ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 375-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հարակից տարածքում Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 30.09.10 N 803-Ա)
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.
2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.
3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. մայիսի 7 Երևան  | 
| 
 Հավելված  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Ն. Երիցյան  | 
- | 
 ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի համանախագահ)  | 
| 
 Հ. Քուշկյան  | 
- | 
 ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի համանախագահ)  | 
| 
 Մ. Թումասյան  | 
- | 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Չիլինգարյան  | 
- | 
 «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար  | 
| 
 Ս. Խաչատրյան  | 
- | 
 ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն  | 
| 
 Հ. Գալստյան  | 
- | 
 «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Բ. Փափազյան  | 
- | 
 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն  | 
| 
 Հ. Թորոսյան  | 
- | 
 Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գիտատեխնիկական համագործակցության համակարգող  | 
| 
 Ռեյնհարդ Վիչելս  | 
- | 
 «ՄաքՔինսի Էնդ Քոմփընի» միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն (համաձայնությամբ):  | 
(Հավելվածը խմբ. 30.09.10 N 803-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |