ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 375-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.
2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.
3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. մայիսի 7 Երևան  | 
| 
 Հավելված  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՑԻԿԼՈՆ-30» ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու) | 
| Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու) | 
| Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ա. Փինարբասի | -«Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ա. Չիլինգարյան | - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար | 
| Ա. Մատտիս | - «ՌՈՆԻԿ» ընկերության տնօրեն (Գերմանիա) (համաձայնությամբ) | 
| Ս. Խաչատրյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն | 
| Լ. Բարխուդարյան | - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության ներկայացուցիչ Հայաստանում («Ավագ Սոլյուշնս» կազմակերպություն, գլխավոր խորհրդական) (համաձայնությամբ) | 
| Ֆ. Բաշլո | - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հիմնադիր, Կարլբուրգի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Բ. Փափազյան | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն | 
| Հ. Թորոսյան | - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ գիտաշխատող (աշխատանքային խմբի քարտուղար) | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |