար դաշտի բացակայությանը,

- բյուրոկրատական կազմակերպություններին ու քաշքշուկներին,

- հարկային և մաքսային համակարգերում առկա թերացումներին,

- ՓՄՁ սուբյեկտների կողմից ֆինանսական (վարկային) միջոցներից օգտվելու անմատչելիությանը:

ՓՄՁ ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրային նպատակներն են.

- ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը,

- ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

- ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

- ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն,

- ՓՄՁ սուբյեկտների` գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,

- ՓՄՁ սուբյեկտների թվաքանակի ավելացումը` դրա հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը և աղքատության հաղթահարմանը նպաստելը:

 

Հիմնական գերակայությունները

 

ՓՄՁ ոլորտի գերակայություններն են` ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, ամրապնդում և զարգացում, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում:

 

Ծախսերի վրա ազդող գործոնները

 

Ոլորտում իրականացվելիք ծրագրերի գծով ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները պայմանավորված են ինչպես ՓՄՁ պետական քաղաքականության արդյունավետ իրականացմամբ, այնպես էլ ՓՄՁ պետական քաղաքականության իրականացման հետ անմիջական առնչություն չունեցող գործոնների առկայությամբ: ՓՄՁ ոլորտի հետագա զարգացման և դրա վրա ծախսային գործոնների ազդեցության մեղմման նպատակով անհրաժեշտ է տարեցտարի ընդունել ՓՄՁ ոլորտին ուղղված պետական աջակցության շրջանակները:

 

Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերի իրականացումը մեծապես կնպաստի ՓՄՁ ոլորտի գերակայությունների և ՓՄՁ ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում է.

- ՀՀ մարզերում գործարար ակտիվության բարձրացում,

- ՓՄՁ սուբյեկտների գործարարության շրջանակների ընդլայնում և նրանց մրցունակության բարձրացում

- ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

- ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական ուսուցողական ծառայությունների մատուցման ծավալների և հնարավորությունների ընդլայնում,

- Տեղական նոր ապրանքատեսակների արտադրության և ծառայությունների մատուցման քանակական և որակական աճ,

- ՓՄՁ սուբյեկտների թվաքանակի ավելացում:

Ծրագրի իրականացման համար 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 2005 թվականի համար` 300.0 մլն դրամ, 2006 թվականի համար` 350.0 մլն դրամ և 2007 թվականի համար` 400.0 մլն դրամ:

 

Աղյուսակ 16.2. Ծախսերի համեմատական աղյուսակ 2004-2006 թթ. ՄԺԾԾ և 2005-2007 թթ. ՄԺԾԾ միջև ըստ ենթախմբերի

 

(մլն դրամ)

  2004 թ. 2005 թ. 2006 թ. 2007 թ.
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2004 թ. հաստատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման բնագավառում պետական կառավարում 359.6 436.3 382.7 589.6 403.6 589.9 892.1
11.07.04. Փոքր և միջին ձեռնարկատիրության ծրագրին մասնակցություն 250.0 250.0 250.0 300.0 350.0 350.0 400.0

 

16.4. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, որպես հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող պետական մարմին, պատասխանատու է տնտեսության և հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների, գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպման և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, պետական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը, վիճակագրական ամփոփ տեղեկատվությամբ ապահովման համար:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների` ՀՀ տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրն է, որը հաստատվում է պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության առջև ծառացած խնդիրներն են.

ա) միջազգային, ֆինանսական, տնտեսական, հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ընդունված, ինչպես նաև ազգային չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,

բ) տնտեսական ու հասարակական գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը և համակարգումը,

գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին (այդ թվում` միջազգային), գիտակրթական հաստատություններին, լրատվամիջոցներին, ինչպես նաև հանրությանը ամփոփ տեղեկատվությամբ ապահովումը,

դ) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը,

ե) վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության ապահովումը, ներառյալ այդ նպատակով վիճակագրական սկզբնական (անվանական) տվյալների անանունության (գաղտնիության) պահպանման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը,

զ) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը,

է) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը և դրանց ներդաշնակեցումը (այդ թվում` շարունակական կատարելագործման միջոցով) միջազգայնորեն ընդունված ու կիրառվող դասակարգումների հետ:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթների ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, պետական վիճակագրության իրագործման բնագավառում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագրերով սահմանված հիմնական ուղղությունները, և այդ ուղղությունների առարկայական իրագործման ենթատեքստով` ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումները:

 

Հիմնական գերակայությունները

 

ա) Վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման, վիճակագրությունում միջազգային չափանիշների ներդրման և կիրառման նկատառումներով պայմանավորված` անցում կատարել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառմանը (մասնավորապես անդամակցել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտին»), ինչը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթատվյալների պարբերական արդիականացում,

բ) համայնքների անձնագրերի ներդրմանը և վարմանը զուգընթաց, կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

գ) զարգացնել վիճակագրական տվյալների բազաները, մասնավորապես պարբերաբար (նվազագույնը` ամենամյա) արդիականացնել բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով), ձևավորել և վարել ճյուղային և տարածքային ռեգիստրները,

դ) վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջմունքների առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ և այլն) կազմն ու բովանդակությունը, ընդլայնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները,

ե) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

զ) բարձրացնել տվյալների նախապատրաստման օպերատիվությունը` օգտագործելով տվյալների հավաքագրման ժամանակակից միջոցները և մեթոդները, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման միջոցով,

է) վիճակագրական տեղեկատվության համադրելիության և միասնականության ապահովման նկատառումներով պայմանավորված շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծումը, ներդաշնակեցված միջազգային դասակարգումների հետ,

ը) կանանց հիմնախնդիրների վիճակագրական հաշվառման հետագա կատարելագործման և այդ բնագավառում միջազգային համադրումների ապահովման նկատառումներով պայմանավորված` շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,

թ) միջազգային համագործակցության շրջանակում ընդլայնել տվյալների ընդգրկման դաշտը` կատարելագործելով տվյալների հավաքագրման հիմնական ենթակառուցվածքը և ավելացնել վիճակագրական հետազոտությունների հաճախականությունն ու քանակը,

ժ) արդիականացնել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի տեղային (լոկալ) համակարգչային ցանցը, ցանցային ռեսուրսների կորպորացման և կորպորատիվ ցանցի կառուցման միջոցով, ինչը կմիավորի Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումները:

Վերը նշված գերակայությունների իրականացմանն են ուղղված 2004-2006 և 2005-2007 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսված հատկացումները:

 

Աղյուսակ 16.3. Ոլորտի բյուջետային հատկացումները 2004-2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի

 

(մլն դրամ)

Խումբ, ենթա-
խումբ
Ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի և ծրագրերի անվանումները 2004 թ. 2005 թ. 2006 թ.  
2004- 2006 թթ. ՄԺԾԾ ՀՀ հաստատ-
ված բյուջե
2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2004- 2006 թթ. ՄԺԾԾ 2005- 2007 թթ. ՄԺԾԾ 2007 թ.
01.07. 01. Պետական կառավարում 327.6 364.4 351.6 474.8 370.1 648.2 673.8
01.07. 03. Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում 208.1 208.1 204.4 204.4 205.3 205.3 205.3
  ԸՆԴԱՄԵՆԸ 535.7 572.5 556.0 679.2 575.4 853.5 879.1

 

Ծախսերի աճը 2005-2006 թվականներին, համապատասխանաբար` 123.2 և 278.1 հազ. դրամով հիմնականում պայմանավորված է կառավարման ապարատի ծախսերի ավելացմամբ:

 

Ծախսերի վրա ազդող գործոնները

 

Պետական վիճակագրության ոլորտում 2005-2007 թթ. իրականացվելիք ծախսերի վրա ազդող հիմնական գործոններն են.

ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարձրացումը,

բ) տնտեսավարող սուբյեկտների քանակի աճը, ինչն անհրաժեշտություն կառաջացնի յուրաքանչյուր տարի համապատասխան փոփոխություններ կատարել նաև պետական վիճակագրական դիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համակցություններում,

գ) երկրի զարգացման առումով առանցքային նշանակություն ունեցող «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» իրականացման և մոնիտորինգի փուլերում կատարվելիք լրացուցիչ աշխատանքների ծավալը:

Նշվածից բացի, գործոնների շարքում, թերևս առանձնահատուկ տեղ է գրավում նաև միջազգային մեթոդաբանության, ինչպես նաև վարչական վիճակագրություն իրականացնող համապատասխան մարմինների կողմից կիրառվող մեթոդաբանությունների «փոփոխականությունը», ինչը որակական և քանակական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի համապատասխան վիճակագրական ցուցանիշների հավաքագրման, մշակման, ամփոփման և հրապարակման վարույթներում:

 

Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

 

Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվող` պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագրերով սահմանվող վիճակագրության գործառութային ոլորտների ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, և դրա հիման վրա, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող` պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով արտացոլվող կոնկրետ միջոցառումները` 2005-2007 թթ. ոլորտին հատկացվելիք մասհանումներն ըստ տարիների կկազմեն` 2005 թ.` 679.2 մլն դրամ, 2006 թ.` 853.5 մլն դրամ, 2007 թ.` 879.1 մլն դրամ:

Ընդ որում, վերը նշված համամասնությունների սահմանման համար հիմք են ընդունվել ինչպես վիճակագրական աշխատանքների ծրագրերով սահմանված (ինչը շատ առումներով պայմանավորված է նաև վիճակագրության միջազգայնորեն առաջարկվող (երաշխավորվող) մեթոդաբանությունների ներդրման ու կիրառման անհրաժեշտությամբ), այնպես էլ ՀՀ կառավարության կողմից միջազգային համաձայնագրերով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացման ենթակա որոշ աշխատանքները:

Ծախսերի աճը կկազմի` 2004 թվականին` 27.3 տոկոս 2003 թվականի փաստացի նկատմամբ, 2005 թվականին` 18.8 տոկոս 2004 թվականի նկատմամբ, 2006 թվականին` 25.9 տոկոս 2005 թվականի նկատմամբ, 2007 թվականին` 3.0 տոկոս 2006 թվականի նկատմամբ:

Պետական վիճակագրության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ծախսերում ամփոփված են Աղյուսակ 16.3-ում:

 

Աղյուսակ 16.4. Ոլորտի բյուջետային հատկացումները 2003-2007 թթ.` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ենթախմբերի և ընթացիկ ու կապիտալ ծախսերի (մլն դրամ)

 

N Ենթախմբերի անվանումները 2003 թ. 2004 2005 2006 2007
փաստացի ծրագիր կանխատեսում
  ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` 449.7 572.5 679.2 853.5 879.1
  - ընթացիկ ծախսեր 443.3 568.5 679.2 853.5 879.1
  - կապիտալ ծախսեր 6.4 4.0 0.0 0.0 0.0
01.07.01. Պետական կառավարում, այդ թվում` 278.7 364.4 474.8 648.2 673.8
  - ընթացիկ ծախսեր 278.7 364.4 474.8 648.2 673.8
  - կապիտալ ծախսեր 0.0 0.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 278.7 364.4 474.8 648.2 673.8
01.07.03. Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում, այդ թվում 171.0 208.1 204.4 205.3 205.3
  - ընթացիկ ծախսեր 164.6 204.1 204.4 205.3 205.3
  - կապիտալ ծախսեր 6.4 4.0 0.0 0.0 0.0
  ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 171.0 208.1 204.4 205.3 205.3
    ընդամենի նկատմամբ, տոկոս
01.07.01. Պետական կառավարում 62.0 63.7 69.9 75.9 76.6
01.07.03. Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում 38.0 36.3 30.1 24.1 23.4
      փոփոխություն նախորդ տարվա նկատմամբ, տոկոս
01.07.01. Պետական կառավարում   30.7 30.3 36.5 3.9
01.07.03. Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում   21.7 -1.8 0.4 0.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան