«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափը:
3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 837-Ն որոշման |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Պաշտոնի անվանումը | Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ) |
Նախարարի գլխավոր խորհրդական | 64000 |
Նախարարի խորհրդական | 56000 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմինների ղեկավարների խորհրդականներ | 48000 |
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար | 42000 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ մարմինների ղեկավարների օգնականներ, մամուլի քարտուղար | 36000 |
Ռեֆերենտ | 30000 |
Պարետ | 26000 |
Տնտեսվար, պահեստապետ | 24000 |
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ | 23000 |
Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող | 20000 |
Հավաքարար | 18000 |
Պահակ | 17000 |
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ | 16000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |