«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 16-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 569 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման 1-ին կետում՝
ա) «178.0» թիվը փոխարինել «175.5» թվով,
բ) ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը։
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-ին կետով.
«11. Քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2,5 հեկտար վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտների կառուցման համար»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|